Լրահոս
Քաղաքական
22:45
10.09.24
139

Ադրբեջանի դեսպանատուն՝ Արցախի ներկայացուցչության փոխարե՞ն. «Ծախեցին, հիմա էլ ուզում են փակեն»

Արցախի խորհրդարանականները Ալեն Սիմոնյանին մեղադրում են իր ադրբեջանցի տերերի նոր հրահանգները պարտաճանաչ կատարելու համար: Արցախի վտարանդի խորհրդարանի անդամ Աշոտ Դանիելյանն է այսպես արձագանքել Հայաստանի Ազգային ժողովի նախագահի թափանցիկ ակնարկին, որ Երևանում Արցախի ներկայացուցչության շենքը պետք է փակվի, Հայաստան-Արցախ խորհրդարանական հանձնաժողովը լուծարվի:

Հիշեցնենք՝ Ալեն Սիմոնյանը, որի հայրենիքն է Աղդամը, երեկ լրագրողների հետ ճեպազրույցում էր հակարցախյան հայտարարությունների բացարձակ ռեկորդ սահմանել: