Լրահոս
Մամուլի տեսություն
09:25
11.09.24
86

Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով

Img default alt hy

«Հրապարակ»

Արցախի քաղաքական վերնախավն այլեւս որոշել է չլռել եւ պատրաստ են ցանկացած գրոհի։

«Ժողովուրդ»

Ժողովրդավարության «առաջամարտիկ» «Քաղաքացիական պայմանագիր»-ը շարունակում է բոլոր մեթոդներով բոլոր ոլորտներում ձերբազատվել իր ընդդիմախոսներից։ Նոր ձեւավորված ավագանիում երեկ արդեն երկրորդ անգամ միանգամից 3 ընդդիմադիր անդամներ զրկվեցին մանդատներից:

«Հրապարակ»

Փաշինյանի հրահանգով է արդարադատության փոխնախարար Սիրվարդ Գեւորգյան այդ ամոթալի տեքստը գրել ու տեղադրվել ԱՆ-ի եւ նախարարի պաշտոնական էջերում:

«Ժողովուրդ»

«Երեւանյան երկխոսություն» միջազգային համաժողովին միայն Արարատ Միրզոյանն էր  եկել  կնոջ հետ:

«Հրապարակ»

Տպավորություն է, որ այսպես շարունակվելու դեպքում երբեմնի դուխով վարչապետն առաջիկայում խնդրագիր-աղերսագիր է հղելու Ալիեւին կամ էլ լացելով լայվ է մտնելու, որ համոզի՝ չմերժեն իրեն, ստորագրեն այդ թղթի կտորը։

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը կքննարկի  Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանի հետ: