Լրահոս

2024-10-01
  • Img default alt hy
    Քաղաքական
    Շրջանառության մեջ դրվեց մեկ նամականիշ՝ նվիրված «Եվրասիական տնտեսական միություն» թեմային
    Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակներում շրջանառության մեջ դրվեց մեկ նամականիշ՝ նվիրված «Եվրասիական տնտեսական միություն» թեմային: Այս մասին տեղեկացնում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հիշեցնենք՝ Երևանում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստից առաջ տեղի է ունեցել Եվրասիական տնտեսական ֆորումը, որին մասնակցել են ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարները, ինչպես նաև որպես հրավիրյալ Իրանի Իսլամական Հանրապետության առաջին փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆին և ԵԱՏՄ-ում դիտորդ Ուզբեկստանի վարչապետ Աբդուլա Արիպովը: Տեղի է ունեցել բարձրաստիճան հյուրերի դիմավորման, այնուհետև՝ համատեղ տեսալուսանկարահանման արարողությունը:
    13:56
    01.10.24
    Ավելին
  • Քաղաքական
    Կարեն Անդրեասյանը հրաժարական չի տա
    Ի պատասխան լրատվամիջոցների հարցումների՝ Բարձրագույն դատական խորհրդի խոսնակ Մերի Գևորգյանը տեղեկացրել է, որ Կարեն Անդրեասյանը մտադիր չէ հրաժարական տալ: «Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնավարումը որևէ առնչություն չունի Կառավարության որևէ անդամի պաշտոնավարման կամ քաղաքական գործընթացների հետ: Կարեն Անդրեասյանը որևէ մտադրություն չունի հրաժարական ներկայացնելու: Նա վստահաբար կշարունակի աշխատել մինչև իր պաշտոնավարման սահմանադրական ժամկետի ավարտը՝ 2027 թվականի հոկտեմբերի 6-ը»,- ասված է Գևորգյանի գրառման մեջ:
    13:43
    01.10.24
    Ավելին
  • Միջազգային
    Իսրայելին «ավազակ» է անվանում Էրդողանը. ԱՄՆ-ն աջակցում է Լիբանանում հրադադարի հաստատմանը
    Վաշինգտոնը աջակցում է Լիբանանում հրադադարի հաստատմանը: ԱՄՆ պետքարտուղարության խոսնակը սակայն նշել է, որ ռազմական ճնշումը երբեմն կարող է դիվանագիտության հնարավորություն տալ: Սպիտակ տան խոսնակ Կարին Ժան-Պիեռն էլ նշել է, թե Իսրայելը շրջապատված է այնպիսի հարևաններով, որ ստիպված է պաշտպանել իրեն: Իսրայելին կանգեցնելու համար ակտիվ դիվանագիտական աշխատանք է տանում Թուրքիան, վստահեցնում է այդ երկրի նախագահը: Էրդողանը նորից քննադատել է Նեթանյահուին, հայտարարել, թե նա կրակի է տալիս ամբողջ տարածաշրջանը: «Միջազգային հանրությունն այլևս չի կարող լռել իսրայելական ավազակության մասին»,- հայտարարել է Թուրքիայի նախագահը։
    13:40
    01.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Մտնում ենք մեր պայքարի հաղթանակի և հույսի փուլ․ Բագրատ Սրբազանի կոչը ժողովրդին
    «Մեր պետության համար օրհասական այս օրերին մենք պարզապես սխալվելու իրավունք չունենք։ Սա նյարդերի պայքար է։ Ամուր նյարդերով, աննահանջ կամքով ճշմարտության և արդարության հետամուտ մարդկանց պայքար է, ովքեր լի են ուրախությամբ և պատվով։ Ով հավատում է այս պայքարի ճշմարտությանը, թող դառնա նրա զինվորը և կատարի պահանջվածը»,- ժողովրդին ուղղված իր կոչում հայտարարեց Բագրատ սրբազանը։ Հիշեցնենք, որ վաղը՝ հոկտեմբերի 2-ին, ժամը 18․30-ին, Հանրապետության հրապարակում տեղի կունենա մեծ հանրահավաք։
    13:36
    01.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ապահով թվային տարածք ստեղծելը միասնական ջանքեր է պահանջում. Գևորգ Մանթաշյան
    Երևանում սեպտեմբերի 30-ից մինչև հոկտեմբերի 1-ն անցկացվում է երրորդ Եվրասիական տնտեսական համաժողովը, որի շրջանակում կկայանա նաև Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը։ Այդ մասին հայտնում են ՀՀ ԲՏԱՆ-ից: ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը համաժողովի շրջանակում անցկացվող «Թվայնացումը պետք չէ կանգնեցնել. որտեղ ենք ստորակետ դնում» թեմայով նիստի ընթացքում հանդես է եկել ելույթով, կարևորել Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) տիրույթում այնպիսի արդիական և կարևոր թեմաների քննարկումը, ինչպիսիք են թվայնացումը, կիբեռանվտանգությունը և ոչ միայն։ Գևորգ Մանթաշյանը նշել է, որ արագ զարգացող թվային դարաշրջանում մեր տարածաշրջանը կանգնած է ճամփաբաժանին, և այս համաժողովի շրջանակներում կայացրած որոշումները կարող են սահմանել միլիոնավոր մարդկանց ապագան Եվրասիական տարածաշրջանում։ Նախարարի առաջին տեղակալն իր ելույթում անդրադարձել է թվային ինքնիշխանությանը, բայց և նշել թվայնացման ընդհանուր գործընթացների ընձեռած հնարավորությունները՝ տնտեսական աճի, արտադրողականության բարձրացման, մրցունակության բարձրացման, հանրային ծառայությունների որակի բարձրացման և կյանքի որակի բարելավման համատեքստում: Սակայն, չնայած այս ամենին, նշվել է, որ թվային տեխնոլոգիաները նաև մարտահրավերներ են ներառում՝ հատկապես կիբեռհարձակումներով, ապատեղեկատվության տարածմամբ, որոնց առնչվում են ԵԱՏՄ անդամ պետությունները, և որոնց դիմակայելը, ապահով թվային տարածք ստեղծելը, միասնական ջանքեր է պահանջում։ Անդրադարձ է եղել բնակչության թվային գրագիտության և հմտությունների զարգացման կարևորությանը, թվային տեխնոլոգիաների կիրառությանը կենցաղում, տնտեսության տարբեր ոլորտներում։ Քննարկմանը մասնակցել են նաև Ղազախստանի Հանրապետության թվային զարգացման, նորարարության և օդատիեզերական արդյունաբերության փոխնախարար Ասխաթ Օրազբեկը, Ղրղզստանի Հանրապետության թվային զարգացման նախարարի առաջին տեղակալ Ժումամուդուն Ժումալիևը, Ռուսաստանի ներկայացուցիչը՝ հեռավար։ Եվրասիական տնտեսական երրորդ համաժողովի գլխավոր թեման է «ԵԱՏՄ 10 տարին. հեռանկարներն ու գերակայությունները»։ Համաժողովը համընկնում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի հետ և նախատեսում է ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարների և պետական իշխանության մարմինների ներկայացուցիչների, երրորդ երկրների կառավարությունների անդամների, խոշոր, միջին և փոքր բիզնեսի ղեկավարների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցություն:
    13:30
    01.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Հեղեղումներ՝ Իրանում․ կան զոհեր
    Իրանի հարավում Հալիլ գետի վարարման հետևանքով զոհերի թիվը հասել է 15-ի։ Ըստ Քերմանի նահանգի Ջիրոֆթ քաղաքի իշխանությունների՝ հայտնաբերվել է վերջին անհետ կորածի մարմինը, հաղորդում է IRNA գործակալությունը։ Քաղաքի ղեկավար Ահմադ Բոլանդնազարը գործակալությանը հայտնել է, որ որոնողական աշխատանքները դադարեցվել են։ Անհետ կորածներին գտնելու աշխատանքներում ներգրավված են եղել Իրանի Կարմիր մահիկի ընկերության փրկարարական խմբեր, կամավորական խմբեր, քաղաքապետարանի աշխատակիցներ և սովորական քաղաքացիներ։ Բոլոր զոհերը, բացի մեկից, Աֆղանստանի քաղաքացիներ են։ Ըստ հրապարակման՝ հեղեղման պահին նրանք իրենց ընտանիքների հետ աշխատում էին այգում, իսկ երեխաները խաղում էին գետում։
