Լրահոս

2024-10-01
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Պետական պարտքի հաշվին թոշակ են տալիս. Փաշինյանը խաբել է մաս 223․ «Ժողովուրդ»
    Ելույթների այս շքերթը, որով ներկայանում էր Yerevan Classic Fest միջոցառումը, Երևան քաղաքի բյուջեի համար արժեցավ 339 մլն 986 հազար դրամ՝ գրեթե 877 հազար ԱՄՆ դոլար։
    11:30
    01.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Երևան է ժամանել Ղրղզստանի վարչապետը
    Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով Երևան է ժամանել նաև Ղրղզստանի վարչապետ Ակիլբեկ Ժապարովը, հայտնում է «Sputnik Արմենիա»-ն։ Օդանավակայանում նրան դիմավորել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
    11:25
    01.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Կ. Պոլսի Հայոց Պատրաիրքը Մայր Տաճարում Սուրբ Պատարագ է մատուցել
    Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Տաճարի վերաօծման արարողությանը հաջորդող շաբաթվա բոլոր օրերին` ժամը 19:00-ին, Մայր Տաճարում կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ։
    11:20
    01.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
    Այսօր որոշեցի ես էլ միանամ իմ պաշտոնավարման դեմ ստորագրահավաքին: Վարչապետին ներկայացրեցի իմ հրաժարականի դիմումը: Այդ մասին ասված է ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի Ֆեյսբուքի էջում: «Խորհրդարանական կառավարման համակարգում դժվար կլինի նախարարի պաշտոն զբաղեցնելը, եթե նույնիսկ մեկ պատգամավորի հետ դրական համագործակցություն չունենաս: Ես տեղեկացա, որ խնդիր ունեմ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության շուրջ երկու տասնյակ պատգամավորների հետ: Մեծապես շնորհակալ եմ և միշտ ջերմությամբ կհիշեմ ինձ բարությամբ ընդունած և աջակցած բոլոր մյուս պատգամավորներին, ընկեր դարձած կառավարության բոլոր գործընկերներին և, իհարկե, ինձ մեծագույն հնարավորություն տված վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Արդարադատության ոլորտի բարեփոխման համար նրանց հետ և նրանց օգնությամբ շատ բան ենք արել նաև այս վերջին երկու տարիներին: Կառավարության ծրագիրը մեր մասով հաստատ գերակատարված է միջոցառումների քանակի և որակի առումով: Կառուցված ճանապարհն ու դպրոցը մարդիկ միանգամից են տեսնում և վայելում, բայց նոր արբիտրաժային համակարգի, հարկադիր կատարման վերափոխված ծառայության, թվայնացված քաղաքացիական դատավարության, կայացած պրոբացիայի ծառայության և բազմաթիվ այլ բարեփոխումների կամ հարյուրավոր օրենսդրական ու ռազմավարական փոփոխությունների արդյունքները բոլորս կվայելենք որոշ ժամանակ անց: Մարդիկ արդարադատության նախարարներից միշտ սպասել են արդարության արագ և անմիջական վերականգնում: Դա նախարարի գործառույթ չէ: Դա վերապահված է իրավապահներին ու դատարաններին: Մենք քաղաքականություն մշակողն ենք և ինստիտուցիոնալ համակարգը բարելավողը: Երկու ուղղությամբ էլ շատ բան է արվել արդեն: Պտուղները կլինեն շուտով, բայց արդեն հաջորդ նախարարների օրոք: Իհարկե, կարելի էր ավելի համբերատար լինել, մնալ և պայքարել այս ամենի համար և շարունակել հանգիստ ներկայացնել կատարված հսկայածավալ աշխատանքը, բայց ես որոշեցի վերադառնալ ինձ ավելի հարազատ միջավայր: Արդարադատության ոլորտին կարելի է նպաստել նաև մասնավոր հատվածում»,- ասված է գրառման մեջ:
    11:07
    01.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Բաքուն Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը նոր մեղադրանք է առաջադրել
    Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարությանը Բաքուն «պատմամշակութային հուշարձանների ոչնչացման» մեղադրանք է առաջադրել: Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ, այս մասին հայտնել է Ադրբեջանի գլխավոր դատախազ Քյամրան Ալիևը: Նա նշել է, որ ձերբակալվածների «բոլոր իրավունքները պաշտպանված են, նրանցից յուրաքանչյուրն ունի մի քանի փաստաբան»։ «Նրանցից յուրաքանչյուրն իրավունք ունի ծանոթանալու գործի նյութերին»,- ասել է Ալիևը: Ադրբեջանի գլխավոր դատախազությունը քրեական գործեր է հարուցել օկուպացված Արցախի Հանրապետության նախկին ռազմաքաղաքական ղեկավարներից 15-ի նկատմամբ: 2023 թվականի սեպտեմբերին Արցախի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի իրականացրած զանգվածային ռազմական ագրեսիայի հետևանքով նրանք ապօրինաբար կալանավորվել են, տարվել Բաքու։ Նրանց մեղադրանք է առաջադրվել «ահաբեկչության, ահաբեկչության ֆինանսավորման, օրենքով չնախատեսված զինված կազմավորումներ ու խմբավորումներ ստեղծելու, ահաբեկչության նպատակով վարժանքներ անցկացնելու համար»։ Այժմ Բաքվում ապօրինի կալանքի տակ են պահվում Արցախի Հանրապետության նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը և Արայիկ Հարությունյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ԶՈւ շտաբի նախկին պետ Դավիթ Մանուկյանը:
    11:03
    01.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Իսրայելը հարվածներ է հասցրել Բեյրութին․ զոհերի թիվը գերազանցել է հազարը
    Լիբանանի մայրաքաղաքում վաղ առավոտյան ուժգին պայթյուններ են լսվել։ Իսրայելի բանակը հարվածներ է հասցրել Բեյրութի հարավային արվարձաններին։ Իսրայելը պաշտպանության բանակը (ԻՊԲ) հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ ճշգրիտ հարվածներ է հասցրել Բեյրութի Դահիյեի շրջանում «Հեզբոլլահ»-ի զենքի արտադրամասերի և այլ ենթակառուցվածքների։ ԻՊԲ-ն նշում է, որ քայլեր է ձեռնարկել քաղաքացիական բնակչությանը հասցվող վնասը մեղմելու համար՝ նախազգուշացումներ տարածելով և օգտագործելով ճշգրիտ զենքեր։ Իր հերթին The Associated Press-ը հաղորդում է, որ Իսրայելը Բեյրութի հարավային արվարձանի երեք շենքերի բնակիչներին կարգադրել է տարհանվել, որից կարճ ժամանակ անց հարված է հասցրել։ Իսրայելը նաև հարվածել է Լիբանանի Սիդոն քաղաքի մերձակայքում գտնվող պաղեստինյան փախստականների ճամբարին։ Ըստ Reuters-ի աղբյուրների՝ ԻՊԲ-ի թիրախում է եղել պաղեստինյան ՖԱԹՀ շարժման լիբանանյան ճյուղի հրամանատարը, որի ճակատագիրը հայտնի չէ։ ՄԱԿ-ի Մերձավոր Արևելքում Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքների կազմակերպման գործակալությունը այդ բազմամարդ ճամբարում ծառայություններ է մատուցում գրեթե 50 000 փախստականի։ «Հեզբոլլահ»-ն իր հերթին հարվածներ է հասցրել Իսրայելի հյուսիսային շրջանների ուղղությամբ։ Խմբավորումը հայտնել է, որ հրետանային հարվածներ է հասցրել Մետուլայում իսրայելական զորքերին։ Իսրայելը հաստատել է, որ վաղ առավոտյան Մետուլայում շչակներ են գործարկվել։ Ըստ ԻՊԲ-ի՝ Լիբանանից 5 արկ է արձակվել, որոնց մի մասը խոցվել է։ Լիբանանի առողջապահության նախարարության տվյալներով՝ երկրի հարավային շրջաններին, արևելյան Բեքաայի հովտին և Բեյրութին Իսրայելի հասցրած հարվածների հետևանքով վերջին 24 ժամում առնվազն 95 մարդ է զոհվել, 172 մարդ՝ վիրավորվել։ Սեպտեմբերի 23-ից շարունակվող ռազմական գործողությունների զոհերի թիվը գերազանցել է 1000-ը։ ԻՊԲ-ն ավելի վաղ հայտնել էր, որ ցամաքային գործողություն է սկսել Լիբանանի հարավում։
    10:56
    01.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում առավոտյան երեխաներին տարհանել են․ ի՞նչ է կատարվում
    Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում առավոտյան երեխաներին տարհանել են՝ ասելով, որ գազի պայթյունի վտանգ կա: Tert.am-ին ահազանգել է ծնողներից մեկը Նախնական տեղեկություններով, 7-րդ դասարանի աշակերտներից մեկը դեռևս չպարզված նյութ է բաց թողել դպրոցի մասնաշենքում, որի հետևանքով երեխաների մոտ առաջացել է փսխում և սրտխառնոց:
    10:48
    01.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Տասնյակ հասցեներում գազ չի լինի
    Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հոկտեմբերի 3-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Կոտայքի մարզի Հրազդան, Ծաղկաձոր քաղաքների, Քաղսի, Սոլակ, Լեռնանիստ, Մարմարիկ, Աղավնաձոր, Մեղրաձոր, Գոռգոչ, Փյունիկ, Արտավազ, Ջրառատավան բնակավայրերի գազասպառողների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հոկտեմբերի 4-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 20:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանի Նորքի 2-րդ փողոցի, 2-րդ փողոցի 2-րդ նրբանցքի, 4-րդ, 5-րդ, 6-րդ փողոցների, 6-րդ փողոցի 1-ին, 2-րդ նրբանցքների, 7-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ, 13-րդ, 15-րդ, 17-րդ փողոցների, 17-րդ փողոցի նրբանցքի, Արմենակյան, Ամառանոցային փողոցների, Նորքի Այգիներ փողոցի (մասնակի), Մյասնիկյան պողոտայի (մասնակի), Դավիթ Բեկ փողոցի (մասնակի) բազմաբնակար շենքերի, առանձնատների գազասպառողների և տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հոկտեմբերի 4-ին ժամը 10:30-ից մինչև ժամը 14:00-ն, կդադարեցվի Տավուշի մարզի Բերդավան բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հոկտեմբերի 7-ին ժամը 10:30-ից մինչև ժամը 14:00-ն, կդադարեցվի Տավուշի մարզի Լճկաձոր բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը։
    10:45
    01.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Փաշինյանից է կախված Գրիգոր Մինասյանի ճակատագիրը․ «Հրապարակ»
    Ուշագրավ է, որ խմբակցության ղեկավար կազմը չի ցանկացել  հարցը խմբակցությունում քննարկել: Թերեւս մտավախություն են ունեցել, որ չմիացողների փաստարկները կարող են այնքան ծանրակշիռ թվալ, որ նախարարի դեմ նախաձեռնությանը միացածները հետ վերցնեն իրենց ստորագրությունները։
    10:37
    01.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մեծաթիվ ոստիկանական ուժեր կան «Դվին» հյուրանոցի մոտ, որտեղ շուտով կմեկնարկի Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը․ News.am
    Ոստիկանությունը մեծաթիվ ուժեր է կենտրոնացրել «Դվին» հյուրանոցի մոտ, որտեղ 1 ժամից կմեկնարկի Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը: NEWS.am–ի թղթակիցը հաղորդում է, որ քիչ առաջ ոստիկանները փակեցին նաեւ Պռոշյան փողոցը, որպեսզի ԵԱՏՄ անդամ երկրների կառավարությունների ղեկավարները ժամանեն։ Նշենք, որ նախօրեին երեկոյան փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում դիմավորել է Երևանում կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին և Եվրասիական տնտեսական երրորդ համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած Բելառուսի Հանրապետության վարչապետ Ռոման Գոլովչենկոյին, Ղազախստանի Հանրապետության վարչապետ Օլժաս Բեկտենովին և Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինին:
    10:33
    01.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
    Քամին՝ հյուսիսարևելյան՝ 3-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23մ/վ արագությամբ։
    10:30
    01.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հայաստանը մեծապես կարևորում է Չինաստանի հետ փոխշահավետ համագործակցության հետևողական ամրապնդումը. Փաշինյան
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինին և Պետական խորհրդի նախագահ Լի Ցյանին՝ Չինաստանի կազմավորման 75-րդ տարեդարձի առիթով: Նախագահին ուղղված ուղերձում ասված է. «Ձերդ գերազանցություն, Ընդունեք խնդրեմ ջերմագին շնորհավորանքներս և բարեմաղթանքներս Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կազմավորման 75-րդ տարեդարձի կապակցությամբ: Չինաստանը մեծ ճանապարհ է անցել պետության կայացման և զարգացման, ժողովրդի բարեկեցության ապահովման գործում: Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև միջպետական հարաբերությունները՝ հիմնված փոխադարձ հարգանքի և փոխվստահության վրա, անցած ժամանակահատվածում կայուն առաջընթաց են գրանցել քաղաքական, տնտեսական և մշակութային կյանքի բոլոր բնագավառներում: Հայաստանը մեծապես կարևորում է Չինաստանի հետ փոխշահավետ համագործակցության հետևողական ամրապնդումն ու խորացումը: Պատրաստ եմ Ձեզ հետ համատեղ ջանքեր գործադրելու Հայաստանի և Չինաստանի միջև հարաբերություններն առավել զարգացնելու ու փոխգործակցությունն ակտիվացնելու ուղղությամբ՝ ի բարօրություն մեր ժողովուրդների: Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ, իսկ Չինաստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում»։ Պետական խորհրդի նախագահին ուղղված ուղերձում, մասնավորապես, ասված է. «Ձերդ գերազանցություն, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և բարեկամ չին ժողովրդին Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կազմավորման 75-րդ տարեդարձի կապակցությամբ։ Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև ձևավորված միջպետական հարաբերությունները հիմնված են հայ և չին ժողովուրդների միջև դարերի խորքից եկող սերտ բարեկամական կապերի վրա, որոնք մշտապես աչքի են ընկել փոխադարձ հարգանքով և վստահությամբ։ Անցած տարիներին երկուստեք ջանքերի շնորհիվ Հայաստանի և Չինաստանի համագործակցությունը կայուն առաջընթաց է գրանցել, զարգացել և ընդլայնվել են առևտրատնտեսական կապերը, իրականացվել են համատեղ ծրագրեր կրթության, գիտության, մշակույթի, արդյունաբերության, տրանսպորտի ու հաղորդակցության և այլ բնագավառներում: Վստահ եմ, որ ապագայում մեր երկկողմ հարաբերությունները կշարունակեն զարգանալ՝ ձեռք բերելով նոր որակ և մակարդակ: Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և նորանոր հաջողություններ, իսկ Չինաստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում»։
    10:27
    01.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Իշխանականները նորից դռնեդուռ են ընկել․ «Փաստ»
    Տեղերից մեր աղբյուրները, սակայն, վստահեցնում են, որ քանզի բնակչության մեծամասնությունը, մեղմ ասած, ցանկություն չունի քպականների «երեսը տեսնել», հերթական անգամ գործի է դրվում վարչական լծակների «ինստիտուտը»։ Մասնավորաբար, տեղական բոլոր պետական հիմնարկ-ձեռնարկություններին պարտադրված է լծվել մարդաքանակ ապահովելու գործին. փորձում են ամեն ինչ անել, որպեսզի հանդիպումների ընթացքում «գեղեցիկ կադրերն» ապահովված լինեն»:
    10:24
    01.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Սամվել Բաբայանին իշխանությունը նորից խաղի մեջ է մտցրել․ «Հրապարակ»
    Ըստ լուրերի, արցախահայության շրջանում ուզում են խժդժություններ առաջացնել, ապա այդ հիմքով շենքը հետ վերցնել Արցախի իշխանություններից։ Բաբայանի մոտ 2 տասնյակ աջակիցներ երեկ բողոքի ակցիա էին անում Արցախի ներկայացուցչության դիմաց՝ պահանջելով լուծել վտարանդի արցախցիների սոցիալական խնդիրները, բողոքում էին, թե ԱՀ քաղաքական ղեկավարությունը չի զբաղվում այդ խնդիրներով, պետք է մի կառույց ձևավորել՝ Բաբայանին նշանակել ղեկավար, որ այդ խնդիրները լուծվեն, օրինակ՝ բնակարանային ապահովման ծրագրի շրջանակում ոչ թե 3-ական միլիոն տրամադրեն, այլ Բաբայանի ծրագրով՝ 7 մլն։ Մինչդեռ այս հարցերի հասցեատերը ոչ թե Արցախի ներկայացուցչությունն է, այլ՝ ՀՀ կառավարությունը, որը մերժեց ԱՀ իշխանությունների՝ 1 շնչին 5 մլն դրամ տալու նախագիծը։
    10:20
    01.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    «Nissan»-ում ընթացքի ժամանակ հրդեհ է բռնկվել, այն դուրս է եկել ճանապարհից և բախվել լուսացույցի սյանը
    Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 06:01-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Լենինգրադյան և Սեբաստիայի փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ: ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Nissan մակնիշի ավտոմեքենայում (վարորդ` Կ. Ա., ծնված 1998 թ.) ընթացքի ժամանակ հրդեհ է բռնկվել, այն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել լուսացույցի սյանը: Հրդեհը մարվել է տեղի ուժերով։ Այրվել է ավտոմեքենայի ետնամասը: Վարորդը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է ծանր։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և կատարել հովացման աշխատանքներ։
    10:15
