Լրահոս
2024-10-01
-
ՀասարակականՎրաերթի ենթարկված գորշ արջը տեղափոխվել է հատուկ վերականգնողական հաստատություն. ՇՄՆՍեպտեմբերի 30-ին ահազանգ էր ստացվել այն մասին, որ Վայոց ձորի մարզի Շատին-Գետափ ավտոճանապարհին քաղաքացին վրաերթի է ենթարկել գորշ արջի: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ մարզային փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել արջին․ արջը վիրավոր է։ Ինչպես տեղեկացնում են Շրջակա միջավայրի նախարարությունից, միջադեպի մասին իրազեկվելուց ժամեր անց Երևանից ժամանած մասնագետները արջին անզգայացրել են և տեղափոխել հատուկ ազատավանդակով, ապա անասնաբույժի կողմից կատարվել է կզակի վնասվածքի վիրահատություն: Համապատասխան մասնագետների ուղեկցությամբ կենդանին տեղափոխվել է «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման» հիմնադրամի Ուրցաձոր համայնքում գտնվող հատուկ վերականգնողական տարածք, որտեղ կենդանին լիարժեք վերականգնումից հետո բաց կթողնվի բնություն: Վերոնշյալ աշխատանքները կատարվել են հիմնադրամի աշխատակիցների կողմից։Ավելին17:0001.10.24 -
ՀասարակականՏեղադրվել են տեսանկարահանող և լուսանկարահանող նոր սարքեր․ ՆԳՆՆԳՆ ոստիկանության Ճանապարհային ոստիկանության ծառայությունը տեղեկացնում է, որ հաշվի առնելով ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի օրենսդրության պահանջների խախտումների մեծաքանակ լինելը, որոնք խցանումների և վթարային իրադրության առաջացման պատճառ են հանդիսանում, ինչպես նաև այն, որ սահմանված երթևեկության առավելագույն արագության պահպանման նկատմամբ լուսանկարահանող տեխնիկական միջոցներով վերահսկողության բացակայությունը մեծ թվով վարորդների համար նպաստավոր պայմաններ է ստեղծում երթևեկության առավելագույն արագության գերազանցման համար՝ նպաստելով վթարային իրադրության առաջացմանը, «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի կարգով, այլ վայրերից տեղափոխվել և Երևան քաղաքի Աբովյան փողոցում՝ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի հարակից ճանապարհահատվածում, հետիոտնի համար գործող լուսացույցի մոտ տեղադրվել են տեսանկարահանող տեխնիկական միջոցներ, իսկ Երևան քաղաքի Սիլիկյան նոր խճուղում՝ հետիոտնի համար գործող լուսացույցից հետո՝ դեպի Հյուսիս-Հարավ ավտոճանապարհ, որտեղ երթևեկության առավելագույն արագությունը 60 կմ/ժ է, տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոց։ Տեսանկարահանող և լուսանկարահանող սարքերը գործարկվելու են հոկտեմբերի 7-ից։ ՆԳՆ ոստիկանության Ճանապարհային ոստիկանության ծառայությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:Ավելին16:4501.10.24 -
ՄիջազգայինԼիբանանյան 30 գյուղերի բնակիչներին տարհանվելու կոչ է արել ԻսրայելըԻսրայելի պաշտպանության բանակի (ԻՊԲ) ներկայացուցիչ Ավիչայ Էդրին արաբերենով տարհանվելու կոչ է արել լիբանանյան շուրջ 30 գյուղերի բնակիչներին՝ սեփական անվտանգության նկատառումներից ելնելով: Համապատասխան հայտարարությունը Էդրին տարածել է X սոցիալական հարթակում: ««Հեզբոլլահ» շարժումը ԻՊԲ-ին ստիպում է գործել իր դեմ: ԻՊԲ-ն չի ցանկանում վնասել ձեզ, և ձեր անվտանգության նպատակով դուք պետք է անհապաղ լքեք ձեր տները: Յուրաքանչյուր ոք, ով գտնվում է «Հեզբոլլահ»-ի անդամների, օբյեկտների և մարտական սարքավորումների կողքին, վտանգի տակ է դնում իր կյանքը: Ակնկալվում է, որ յուրաքանչյուր տուն, որը «Հեզբոլլահ»-ն օգտագործում է իր ռազմական նպատակների համար, կդառնա թիրախ», - գրել է Էդրին: Իսրայելի պաշտպանության բանակի ներկայացուցիչը թվարկել է նաև այն բնակավայրերը, որտեղից անհրաժեշտ է տարհանվել հյուսիսային ուղղությամբ: «Մենք ձեզ կտեղեկացնենք անվտանգ տուն վերադառնալու ժամանակի մասին», - հավելել է Էդրին: Ավելի վաղ ԻՊԲ-ն հայտարարել էր, որ սահմանափակ ցամաքային գործողություն է սկսում Լիբանանի հարավում՝ «Հեզբոլլահ»-ի հենակետերը վերացնելու նպատակով:Ավելին16:3001.10.24 -
ՔաղաքականՄեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի այցը ԼեհաստանՄեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի այցը Լեհաստան, որտեղ ՀՀ-ն առաջին անգամ ԱԳ նախարարի մակարդակով մասնակցում Վարշավայի անվտանգության ֆորումին։ Ֆորումի նախագահ Կատաժինա Պիսարսկայայի կողմից պաշտոնական դիմավորումից հետո նախարար Միրզոյանը հանդիպում է ունեցել ֆորումի հիմնադիր, «Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի նախագահ Զբիգնև Պիսարսկիի հետ։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի, այդ թվում՝ Վարշավայի անվտանգության և սեպտեմբերին Երևանում անցկացված «Երևանյան երկխոսություն» միջազգային ֆորումների միջև հնարավոր համագործակցության շուրջ։ Անդրադարձ է կատարվել ԵՄ հետ ՀՀ գործընկերության խորացմանն ուղղված ջանքերին և այդ ուղղությամբ մասնավորապես Լեհաստանի գործընկերների հետ համագործակցության հարցերի։Ավելին16:1701.10.24 -
ՄիջազգայինՌուսները գնդակոծել են Խերսոնի շուկան. Ուկրաինայի ՊՆ ղեկավարը պաշտոնից ազատել է իր 3 տեղակալներինԽերսոնի շուկան ռուսների կողմից գնդակոծելու մասին է հայտնում Կիևը: 7 մարդ մահացել է, 3-ը վիրավոր են: «Հարվածի տակ են ընկել առևտրի կենտրոնները, որտեղ խերսոնցիները առավոտյան գնում կամ վաճառում էին մթերքներ»,- հայտնել է մարզային ռազմական վարչության ղեկավար Ալեքսանդր Պրոկուդինը։ Ուկրաինայի կառավարությունում նոր պաշտոնանկությունների մասին է հայտնի դարձել: Այսօր Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը պաշտոնից ազատել է իր ինը տեղակալներից երեքին: Ումերովի խոսքից հասկանում ենք, որ պաշտոնանկ եղած պաշտոնյաները ներքին էթիկայի խախտում են կատարել՝ հայտնվել են այլ անձանց ազդեցության տակ:Ավելին16:0801.10.24 -
ՔաղաքականԿԽՄԿ-ն սեպտեմբերին տեսակցել է Ադրբեջանի բանտերում պահվող հայ գերիներինԿԽՄԿ-ն սեպտեմբերին տեսակցել է Ադրբեջանի բանտերում պահվող հայ գերիներին: Այս մասին Tert.am-ին հայտնեց ԽՄԿ ներկայացուցիչ Զառա Ամատունին: Զառա Ամատունին հայտնեց, որ տեսակցության ընթացքում նրանց հնարավորություն է տրվել կապ հաստատել հարազատների հետ։Ավելին16:0401.10.24 -
ՔաղաքականԻրանի ներգրավվածությունը ԵԱՏՄ ընդլայնում է տնտեսական փոխգործակցության հնարավորությունները. ՓաշինյանԻրանի Իսլամական Հանրապետության ներգրավվածությունը ԵԱՏՄ-ի հետ համագործակցության մեջ ընդլայնում է տնտեսական փոխգործակցության հնարավորությունները և վայելում Հայաստանի լիակատար աջակցությունը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Այսօր մենք ընդլայնված կազմով քննարկում ենք ունենալու, և մեզ են միացել Իրանի և Ուզբեկստանի մեր գործընկերները։ Առաջին հերթին ցանկանում եմ ողջունել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի առաջին տեղակալ Մոհամմադ Ռեզա Արեֆին: Իրանի Իսլամական Հանրապետության ներգրավվածությունը ԵԱՏՄ-ի հետ համագործակցության մեջ, անկասկած, ընդլայնում է տնտեսական փոխգործակցության հնարավորությունները և վայելում մեր լիակատար աջակցությունը: Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամների անունից թույլ տվեք ողջունել նաև Ուզբեկստանի Հանրապետության վարչապետ Աբդուլլա Արիպովին: Այսօր նախատեսվում է նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Ուզբեկստանի Հանրապետության 2024-2026 թվականների համատեղ միջոցառումների ծրագրի ստորագրում, ինչը կնպաստի առևտրի ընդլայնմանը և տնտեսական համագործակցության զարգացմանը: Ցանկանում եմ երախտագիտություն հայտնել նաև Կուբայի պատվիրակությանը»,-ասաց Փաշինյանը։Ավելին15:5801.10.24 -
ԻրավականՄեկ օրում գրանցվել է 27 ՃՏՊ. 57 անձ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներԸստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 1-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 100 դեպք, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 22, մարմնական վնասվածք պատճառելու` 13, ֆիզիկական ներգործության` 10, թմրանյութի հայտնաբերման՝ 9, անձնական ունեցվածքի գողության՝ 7, խարդախության և փաստաթղթեր կեղծելու՝ 4-ական, հոգեկան ներգործության, զենք-զինամթերքի առգրավման, ծառերը, թփերը ապօրինի հատելու և պետական սահմանն ապօրինի հատելու՝ 3-ական, խուլիգանության ու անհետաձգելի միջամտության որոշումը խախտելու՝ 2-ական, պաշտոնեական լիազորություննների չարաշահման, պաշտոնատար անձի ծառայողական գործունեությանը միջամտելու, թմրանյութի իրացման, անչափահասներին հակահասարակական գործողություններ կատարելուն ներգրավելու, հեղինակային և հարակից իրավունքները խախտելու, անձնական կամ ընտանեկան կյանքի գաղտնիությունը խախտելու և պոռնկագրական նյութեր տարածելու, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու, ինքնավնասման, կեղծ ապացույցներ ներկայացնելու, սառը զենքի հայտնաբերման և մարդու իմունային անբավարարության վիրուսով անզգուշությամբ վարակելու՝ 1-ական դեպք։ Նախկինում կատարված հանցագործության դեպքերից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 2, անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու՝ 1 դեպք։ Հայտնաբերվել է 4 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 3-ը։ Հայտնաբերվել է 1 անհետ կորած։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 27 պատահար. 57 անձ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։Ավելին15:4501.10.24 -
ՔաղաքականԼիբանանում ՀՀ ԶՈՒ խաղաղապահ զորախումբն իր ծառայությունն իրականացնում է մարտական գործողությունների գոտուց դուրս. ՊՆ«Լիբանանում խաղաղապահ առաքելություն իրականացնող ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի զորախումբն իր ծառայությունն իրականացնում է բացառապես մշտական տեղակայման վայրում, որը հակամարտության և մարտական գործողությունների գոտուց դուրս է»,- այս մասին «Լուրեր»-ին տեղեկացրել են ՀՀ ՊՆ-ից: Հիշեցնենք՝ Իսրայելը հայտարարել է Լիբանանում «Հյուսիսային նետեր» գործողության մեկնարկի մասին, հաղորդվում է հարյուրից ավելի զոհերի ու վիրավորների մասին: Թել Ավիվը պնդում է, որ իրենց թիրախում «Հըզբոլլահի» ենթակառուցվածքներն ու օբյեկտներին են: Ի պատասխան իսրայելական հարվածների՝ «Հըզբոլլահը» տասնյակ հրթիռներ է արձակել Իսրայելի տարածքի ուղղությամբ:Ավելին15:3901.10.24 -
ԻրավականԱրմավիրում օրենքով գողին հանձնարարել են ստանալ 4500 դոլար պարտքը, վեճ է ծագել, հնչել են կրակոցներՍեպտեմբերի 13-ին ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունից ոստիկանության Արմավիրի բաժին տեղեկություններ են ստացվել, որ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության Արմավիրի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամները, քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող, ՌԴ-ում բնակվող օրենքով գողի կարգավիճակ ստացած անձինք, քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակից և դրա կողմից հետապնդվող նպատակների իրականացմանը ներգրավված «Կիլդիմ Արթուր» մականվամբ հայտնի Արմավիրի մարզի բնակիչ 31-ամյա Արթուր Մ․-ին տվել են հանձնարարական, որ նույն մարզի բնակիչ 48-ամյա Գնել Ս․-ից հետ ստանա վերջինիս նախօրոք տրված 4 հազար 5 հարյուր դոլարը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դրանից հետո Արթուր Մ․-ն քրեական ենթամշակույթ կրող խմբավորման այլ անդամների հետ խմբի կազմում, նախնական համաձայնությամբ, սպառնալիքի, հարկադրանքի և անօրինական գործողության միջոցով Գնել Ս․-ի ավտոմեքենան առևանգելու և իրենց մոտ պահելու միջոցով, վերջինս հարկադրել ու ստացել են պահանջված գումարը, որից հետո Գնել Ս․-ի ավտոմեքենան վերադարձնելու հարցի հետ կապված օգոստոսի 14-ին՝ ժամը 02։00-ի սահմաններում «ԱԿ-74» ինքնաձիգով ներխուժել է Արթուր Մ․-ի տուն և արձակել է կրակահերթ: Արթուր Մ․-ն գտնվում է «Արմավիր ՔԿՀ»-ում, ձեռնարկվում են միջոցառումներ Գնել Ս․-ին հայտնաբերելու ուղղությամբ։ Դեպքի փաստով ոստիկանության Արմավիրի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն:Ավելին15:3501.10.24 -
ՀայլուրՀայլուր 15։30 Երկու ահաբեկչություն՝ Իրանում. զոհերի թվում իրավապահներ կանՀայլուր 15։30 Երկու ահաբեկչություն՝ Իրանում. զոհերի թվում իրավապահներ կանԱվելին15:3001.10.24 -
ԱռողջապահականՔաղցկեղը դատավճիռ չէ, պետք է հետազոտվել և հնարավորինս վաղ հայտնաբերել խնդիրը․ ՀՀ ԱՆՔաղցկեղը դատավճիռ չէ, պարզապես պետք է հետազոտվել և հնարավորինս վաղ հայտնաբերել խնդիրը: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ Ամբողջ աշխարհում հոկտեմբերը նշվում է` որպես կրծքագեղձի քաղցկեղի իրազեկման ամիս: Նպատակն է բարձրացնել հանրության տեղեկացվածությունը կրծքագեղձի քաղցկեղի, դրա կանխարգելման և վաղ ախտորոշման հնարավորությունների վերաբերյալ: Նախաքաղցկեղային փուլում հիվանդությունը հայտնաբերելու դեպքում մեծանում է քաղցկեղը լիարժեք բուժելու հավանականությունը, նվազում է մահացությունը շուրջ 30%-ով։ Հայաստանում 14 հազար 632 բուժառու պայքարում է կրծքագեղձի քաղցկեղի դեմ, նրանցից 14.336-ը` կանայք են: Ըստ տարիքային խմբերի և սեռի` կյանքում առաջին անգամ հաստատված ախտորոշումով հաճախակի հանդիպող չարորակ նորագոյացությունների թվաքանակով կրծքագեղձի քաղցկեղը Հայաստանում առաջին տեղում է` 1511 դեպք (2023թ. տվյալներով): Հիվանդության կանխարգելման փուլերն են` առաջնային կանխարգելման մաս է առողջ ապրելակերպը, երկրորդային կանխարգելումը հետազոտությամբ նախակլինիկական փուլում հիվանդության հայտնաբերումն է։Ավելին15:1501.10.24 -
ՀասարակականՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպՔամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23մ/վ արագությամբ։Ավելին15:0001.10.24 -
ՔաղաքականՍԴ-ն սահմանազատման կանոնակարգի վերաբերյալ իր որոշմամբ փորձել է խեղաթյուրել և մոլորության մեջ դնել հանրությանը. Արծվիկ ՄինասյանՍԴ-ն սահմանազատման կանոնակարգի վերաբերյալ իր որոշմամբ փորձել է խեղաթյուրել և մոլորության մեջ դնել հանրությանը: Այս մասին լրագրողների հետ զրուցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։ «ՍԴ-ն փորձել է արհեստական հակասություն ձևակերպել Անկախության հռչակագրի և ՀՀ Սահմանադրության միջև, փորձում է քողարկել այն զիջումները, որոնք առաջիկայում հնարավոր է ներկայացվեն ՀՀ-ին՝ խաղաղության պայմանագրի կամ այլ փաստաթղթի անվան տակ»,- նշեց նա: Հիշեցնենք, Սահմանադրական դատարանը, համաձայն վերլուծությունների, սեպտեմբերի 26-ի ՍԴՈ-1749 որոշմամբ հրաժարվել է Անկախության հռչակագրում ամրագրված մի շարք սկզբունքներից: Սահմանադրական իրավունքի մասնագետ Գոհար Մելոյանը գրել էր․ «ՍԴ-ն ուղղակի ամրագրել է, որ ՀՀ-ն հրաժարվում է Արցախյան հարցից: Սահմանադրական դատարանի այս եզրահանգումն այլևս վերացնում է Հռչակագրի նախաբանում ամրագրված «հիմնվելով 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա» դրույթի վերաբերյալ՝ սույն որոշման 2-րդ կետում նշված հարցի լուծման համար հետագա քննության անհրաժեշտությունը»։Ավելին14:4801.10.24 -
ՄիջազգայինՀութիները հայտարարել են Թել Ավիվի և Էյլաթի ռազմական օբյեկտներին հարվածներ հասցնելու մասինԵմենի «Անսար Ալլահ» խռովարար շարժման հութիներն անօդաչու թռչող սարքերի միջոցով հարվածներ են հասցրել Թել Ավիվի և Էյլաթի ռազմական օբյեկտներին: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այս մասին հայտարարել է շարժման ռազմական ներկայացուցիչ Յահյա Սարիան։ Ինչպես նշել է Սարիան «Անսար Ալլահ»-ին պատկանող Al Masirah հեռուստաալիքի եթերում, խռովարարների կողմից կազմավորված ռազմաօդային ուժերը հարված են հասցրել Թել Ավիվում «հակառակորդ Իսրայելի ռազմական թիրախին»՝ օգտագործելով անօդաչու թռչող սարք: Հութիները նաև չորս անօդաչու թռչող սարքեր են արձակել՝ թիրախավորելով Իսրայելի հարավային Էյլաթ քաղաքի ռազմական օբյեկտները: «Անսար Ալլահ»-ում նշել են, որ հարվածները հասցվել են Պաղեստինում և Լիբանանում Իսրայելի դեմ դիմադրության ուժերին աջակցելու նպատակով։ Խռովարարները բոլոր արաբական և իսլամական երկրներին կոչ են արել «ակտիվ մասնակցություն ունենալ» այդ ճակատամարտին։ Սեպտեմբերի 23-ին Իսրայելն սկսել է «Հյուսիսի նետեր» գործողությունը լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման կազմավորումների դեմ, որի ընթացքում ավիահարվածներ է հասցնում շարժման ռազմական օբյեկտներին: Լիբանանի առողջապահության նախարարության տվյալներով՝ 1000-ից ավելի մարդ զոհվել է։ Սեպտեմբերի 27-ին հարվածներից մեկի հետևանքով Բեյրութում սպանվել է «Հեզբոլլահ»-ի առաջնորդ Հասան Նասրալլահը։ Երկրում 1 միլիոն մարդ տեղահանվել է։ Հոկտեմբերի 1-ի գիշերն Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի հարավի սահմանային շրջաններում սահմանափակ ցամաքային գործողության մեկնարկի մասին:Ավելին14:4501.10.24 -
ՔաղաքականԱրդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ․ Արփինե ԴավոյանԱզգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփինե Դավոյանն այն համոզմանն է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ: Դավոյանը նման դիրքորոշում հայտնեց լրագրողների հետ զրույցում՝ խոսելով նախարարի պաշտոնից Գրիգոր Մինասյանի հրաժարականի մասին: «Արդարադատության նախարարի պաշտոնը շատ կարևոր պաշտոն է: Իմ կարծիքով՝ այնտեղ գտնվող մարդը պետք է քաղաքական թիմից լինի»,-ասաց Դավոյանը Անդրադառնալով Գրիգոր Մինասյանին արդարադատության նախարարի պաշտոնից հեռացնելու հարցով իշխող խմբակցության պատգամավորների սկսած ստորագրահավաքին՝ Դավոյանն ասաց, որ պատգամավորները կատարել են իրենց վերահսկողական գործառույթը: Պատգամավորը մանրամասներ չհայտնեց, միայն նշեց, որ Գրիգոր Մինասյանի պաշտոնավարման հետ կապված իրենց մտահոգությունները 1-2 օրում չեն ի հայտ եկել: Հայաստանի արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը հրաժարական է տվել։ Ավելի վաղ ԱԺ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության մի խումբ պատգամավորներ ստորագրահավաք էին սկսել Գրիգոր Մինասյանի պաշտոնանկության հարցով:Ավելին14:3001.10.24 -
ՔաղաքականՀրաժարական է տվել արդարադատության նախարարը. Մինասյանը խնդիր ունի երկու տասնյակ պատգամավորի հետԱրդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը հրաժարական է տվել: Ֆեյսբուքում նա գրել է, թե այդպես որոշել է միանալ իր պաշտոնավարման դեմ ստորագրահավաքին. «Խորհրդարանական կառավարման համակարգում դժվար կլինի նախարարի պաշտոն զբաղեցնելը, եթե նույնիսկ մեկ պատգամավորի հետ դրական համագործակցություն չունենաս: Ես տեղեկացա, որ խնդիր ունեմ «Քաղաքացիական պայմանագրի» շուրջ երկու տասնյակ պատգամավորների հետ»: Ավելի վաղ Ազգային ժողովի իշխող խմբակցության որոշ պատգամավորներ Մինասյանի պաշտոնանկության հարցով ստորագրահավաք էին նախաձեռնել՝ լրագրողներին հայտնելով, որ պատճառներից մեկն այն է, թե ովքեր են Մինասյանի հայրն ու եղբայրը:Ավելին14:2501.10.24 -
ՔաղաքականԻրանին առաջարկելու են դառնալ ԵԱՏՄ անդամ. երևանյան նիստի թվային օրակարգըԵրևանում շարունակվում է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն դիմավորել է բարձրաստիճան հյուրերին: Հայաստան ժամանած Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի կառավարությունների ղեկավարների օրակարգում՝ ԵԱՏՄ շրջանակում ինտեգրման խորացման արդիական խնդիրներ են: ԵԱՏՄ միջկառավարական նիստին, որպես հատուկ հյուր, մասնակցում է նաև Իրանի առաջին փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆը: Ըստ լրատվամիջոցներում տարածված տեղեկությունների՝ Իրանին այսօր առաջարկվելու է միանալ ԵԱՏՄ-ին: Հայաստանի վարչապետն իր ելույթում ընդգծել է ԵԱՏՄ ներսում պետական փաստաթղթաշրջանառության թվայնացման կարևորությունը: Փաշինյանի խոսքով՝ կարևոր քայլ է միության տարածքում մեկ միասնական թվային համակարգի ստեղծումը:Ավելին14:2201.10.24 -
ՏարածաշրջանՌուսաստանն ու Իրանը նոր աշխարհակարգի պայմաններն են ձևավորում«Ռուասաստանի ու Իրանի հարաբերություններից են կախված նոր աշխարհակարգի ձևավորման պայմանները»,- Թեհրանից Երևան ժամանալուն պես հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը: Դաշնության բարձրաստիճան պաշտոնյան օդակայանում հարցազրույց է տվել, խոսել Միշուստինի՝ Իրան այցի մասին և դա անվանել պատմական իրադարձություն: Ըստ Օվերչուկի՝ Ռուսաստանի վարչապետը Իրանի նախագահի ու փոխնախագահի հետ հանդիպումներում առաջին հերթին երկկողմ օրակարգի հարցեր է քննարկել:Ավելին14:1501.10.24 -
ԻրավականՍահմանադրական դատարանի սեպտեմբերի 26-ի որոշումը հակասահմանադրական է․ Գոհար ՄելոյանՍահմանադրության 168-րդ հոդվածը համապարփակ թվարկում է ՍԴ-ի լիազորություններն ու այն իրավական ակտերը, որոնց սահմանադրականությունը ՍԴ-ն կարող է քննել։Ավելին14:1001.10.24