Լրահոս

2023-06-06
  • Միջազգային
    «Ռուսաստանը պարտվում է պատերազմում». Զելենսկին կարող է արևմտյան զենքը կիրառել ՌԴ տարածքում
    «Ռուսաստանը պարտվում է պատերազմում»: Այսպիսի հայտարարություն է արել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Նա ուկրաինացիներին վստահեցրել է, որ Ռուսաստանի ղեկավարները ժխտում են իրականությունը, փորձում են խաբել աշխարհին ու շրջանցել պատժամիջոցները:
    14:15
    06.06.23
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ուլյանովսկի մարզում սիդրից թունավորման զոհերի թիվը հասել է 18-ի
    ՌԴ Ուլյանովսկի մարզում սիդրից թունավորման դեպքերի թիվը հասել է 51-ի: Թունավորվածներից 18-ը մահացել է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «Интерфакс» գործակալությունը՝ վկայակոչելով մարզի իշխանություններին:
    14:00
    06.06.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արտաշատում վերացվել է մանկապարտեզի խոհանոցի գործունեության կասեցումը. ՍԱՏՄ
    ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է Արտաշատի թիվ 4 մսուր-մանկապարտեզի խոհանոցի գործունեության կասեցումը (ՀՀ Արարատի մարզ, ք. Արտաշատ):
    13:45
    06.06.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Գործող իշխանությունները շարունակում են արատավոր և անբարո պրակտիկան՝ ցանկացած ձախողում սքողելու նպատակով զուգահեռներ տանելով, այսպես կոչված, նախկինների հետ. Աշոտյան
    Հայ-թուրքական նախկին և ներկայիս գործընթացներն ունեն մի շարք սկզբունքային, ճակատագրական, բարոյական տարբերություններ.
    13:30
    06.06.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    ՄԻՊ-ի աջակցությամբ վերականգնվել է երեխայի նպաստի իրավունքը
    Քաղաքացին դիմել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությանը թոռան համար նշանակված նպաստի իրավունքը վերականգնելու հարցով։ Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից։
    13:15
    06.06.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Կ․ Պոլսի Հայոց Պատրիարքը ժամանել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
    Հունիսի 6-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ժամանեց Կ․ Պոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ․ Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը։
    13:00
    06.06.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Խոշոր ավտովթար՝ Պռոշյան գյուղում․ կա 5 վիրավոր
    Այսօր՝ հունիսի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 09։50-ի սահմաններում Երևան-Աշտարակ ավտոճանապարհի Պռոշյան գյուղի վարչական տարածքում բախվել են Mercedes Sprinter և Hyundai Elantra մակնիշի ավտոմեքնաները։
    12:45
    06.06.23
    Ավելին
  • Հայաստան
    Հայլուր 12։30 Այլևս լեգիտիմ չէ Փաշինյանը. ուժային կառույցներին ուղղված կոչ
    Հայլուր 12։30 Այլևս լեգիտիմ չէ Փաշինյանը. ուժային կառույցներին ուղղված կոչ
    12:30
    06.06.23
    Ավելին
  • Img default alt hy
    Կրթություն և գիտություն
    Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՀՀ-ում Լատվիայի Հանրապետության դեսպանին
    Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՀՀ-ում Լատվիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էդիթ Մեդնեին: Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:
    12:15
    06.06.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    3 գյուրզա, 2 շահմար, 5 սահնօձ, 3 լորտու․ փրկարարներն անվտանգ տարածք են տեղափոխել օձերին
    Հունիսի 4-5-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 20 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ:
