Լրահոս
2024-09-11
-
ՀասարակականՄի շարք հասցեներում լույս չի լինիՍպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:Ավելին09:3011.09.24 -
Մամուլի տեսությունՕրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրովՕրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը կքննարկի Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանի հետ:Ավելին09:2511.09.24
2024-09-10
-
ԻրավականԱշոտյանը պետք է անհապաղ ազատվի բոլոր տեսակի սահմանափակումներից․ Արսեն ԲաբայանՓաստաբան Արսեն Բաբայանը գրել է․ «Շատ ուրախացա՝ տեղեկանալով, որ Արմեն Աշոտյանը հետագա պատիժը (սխալմամբ չեմ նշել պատիժ եզրույթը) կրելու է տանը, ընտանիքի կողքին: Այո, բանտից էապես տարբերվում է այս պայմանը, ինչի համար կրկին հայտնում եմ, որ շատ ուրախ եմ: Բայց փաստ է, որ Աշոտյանի նկատմամբ քաղաքական հետապնդումը շարունակվում է, և նա դեռևս փաստացի քաղաքական բանտարկյալ է։ Աշոտյանը պետք է անհապաղ ազատվի բոլոր տեսակի սահմանափակումներից...»։Ավելին23:5810.09.24 -
ՀասարակականԱննա Հակոբյանը Չինաստանում հանդիպել է ՉԺՀ պետական խորհրդականի հետ (տեսանյութ)Չինաստանի Ցինդաո քաղաք այցի ընթացքում ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը սեպտեմբերի 11-ին կայանալիք «Շանհայի համագործակցության կազմակերպության» կանանց համաժողովին ընդառաջ հանդիպել է Պետական խորհրդական, Համաչինական կանանց ֆեդերացիայի նախագահ տիկին Շեն Յիցինին: Այս մասին հայտնում են Առաջին տիկնոջ գրասենյակից։ Հայկական պատվիրակության կազմում հանդիպմանը մասնակցում էին ԱՍՀ նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը, Չինաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վահե Գևորգյանը, ԱՍՀ ««Նորք» սոցիալական ծառայությունների տեխնոլոգիական և իրազեկման կենտրոն» հիմնադրամի գործադիր տնօրեն Անահիտ Պարզյանը, «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի ծրագրերի և արտաքին կապերի գծով փոխտնօրեն Թալին Թօփալաքեանը, ՀՀ ԱԳՆ մարդու իրավունքների և հումանիտար հարցերի վարչության մարդու իրավունքների միջազգային համագործակցության բաժնի վարիչ Զոյա Ստեփանյանը: Չինական կողմից պատվիրակության կազմում էին Պետական խորհրդական, Համաչինական կանանց ֆեդերացիայի նախագահ տիկին Շեն Յիցինը, Համաչինական կանանց ֆեդերացիայի փոխնախագահ տիկին Հուան Սիաովեյը, Շանդունի նահանգապետ Ճոու Նաիսիանը, Եվրասիական հարցերով ՉԺՀ կառավարության հատուկ ներկայացուցիչ Լի Հուեյը, ինչպես նաև «Շանհայի համագործակցության կազմակերպության» ներկայացուցիչներ, Շանդուն նահանգի և Ցինդաո քաղաքի ժողովրդական կառավարությունների բարձրաստիճան պաշտոնյաներ: Հանդիպման ընթացքում կողմերն արձանագրել են, որ հայ-չինական հարաբերություններն ակտիվ զարգանում են, ինչի մասին վկայում են ամենաբարձր, այդ թվում՝ երկրի ղեկավարների մասնակցությամբ հանդիպումներն ու փոխադարձ այցերը: Շեն Յիցինը հատուկ հիշատակել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի 2019-ի այցը, որի ընթացքում տիկին Աննա Հակոբյանն ուղեկցել է նրան: Շենի խոսքով այդ այցը երկկողմ հարաբերությունների զարգացման գործում շատ բան է փոխել: Շեն Յիցինը հույս է հայտնել, որ «Շանհայի համագործակցության կազմակերպությունը» ևս մեկ հարթակ կարող է լինել այդ հարաբերությունները զարգացնելու հարցում: Աննա Հակոբյանն իր խոսքում կարևորել է հանդիպումը և «Շանհայի համագործակցության կազմակերպության» կանանց համաժողովում ներգրավված լինելը՝ շեշտել, որ Չինաստանի հետ հարաբերությունների զարգացումը Հայաստանի կառավարության առաջնահերթություններից է: Աննա Հակոբյանը հավելել է, որ կանանց կարողությունների զարգացումն էլ իր ղեկավարած հիմնադրամի առաջնահերթություններից է: «Ես անձամբ, ինչպես նաև իմ հիմնադրած ու ղեկավարած հիմնադրամի շրջանակում մեծ ջանք ենք գործադրում կանանց աջակցության, հզորացման, կանանց կրթվելու, ինքնավստահ ու ավելի համարձակ լինելու, տնտեսության ու հանրային կյանքի այլ ոլորտներում ներգրավվածություն ունենալու ուղղությամբ, և տեղյակ եմ, որ Համաչինական կանանց ֆեդերացիան նույնպես ունի կանանց հզորացնելու նպատակ։ Առաջարկում եմ դիտարկել «Իմ Քայլը» հիմնադրամի և Համաչինական կանանց ֆեդերացիայի միջև գործակցությունը և երկու ուղղություներով կանանց ճանաչողական այցեր կազմակերպելու հնարավորությունը: Ես կարծում եմ, որ բոլոր հայ կանայք, որոնք ստացել են հիմնադրամի աջակցությունը և մասնակցել են մեր ծրագրերին, մեծ ուրախությամբ կմիանան նման նախաձեռնությանը և կայցելեն բարեկամ Չինաստան, կկիսեն իրենց փորձը, կյուրացնեն այստեղինը և ավելի հարստացած գիտելիքներով ու մշակույթով կվերադառնան Հայաատան»,- իր խոսքում ասել է ՀՀ վարչապետի տիկին, «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը: «Իմ Քայլը» հիմնադրամը բազմաթիվ ծրագրեր ունի, որոնց շրջանակում Չինաստանում գործակցության նոր եզրեր գտնելու համար Աննա Հակոբյանը հանդիպում է ունենալու նաև «Soong Ching Ling» հիմնադրամի ներկայացուցիչների հետ` շարունակել է վարչապետի տիկինը: Աննա Հակոբյանը Շեն Յիցինին պաշտոնապես հրավիրել է Հայաստան։Ավելին23:4510.09.24 -
ՔաղաքականՓաշինյանի գլխավորությամբ ՔՊ նիստ է տեղի ունեցելՍեպտեմբերի 10-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այս մասին հայտնում են կուսակցության մամուլի ծառայությունից։ Քննարկվել է Կուսակցության Զարգացման ռազմավարության կատարման ընթացքը։Ավելին23:3010.09.24 -
ՔաղաքականՀունգարիայի ԱԳ նախարարը Գնել Սանոսյանի հետ հանդիպմանը ցանկություն է հայտնել ընդլայնել համագործակցությունը էներգետիկ ոլորտումՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոյի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայտնում են ՏԿԵՆ-ից։ Նախարար Սանոսյանը ողջունել է ԱԳ նախարարին և կարևորել երկու երկրների միջև տարբեր ոլորտներում համագործակցության խորացումը։ Պետեր Սիյարտոն իր հերթին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ընդգծել՝ Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները վերահաստատելուց հետո արդեն իսկ տարբեր ուղղություններով մեծ աշխատանք է տարվել նկատելի աշխատանք է կատարվել տնտեսական համագործակցության ուղղությամբ, հաստատվել են Բուդապեշտ-Երևան-Բուդապեշտ ուղիղ չվերթեր, երկու երկրների