    13:15
    01.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    ՆԱՏՕ-ն նոր գլխավոր քարտուղար ունի
    Նիդեռլանդների նախկին վարչապետ Մարկ Ռյուտեն դարձավ ՆԱՏՕ-ի 14-րդ գլխավոր քարտուղարը՝ փոխարինելով նորվեգացի Յենս Ստոլտենբերգին, ով այս պաշտոնը զբաղեցնում էր ռեկորդային 10 տարի։ Փոխանցման արարողությունը տեղի է ունեցել ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում՝ Հյուսիսատլանտյան խորհրդի արտահերթ նիստում, հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ Հանձնելով իր լիազորությունները՝ Ստոլտենբերգն ընդգծել է, որ երբ 2014 թվականին միացել է դաշինքին, ՆԱՏՕ-ն «միայն փոքր աջակցություն է ցուցաբերել Ուկրաինային, սակայն այժմ այդ աջակցությունը զանգվածային է, և այն համակարգելու համար ստեղծվել է ՆԱՏՕ-ի հատուկ շտաբ»։
    13:00
    01.10.24
    Ավելին
  • Միջազգային
    Իսրայելը ներխուժել է Լիբանան. օդային հարձակում՝ Դամասկոսի վրա
    Իսրայելական զորքերը ներխուժել են Լիբանան: ՑԱԽԱԼ-ը զանգվածային հրետանային կրակ է վարում Լիբանանի սահմանամերձ շրջանների ուղղությամբ: Լիբանանյան բանակը 5 կիլոմետր նահանջել է: Հըզբոլլահի ուժերն են մնացել սահմանին: Լիբանանը հայտնել է 16 զոհի մասին: Իսրայելը հայտարարել է, որ ցանկանում է 20 կիլոմետր բուֆերային գոտի ստեղծել հարավային Լիբանանում: Ի պատասխան ՑԱԽԱԼ-ի գիշերային ներխուժման՝ «Հըզբոլլահ» շարժման անդամները հրթիռակոծել են իսրայելական Կիբուցի շրջանը, որը գտնվում է Արևմտյան Գալիլեայում։ Հայտնի է նաև Դամասկոսի վրա Իսրայելի օդային հարձակման մասին. զոհվել է 3 մարդ, այդ թվում՝ սիրիական հեռուստատեսության լրագրող Սաֆաա Ահմադը, ևս 9 մարդ տուժել է:
    12:55
    01.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    «Բարձր եմ գնահատում Կիպրոսի հետ բարեկամական հարաբերությունները». Փաշինյանը շնորհավորել է Կիպրոսի անկախության օրվա առթիվ
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Խրիստոդուլիդիսին՝ Անկախության օրվա առթիվ: Ուղերձում մասնավորապես, ասված է. «Սրտանց շնորհավորում եմ Կիպրոսի Հանրապետության Անկախության օրվա առթիվ։ Հայաստանը բարձր է գնահատում Կիպրոսի հետ ավանդական բարեկամական հարաբերությունները, որոնք աչքի են ընկնում միմյանց համերաշխություն և աջակցություն ցուցաբերելու պատրաստակամությամբ: Կցանկանայի գոհունակությամբ նշել երկու երկրների միջև քաղաքական երկխոսության բարձր մակարդակը, ինչի մասին են վկայում տարբեր հարթակներում հանդիպումների ինտենսիվությունը և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում փոխշահավետ համագործակցության զարգացումը: Վստահ եմ, որ մեր ժողովուրդների միջև ամուր բարեկամության վրա խարսխված առանձնահատուկ հարաբերությունները կշարունակեն զարգանալ և ընդլայնվել՝ ի բարօրություն երկու պետությունների և ժողովուրդների»:
    12:45
    01.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    ԵԱՏՄ-ն որպես ինտեգրացիոն նախագիծ կայացել է և հաջողությամբ աշխատում է․ ՌԴ վարչապետ
