Լրահոս
Իրավական
21:50
10.09.24
156

Աշոտյանի խափանման միջոցը փոխվեց. տնային կալանք և 25 միլիոն դրամ գրավ

Հակակոռուպցիոն դատարանը փոխեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի խափանման միջոցը: 15 ամիս կալանավորման մեջ գտնվող Աշոտյանի նկատմամբ դատարանի նոր որոշմամբ կիրառվում է տնային կալանք և 25 միլիոն դրամ գրավ: Նրա կալանքի ժամետը լրանալու էր սետպեմբերի 15-ին: Հանրային մեղադրողը այսօրվա նիստին պահանջել էր ևս 3 ամսով երկարաձգել կալանքի ժամկետը: Աշոտյանի խափանման միջոցի փոփոխության համար երաշխավորություն են ներկայացրել ՀՀ նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանն ու ՀՀ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը։