Լրահոս
2024-09-11
-
ՔաղաքականՁեր բերած թվերը խոսեցին հակառակի մասին. Արծվիկ Մինասյանը՝ ՊԵԿ նախագահի տեղակալին«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հիմնական զեկուցողին ուղղված իր հարցերում նշեց. «Պրակտիկայում բերեք օրինակներ և ասեք, որ այսքան սուբյեկտ օգտվել են և խուսափել են հարկային պարտավորությունները ժամանակին կատարելուց: Ձեր բերած թվերը խոսեցին հակառակի մասին»։Ավելին15:0611.09.24 -
ԻրավականԵրկու օրվա ընթացքում թմրամիջոցի ավելի քան 150 փաթեթ է տեղադրել Երևանի տարբեր մասերում2024թ․ սեպտեմբերի 4-ին Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանում ծառայություն իրականացնող ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկները ժամը 14:35-ի սահմաններում ծառայողական ավտոմեքենայով Գրիբոյեդովի փողոցում նկատել են քաղաքացու, ում ձեռքի մեջ երևացել է կապույտ գույնի կպչուն ժապավենով փաթեթավորված 2 փաթեթ:Ավելին14:5811.09.24 -
Հասարակական«Shacman» բեռնատարը «Հյուսիս-հարավ» ճանապարհին կիսակողաշրջված հայտնվել է բետոնե պարսպի վրաԱյսօր՝ սեպտեմբերի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12.30-ի սահմաններում Երևանի բնակիչ 56-ամյա Կամո Խաչատրյանը իր վարած «Shacman» մակնիշի բեռնատարով «Հյուսիս-հարավ» մայրուղու Շերամի 27/18 հասցեի մոտ դեռևս անհայտ հանգամանքներում կիսակողաշրջվել է։Ավելին14:4611.09.24 -
ՄիջազգայինՌուսները հարվածել են Կիևի մարզում գտնվող պահեստինՌուս զինվորականները հարվածներ են հասցրել Կիևի մարզում գտնվող արդյունաբերական պահեստին, որտեղ, ռուսական կողմի պնդմամբ, եղել է ՆԱՏՕ-ի՝ Ուկրաինային մատակարարած նոր զինտեխնիկան: Նիկոլաևի՝ ռուսական դիմադրության ուժերի համակարգող Սերգեյ Լեբեդևը նշել է, որ ռուսական բանակը թիրախավորել է նաև Ուկրաինայի հարավում գտնվող ճամբարի տարածքը, որտեղ արդյունաբերական պահեստներ և զորքի հսկայական սպասարկման կետեր են տեղակայված եղել: Մոսկվան պնդում է, թե միայն ռազմական օբյեկտներն է թիրախավորել, ի պատասխան Ուկրաինայի զինուժի՝ քաղաքացիական օբյեկտների վրա հարձակումների:Ավելին14:4011.09.24 -
ՀասարակականԱռանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպԵրևանում սեպտեմբերի 11-12-ին երեկոյան ժամերին հնարավոր է, իսկ 13-ի ցերեկը, 14-ին՝ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։Ավելին14:3311.09.24 -
ԻրավականՄեկ օրում բացահայտվել է հանցագործության 86 դեպք, գրանցվել 13 ՃՏՊԸստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ սեպտեմբերի 10-ից 11-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 86 դեպք, որոնցից 1-ը՝ նախկինում կատարված:Ավելին14:2011.09.24 -
ԻրավականԱշոտյանին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի աշխատակիցներն են մեքենայով տուն տեղափոխելուԱզատազրկումը տնային կալանքով փոխարինված ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկից աշխատակիցները մեքենայով տուն կտեղափոխեն: Գրեթե 1,5 կես ժամ բանտի բակում Աշոտյանի դուրս գալուն սպասող լրատվամիջոցներին նրա փաստաբաններն են ասել այս նոր կարգի մասին, որը, ըստ փաստաբան Տիգրան Աթանեսյանի, որևէ բացատրություն չունի: Նախկինում երբեք բանտարկյալին կալանավայրից մեքենայով չեն տեղափոխել տուն, որտեղ պետք է անցնի տնային կալանքը: Հիշեցնենք, երեկ դատարանի որոշմամբ գրեթե 1.5 տարի կալանավայրում անցկացրած Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխարինվեց տնային կալանքի՝ 25 մլն դրամ գրավի կիրառմամբ:Ավելին14:1011.09.24 -
Հասարակական12 ժամ ջուր չի լինի«Վեոլիա ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. սեպտեմբերի 12-ին՝ ժամը 10.00-22.00-ը, կդադարեցվի Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Բաշինջաղյան, Լևոնյան, Առաքելյան, Գ.Հակոբյանց, Հասմիկի, Սպորտի, Գ. Զոհրապի, Լուկաշինի, Եղիազարյան, Սիսակյան, Ա. Սարգսյան, Չուխաջյան, Մարտիրոսյան, Թերլեմեզյան, Վ. Միրաքյան, Ռ. Մելիքյան փողոցների, Խ. Խաչատրյան փողոցի և 1-ին նրբանցքի, Վշտունու փողոցի և 1-5-րդ նրբանցքների, Գ. Հասրաթյան 4-16 զույգ համարների, Լենինգրադյան 31 համարի՝ իր կոտորակներով և 46-52 զույգ համարների, Շահումյան 17-րդ փողոցի 1-ին նրբանցքի, Շահումյան 18-րդ փողոցի, Սեբաստիայի 1-7 համարների ջրամատակարարումը:Ավելին14:0111.09.24 -
ՀասարակականԻնչպես պետք է գրանցվեն և օգտվեն անհատ տաքսի վարորդներըMy TAX բջջային հավելվածից. ՊԵԿԱնհատ տաքսի վարորդներն այսուհետև տաքսի ծառայություն մատուցելու համար պետք է միանան հարկային մարմնի էլեկտրոնային համակարգին, պատվերն ավարտելուց հետո գեներացնեն և պատվիրատուին տրամադրեն էլեկտրոնային ՀԴՄ կտրոն։Ավելին13:5011.09.24 -
ԻրավականԱրմեն Աշոտյանի անազատությունը չի վերացվել, անազատության ձևն է փոխվել․ Ռուբեն ՄելիքյանԱրմեն Աշոտյանի գործով երեկվա որոշումը հրապարակելուց հետո դատարանը նաև պարզաբանումներ ներկայացրեց, այդ թվում՝ Աշոտյանի գործունեության շարունակման հետ կապված։ Այս մասին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը։Ավելին13:3611.09.24 -
ՔաղաքականԱՄՆ կառավարությունը կրկնապատկում է Հայաստանին տրամադրվող ֆինանսավորումըՓոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալելոն ստորագրել են ՀՀ և ԱՄՆ միջև զարգացմանն ուղղված համագործակցության դրամաշնորհային համաձայնագրի փոփոխությունը: ՀՀ կառավարության հաղորդմամբ, վերջինիս արդյունքում ավելի քան կրկնապատկվում է ԱՄՆ ՄԶԳ-ի համաձայնագրի շրջանակում տրամադրվող գումարի շեմը՝ 120 միլիոն դոլարից դառնալով 250 միլիոն դոլար, ինչպես նաև ընդլայնվում են համատեղ ծրագրերի ոլորտները:Ավելին13:2711.09.24 -
ՀասարակականՄեկ մարդու կյանք խլած պայթյունի վայրում բազմաթիվ խախտումներ են եղելՄեկ մարդու կյանք խլած Հրազդան ՋԷԿ-ի չգործող ձուլարանում տեղի ունեցած պայթյունի պատճառների մասին դեպքից ավելի քան 20 ժամ անց պաշտոնական որևէ մեկնաբանություն չկա։ Քաղաքաշինության, տեխնիկակական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինն է հայտնել, որ այս տարվա ապրիլ-մայիսին ձուլարանում երկու անգամ ստուգում է եղել, պարզվել, որ տեխնիկական և հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների բազմաթիվ խախտումներ կան։ Որպես արտադրական վտանագավոր օբյեկտ՝ ստուգման պահին ձուլարանը գրանցված չի եղել Ներքին գործերի նախարարության արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրում, չի անցել ամենամյա փորձաքննություն և չի ունեցել շահագործման դրական փորձագիտական եզրակացություն։ Ձուլարանում բացակայել է հրդեհի ազդարարման ինքնաշխատ համակարգը, հակահրդեհային ներքին ջրացանցը, հրդեհաշիջման սկզբնական միջոցները։ Տեսչական մարմինը շահագործման մերժման եզրակացություն է տվել։ Քրեական վարույթ է նախաձեռնվել շինարարական, լեռնահանքային կամ այլ աշխատանքների ընթացքում անվտանգության ապահովման կանոնները կամ պահանջները խախտելու հատկանիշներով, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք:Ավելին13:2111.09.24 -
ՔաղաքականՔննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳՆ-ների միջև համագործակցության նոր հնարավորություններըՍեպտեմբերի 10-ին «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Դավիթ Բերտոլոտիի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։Ավելին13:1111.09.24 -
ՔաղաքականՀայաստանը պետք է օգտագործի Ադրբեջանի և Թուրքիայի միջև եղած տարաձայնությունները․ Հարութ ՍասունյանԵրրորդ գործիքը թշնամական ազգի և նրա դաշնակիցների միջև պառակտում առաջացնելն է՝ օգտագործելով «բաժանիր և տիրիր» հայտնի մեթոդը: Հայաստանը շրջապատված է երկու թշնամական հարևաններով՝ Ադրբեջան և Թուրքիա, որոնք իրենց անվանում են «մեկ ազգ, երկու պետություն»: Հետևաբար, Հայաստանը պետք է փորձի սեպ խրել նրանց միջև՝ խորացնելով նրանց տարաձայնությունները, երբ առաջանան նման հնարավորություններ։Ավելին13:0011.09.24 -
ՔաղաքականՎեհափառը և ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը խոսել են Հայաստանի անվտանգային մարտահրավերների մասինՍեպտեմբերի 10-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, Քաղաքակրթությունների դաշինքի բարձր հանձնակատար Միգել Անխել Մորատինոսին։Ավելին12:4811.09.24 -
ՀասարակականԱյսօր մենք հիշատակում ենք 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչության զոհերին․ ԱՄՆ դեսպանատունԱյսօր մենք հիշատակում ենք 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչության զոհերին և հարգանքի տուրք մատուցում փրկարարներին, վերապրածներին և նրանց ընտանիքներին:Ավելին12:3711.09.24 -
ՀայլուրՀայլուր 12։30 Պոկվել են կոնքի ոսկրերը. ողբերգական պայթյունից տուժածների վիճակըՀայլուր 12։30 Պոկվել են կոնքի ոսկրերը. ողբերգական պայթյունից տուժածների վիճակըԱվելին12:3011.09.24 -
Զինված ուժերԱդրբեջանի ՊՆ հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը. ՀՀ ՊՆԱդրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր սեպտեմբերի 11-ին՝ ժամը 10։50-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:Ավելին12:2811.09.24 -
ՀասարակականԵրևանում բախվել են 2 Volkswagen Jetta-ները և Mercedes-ը, վերջինը գլխիվայր շրջվել էԱյսօր՝ սեպտեմբերի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07:50-ի սահմաններում Նորագավիթ 1-ին փողոցում բախվել են 32-ամյա Գրիգոր Մադաթյանի վարած «Volkswagen Jetta» մակնիշի 36 МА 384 համարանիշի, 35-ամյա Դավիթ Գալստյանի վարած վրացական համարանիշներով «Mercedes» մակնիշի և 43-ամյա Գարեգին Վարդանյանի վարած «Volkswagen Jetta» մակնիշի 81 GV 810 համարանիշի ավտոմեքենաները։Ավելին12:2311.09.24 -
ՀասարակականԵրկու ամսով կփակվի Սևանից դեպի Ծովագյուղ ճանապարհահատվածի երթևեկությունըՃանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված` սեպտեմբերի 11-ից երկու ամիս տևողությամբ կփակվի Սևանի տրանսպորտային հանգույցի՝ Սևանից դեպի Ծովագյուղ ճանապարհահատվածի երթևեկությունը։Ավելին12:0311.09.24