Լրահոս
Հասարակական
00:00
06.06.23
166

Ավտովթար Երևանում. Ազատության պողոտայից Սարալանջ տանող ճանապարհին բախվել են 2 Toyota Camry-ներն ու Opel Astra-ն

Img default alt hy

Այսօր՝ հունիսի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:40-ի սահմաններում Ազատության պողոտայից դեպի Սարալանջի հին ճանապարհ տանող հատվածում, բախվել են 31-ամյա Հովսեփ Օհանյանի վարած Opel Astra մակնիշի, 21-ամյա Արմեն Ավագյանի վարած Toyota Camry մակնիշի և 34-ամյա Վարուժան Փափազյանի վարած Toyota Camry մակնիշի ատոմեքենաները: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան: Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։