    Եվրասիական տնտեսական միությունը որպես ինտեգրացիոն նախագիծ կայացել է և հաջողությամբ աշխատում է։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին ընդառաջ Երևանում անցկացվող «Թվայնացումը ժամանակակից իրողություններում ՝ 4 ազատությունների ապահովման հրամայականը» թեմայով քննարկման ժամանակ այս մասին ասաց Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը՝ հավելելով, որ ԵԱՏՄ-ում ապահովվել է ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժի բարձր մակարդակ: «Այս տարի լրացավ Եվրասիական տնտեսական միության 10-ամյակը։ Միջազգային կազմակերպությունների չափանիշներով սա ամենամեծ ժամկետը չէ։ Բայց արդեն կարելի է վստահաբար ասել, որ մեր ինտեգրացիոն նախագիծը կայացել է և հաջողությամբ աշխատում է։ Հաջողվել է կառուցել փոխգործակցության այնպիսի մոդել, որն ապահովում է ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժի բարձր մակարդակ։ Ընդ որում, մասնակիցների միջև հարաբերությունները հիմնված են փոխադարձ հարգանքի, հավասարության և միմյանց շահերը հաշվի առնելով»,-նշեց Միշուստինը։ Նրա խոսքով՝ այժմ Միության երկրների տնտեսությունների աճի տեմպերը գերազանցում են համաշխարհային միջին ցուցանիշները, իսկ Միությունը գնալով ավելի ճանաչելի է դառնում միջազգային ասպարեզում:
    12:41
    01.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    4 ամիս է՝ ակցիա իրականացնող քաղաքացիների ավտոմեքենաները հատուկ պահպանվող տարածքում են. Դանիելյան
    «4 ամիս է՝ ակցիա իրականացնող մեր քաղաքացիների ավտոմեքենաները հատուկ պահպանվող տարածքում են։ Իմ հարցին՝ «մինչև ե՞րբ եք պատրաստվում պահել մեքենաները», պարեկային ծառայության պետը պատասխանում է՝ «ինչքան պետք ա, էդքան էլ կպահվեն»,-Աժ-ում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը, դիմելով ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանին; Պատգամավորը հիշեցրեց, որ ակցիաներին մասնակցած մեծ թվով քաղաքացիների մեքենաները դեռ գտնվում են տուգնային հրապարակում։ «Իմ հարցին՝ «մինչև ե՞րբ եք պատրաստվում պահել մեքենաները», պարեկային ծառայության պետը պատասխանում է՝ «ինչքան պետք ա, էդքան էլ կպահվեն»: Այսինքն սա է պատասխանը, սա է ձեր բարեփոխումները, որ պարեկային ծառայության պետը ԱԺ պատգամավորին ոչ թե ասում է՝ «օրենքը սա է, այսքան է խախտումը», այլ ասում է՝ «ինչքան ուզենք այդքան էլ կպահենք»»,- նշեց նա: Դանիելյանը նաև մտահգիչ պատկերի մասին ներկայացրեց, առ այն, որ պարեկները շատ հաճախ ապօրինի են տուգանում քաղաքացիներին, և, օրինակ ինքն անձամբ, դատարանում հաղթել է դատական գործը և հարցրեց, թե դա է բարեփոխումը որ միջնակարգ կրթությամբ քաղաքացին պարեկ է աշխատում և նման սխալներ թույլ տալիս։
    12:38
    01.10.24
    Ավելին
  • Հայլուր
    Հայլուր 12։30 Աղմկոտ հրաժարական Փաշինյանի կաբինետում՝ իշխող ուժի ճնշման տակ
    Հայլուր 12։30 Աղմկոտ հրաժարական Փաշինյանի կաբինետում՝ իշխող ուժի ճնշման տակ
    12:30
    01.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Քննարկվել են հանքարդյունաբերության ոլորտին առնչվող հարցեր. Գնել Սանոսյանն ընդունել է Իրանի առևտրի նախարարին
    Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր ընդունել է ԻԻՀ արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Սեյեդ Մոհամմադ Աթաբաքի գլխավորած պատվիրակությանը։ Այդ մասին հայտնում են ՏԿԵ նախարարությունից: Նախարար Սանոսյանը ողջունել է Սեյեդ Մոհամմադ Աթաբաքին և շնորհավորել պաշտոնում նշանակման կապակցությամբ։ Նախարարը վստահություն է հայտնել շարունակել առկա համագործակցությունը ՏԿԵ նախարարությանն առնչվող ոլորտներով։ ԻԻՀ նախարարն իր հերթին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար։ Հանդիպման ժամանակ քննարկվել են հանքարդյունաբերության ոլորտին առնչվող մի շարք հարցեր։ Նախարար Սանոսյանն ընդգծել է, որ Հայաստանը շատ է կարևորում հանքարդյունաբերության ոլորտում նոր տեխնոլոգիաների ներդրումը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում փոխադարձ այցեր կազմակերպել՝ փորձի փոխանակման, հանքարդյունաբերության ոլորտում հանագործակցությունը խորացնելու նպատակով։ Քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր։
    12:15
    01.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Սանահինը գյուղի կարգավիճակ կստանա․ նախագիծ
    Ալավերդի քաղաքի թաղամասի կարգավիճակ ունեցող Սանահինը գյուղի կարգավիճակ կստանա: «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը: «Ալավերդի համայնքի ավագանին խնդրել է կառավարությանը հանդես գալ նախաձեռնությամբ և Սանահին թաղամասը, որը 1996 թվականից Ալավերդի համայնքի թաղամաս է, առանձնացնել և որպես առանձին գյուղ ընդգրկել Ալավերդի խոշորացված համայնքի կազմում»,-ասաց Տերտերյանը: Փոխնախարարը նշեց, որ վերջին տարիներին Լոռու մարզը դարձել է զբոսաշրջային ամենահետաքրքիր ուղղություններից մեկը, իսկ Սանահինն այդ ուղղության անկյունաքարային բնակավայրերից մեկն է: Սանահինն առաջին հերթին հայտնի է Սանահինի վանական համալիրով, որը Հաղպատի վանքի հետ միասին ՅՈԻՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մաս է: Սանահինի պատմությունը սկսվում է վանական համալիրի հիմնադրմամբ՝ 10-րդ դարից: «Համոզված ենք, որ Սանահին գյուղն առանձնացնելով որպես պատմամշակութային ինքնուրույն և կոլորիտ ունեցող բնակավայր՝ հնարավոր կլինի ավելի արագ ու ավելի արդյունավետ զարգացնել այն: Բացի այդ՝ այն 273 տնտեսություն և 200 մշտական բնակվող տնտեսություն ունեցող բնակավայր է: Աշխարհագրորեն այն Ալավերդի համայնքից որոշակի առանձնացվածություն ունի»,–ասաց Տերտերյանը՝ նկատելով, որ Սանահինը զբոսաշրջային բուկլետներում նշվում է որպես առանձին գյուղ, ոչ թե Ալավերդու թաղամաս: Այս պահին Սանահինը չունի վարչական ղեկավար ու օպերատոր, բնակիչները, օրինակ, մի տեղեկանքի համար ստիպված են հասնել Ալավերդու համայնքապետարան: Գյուղի կարգավիճակ ստանալուց հետո Սանահինը կունենա վարչական շենք, վարչական ղեկավար ու օպերատոր:
    12:10
    01.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Բաղդադի մերձակայքում ամերիկյան ռազմաբազան գնդակոծության է ենթարկվել. ԶԼՄ-ներ
    Իրաքում Բաղդադի միջազգային օդանավակայանից ոչ հեռու գտնվող ամերիկյան ռազմակայանը ենթարկվել է գնդակոծության: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Al Mayadeen լրատվամիջոցը։ «Ի պատասխան ԱՄՆ-ի շարունակական աջակցության իսրայելական ագրեսիային Գազայում, Լիբանանում և Եմենում՝ լույս հոկտեմբերի 1-ի գիշերը գրոհ է իրականացվել Բաղդադի օդանավակայանից ոչ հեռու գտնվող «Վիկտորիա» ամերիկյան ռազմակայանի վրա», - ասվում է հրապարակման մեջ։ Իրաքում Al Mayadeen-ի թղթակիցը հայտնել է, որ ռազմակայանի մերձակայքում չորս պայթյուն է լսվել, իսկ օբյեկտի ներսում հնչել են տագնապի ազդանշաններ: Իրաքի ռազմական գերատեսչությունում Reuters-ի երկու աղբյուրները հայտնել են, որ Բաղդադի միջազգային օդանավակայանի վրա «Կատյուշա» հրթիռներ են արձակվել։ Ըստ նրանց՝ արձակվել է երեք հրթիռ, որոնցից մեկն ընկել է Իրաքի հակաահաբեկչական ուժերի կողմից օգտագործվող շենքերի մոտ։ Հարվածի հետևանքով վնասվել և այրվել են մի քանի մեքենաներ։ Տուժածներ չկան։ Իր հերթին, ԱՄՆ ռազմական գերատեսչության պաշտոնյաներից մեկը Reuters-ին հայտնել է, որ ամերիկյան ուժերը չեն թիրախավորվել։
    12:05
    01.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ
    Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.13 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.20 դրամ:
    12:00
    01.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ
    Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.13 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.20 դրամ:
    12:00
    01.10.24
    Ավելին
  • Մամուլի տեսություն
    Մամուլի տեսություն 01.10.2024
    Մամուլի տեսություն 01.10.2024
    11:54
    01.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Շուրջ 10 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպք է բացահայտվել․ 5 անձ կալանավորվել է
    ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական գործողությունների և ԱԱԾ համապատասխան ստորաբաժանման ծառայողների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգության և իրացման նպատակով ապօրինի շրջանառության հերթական դեպքը: Այս մասին տեղեկացնում են ՔԿ-ից: «2024 թվականի սեպտեմբերի 22-ին ՀՀ ԱԱԾ Արարատի մարզային վարչությունում ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելու արդյունքում տվյալներ են ստացվել այն մասին, որ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի բնակիչն ԻԻՀ քաղաքացուց ձեռք է բերել առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց, որը տեղադրել է Արարատի մարզում գտնվող տարբեր թաքստոցներում։ Մասնավորապես, ԻԻՀ քաղաքացին բջջային հավելվածի միջոցով կապ է հաստատել տարիներ շարունակ այլ անձի պատկանող բեռնատար ավտոմեքենայով ԻԻՀ-ից Հայաստան շինարարական ապրանքների տեղափոխմամբ զբաղվող՝ Սիսիան քաղաքի վերոհիշյալ բնակչի հետ՝ վերջինիս առաջարկելով գումարի դիմաց թմրամիջոցների խմբաքանակ տեղափոխել Հայաստան։ Հիշյալ անձը, տեղյակ լինելով, որ տեղափոխման ենթակա փաթեթներում թմրամիջոցներ են, համաձայնել է առաջարկին։ Ապա ԻԻՀ հիշյալ քաղաքացին նրան հայտնել է Մեղրի քաղաքին հարակից տարածքում թմրամիջոցների գտնվելու վայրի մասին՝ միաժամանակ հրահանգելով, որ դրանք պետք է տեղադրվեն իր կողմից մատնանշված թաքստոցներում, որոնք պետք է լուսանկարվեն և ուղարկվեն իրեն: Սիսիան քաղաքի բնակիչը մատնանշված տեղանքից վերցրել է ապօրինի ձեռք բերված թմրամիջոցը, ավտոմեքենայով տեղափոխել ՀՀ Արարատի մարզ և տեղադրել Մեղրի-Երևան միջպետական ավտոճանապարհի՝ Արարատ համայնքի Զանգակատուն բնակավայրից մինչև Երասխ ընկած հատվածի տարբեր թաքստոցներում։ Տեղադրելուց հետո դրանց գտնվելու վայրերի կոորդինատները և լուսանկարները բջջային տարբեր հավելվածների միջոցով փոխանցել է ԻԻՀ քաղաքացուն, ով, իր հերթին, դրանք փոխանցել է ՀՀ այլ քաղաքացիների, որոնք պետք է թաքստոցներից ձեռք բերեին թմրամիջոցները։ Նույն օրը Սիսիան քաղաքի հիշյալ բնակիչը հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալվել է ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից։ Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 