Լրահոս
Քաղաքական
22:34
10.09.24
160

Ադրբեջանը Երևան գալու մասին է խոսում, ՀՀ իշխանությունը խաղաղության պայմանագիրն է թաքուն պահում

Հայաստանի խորհրդարանական ընդդիմությանը իշխանությունը շարունակում է արգելել ծանոթանալ խաղաղության պայմանագրի նախագծին: Այսօր խորհրդարանում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը նկատել է՝ փաստաթուղթը ընդդիմության համար անհասանելի է դարձել, երբ Բաքվում աղմուկ են բարձրացրել, թե անթույլատելի է ռևանշիստներին ցույց տալ այդ գաղտնի տեղեկությունները: