Լրահոս
Սպորտ
10:15
06.06.23
86

Պատիվ էր քեզ հետ նույն թիմում խաղալը․ Ժիրուն՝ Իբրահիմովիչին

Img default alt hy

«Միլանի» հարձակվող Օլիվյե Ժիրուն դիմել է Զլատան Իբրահիմովիչին, որը երեկ հայտարարեց կարիերան ավարտելու մասին:

«Զլատան, դու ինձ ոգեշնչեցիր, երբ ես սկսեցի կարիերաս: Ինձ համար պատիվ էր քեզ հետ նույն թիմում խաղալը։ Շնորհակալություն ամեն ինչի համար, Լեգենդ»,- գրել է Ժիրուն սոցցանցի իր էջերում:

41-ամյա Իբրահիմովիչն Ա Սերիայի 38-րդ տուրի՝ «Վերոնայի» դեմ խաղից հետո (3:1) է հայտարարել  կարիերան ավարտելու մասին։