Լրահոս
Քաղաքական
21:38
10.09.24
132

Կիսատ-պռատ խաղաղություն. Բաքուն մերժում է, Փաշինյանը՝ պնդում

Չնայած Ադրբեջանը կտրուկ մերժում է Հայաստանի իշխանության աղեկտուր խնդրանքը՝ ստորագրել խաղաղության պայմանագրի համաձայնեցված կետերը, Փաշինյանը շարունակում է կրկնել իր առաջարկը: Այսօր Հայաստանի վարչապետը «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի ժամանակ է նորից հնչեցրել այդ փաստաթուղթը, ըստ էության, նախաստորագրելու գաղափարը: