Լրահոս
Արտաքին քաղաքականություն
23:00
05.06.23
123

Բանակցային խառնաշփոթ. կոնկրետ քարտեզ չկա, Միրզոյանն էլ Արցախի անունից խոսելու մանդատ չունի

Վաշինգտոնում Միրզոյան-Բայրամով սպասվող բանակցությունից 7 օր  առաջ Հայաստանի խորհրդարանում արտգործնախարար Արարատ Միրզոյանը նախ հայտարարել է, թե իրենք պատրաստ են Ադրբեջանի հետ սահմանները գծել 1975 թվականի քարտեզով, որով ադրբեջանական են համարվում Հայաստանի տարածքում գտնվող 7 գյուղեր: 

Բայց Միրզոյանը նաև նշել է, որ, այսպես կոչված, անկլավները Ադրբեջանի կազմում ճանաչելու իրավական հիմքերը դեռ ուսումնասիրման կարիք ունեն: Բաքուն չի շտապում հաստատել, թե համաձայն է այդ քարտեզին: