Լրահոս
2024-10-01
-
ՔաղաքականՔԿԾ պետը աշխատանքից ազատման դիմում է գրել․ «Հրապարակ»«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ Գրիգոր Մինասյանի հրաժարականից ժամեր անց ազատման դիմում է գրել նաև ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայության պետ Ամբակում Գրիգորյանը, որը Մինասյանի նշանակած կադրերից է և որի դեմ ՔՊ-ում, կարելի է ասել, մարտնչում էին նշանակման օրից։ Գրիգորյանը այդ պաշտոնում նշանակվել է 2023-ի դեկտեմբերին՝ Փաշինյանի որոշմամբ։Ավելին20:2701.10.24 -
ՄիջազգայինԻրավիճակը Լիբանանում շատ լարված է․ Լեհաստանը տարհանում է իր քաղաքացիներինՆա հավելել է, որ խոսքը Լիբանանում տեղակայված լեհերի կազմակերպված խմբերի մասին չէ։ «Նրանք հիմնականում մարդիկ են, ովքեր աշխատում են այնտեղ, ապրում են այնտեղ իրենց ընտանիքներով»,- պարզաբանել է Վրոնսկին:Ավելին20:1501.10.24 -
ԱրցախԲաքվում խայտառակ դատավարություն է սպասվում. ծանր մեղադրանքներ՝ Արցախի ղեկավարներինԱդրբեջանում ավարտվել է Արցախի ռազմական ու քաղաքական ղեկավարության նկատմամբ հարուցված քրեական գործերի նախաքննությունը: Դրանք ուղարկվել են Բաքվի բանտում պահվող Արցախի ներկայացուցիչներին ծանոթանալու, որից հետո դատական գործընթացն է սկսելու, որտեղ հայ գերիներին ադրբեջանցի փաստաբաններ են պաշտպանելու: Արցախի ՄԻՊ-ը, ավելորդ է համարում արդար դատավարության մասին խոսելը, նկատում է, որ կեղծ մեղադրանքը իբր ապացուցելու համար վկաներ գտնելը դժվար չէ Բաքվի համարԱվելին20:0801.10.24 -
Հասարակական«Երեխաներին կարող ենք ցույց տալ գիտության կապը կյանքի հետ». Ժաննա Անդրեասյանը մասնակցել է Գիտության շաբաթվա մեկնարկինՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր Ազատության հրապարակում ներկա է եղել Գիտության շաբաթ նախաձեռնության մեկնարկային միջոցառմանը: Նախարարն ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանի, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտիե նախագահ Սարգիս Հայոցյանի և միջոցառման կազմակերպիչների հետ շրջել է տաղավարներով, զրուցել մասնակիցների հետ: Գիտության շաբաթը ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ իրականացնում է «Գիտուժ» նախաձեռնությունը՝ Գիտությունների ազգային ակադեմիայի հետ համագործակցությամբ: Հոկտեմբերի 1-6-ն անցկացվելիք «Գիտության շաբաթ» ծրագրի շրջանակում նախատեսվում են մի շարք բազմաձևաչափ միջոցառումներ՝ «Մոտեցնելով գիտությունը հասարակությանը» խորագրի ներքո, որը ևս մեկ անգամ ընդգծում է համատեղ ջանքերը՝ գիտությունը և տեխնոլոգիաները Հայաստանում դարձնելու առաջնահերթություն և զարգացման գլխավոր գործիք։ Նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է գիտության հանրայնացմանն ուղղված հարթակի ձևավորումը, որի շնորհիվ դպրոցահասակ երեխաներն ու գիտությամբ հետաքրքրված բոլոր անձինք կարող են ծանոթանալ գիտությանը և հետազոտությունների հեռանկարային ուղղություններին, որոնք կարող են նպաստել թե՛ մասնագիտական կողմնորոշմանը, թե՛ տեսանելի դարձնել գիտության ձեռքբերումներն ու գիտության ոլորտում եղած զարգացումները: «Ազատության հրապարակն այս օրերին շնչելու է գիտությամբ. ուրախ եմ, որ այն մեծ հետաքրքրություն է առաջացնում քաղաքացիների շրջանում: Հուսով եմ՝գիտության շաբաթվա ընթացքում մեր դպրոցները շատ ակտիվ կլինեն: Նախատեսել ենք, որ բոլոր սովորողները կկարողանան դասերից հետո գալ այստեղ և ծանոթանալ ներկայացված հետաքրքիր բովանդակությանը: Անկախ նրանից, թե որքան բարդ թեմաների է անդրադառնում հետազոտությունը, մեր գիտաշխատողներն ու հետազոտողները գտել են այդ մասին երեխաների հետ հասկանալի և մատչելի խոսելու ձևն ու լեզուն, որը շատ կարևոր է: Մենք երեխաներին կարող ենք մոտեցնել գիտությանը, եթե կարողանանք նրանց ցույց տալ գիտության ու հետազոտության ուղիղ կապը կյանքի հետ: Այս տաղավարներում առաջին հերթին այդ կապն է բացահայտվում»,- ասել է նախարար Ժաննա Անդրեասյանը: «Գիտուժ» նախաձեռնության աշխատանքների համակարգող Լիլիթ Մարգարյանը տեղեկացրել է՝ Ազատության հրապարակում անցկացվելիք փառատոնին զուգահեռ Երևանի և ՀՀ բոլոր մարզերի մանկապարտեզներում, դպրոցներում ու բուհերում անցկացվելու են ապակենտրոնացված միջոցառումներ: Դրանց շրջանակում մանկապարտեզների ու դպրոցների սաները հնարավորություն կունենան մասնակից դառնալու բազմապիսի գիտափորձերի ու խմբային նախագծերի, որոնք ներառելու են գրեթե բոլոր գիտակարգերը, իսկ բուհերի ուսանողների համար միջգիտակարգային համագործակցության շրջանակում կազմակերպվելու են դասախոսություններ ու սեմինարներ։ Գիտության փառատոնը բաղկացած է թեմատիկ 3 մասերից: Առաջին մասը կանցկացվի հոկտեմբերի 1-2-ը և կկրի «Գիտությունն ամենուրեք է» խորագիրը, երկրորդը մասը տեղի կունենա հոկտեմբերի 3-4-ը՝ «Մասնագիտական կողմնորոշում» թեմայով, իսկ երրորդ մասը կկրի «Գիտական ֆանտաստիկա» խորագիրը և կանցկացվի հոկտեմբերի 5-6-ը: Գիտության շաբաթը հասարակության տարբեր շերտերի համար նախատեսված բազմաձևաչափ միջոցառումների շարք է, որի նպատակն է համազգային մակարդակով հանրահռչակել գիտությունն ու տեխնոլոգիաները, բացատրել վերջիններիս անփոխարինելի դերը և նշանակությունը ժամանակակից աշխարհում, գիտությունը դարձնել հրապուրիչ երիտասարդների համար, ինչպես նաև խթանել քննադատական մտքի զարգացումը: Գիտության շաբաթվա ընթացքում նախատեսվող միջոցառումներին կարելի է ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://www.armsciweek.am/festival:Ավելին20:0001.10.24 -
ՔաղաքականԵկեք մոլորության մեջ չընկնենք. թուղթը երբեք խաղաղություն չի նշանակում․ Արմեն ԳևորգյանԵԽԽՎ-ում Հայաստանի ԱԺ պատվիրակության անդամ Արմեն Գևորգյանը ելույթ է ունեցել Բյուրոյի և Մշտական հանձնաժողովի գործունեության առաջընթացի վերաբերյալ քննարկման ժամանակ՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականությանը․ «Լեռնային Ղարաբաղում հայերի էթնիկ զտումից մեկ տարի է անցել: Լեռնային Ղարաբաղում իրենց նախնիների օջախները կորցրած առնվազն 120.000 հայեր հուսահատության մեջ են և զրկված ապագայից: Ադրբեջանն ավելի քան մեկ տարի անպատիժ ոչնչացնում է Արցախում հայկական ժառանգությունը՝ մեր ժողովրդի ինքնությունը։ Բաքվում են մնացել տասնյակ հայ գերիներ, նրանց թվում՝ Լեռնային Ղարաբաղի ղեկավարությունը։ Իրավիճակն օրեցօր վատթարանում է։ Միևնույն ժամանակ Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի է ունենում «խաղաղության գործընթաց», որտեղ հայկական կողմը փորձում է ամեն գնով խաղաղության համաձայնագիր կնքել, մինչդեռ Ադրբեջանը շտապողականություն չի ցուցաբերում։ Այս գործընթացում ուժային հիմնական կենտրոններն ակտիվորեն հետապնդում են աշխարհաքաղաքական տարբեր նպատակներ։ Այս պայմաններում Ադրբեջանը հեռացրել է բոլոր լուրջ միջնորդներին, այժմ էլ փորձում է վերացնել ԵԱՀԿ Մինսկի խումբը, որպեսզի չեղյալ համարի ղարաբաղյան բանակցությունների ողջ պատմությունը։ Միջազգային համայնքի, այդ թվում՝ մեր կազմակերպության անգործությունը միայն խրախուսում է Ադրբեջանի ղեկավարության ագրեսիվությունը։ Մինչ մնացյալ աշխարհը, այդ թվում՝ Հայաստանի ղեկավարությունը, հույս ունի հասնել խաղաղության, Ադրբեջանը շարունակում է ռազմականացումը՝ ռազմական օբյեկտները մոտեցնելով Հայաստանի միջազգային սահմանին և երբեք չի դադարում ագրեսիվ հռետորաբանությունը՝ այժմ արդեն Հայաստանի Հանրապետության տարածքների դեմ: Արդյունքում իսկական խաղաղությունը փոխարինվում է ցանկալիի պատրանքով։ Իրականում բանակցային գործընթացն ընթանում է Հայաստանի և թյուրքական դաշինքի միջև, որը գետնի վրա ձգտում է հասնել իր առավել նախընտրելի և «վերջնական լուծումներին»։ Բանակցային գործընթացի հիմքում բացակայում է բոլոր նախապայմաններից ամենահիմնարարը՝ միմյանց գոյության իրավունքի ճանաչումը։ Թուրքիայի և Ադրբեջանի դաշինքը հետամուտ է հայկական հարցի «վերջնական լուծմանը»՝ հետապնդելով տեղում թյուրքական աշխարհի ֆիզիկական միավորման և հայկական տարածքի ու դրա վրա ապրող հայերի թվի կրճատման երկակի նպատակ։ Համոզված եմ, որ Եվրոպայի համար նույնքան կարևոր է, որ խաղաղության կողմնակից Հայաստանը նույնպես կարողանա խուսափել թյուրքական «խաղաղության թակարդից» և շարունակի ամուր դիմակայել գոյաբանական մարտահրավերներին: Եկեք մոլորության մեջ չընկնենք. թուղթը երբեք խաղաղություն չի նշանակում, հատկապես՝ Կովկասում։ Մենք պետք է առաջնահերթություն տանք ոչ միայն արդարացի և լեգիտիմ խաղաղության համաձայնագրին, այլև այնպիսի մեխանիզմների որոնմանը, որոնք կապահովեն համաձայնեցված պայմանավորվածությունների իրականացումը։ Մեր կազմակերպությունը պետք է որոշի՝ արդյոք ցանկանու՞մ ենք որևէ էական դեր խաղալ այս գործընթացում, և որդեգրի «կարմիր գծերի» վրա հիմնված որոշակի քաղաքականություն, թե՞ պարզապես շարունակում ենք Ադրբեջանի հետ կեղծ ողջամտության քաղաքականությունը»։Ավելին19:4501.10.24 -
ԻրավականԲացահայտվել է 12 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվող հանցավոր կազմակերպություն. 9 անձ կալանավորվել էԱվարտվել է հանցավոր կազմակերպություն ստեղծելու, ղեկավարելու, հանցավոր կազմակերպությանը մասնակցելու, իրացման նպատակով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության, ինչպես նաև՝ թմրամիջոցների մաքսանենգության և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով ինը մեղադրյալի մասով նախաքննությունը: Հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից: ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի քննչական վարչությունում, ապա ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում կատարված նախաքննությամբ, ԱԱԾ Սյունիքի մարզային վարչության աշխատակիցների հետ համագործակցությամբ ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացին, տևական ժամանակ թմրամիջոցների մաքսանենգություն կատարելու և ՀՀ տարածքում առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ ապօրինի իրացնելու դիտավորությամբ, 2022թ. ընթացքում ստեղծել է հանցավոր կազմակերպություն։ Դրա կազմում ընդգրկել է քննությամբ պարզված ՀՀ չորս և դեռևս չպարզված այլ անձանց՝ որպես հանցավոր կազմակերպության ղեկավար ապահովելով առանձնապես խոշոր չափերով տարբեր տեսակի թմրամիջոցների՝ առանց մաքսային հսկողության տեղափոխումը ՀՀ տարածք, որոնք հետագայում ԻԻՀ-ի հետ սահմանին հարակից տարածքներում հանձնել է հանցավոր կազմակերպության մասնակիցներին կամ նրանց առաջադրանքով գործող անձանց: Վերջիններս իրենց հերթին հանցավոր կազմակերպության անդամներ չհանդիսացող թվով հինգ և դեռևս ինքնությունները չպարզված այլ անձանց միջոցով ապահովել են թմրամիջոցների ձեռք բերելն ու փոխադրելը Հայաստանի տարածքում, ապա նաև՝ դրանց ապօրինի իրացումը: Պարզվել է, որ ՀՀ տարածքում թմրամիջոցների ապօրինի իրացում կատարելու նպատակով հանցավոր կազմակերպության անդամների կողմից ստեղծվել են տարատեսակ թմրամիջոցների ինչպես մանրածախ, այնպես էլ՝ մեծածախ վաճառքով զբաղվող տելեգրամյան շուրջ մեկ տասնյակից ավելի խանութ-հարթակներ։ Դրանց գործունեության ընթացքում կրիպտոարժույթի միջոցով վճարումները ստանալուց հետո թմրամիջոցների գտնվելու թաքստոցների վերաբերյալ տեղեկություններ են հայտնել ձեռք բերման ցանկություն հայտնող անձանց։ Բացի այդ, մեծաքանակ թմրամիջոցների գտնվելու վայրերի վերաբերյալ տեղեկություններ են տրամադրել նմանատիպ հանցավոր գործունեությամբ զբաղվող տելեգրամյան խանութ–հարթակներին՝ այդ կերպ ապահովելով վերջիններիս կողմից հետագայում իրացման ենթակա թմրամիջոցների խմբաքանակը։ ԻԻՀ քաղաքացին, 2023թ. սեպտեմբերից մինչև դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում, մաքսանենգությամբ քրեական վարույթով ինքնությունը դեռևս չպարզված անձի կողմից նետելու եղանակով, ՀՀ պետական սահմանով Հայաստանի տարածք ապօրինի տեղափոխել է առանձնապես խոշոր չափերով՝ առնվազն ընդհանուր 2.3կգ. քաշով «Մեթամֆետամին», «Մարիխուանա» և «MDMB(N)-022» տեսակի թմրամիջոցներ։ Նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, դրանք իրացնելու նպատակով ապօրինի ձեռք են բերել Սյունիքի մարզի՝ ԻԻՀ և ՀՀ պետական սահմանի հատված մեկնած հանցավոր կազմակերպության անդամները, որից հետո կազմակերպվել է թմրամիջոցների ապօրինի պահումն ու իրացումը: Պարզվել է նաև որ թմրամիջոցների մի մասն իրացվել է խմբի անդամների կողմից կառավարվող տելեգրամյան հավելվածի շուրջ մեկ տասնյակ խանութ-հարթակների միջոցով։ Նշյալ խմբաքանակից մնացած «Մեթամֆետամին», «Մարիխուանա» MDMB(N)-022 թմրամիջոցների մասերը, «Կանեփ» տեսակի խոտաբույսերի սերմերը, ինչպես նաև թմրամիջոցների իրացմանն առնչվող մի շարք իրեր և առարկաներ հայտնաբերվել և առգրավվել են կատարված խուզարկություններով: Նախաքննությամբ պարզվել է նաև, որ թմրամիջոցների հերթական խմբաքանակն ԻԻՀ քաղաքացին ՀՀ տարածք է տեղափոխել 2024 թվականի փետրվարի 16-ին: Ըստ ստացված տվյալների՝ քրեական վարույթով ինքնությունը դեռևս չպարզված անձի կողմից նետելու եղանակով պետական սահմանով դեպի ՀՀ տարածք ապօրինի տեղափոխվել է «Մեթադոն»-ի թվով 1500 հատ հաբ, 995 գրամ քաշով «Մեթամֆետամին» և ավելի քան 10կգ. քաշով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց։ Նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, խմբի առաջադրանքով, նույն օրը ԻԻՀ և ՀՀ պետական սահման մեկնած՝ Սյունիքի մարզից հանցավոր կազմակերպության անդամներ չհանդիսացող 4 անձինք թմրամիջոցների հիշյալ խմբաքանակի մեծ մասը՝ ապօրինի ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով 80,0 գրամ ընդհանուր քաշով «Մեթադոն» և 8851,35 գրամ ընդհանուր քաշով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցների փաթեթները ապօրինի տեղափոխել և հանցավոր կազմակերպության անդամ չհանդիսացող անձանցից մեկի օժանդակությամբ ապօրինի պահել են վերջինիս տան մոտակա տարածքում, իսկ մյուս մասն իրենց կամքից անկախ հանգամանքներում չեն կարողացել տեղափոխել՝ թողնելով անմիջապես ԻԻՀ և ՀՀ պետական սահմանի մոտ։ 2024թ. փետրվարի 17-ին հիշյալ անձինք ձերբակալվել են ՀՀ ԱԱԾ Սյունիքի մարզային վարչության աշխատակիցների կողմից, իսկ թմրամիջոցները պարունակող փաթեթները հայտնաբերվել ու վերցվել են քննիչների կողմից դեպքի վայրի զննության ընթացքում, դրանց մի մասն էլ հայտնաբերվել և վերցվել է ՌԴ սահմանապահ զորքերի ծառայողների կողմից՝ ԻԻՀ և ՀՀ պետական սահմանի մոտ։ Արդյունքում՝ հանցավոր կազմակերպության անդամները և հանցավոր կազմակերպության անդամներ չհանդիսացող վերը նշված անձինք առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր շուրջ 12կգ. քաշով «Մեթամֆետամին», «Մարիխուանա» և «Մեթադոն» տեսակի թմրամիջոցները իրացման նպատակով ապօրինի ձեռք բերելու, տեղափոխելու, պահելու և իրացնելու իրենց հանցավոր մտադրությունը չեն կարողացել ավարտին հասցնել՝ բացահայտվելու հանգամանքով պայմանավորված: Քննությամբ հիմնավորվել է նաև, որ հանցավոր կազմակերպության անդամները թմրամիջոցների իրացումից ստացված առանձնապես խոշոր չափերով ֆինանսական միջոցների՝ 89.283.483 ՀՀ դրամի հանցավոր ծագումը թաքցնելու, հանցավոր ճանապարհով ստացված ֆինանսական միջոցների տեղաշարժն ու տեղաբաշխումը քողարկելու նպատակով ի սկզբանե տելեգրամյան հավելվածում թմրամիջոցների իրացման համար ստեղծված խանութ-հարթակներով հաճախորդներին տրամադրել են պարբերաբար փոփոխվող կրիպտոարժույթային դրամապանակներ։ Դրան զուգահեռ «Բինանս» հաթակում և «Idram» վճարահաշվարկային համակարգում գրանցել են իրենց անձնական տվյալներով նույնականացված էլեկտրոնային դրամապանակներ: Այնուհետև, իրենց կողմից վարվող դրամապանակներին փոխանցվող գումարները ստանալուց հետո, դրանք փոխանցել են ՀՀ տարածքում գործող և «Տելեգրամ» հավելվածում կրիպտոարժույթների փոխանակմամբ զբաղվող Ա/Ձ ընկերություններին, իսկ փոխանակման արդյունքում ստացված ՀՀ դրամը հրահանգել են փոխանցել թե´ իրենց և թե´ իրենց հետ փոխկապակցված անձանց անուններով բացված էլեկտրոնային դրամապանակներին, խաղային հաշիվներին, որոշ դեպքերում՝ բանկային քարտերին։ Այդ կերպ հանցավոր խմբի անդամները կատարել են առանձնապես խոշոր չափերով՝ ավելի քան 89մլն. ՀՀ դրամի լվացում, ինչը կանխիկացվել և տնօրինվել է վերջիններիս կողմից։ Նախաքննական մարմնի և ԱԱԾ ծառայողների կողմից իրականացված համատեղ գործողությունների արդյունքում հանցավոր խմբի ղեկավարը, խմբի անդամներից 4-ը և խմբի անդամ չհանդիսացող 4 անձ հայտնաբերվել և ներկայացվել են վարույթն իրականացնող մարմնին: ԻԻՀ-քաղաքացուն մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 318-րդ հոդվածի 1-ին մասով, 393-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին ու 2-րդ կետերով (երկու դրվագ) և 399-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին ու 2-րդ կետերով (երկու դրվագ): Համապատասխան մեղադրանքներ են ներկայացվել նաև մյուս 8 անձանց։ Բոլոր մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: Նշված ինն անձի մասով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին: Հանցավոր խմբի՝ ինքնությունը չպարզված անդամների մասով նախաքննությունը շարունակվում է:Ավելին19:3001.10.24 -
ՔաղաքականԻրանն ու Ռուսաստանը ռազմական փոխօգնության համաձայնագիր կստորագրեն. Հայաստանի տեղը՝ նոր աշխարհումԹեհրանյան բանակցությունները Երևանում է ամփոփել Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը ու հենց Զվարթնոց օդակայանում հայտարարել է՝ նոր աշխարհակարգ ձևավորելու Մոսկվայի ու Թեհրանի մտադրությունների մասին: Արևմուտքի կողմից պատժամիջոցների տակ գտնվող այս երկու երկրների համագործակցությունը ո՞ւր կարող է հասնել, և ի՞նչ պետք է անի Հայաստանի իշխանությունը Ռուսաստան-Իրան մերձեցման պահին, որ իր ազգային շահերը ոտնակոխ չլինեն աշխարհաքաղաքական բախումներում:Ավելին19:2001.10.24 -
ՔաղաքականԻրանն աջակցում է ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին. Մոհամմադ Ռեզա Արեֆը՝ ՓաշինյանինՎարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի առաջին տեղակալ Մոհամմադ Ռեզա Արեֆին: Վարչապետը շնորհավորել է պարոն Արեֆին պատասխանատու պաշտոնում նշանակվելու առիթով՝ մաղթելով ամենայն բարիք հետագա գործունեության ընթացքում: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Իրանի հետ Հայաստանի հարաբերությունների շարունակական զարգացումը ՀՀ կառավարության առաջնահերթություններից է: Վարչապետը բարձր է գնահատել Իրանի սկզբունքային և հրապարակային դիրքորոշումը ՀՀ տարածքային ամբողջականության և միջազգայնորեն ճանաչված պետական սահմանների անքակտելիության վերաբերյալ: Մոհամմադ Ռեազ Արեֆին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և շնորհավորել ՀՀ Անկախության տարեդարձի առիթով: ԻԻՀ նախագահի առաջին տեղակալը վերահաստատելով Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեիի խոսքերը՝ ևս մեկ անգամ ընդգծել է, որ Իրանը լիովին պաշտպանում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը և անընդունելի համարում տարածաշրջանում ցանկացած սահմանային փոփոխություն: Միաժամանակ, նա ընդգծել է Հայաստանի հետ բազմաոլորտ համագործակցության Իրանի նպատակադրումն ու պատրաստակամությունը: Վարչապետ Փաշինյանն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջանի խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումների շուրջ վերջին զարգացումներին, տարածաշրջանային հաղորդուղիների ապաշրջափակմանն ուղղված ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին ու դրա սկզբունքներին` շեշտելով, որ Հայաստանը պատրաստ է ինքնիշխանության, իրավազորության, հավասարության և փոխադարձության սկզբունքների հիման վրա ապաշրջափակմամբ նպաստել շահագրգիռ պետությունների առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը: Իր հերթին ԻԻՀ նախագահի առաջին տեղակալն ընդգծել է, որ իր երկիրն աջակցում է ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին: Զրուցակիցները քննարկել են երկկողմ առևտրատնտեսական հարաբերություններին և դրանց զարգացմանը, էներգետիկայի, ենթակառուցվածքների, ճանապարհաշինության, զբոսաշրջության և այլ ուղղություններով համագործակցությանը վերաբերող հարցեր: Մտքեր են փոխանակվել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:Ավելին19:1501.10.24 -
ՔաղաքականՓաշինյանի անմիջական հրահանգով դատարանների շենքերի շրջափակումն արդյունքներ է տվել․ Արթուր ԽաչատրյանՍահամանդրական դատարանը Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման կանոնակարգը ճանաչեց Սահմանադրությանը համապատասխանող։ Այլ բան չէր էլ սպասվում։ 2019 թվականին, Նիկոլ Փաշինյանի անմիջական հրահանգով դատարանների շենքերի շրջափակումն արդյունքներ է տվել։ Այս մասին ասյօր՝ հոկտեմբերի 1-ին, հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։ «Ի՞սկ ինչ փաստաթուղթ դատարանը ճանաչեց Սահմանադրությանը չհակասող։ Մի փաստաթուղթ, որը ական է Հայաստանի Հանրապետության տակ, փաստաթուղթ, որն Ադրբեջանին հնարավորություն կտա բզկտել մեր սահմանները, Հայաստանի դեմ նոր հարձակում իրականացնել։ Հարց եմ տալիս ձեզ և Սահմանադրական դատարանի անդամներին․ ի՞նչ հիմնարար սկզբունքով է իրականացվելու սահմանազատումը։ Ալմա Աթայի հռչակագրով։ Կասե՞ք, այդ հռչակագրում ո՞ր սահմաններն են հիշատակված։ Հռչակագրում սահմանները նկարագրված չեն, որևէ քարտեզի վրա հղում արված չէ։ Մինչդեռ դա պետք է լիներ սահմանազատման ելակետը։ Իշխանություններն ասում են՝ 1970-ականներիի վերջի քարտեզը։ (Կարող ենք վիճել արդյոք դա լավ ելակետ է, թե ոչ)։ Բայց, եթե այդ քարտեզն եք հիմք ընդունում, ինչու՞ չէք հստակ նշել։ Որովհետև հիմա էլ Ադրբեջանը չի ուզում։ Շարունակենք։ Այդ ելակետային քարտեզը կարող է օպտիմալացվել։ Նման խորհուրդ կա ԵԱՀԿ ուղեցույցում, օպտիմալացման անհրաժեշտության մասին խոսել ենք նաև մենք։ Հասկանու՞մ եք չէ, որ այդ օպտիմալացման արդյունքում Հայաստանի տարածքը կարող է փոխվել, ուստի սահմանազատման արդյունքում հնարավոր նոր սահմանները պետք է հաստատվեն հանրաքվեով։ Բայց այդ հարցը, Սահմանադրական դատարանին կարծես թե չի էլ հետաքրքրում։ Բայց դա էլ ամբողջը չէ։ Ըստ կանոնակարգի՝ «եթե հետագայում կնախատեսվեն այլ կարգավորումներ», ապա հիմնարար սկզբունքը կփոփոխվի։ Բնականաբար, նոր սկզբունքը սահմանված չէ, ոչ ոք չգիտի դա ինչ է լինելու, բայց Սահմանադրական դատարանը համարում է, որ այդ սկզբունքը Սահմանադրությանը չհակասող է լինելու։ Սովետի թվին մի խոսք կար «Դոկտոր Ժիվագոն չենք կարդացել, բայց Պաստեռնակին դատապարտում ենք»։ Հիմա դրա մյուս տարբերակն է. «Նոր հնարավոր սկզբունքները չենք տեսել, բայց դրանք Սահմանադրությանը չեն հակասում»։ Դե հա, մի տարբերակ կա. եթե հակասեց, Սահմանդրությունը կփոխենք։ Չէ որ ադրբեջանցիները դա են պահանջում։ Կանոնակարգում այլ ռիսկային կետեր նույնպես կան։ Վերցնենք հատվածական սահմանազատումը։ Ադրբեջանցիք կարող են պահանջել սահմանազատել Արարատի մարզի և Նախիջևանի միջև սահմանագծի խիստ որոշակի հատված (վստահ եմ, հասկանում եք ինչ ի նկատի ունեմ)։ Այդ հատվածում սահմանը կնկարագրվի, կստորագրվի ու վերջ։ Ի՞սկ երբ կսահմանազատվի Ճամբարակի հատվածը (դարձյալ հասկանում եք, թե ինչ ի նկատի ունեմ), կամ ինչ սկզբունքով՝ որևէ մեկն ասել չի կարող։ Այսինքն՝ այս թղթով, մենք ոչ թե պրոբլեմ ենք լուծում, այլ բազմաթիվ պրոբլեմներ ենք ստեղծում։ Սակայն, իշխանությունների նպատակը խնդիր լուծելը չէ, ուղղակի մի թուղթ ունենալն է, անկախ նրանից, որ այդ թուղթը խաղաղության փոխարեն կբերի անարգանք ու ռազմական նոր բախումներ»,- նշեց նա։Ավելին19:0001.10.24 -
ՔաղաքականԶրահաբաճկոնների գնումը պայմանավորված է ՔԿ-ի զինվորական քննչական գլխավոր վարչության գործունեության առանձնահատկություններով. ԱբրահամյանԱռանձին լրատվամիջոցներ, առանց հարկ համարելու իրավասու մարմնից՝ ՀՀ քննչական կոմիտեից, անհրաժեշտ ճշտումներ կատարելու, ՀՀ քննչական կոմիտեի կողմից գնումներով մեկ խմբաքանակի՝ 100 հատ զրահաբաճկոնի ձեռքբերման առթիվ որոշել են մեկ բաժակ ջրում փոթորիկ ստեղծել՝ անելով որքան ֆանտաստիկ, նույնքան էլ ժպիտ առաջացնող, իրականությունից կտրված ենթադրություններ։ Այդ մասին ասված է ՔԿ նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանի Ֆեյսբուքի էջում: «Հարկ ենք համարում պարզաբանել, որ զրահաբաճկոնների գնումը կատարվել է Կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության անձնակազմի աշխատանքային կարիքներից ելնելով և պայմանավորված է նրանց գործունեության առանձնահատկություններով: Կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ծառայողները շատ հաճախ ստիպված են լինում քննչական գործողություններ իրականացնել առաջնագծում գտնվող մարտական դիրքերում, ինչի պայմաններում անհրաժեշտություն է քննիչին ապահովել անհրաժեշտ պաշտպանական միջոցներով։ Ի դեպ, նույն կարիքներից ելնելով, գնումներով ոչ միայն զրահաբաճկոններ են ձեռք բերվել, այլ նաև սաղավարտներ»,- նշված է գրառման մեջ։Ավելին18:4501.10.24 -
ՔաղաքականԻրենց ապագայի ֆորմուլան բոլորին հայտնի է՝ «երկիրդ ուրացի՝ աթոռդ պահի, իշխանությունը պահի՝ ու հա դավաճանի». Աննա ՄկրտչյանԻնձ համար, իհարկե, շատ ավելի նախընտրելի կլիներ գալ այս ամբիոնի մոտ և հայտարարությունների համար հատկացված այս ողջ ժամանակամիջոցը նվիրել մեր անցյալի հաղթանակներին, արժանապատիվ երկրին ու երբեմնի ձեռքբերումներին: Այս մասին ԱԺ-ում հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը:Ավելին18:3501.10.24 -
ՀայլուրՀայլուր 18։30 Վիճելի հարցի մասին՝ առանց վեճերի.ՌԴ, ՀՀ վարչապետները և Իրանի փոխնախագահը՝ ԵԱՏՄ հավաքինՀայլուր 18։30 Վիճելի հարցի մասին՝ առանց վեճերի.ՌԴ, ՀՀ վարչապետները և Իրանի փոխնախագահը՝ ԵԱՏՄ հավաքինԱվելին18:3001.10.24 -
ՔաղաքականՍահմնադրական դատարանը իր եզրակացությամբ անցավ իր բոլոր լիազորությունները․ Գեղամ ՄանուկյանՆախօերին Սահմանադրական դատարանի հրապարակած որոշումը Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման համատեղ հանձնաժողովների աշխատակարգի վերաբերյալ պարզեց, թե ինչու էր իշխանությունը դեռ 2019 թվականից լայնածավալ արշավ սկսել Սահմանադրական դատարանի և նրա կազմի դեմ, ինչպես մեկ օրվա մեջ, ոտքի վրա, օրենքի փոփոխությամբ փոքրիկ հեղաշրջում արեց ու անցավ ՍԴ կազմի փոփոխությանը։ Այս մասին ասյօր՝ հոկտեմբերի 1-ին, ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։ «Այն ժամանակ էինք ահազանգում, որ իր սրտի Սահմանադրական դատարանն ունենալը իշխանության համար հետագա քայլերին դակիչ դառնալու համար են։ Երեկ Սահմնադրական դատարանը իր եզրակացությամբ անցավ իր բոլոր լիազորությունները, և ձեռք բարձրացրեց Հայաստանի առաջին հանրապետության ծննդյան վկայականի՝ Անկախության Հռչակագրի վրա։ Սա ՀՀ Սահմանադրության 168-րդ հոդվածն է, ուր թվարկված են ՍԴ լիազորությունները, թվով 12։ Ուշադիր անգամ կարդալու դեպքում այստեղ չեն կարող գտնել Անկախության Հռչակագրի կետերի մեկնաբանությունը։ Իհարկե, հանուն արդարության պետք է նաև փաստեմ, որ ՍԴ իր որոշմամբ չի չեղարկել Անկախության Հռչակագիրը, ինչպես երեկվանից առանձին անձիք մեկնաբանում են։ Բայց նաև հանուն ճշմարտության նորից արձանագրենք, որ Սահմանադրական դատարանը, կամ անգամ համաժողովրդական հանրաքվեն չեն կարող ձևափոխել, վերախմբագրել Անկախության Հրչակագիրը, ինչը փորձել է կատարել Դատարանը։ Սա Միացյալ Նահանգների Անկախության հրչակագրի կրկնօրինակն է։ 200 հարյուր տարվա ընթացքում ոչ մեկի, անգամ հիվանդագին երևակայություն ունեցողների մտքով չի անցել, գեթ մեկ տառ փոփոխել այս փաստաթղթում, իսկ մեր երկրում, Հռչակագրի ընդունման 34-րդ տարում Սահմանադրական դատարանը հարձակվել է փաստաթղթի վրա, որը հակասահմանադրական է։ Սահմանազատման հանձաժողովի կանոնակարգի սահմանադրականության համար դիմումում կառավարությունը Սահմանադրական դատարանից չի էլ ակնկալել ստանալ Անախության Հռչակագրի մեկնաբանությունը։ Այդ դեպքում ինչու՞ է որոշման մեջ, տողատակերում տեղ գտել Հռչակագրի առանձին կետերի՝ ի մասնավորի Արցախին վերաբերող դրույթի շուրջ եզրակացություն։ Այստեղ է թաղված շան գլուխը։ Խուճուճ ձևակերպումներով տողատակերի մեջ Սահմանադրական դատարանի եզրակացության այս հատվածը պետք է իշխանություններին, Նիկոլ Փաշինյանին, որ Ադրբեջանի ամեն օր ահագնացող, այդ թվում Հայաստանի Սահմանադրության փոփոխության պահանջներին պատասխանեն՝ Ալիևի պահանջը կատարված է, Սահմանդրության մեջ նախաբանում հիշատակված Անկախության Հռչակագրի Արցախի հետ վերամիավորման դրույթը այլևս իրավական ուժ չունի, այնպես որ երկկողմ պայմանագրի հակասահմանադրականությյան արգելք չկա։ Ու վերջում՝ մավրն արեց իր գործը, մավրը կարող է հեռանալ։ Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանը իշխանության ուզածն արեց, հիմա հանգիստ առաջիկա օրերին կարող է նշանակվել Եվրադատարանի դատավոր, առնվազն 9 տարի ժամկետով ու հայդե Ստրասբուրգ։ Մենք ենք մնալու մեր Հայրենիքում ու մենք ենք պաշտպանելու մեր երկիրը, եթե հարկ լինի։ Եվ վերջում՝ Սահմանադրական դատարի որոշումը չի գալու Ազգային ժողով վավերացման և չենք էլ կարող այն չեղարկենք։ Սա ի գիտություն», - նշեց նա։Ավելին18:2501.10.24 -
ՔաղաքականԱդրբեջանը նոր պահանջ է իջեցնում Հայաստանին՝ փորձելով հասնել մեր երկրի ապառազմականացմանը. Տիգրան ԱբրահամյանՀայաստանի իշխանությունների՝ հանրությանն իջեցվող կեղծ խաղաղասիրական օրակարգի, իսկ իրականում՝ խիստ անհամաչափ զիջողականության պայմաններում, Ադրբեջանը սպառազինության, ռազմական տեխնիկայի հսկայական գնումներ է իրականացնում: Այս մասին ԱԺ-ում հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ «Ադրբեջանի նախագահն օրերս էլ հպարտորեն հայտարարում էր զինված ուժերի կարողությունների և պոտենցիալի կտրուկ մեծացման մասին՝ հատուկ նշանակության ուժերի, գրոհային ստորաբաժանումների նոր զորամիավորումների կազմավորումից մինչև սպառազինության մեծածավալ գնումներ: Ի տարբերություն նախորդ շրջափուլերի, Ադրբեջանն իր ռազմական մատակարարումների ծավալը, տեխնիկական միջոցների տեսականին ու մոդելները հիմնականում պահում է գաղտնի: Իմ տպավորությամբ, Ադրբեջանի՝ 2021-24 թվականի մատակարարումների ծավալն էականորեն մեծ է, քան պայմանական 2017-2020 թվականներին: Ինչպես 2020 թվականի պատերազմից հետո, այնպես էլ հիմա՝ որոշակի դիվանագիտական քողարկվածությամբ, Ադրբեջանը պնդում է, որ ուժի կիրառման միջոցով Հայաստանի հետ խնդիրներ լուծելու միջոցն իր օրակարգում է, նաև ընդգծելով, որ աշխարհում հարց լուծողը ոչ թե իրավունքն է, այլ ուժը: Սրան համընթաց, Ադրբեջանը նոր պահանջ է իջեցնում Հայաստանին՝ փորձելով հասնել մեր երկրի ապառազմականացմանը: Զուգահեռ, Ադրբեջանը պարբերական տեղեկատվական հարձակումներ է գործում՝ փորձելով արտաքին լսարանին ցույց տալ, թե իբր առաջնագծի տարբեր ուղղություններով Հայաստանը պարբերաբար հրադադարի ռեժիմի խախտումներ է թույլ տալիս: Իսկ իրականում՝ զինանոցում ունենալով ռազմական գործիքակազմ, Ադրբեջանը մշտապես ակտիվ է պահում տեղեկատվական գերակայությունն ու Հայաստանին ագրեսոր ներկայացնելու իր մղումները, ըստ անհրաժեշտության, տարբեր մասշտաբների գործողություններ իրականացնելու համար: Ի հեճուկս այս՝ Ադրբեջանի ագրեսիվ նկրտումներն ի ցույց դնող գործոնների, Հայաստանի իշխանությունն իր խոսույթով ու վարքագծով լեգիտիմացնում է Ադրբեջանի ապակառուցողական կեցվածքը, ինչն առավել վտանգավոր է դարձնում Ադրբեջանի հետագա պահվածքը: Ադրբեջանի ու Թուրքիայի գլխավոր նպատակը ոչ թե ֆիզիկապես այս կամ այն հայկական շրջանի կամ տարածքի նկատմամբ առավելություն ստանալն է, դա մարտավարական հարց է, այլ Հայաստանին այնպիսի իրավիճակում դնելը, որի պայմաններում երկիրը, միգուցե, ֆորմալ պետականության խորհրդանիշներ կունենա, սակայն անմիջականորեն կհայտնվի թուրք-ադրբեջանական տանդեմի ուղիղ վերահսկողության տակ: Այս պայմաններում նույնիսկ էական էլ չի, թե որտեղով է անցնում սահմանը կամ Թուրքիան ու Ադրբեջանն իրենց կապը որտեղով են ապահովում՝ միջանցքով, թե ճանապարհով: Հայաստանի այս իշխանության քաղաքական կուրսը երկիրը մղում է ինքնիշխանության կորստի, որի պայմաններում հայի գոյությունն ու ներկայությունը իր իսկ երկրում կդառնա խիստ ձևական»,- նշեց պատգամավորը։Ավելին18:1801.10.24 -
ՔաղաքականՄիրզոյանը մասնակցել է Վարշավայի անվտանգության ֆորումի նախագահի պաշտոնական ընդունելությանը և հանդիպել հիմնադիր Պիսարսկիի հետՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի մասնակցությունը Վարշավայի անվտանգության ֆորումին մեկնարկել է նախագահ Կատաժինա Պիսարսկայի պաշտոնական ընդունելությամբ և ֆորումի հիմնադիր, «Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի նախագահ Զբիգնև Պիսարսկիի հետ հանդիպումով: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:Ավելին18:1501.10.24 -