միջև առևտրի ծավալները զգալի աճել են։ Հունգարիայի ԱԳ նախարարը ցանկություն է հայտնել ընդլայնել համագործակցությունը էներգետիկ ոլորտում։ Նախարար Սանոսյանը վերահաստատել է Հայաստանի ցանկությունը՝ միանալու Սև ծովի հատակով անցնող մալուխի ծրագրին, դառնալու ծրագրի մաս կազմող անդամ երկրներից մեկը։ Նախարար Սանոսյանը նաև ընդգծել է` վերջին տարիներին Հայաստանում մեծ թափով զարգանում է վերականգնվող էներգետիկ ռեսուրսներից էլեկտրաէներգիայի արտադրությունը։ Սանոսյանը շնորհակալություն է հայտնել ԱԳ նախարարին հատկապես ԼՂ բռնի տեղահանվածների հարցում Հայաստանին հումանիտար օժանդակություն ցուցաբերելու համար։ ՏԿԵ նախարարը կարևորել է նաև միջտարածաշրջանային ապակենտրոնացված համագործակցության զարգացումը Հայաստանի և Հունգարիայի վարչատարածքային միավորների միջև։ Քննարկվել են տնտեսական համագործակցության խորացման, ինչպես նաև էներգետիկ ոլորտում համագործակցության վերաբերյալ մի շարք հարցեր։ Երկուստեք ընդգծվել է տարբեր ոլորտներում համագործակցությունը խորացնելու հարցում համատեղ ջանքերի մեկտեղումը։Ավելին23:1510.09.24 -
ՔաղաքականՍուրեն Պապիկյանն աշխատանքային այցով մեկնել է ՉինաստանՍեպտեմբերի 10-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ Այցի վերաբերյալ այլ մանրամասներ չեն հաղորդվում:Ավելին23:0010.09.24 -
ՔաղաքականԱդրբեջանի դեսպանատուն՝ Արցախի ներկայացուցչության փոխարե՞ն. «Ծախեցին, հիմա էլ ուզում են փակեն»Արցախի խորհրդարանականները Ալեն Սիմոնյանին մեղադրում են իր ադրբեջանցի տերերի նոր հրահանգները պարտաճանաչ կատարելու համար: Արցախի վտարանդի խորհրդարանի անդամ Աշոտ Դանիելյանն է այսպես արձագանքել Հայաստանի Ազգային ժողովի նախագահի թափանցիկ ակնարկին, որ Երևանում Արցախի ներկայացուցչության շենքը պետք է փակվի, Հայաստան-Արցախ խորհրդարանական հանձնաժողովը լուծարվի: Հիշեցնենք՝ Ալեն Սիմոնյանը, որի հայրենիքն է Աղդամը, երեկ լրագրողների հետ ճեպազրույցում էր հակարցախյան հայտարարությունների բացարձակ ռեկորդ սահմանել:Ավելին22:4510.09.24 -
ՔաղաքականԱդրբեջանը Երևան գալու մասին է խոսում, ՀՀ իշխանությունը խաղաղության պայմանագիրն է թաքուն պահումՀայաստանի խորհրդարանական ընդդիմությանը իշխանությունը շարունակում է արգելել ծանոթանալ խաղաղության պայմանագրի նախագծին: Այսօր խորհրդարանում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը նկատել է՝ փաստաթուղթը ընդդիմության համար անհասանելի է դարձել, երբ Բաքվում աղմուկ են բարձրացրել, թե անթույլատելի է ռևանշիստներին ցույց տալ այդ գաղտնի տեղեկությունները:Ավելին22:3410.09.24 -
ՔաղաքականՏեսչական մարմինը Հրազդան ՋԷԿ-ի տարածքում ապօրինի շահագործված օբյեկտին 2 անգամ բացասական եզրակացություն է տրամադրելԱյնուհետև՝ 15․05․2024 թ․ ընկերությունը դիմել է Տեսչական մարմին՝ նախկինում արձանագրված թերությունները վերացնելու հիմքով օբյեկտում կրկին ուսումնասիրություններ իրականացնելու և շինարարական աշխատանքների ավարտը փաստագրելու խնդրանքով։ ☑ Արդյունքում օբյեկտում իրականացված կրկնակի ուսումնասիրությամբ պարզվել է, որ նախկինում արձանագրված խախտումները ընկերության կողմից չեն վերացվել, որոնց հիմքով Տեսչական մարմնի կողմից կրկին տրվել է օբյեկտի շահագործման մերժման եզրակացություն։Ավելին22:2910.09.24 -