    01.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Իսրայելը «սահմանափակ» ցամաքային գործողություն է սկսել Լիբանանում
    Իսրայելն այս գիշեր «սահմանափակ, տեղայնացված» ցամաքային գործողություն է սկսել Լիբանանի հարավում, որի նպատակն է Իսրայելի հյուսիսային սահմանների բնակիչների անվտանգության ապահովումը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ)։ «Քաղաքական ղեկավարության որոշման համաձայն՝ մի քանի ժամ առաջ Իսրայելի պաշտպանության բանակը սկսել է սահմանափակ, տեղայնացված և թիրախավորված ցամաքային հարձակումներ՝ հիմնվելով հարավային Լիբանանում «Հեզբոլլահ»-ի ահաբեկչական թիրախների և ենթակառուցվածքների դեմ ճշգրիտ հետախուզության վրա: Այս թիրախները գտնվում են սահմանամերձ գյուղերում և անմիջական վտանգ են ներկայացնում Իսրայելի հյուսիսում գտնվող իսրայելական համայնքների համար», - նշված է X սոցիալական հարթակում տարածված հայտարարության մեջ։ Ըստ ԻՊԲ-ի՝ Իսրայելի ռազմաօդային ուժերը և հրետանին աջակցում են ցամաքային ուժերին՝ «ճշգրիտ հարվածներ հասցնելով տվյալ շրջանում գտնվող ռազմական թիրախներին»։ Գերատեսչությունը հավելել է, որ գործողությունն իրականացվում է՝ համաձայն Գլխավոր շտաբի և Հյուսիսային հրամանատարության մեթոդաբանական պլանի, որին ԻՊԲ-ի զինվորները պատրաստվել են մի քանի ամիս։ Ընդ որում, Լիբանանում ռազմական գործողությունների հետ միասին Իսրայելը կշարունակի ռազմական գործողությունները նաև Գազայի հատվածում։ ««Հյուսիսի նետեր» գործողությունը կշարունակվի՝ ըստ իրավիճակի գնահատման և Գազայում և այլ տարածքներում մարտերին զուգահեռ», - հավելել է ԻՊԲ-ն։ Սեպտեմբերի 23-ին Իսրայելը Լիբանանում սկսել է «Հյուսիսի նետեր» գործողությունը «Հեզբոլլահ»-ի դեմ, որի նպատակն է հայտարարվել անվտանգ պայմանների ստեղծումը հրեական պետության հյուսիսային սահմանային շրջաններում, որպեսզի տասնյակ հազարավոր տեղահանված բնակիչները կարողանան վերադառնալ այնտեղ։ Ըստ Լիբանանի իշխանությունների՝ իսրայելական հարվածների զոհերի թիվը գերազանցել է 1000-ը, 6000 մարդ վիրավորվել է, տեղահանվել է շուրջ մեկ միլիոն մարդ՝ երկրի բնակչության մեկ հինգերորդը։
    10:00
    01.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Մեր առաջնային խնդիրներից մեկն է՝ հայի ետին խելքը բերել էականորեն առաջ․ Փաշինյան
    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել․ «Սոցիալ-հոգեբանության տեսակետից մեր առաջնային խնդիրներից մեկը հետևյալն է. հայի ետին խելքը բերել էականորեն առաջ»։
    09:45
    01.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Ում ասես՝ կարող են դեկան ու ամբիոնի վարիչ դարձնել․ «Հրապարակ»
    Ի դեպ, պաշտոնների ցենզն այս իշխանության օրոք համատարած իջեցվել է` այնտեղ, որտեղ գիտությունների դոկտորի կոչում էր պահանջվում, դարձրին թեկնածու, իջեցրին ստաժի ու մասնագիտական փորձի պահանջները: Ամենուր հեշտացրին անփորձ ու անգրագետ ՔՊ-ականներին ցանկացած պաշտոնի նշանակելու գործը»:
    09:40
    01.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Գրիգոր Մինասյանի պաշտոնանկության հարցով խարդավանքները շարունակվում են․ «Ժողովուրդ»
    Անդրանիկ Քոչարյանն էլ այդ պահին հանկարծ թիմակիցների մոտ հայտարարել է, թե Գրիգոր Մինասյանը Բեռլինում բնակարան է ձեռք բերել, ու թիմակիցներին վստահեցրել է, որ կոռուպցիոն միջոցներով է դա եղել, սակայն դարձյալ չի հիմնավորել իր ասածը։ ՔՊ-ականներն էլ իրենց հերթին հակադարձել են, որ պետք չէ «օդում խոսել», գոյություն ունի իրավապահ համակարգ, կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, թող դիմեն, եթե իսկապես ապացուցվի, որ նախարարը կոռուպցիոն միջոցներով է բնակարան ձեռք բերել, կամ բերել է իսկապես, ապա իրավապահներն արդեն այդ հարցով կզբաղվեն։
    09:35
    01.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մի շարք հասցեներում լույս չի լինելու
    Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
    09:30
    01.10.24
    Ավելին