    12:00
    06.06.23
    Ավելին
  • Մամուլի տեսություն
    Մամուլի տեսություն 06.06.23
    Մամուլի տեսություն 06.06.23
    11:48
    06.06.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Գայանե Հակոբյանի նկատմամբ կիրառված կալանքն օրինաչափ չէ, պետք է կիրառվեր ստորագրությամբ չհեռանալը. իրավապաշտպան
    «Կալանքը, որպես ինստիտուտ, ունի կիրառման հիմնավորումներ՝ որքանով մարդը կարող է խոչընդոտել դատաքննությանը: Այս ամենը պետք է հիմանավորվի կալանք տալու ժամանակ: Առաջինը մարդու խոչընդոտելն է նախաքննությանը, որն այս դեպքում, կարծում եմ, անհիմն է:
    11:45
    06.06.23
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Սենեգալում բախումների հետևանքով կա 16 զոհ, 350-ից ավելի վիրավոր
    Առնվազն 16 մարդ է զոհվել և 360 մարդ՝ վիրավորվել Սենեգալում անկարգությունների ժամանակ, որոնք սկսվել են հունիսի 1-ին, երբ ընդդիմության առաջնորդ Ուսման Սոնկոն դատապարտվեց 2 տարվա ազատազրկման: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այդ մասին այսօր հայտնել է BBC-ն՝ վկայակոչելով Սենեգալի Կարմիր խաչի աշխատակիցների։ Առավել խոշոր ցույցերը տեղի են ունեցել մայրաքաղաք Դակարում և երկրի հարավում: 16 զոհերը Դակարից են և Սոնկոյի հայրենի Զիգինշոր քաղաքից։ Իշխանությունները ձերբակալել են մոտ 500 մարդու, որոնք մասնակցել են անկարգություններին: Լարվածությունը գագաթնակետին է հասել հունիսի 1-ին և 2-ին: Ինչպես հայտնել է Սենեգալի ներքին գործերի նախարար Անտուան ​​Ֆելիքս Աբդուլա Դիոմը, իրադրությունը երկրում սկսել է կայունանալ հունիսի 3-ից: Այդուհանդերձ, զինվորականները շարունակում են պարեկությունը Դակարի փողոցներում։ Մայրաքաղաքի կենտրոնական հատվածի ռազմավարական կարևոր կետերում պահպանվում են բանակային ուղեփակոցները, տեղակայված են տանկեր։ Ոստիկանության ուժեղացված ջոկատները հսկում են խոշորագույն առևտրի կենտրոնները, ինչպես նաև ավտոլցակայանները։ Ինտերնետ հասանելիությունը սահմանափակված է: Արգելափակված է սոցիալական ցանցեր մուտքը շարժական կրիչներից: Դակարի քրեական դատարանը հունիսի 1-ին 48-ամյա Սոնկոյին մեղավոր է ճանաչել մանկապղծության մեջ՝ հանելով բռնաբարության և մահվամբ սպառնալու հետ կապված մեղադրանքները։ Ընդդիմության առաջնորդը հրաժարվել է ներկայանալ դատարան, դատավճիռը հրապարակվել է նրա բացակայությամբ։ Սենեգալի արդարադատության նախարար Մալիկ Սալը հայտարարել է, որ իշխանությունները ցանկացած պահի կարող են ձերբակալել Սոնկոյին։ Ինչպես նշում է սենեգալյան Seneweb լրատվական հարթակը, Սոնկոն առայժմ գտնվում է իր տանը՝ անվտանգության ուժերի հսկողության ներքո։ Իշխանությունները մտավախություն ունեն, թե նրա տեղափոխումը բանտ կարող է անկարգությունների նոր բռնկում առաջացնել։ Իր հերթին ТАСС-ը հաղորդում է, որ Սոնկոն գլխավորում է «Սենեգալի հայրենասերները հանուն աշխատանքի, էթիկայի և եղբայրության» կուսակցությունը, որը հիմնադրվել է 2014 թվականին: Նա մասնակցել է 2019 թվականի նախագահական ընտրություններին և զբաղեցրել երրորդ տեղը՝ քվեների 16%-ով։ Սոնկոն արդեն հայտարարել է, որ մտադիր է մասնակցել նախագահական ընտրություններին, որոնք կկայանան 2024 թվականի փետրվարին։ Սակայն երկու տարվա բանտարկության դատավճիռն ընդդիմադիր առաջնորդին զրկում է իր թեկնածությունն առաջադրելու հնարավորությունից։ Սենեգալի գործող նախագահ Մակի Սալը դեռ չի հայտարարել՝ արդյոք մտադիր է կրկին առաջադրել իր թեկնածությունը գալիք ընտրություններում:
    11:30
    06.06.23
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Ադրբեջանի Պն-ն խեղաթյուրում է իրականությունը