ՔաղաքականԱռանց դաշնակցի և թշնամու՝ Երևանյան երկխոսություն. Միրզոյանն ափսոսում է, Փայլանը «ապագա է շինում»Բուդապեշտում հայկական բանակի սպա Գուրգեն Մարգարյանին սպանած Սաֆարովին Բաքու՝ հերոսացման ուղարկած Հունգարիայի արտգործնախարարը Երևանում հայտարարել է, թե իր երկիրը կարող է աջակցել Հայաստանին ու Ադրբեջանին՝ ավարտին հասցնել խաղաղության պայմանագրի մշակման գործընթացը: Պետեր Սիյարտոն այսօր մասնակցել է «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովին, որի գլխավոր ինտրիգներից մեկը Ռուսաստանի և Թուրքիայի բացակայությունն է:Ավելին22:2310.09.24 -
ՀասարակականՄահացել է գեղանկարիչ Էդուարդ ԽարազյանըՄահացել է Հայաստանի նկարիչների միության անդամ, նկարիչ Էդուարդ Խարազյանը: Հայտնում են Նկարիչների միությունից։ Հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 12-ին, ժամը` 17:00-20:00 Նուբարաշեն 46 հասցեում գտնվող սգո սրահում: Հուղարկավորությունը հաջորդ օրը՝ սեպտեմբերի 13-ին նույն վայրից: Էդուարդ Խարազյանը ծնվել է 1939 թվականին Թբիլիսիում։ 1957 թվականին տեղափոխվել է Հայաստան և հաստատվել Երևանում։ 1961-1966 թվականներին սովորել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում։ 1964-1984 թվականներին ձևավորել է կինոնկարներ («Հայֆիլմ», «Մոսֆիլմ»), ներկայացումներ (Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն)։ 1970-1975 թվականներին եղել է Երևանի Գեղարվեստական դաստիարակության տան կերպարվեստի բաժնի վարիչ։ 1970 թվականից Հայաստանի նկարիչների միության անդամ է։ 1977 թվականից Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտում դասավանդել է գեղանկարչություն։ 1981-1988 թվականներին եղել է Մալյանի անվան թատրոն-ստուդիայի գլխավոր նկարիչ։ Աշխատանքները գտնվում են Երևանի Ժամանակակից արվեստի թանգարանում, Հայաստանի ազգային պատկերասրահում, Հայաստանի և արտերկրի բազմաթիվ պատկերասրահներում և մասնավոր հավաքածուներում:Ավելին22:1510.09.24 -
ՄիջազգայինՎիետնամում «Յագի» թայֆունի զոհերի թիվն ավելացել էԱյս տարի Ասիային պատուհասած ամենահզոր՝ «Յագի» թայֆունը շարունակում է ավերածություններ անել Վիետնամում։ Թայֆունի առաջացրած հեղեղումները և սողանքներն առնվազն 82 զոհի պատճառ են դարձել, 64 մարդ անհետ կորած է, 752 մարդ վիրավոր է, հաղորդում է Reuters գործակալությունը։ Աղետների կառավարման վարչությունը հայտնել է, որ առաջիկա օրերին ևս Վիետնամի հյուսիսում, այդ թվում՝ մայրաքաղաք Հանոյում, սպասվում են հեղեղումներ։ Երկրի մի քանի գետերում ջրի մակարդակը բարձրացել է վտանգավոր մակարդակի, գյուղերն ու բնակավայրերը հեղեղվել են։ Սեպտեմբերի 9-ին փլուզվել է Ռեդ գետի վրա 30 տարի առաջ կառուցված կամուրջը, որի հետևանքով ութ մարդ դեռ անհետ կորած է։ Աղետի հետևանքները վերացնելու և տարհանման աշխատանքներին օգնելու համար Բակզիանգի նահանգ է ուղարկվել ավելի քան 4600 զինվորական։ Նահանգում թայֆունի վնասն արդեն գնահատվում է մոտ 12,1 միլիոն ԱՄՆ դոլար։ «Յագի» թայֆունը Վիետնամ է հասել օգոստոսի 7-ին։ Մինչ այդ թայֆունը 24 մարդու կյանք էր խլել Չինաստանի հարավային Հանոյ կղզում և Ֆիլիպիններում։Ավելին22:0010.09.24 -
ԻրավականԱշոտյանի խափանման միջոցը փոխվեց. տնային կալանք և 25 միլիոն դրամ գրավՀակակոռուպցիոն դատարանը փոխեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի խափանման միջոցը: 15 ամիս կալանավորման մեջ գտնվող Աշոտյանի նկատմամբ դատարանի նոր որոշմամբ կիրառվում է տնային կալանք և 25 միլիոն դրամ գրավ: Նրա կալանքի ժամետը լրանալու էր սետպեմբերի 15-ին: Հանրային մեղադրողը այսօրվա նիստին պահանջել էր ևս 3 ամսով երկարաձգել կալանքի ժամկետը: Աշոտյանի խափանման միջոցի փոփոխության համար երաշխավորություն են ներկայացրել ՀՀ նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանն ու ՀՀ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը։Ավելին21:5010.09.24 -
ՍպորտՄեսսին ասել է, թե ում է համարում պատմության մեծագույն մարզիկը«Ինտեր Մայամիի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին խոսել է այն մասին, թե ում է համարում պատմության մեծագույն մարզիկը։ «Ես կարծում եմ, որ երբ խոսքը վերաբերում է համաշխարհային սպորտին, Մայքլ Ջորդանը պատմության մեջ լավագույնն է: «Վերջին պարը» սերիալը դիտելուց հետո ես ոգեշնչվեցի և ավելին իմացա, թե ով է նա»,- Մեսսիի խոսքերն է մեջբերում SPORT-ը։ 61-ամյա Մայքլ Ջորդանը կրկնակի օլիմպիական և NBA-ի 6-ակի չեմպիոն է, փոխանցում է ArmSport-ը։Ավելին21:4510.09.24 -
ՔաղաքականԿիսատ-պռատ խաղաղություն. Բաքուն մերժում է, Փաշինյանը՝ պնդումՉնայած Ադրբեջանը կտրուկ մերժում է Հայաստանի իշխանության աղեկտուր խնդրանքը՝ ստորագրել խաղաղության պայմանագրի համաձայնեցված կետերը, Փաշինյանը շարունակում է կրկնել իր առաջարկը: Այսօր Հայաստանի վարչապետը «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի ժամանակ է նորից հնչեցրել այդ փաստաթուղթը, ըստ էության, նախաստորագրելու գաղափարը:Ավելին21:3810.09.24 -
ՀասարակականՀանրային սննդի կառույցի արտադրական գործունեության կասեցումը վերացվել էՍպարտակ Մկրտչյանի անվան «Բյուրակն» գիտակրթական հիմնադրամին պատկանող կրթահամալիրում կրկնակի ստուգայցի ընթացքում Երևանի կենտրոնի տեսուչներն արձանագրել են, որ այստեղ շտկվել են բոլոր խախտումները, սանիտարահիգիենիկ պայմանները համապատասխանեցվել են սահմանված նորմերին (ք․ Երևան)։ ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի կառույցի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է։Ավելին21:3010.09.24 -
ՀասարակականՀրազդանում մեկ մարդու կյանք խլած պայթյունի պաճառը պարզում ենՀրազդան ՋԷԿ-ի տարածքում՝ չգործող ձուլարանում տեղի ունեցած պայթյունի պատճառով 1 զոհ և 5 վիրավոր կա: «Հայլուրի» նկարահանող խումբը Հրազդանում է, դեպքի վայրում աշխատում են Էդգար Ղուշչյանն ու Հենրիկ Համազասպյանը:Ավելին21:1510.09.24 -