399-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 396-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչների և ԱԱԾ աշխատակիցների համակարգված գործողությունների արդյունքում, իրացման նպատակով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի ապօրինի շրջանառության կասկածանքով ձերբակալվել է նշված թմրամիջոցը թաքստոցներից ձեռք բերելու փորձ կատարող 7 անձ: Կատարվել են անձնական, բնակարանների, տրանսպորտային միջոցների, ինչպես նաև թվային խուզարկություններ։ Դրանց, ինչպես նաև քննչական խմբի կողմից իրականացված քննչական գործողության արդյունքում թաքստոցներում հայտնաբերվել է ընդհանուր շուրջ 10կգ քաշով տարբեր տիպի թմրամիջոցների նմանվող զանգվածներով, տարբեր չափերի 9 փաթեթ։ Հայտնաբերված զանգվածը, փորձագիտական նախնական եզրակացության համաձայն, եղել է «Մեթամֆետամին» և «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց։ Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա ձերբակալվածներից Սիսիան քաղաքի բնակչին, ով տվել է ինքնախոստովանական ցուցմունք, մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (իրացման նպատակով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի ապօրինի շրջանառությունը), իսկ մյուս 7 անձանց՝ ՀՀ քրեական օրենսգրքի 46-44-393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (իրացման նպատակով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի ապօրինի շրջանառությանն օժանդակելու փորձը): Վարույթն իրականացնող մարմնի կողմից դատարան են ներկայացվել բոլոր 8 անձանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու միջնորդություններ։ Դատարանի որոշմամբ՝ 5 անձի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը, 2 անձի նկատմամբ՝ տնային կալանքը, մեկի նկատմամբ՝ բացակայելու արգելքը։ Ձեռնարկվում են միջոցառումներ՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության շղթայում ներգրավված հնարավոր այլ անձանց հայտնաբերելու, թմրամիջոցի ձեռքբերման հստակ աղբյուրները և մաքսանենգության հանգամանքները պարզելու ուղղությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ: Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
    11:45
    01.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Անչափահասը ներկայացվել է ոստիկանության բաժին. միջադեպ՝ Երևանի թիվ 19 դպրոցում․ ՀԺ
    Հոկտեմբերի 1-ին միջադեպ է գրանցվել Երևանի դպրոցներից մեկում: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Ներքին գործերի նախարարությունից հայտնել են, որ տեղեկություն է ստացվել, ըստ որի՝ Երևանի թիվ 19 դպրոցում աշակերտներից մեկը, ըստ նախնական տվյալների, գազի նմանվող նյութ է փչել, ինչը աշակերտների շրջանում հազ է առաջացրել։ Անչափահասը ներկայացվել է ՆԳՆ ոստիկանության Կենտրոնական բաժին։ Հանգամանքները պարզվում են։ Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչությունից էլ մեզ հետ զրույցում հաստատեցին այս տեղեկությունը՝ հավելելով, որ երեխաներից մեկի՝ փոքր «բալոն»-ից գազի բաց թողնման հետևանքով որոշ աշակերտների ինքնազգացողությունը վատացել է, նրանց մի մասը տուն է ուղարկվել, դպրոցում կազմակերպվել է օդափոխություն: Ըստ պատասխանատուների՝ դպրոց են ժամանել համապատասխան ծառայությունները, դասապրոցեսը կշարունակվի նորմալ կերպով:
    11:35
    01.10.24
    Ավելին