    Ադրբեջանի ՊՆ-ն հերթական ապատեղեկատվությունն է տարածել՝ հայտարարելով Ասկերանի, Մարտունու և Քարվաճառի շրջաններում իր կողմից իբրև թե խափանված և ՊԲ կողմից իրականացվող ամրաշինական աշխատանքների մասին։ Այս մասին հայտնում են Արցախի պաշտպանության նախարարությունից։
    11:18
    06.06.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Գևորգ Բաղդասարյանը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել
    ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել։
    11:17
    06.06.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Տղամարդը աճեցնում և մշակում էր կանեփ․ Մասիսի քրեական հետախույզների բացահայտումը
    Տղամարդը աճեցնում և մշակում էր կանեփ․ Մասիսի քրեական հետախույզների բացահայտումը
    11:15
    06.06.23
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Ի՞նչ պատճառներով են քրտնում ձեռքերը. հիպերհիդրոզի բուժման ժամանակակից մեթոդը
    Հիպերհիդրոզը շատ հաճախ արտահայտվում է ձեռքերի շրջանում՝ հատկապես ափերում։ Ավելացած քրտնարտադրությունը հրահրվում է ֆիզիոլոգիական և պաթոլոգիական մի շարք գործոններով, ինչպիսիք են՝ ծանր սթրեսը, տաք կամ կծու սնունդ ընդունելը, ալկոհոլ օգտագործելը, շոգը, բարձր ջերմությունը։ Եթե ​​ավելորդ քրտնարտադրության օբյեկտիվ պատճառներ ի հայտ չեն գալիս, ապա պետք է դիտարկել ափի հիպերհիդրոզի պաթոլոգիական պատճառները։ Դրանք ներառում են՝ էնդոկրին խանգարումներ՝ ներառյալ հորմոնալ անբավարարություն, վարակիչ հիվանդություններ, ժառանգական պաթոլոգիաներ, հոգեկան հիվանդություն։ Ֆիզիոլոգիական հիպերհիդրոզը չի պահանջում դեղորայքային ուղղում: Այն առաջանում է ի պատասխան արտաքին գրգռիչների և անհետանում է, հենց որ դրանք դադարում են ներգործել մարմնի վրա։ Պաթոլոգիական քրտնարտադրությունը ոչ միայն անհարմարություն է պատճառում, այլև լուրջ հիվանդությունների ախտանիշ է։ Հետևաբար, այն չպետք է անտեսվի, քանի որ ինքնուրույն չի անհետանում։ Առանց հիվանդության պատճառը պարզելու, չի կարող նշանակվել նաև արդյունավետ բուժում: Հետևաբար, անհրաժեշտ են մի շարք վերլուծություններ՝ մարմնում T3-ի և T4-ի մակարդակի որոշում, վահանաձև գեղձի ուլտրաձայնային հետազոտություն, ընդհանուր արյան անալիզ, ֆտորոգրաֆիա, կենսաքիմիական արյան ստուգում՝ ներառյալ գլյուկոզան: Բժիշկը համապարփակ հետազոտությունից հետո կեզրակացնի՝ անձն ունի՞ ֆիզիոլոգիական կամ պաթոլոգիական հիպերհիդրոզ, թե՞ ոչ։ Երկրորդ փուլում կատարվում է հայտնաբերված ախտորոշում և ընտրվում է անհրաժեշտ բուժում։ Առողջական խնդիրների դեպքում ավելորդ քրտնարտադրությունը կարող է առաջանալ հիպերթիրեոզի, շաքարային դիաբետի, SARS և սուր շնչառական վարակների, մալարիայի, տենդի որոշ տեսակների, տուբերկուլյոզի, Բրունաուերի համախտանիշի, բնածին պախիոնիխիայի, դիսկերատոզի, էրիթրոմելալգիայի, Բուկի համախտանիշի, ալերգիայի, մակերիկամների վնասման, թունավորման դեպքում։ Հիպերհիդրոզի ախտանշաններն ավելի ցայտուն են արտահայտվում տղամարդկանց մոտ՝ կապված քրտնագեղձերի մեծ քանակի հետ։ Բայց կանայք ավելի շատ են հակված այս պաթոլոգիային՝ անկայուն հորմոնալ ֆոնի պատճառով: Նախ պետք է այցելել մաշկաբանի. Նա կգնահատի խնդիրը, կուղղորդի համապատասխան հետազոտության։ Բուժման մարտավարությունը կախված է հիմքում ընկած հիվանդությունից: Էնդոկրին խանգարումների դեպքում ախտանիշը հեռացվում է արյան մեջ հորմոնների մակարդակի շտկմամբ: Իսկ վարակիչ հիվանդությունների դեպքում բավական է ընդունել հիվանդության համապատասխան թերապիա՝ հակաբիոտիկներ կամ հակավիրուսային դեղամիջոցներ։ Եթե ​​ավելորդ քրտնարտադրության պատճառը ոչ թե լուրջ հիվանդություններն են, այլ հաճախակի սթրեսային իրավիճակները կամ օրգանիզմի անհատական ​​առանձնահատկությունները, բուժումն իրականացվում է սիմպտոմատիկ։ Քրտնագեղձերի ուղիները կարող են խցանվել բոտուլինային տոքսինի պատրաստուկներով, որի շնորհիվ ափի մեջ խոնավության մակարդակը զգալիորեն կնվազի: Այդ պրոցեդուրայի ազդեցությունը մինչև 12 ամիս է, հետո այն պետք է կրկնել։