ՔաղաքականՄամիջանյանը ԵԺԿ քաղաքական համաժողովում բարձրացրել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը«Բրյուսելում մասնակցեցի Եվրոպայի Ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) հերթական քաղաքական համաժողովին:Ավելին18:0001.10.24 -
ՄիջազգայինԻսրայելի կենտրոնական մասում հատուկ ռեժիմ է սահմանվելԻսրայելի պաշտպանության բանակը հատուկ միջոցներ է ձեռնարկել քաղաքացիական պաշտպանության ոլորտում, երկրի գրեթե ամբողջ կենտրոնական հատվածում, այդ թվում՝ Երուսաղեմում։ Ի թիվս այլ միջոցների՝ սահմանափակվել են հավաքներն ու կրթական գործունեությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ԻՊԲ-ն հայտարարել է իր Telegram ալիքում։ Սահմանափակումները տարածվում են հետևյալ բնակավայրերում՝ Կարմել, Վադի Արա, Մենաշե, Սամարիա, Շարոն, Դան, Յարկոն, Շֆելա, Երուսաղեմ և Շֆելա։ Նոր ուղեցույցների hամաձայն՝ կրթական գործունեությունն այս շրջաններում թույլատրված է միայն այն վայրերում, որտեղ հասանելի են պաշտպանված հաստատություններ կամ ռմբապաստարաններ: Սահմանափակված են 30 մարդուց ավելի բացօթյա հավաքները և 300 մարդուց ավելի հավաքները փակ տարածքներում: Աշխատանքային գործունեությունը կարող է նույնպես իրականացվել այն վայրերում, որտեղ հասանելի են պաշտպանված տարածքներ: Այս սահմանափակումները ենթադրում են լողափերի փակում։ Հոկտեմբերի 1-ին հրթիռակոծության են ենթարկվել Թել Ավիվը, նրա շրջակայքն ու հյուսիսային արվարձանները։ Բեկորների ընկնելու հետևանքով տուժել է մեկ մարդ:Ավելին17:4501.10.24 -
ԻրավականՊարեկները թմրանյութի ապօրինի շրջանառության դեպքեր են բացահայտելՈստիկանության Գեղարքունիքի մարզի պարեկները գիշերային ծառայության ընթացքում ստուգման նպատակով կանգնեցրել են «Օպել» մակնիշի մի մեքենա։ Ստուգմամբ պարզվել է, որ Սևան քաղաքի բնակիչ 24-ամյա վարորդը մեքենան վարում էր ոչ սթափ վիճակում: «Օպելը» ոստիկանության Սևանի բաժնի հատուկ պահպանվող տարածք տեղափոխելիս պարեկները սրահի ակնհայտ տեսանելի հատվածում նկատել են թմրանյութ օգտագործելու համար նախատեսված հարմարանք: Վարորդը և ուղևորը թմրանյութ պահելու և օգտագործելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և, մեքենայով հանդերձ, տեղափոխվել են Սևանի ոստիկանության բաժին, իսկ մյուս ուղևորը դիմել է փախուստի: Բացատրական աշխատանքի արդյունքում փախուստի դիմած 22-ամյա ուղևորը հետագայում ներկայացել է Սևանի բաժին և ձերբակալվել։ Անձնական խուզարկությամբ վարորդի մոտ հայտնաբերվել են կանեփանման զանգված և պլաստմասե տարա։ Նա հայտնել է, որ հայտնաբերվածը թմրանյութ է, որի մի մասն օգտագործել է, իսկ մնացածը պահել մոտը։ 25-ամյա ուղևորի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են 8,41 գ կանեփանման զանգված և կիսամոխրացած զանգվածով կաթուցիչ: Նա հայտնել է, որ թմրանյութի մի մասը վարորդի հետ օգտագործել է, իսկ մնացածը պահել հետագայում օգտագործելու համար: Երիտասարդները և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Սևանի քննչական բաժին։ Գեղարքունիքի մարզի պարեկները Երևան-Սևան-Իջևան ճանապարհին ծառայություն իրականացնելիս ստուգման նպատակով կանգնեցրել են «ԲՄՎ» մակնիշի մի մեքենա: Վարորդը պարեկներին է ներկայացրել դեղնականաչավուն զանգված, ծխամորճ և կաթուցիչ: Նա հայտնել է, որ դեղնականաչավուն զանգվածը թմրանյութ է՝ իր օգտագործման համար: Ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով Չարենցավան քաղաքի բնակիչ 31-ամյա վարորդը ձերբակալվել և, իր վարած «ԲՄՎ» մակնիշի մեքենայով հանդերձ, տեղափոխվել է ոստիկանության Սևանի բաժին։ Կազմված փաստաթղթերը և հայտնաբերվածը ներկայացվել են Սևանի քննչական բաժին։Ավելին17:3001.10.24 -
ԻրավականՀերթական ընդդիմադիրի դեմ քրեական գործը մակագրվել է Մասիս ՄելքոնյանինԳերասիմ Վարդանյանի գործը մակագրվել է դատավոր Մասիս Մելքոնյանին։ Այս մասին հայտնում է փաստաբան Սերգեյ Հարությունյանը։ «Ասում են պատահականությունը օրենքի, կանոնավորության, միակերպության ճիշտ հակառակն է: Ամենակարող պատահականության սկզբունքով Գերասիմ Վարդանյանի գործը մակագրվեց դատավոր Մասիս Մելքոնյանին»: Հիշեցնենք՝ դատավոր Մասիս Մելքոնյանը նախկինում հարել է Վազգեն Սարգսյանի եղբոր գլխավորած «Հանրապետություն» կուսակցությանը։ Այդ մասին են վկայում համացանցում տարածված նրա լուսանկարները՝ նշված կուսակցության պաստառի ներքո։Ավելին17:2401.10.24 -
Իրավական«Արթմեդ» ԲԿ-ից կալանավոր է փախել․ 168.amԸստ «Արթմեդ» ԲԿ-ի մեր աղբյուրների՝ վերջինս տևական ժամանակ բուժում է ստացել նշված կենտրոնում և փախուստի է դիմել դուրս գրվելիս:Ավելին17:1501.10.24