Արտաքին քաղաքականությունԲաքուն պարտավորված չէ ազատ արձակել Արցախի գերեվարված ռազմաքաղաքական ղեկավարությանը․ Ադրբեջանի ԱԳՆԱդրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, թե պարտավորություն չունեն ազատ արձակել օկուպացված Արցախի ապօրինի գերեվարված ռազմաքաղաքական ղեկավարությանը: «Ինչ վերաբերում է ռազմագերիների վերադարձին, ապա Ադրբեջանը որևէ պարտավորություն չունի ազատ արձակել նրանց»,- ասել է ԱԳՆ մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեն։ ԱԳՆ-ից նաև նշել են, թե Ադրբեջանը «Հայաստանին է փոխանցել բոլոր ռազմագերիներին»։Ավելին21:0010.09.24 -
ԻրավականՁերբակալվել է Նաիրիի հանայնքապետի դեմ բողոքող ավագանու անդամըԿոտայքի մարզի Նաիրի համայնքի ավագանու նիստից հետո, 3 տասնյակից ավելի ոստիկաններ բռնի ուժով, ձեռքերը ոլորելով բերման են ենթարկել ավագանու անդամ Արմեն Համբարձումյանին՝ տեղափոխելով Ոստիկանության Եղվարդի բաժին։ Այս մասին Yerkir.am-ին ասաց Քասախ գյուղի բնակիչներից մեկը։ Այս պահին հայտնի չէ, թե ինչ մեղադրանքի հիման վրա են բռնի ուժով բերման ենթարկել ավագանու անդամին, սակայն մեր զրուցակիցը վստահեցրեց, որ պատշաճ կարգով ոստիկանություն հրավիրելու դեպքում Արմեն Համբարձումյանը կներկայանար և բռնի ուժ գործադրելու կարիք չէր լինի։ Հիշեցնենք, որ վաղ առավոտյան Կոտայքի մարզի Նաիրի համայնքի Քասախ գյուղի բնակիչները փակել էին Աշտարակ-Երևան մայրուղին՝ դժգոհություն հայտնելով Նաիրի համայնքի ղեկավար Նորայր Սարգսյանի որոշման վերաբերյալ, որը պետք է հաստատվեր՝ ժամը 16։00-ին նախատեսված ավագանու նիստում։ Մեր հետ զրույցում Արմեն Համբարձումյանն ասել էր․ «Կառավարությունը մեծ չափով գումար է տրամադրել գենպլանի փոփոխության համար, նախկինում այն փոխվել է, մարդկանց հողատարածքները մտցրել են գենպլանի մեջ՝ որպես բնակելի։ Հիմա Նաիրի համայքնի ղեկավարը օգտվել է գումարից, առանց տեղյակ պահելու մարդկանց հողատարածքները հանում է կառավարության որոշման գենպլանից, փոխարենը ինքն է նորը ուղարկել խայտառակ պատկերով․․․ Գյուղնշանակության հողերը 2011 և 2017 թվականներին գենպլանով դրվել է բնակելի գոտու տակ, մարդիկ վճարել են փոխել են տնամերձ։ Հիմա համայնքի ղեկավարը սարքում է մեծ խնդիր։ Հողերն արժեն 100 դոլար, բայց համայնքի ղեկավարը գինը ուզում է իջեցնել 20 դոլարի հասցնել․․․ 27 ավագանի են, 13-ը Նորայր Սարգսյանի ավագանին են: Եթե ինքը ասի՝ վրիպում է եղել, հարցը օրակարգից հանեք, հարցը կհանվի: Ինչո՞ւ է ուզում այսօր սղացնի այդ հարցը, չհանի ավագանու նիստի այսօրվա օրակարգից, թե բա էսպես կլինի, էնպես կլինի: Մտահոգ մարդը հենց այսօր օրակարգից կհաներ, ինչու են ուզում այսօր անցկացնել, հետո տեսնեն՝ ինչ կանեն: Հարցը ավելի կբարդացնեն: Էդ խայծը մենք չենք ուտի, էդ աֆերիստ տրյուկները մեզ մոտ չեն անցնում»,- իր խոսքում նշել է Արմեն Համբարձումյանը։ Նաև նշենք, որ Yerkir.am-ի ուղիղ հեռարձակման ժամանակ Նաիրիի ավագանու անդամը բազմաթիվ այլ փաստարկված մեղադրանքներ ու բողոքներ էր ներկայացրել հանայնքապետին։ Փաստենք նաև, որ, ըստ ականատեսների, ոստիկանությունն առավոտյան տեղի ունեցած ակցիայից հետո, երբ արդեն Yerkir.am-ի նկարահանող խումբը հեռացել էր ակցիայի վայրից, ոստիկանները հարձակվել են բողոքի ակցիա իրականացրած քասախցիների վրա և դաժան ծեծի ենթարկելով բերման ենթարկել նրանց։Ավելին20:4510.09.24