    11:00
    06.06.23
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    ԱՄՆ-ն սպասում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների հերթական փուլը հյուրընկալելուն․ Վեդանտ Պատել
    ԱՄՆ-ն ուրախ է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները շարունակվում են, և սպասում է Վաշինգտոնում կողմերին դարձյալ հյուրընկալելուն:
    10:49
    06.06.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Մեծավանի վարչական ղեկավարն այդ պաշտոնն զբաղեցնելու համար կեղծ դիպլոմ է ներկայացրել. ՔԿ
    ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է Լոռու մարզի Տաշիր համայնքի Մեծավան բնակավայրի վարչական ղեկավարի կողմից կեղծ դիպլոմ ձեռք բերելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթից անջատված մասով նախաքննությունը: Ինչպես տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից, իրականացված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի էական հանգամանքներ: Մասնավորապես՝ Լոռու մարզի Տաշիր համայնքի բնակիչը, նպատակ ունենալով զբաղեցնել Մեծավան բնակավայրի վարչական ղեկավարի պաշտոնը, տեղյակ լինելով, որ նշված պաշտոնն զբաղեցնելու պարտադիր պահանջներից է նաև բարձրագույն կրթություն ունենալու հանգամանքը հաստատող փաստաթղթի առկայությունը, ձեռք է բերել իրավաբանական նշանակություն ունեցող և իրավունք վերապահող կեղծ փաստաթուղթ՝ դիպլոմ, դիպլոմի հավելված հանդիսացող դասաժամերի և գնահատականների վերաբերյալ ներդիր, որոնք ներկայացրել է Տաշիրի համայնքապետարան։ Դրանց հիման վրա Տաշիր համայնքի ղեկավարի՝ 2022թ. դեկտեմբերի 1-ի կարգադրությամբ անձը նշանակվել է Լոռու մարզի Տաշիր համայնքի Մեծավան բնակավայրի վարչական ղեկավար։ Վերջինիս կողմից ներկայացված Ռուսաստանի Դաշնության Կրասնոյարսկ քաղաքի «Սիբիրի պետական տեխնոլոգիական համալսարան»-ի կողմից տրված դիպլոմի ուսումնասիրությունը, սակայն, հիմք է տվել կասկածելու դրա իսկությանը, որի վերաբերյալ նշված ուսումնական հաստատություն կատարվել են հարցումներ: Ըստ հարցման պատասխանների՝ պարզվել է, որ վարչական ղեկավարի տվյալներով անձ երբևէ չի սովորել հիշյալ ուսումնական հաստատությունում, և ներկայացված համարի դիպլոմ առկա չէ: Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Մեծավան բնակավայրի վարչական ղեկավարին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 457-րդ հոդվածի 1-ին մասով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը և պաշտոնավարման կասեցումը: Նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան: Կեղծ դիպլոմ պատրաստելու և իրացնելու մասով նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    10:45
    06.06.23
    Ավելին
  • Հասարակական
    Թակարդ-տեսախցիկներ, էլեկտրական հովիվներ, ապաստարաններ.վայրի բնության պահպանումը՝ Վիվա-ՄՏՍ-ի ծրագրում
    Թակարդ տեսախցիկներով հետևել Կարմիր գրքում հայտնված կովկասյան հովազներին, մուֆլոններին, էլեկտրական հովիվների միջոցով կանխել արջերի մուտքը գյուղեր, վերականգնումից հետո ծուռթաթերին վերադարձնել վայրի բնություն: Սա հնարավոր են դարձնում Վիվա ՄՏՍ-ն ու Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը: Նրանք այս տարի նշում են համագործակցության 17-ամյակը:
    10:30
    06.06.23
    Ավելին