Լրահոս
2024-10-01
-
ՀասարակականՆոր մանրամասներ երեխաների առևանգման փորձի մասին. առաջարկել է օգնել՝ թափել աղբըԲացառիկ մանրամասներ է հայտնի դարձել Հայլուրին՝ Շրջանային փողոցում երեխաների առևանգման փորձի մասին: Զարուհի Սահակյանը զրուցել է դեռահաս տղաներից մեկի հոր հետ: Նա պատմել է, որ երեխաները դուրս են եկել աղբը թափելու, երբ 57-ամյա տղամարդը մեքենայով մոտցել է, առաջարկել իր մեքենայով ուղեկցել աղբավայր: Տղաներին կասկածելի է թվացել, որ տղամարդը ձեռնոցով է եղել: Տղամարդուն չի ճանաչում առևանգման փորձի ենթարկված երեխայի հայրը: Նա չի դիմել ոստիկանություն, քանի որ, իր խոսքով, երեխաները բռնության չեն ենթարկվել: Դա պարզ է դարձել փողոցի տեսախցիկների ուսումնասիրությունից: Այդուհանդերձ ոստիկանները հայտնաբերել, կալանավորել են անչափահասներին առևանգել փորձած տղամարդուն:Ավելին23:3201.10.24 -
ԻրավականԵրևանում պարտքի համար 29-ամյա տղամարդուն սեփական ավտոմեքենայով առևանգել ենՍեպտեմբերի 18-ին մարդու առևանգման դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արաբկիրի բաժին է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ Բարեկամությունից դեպի Կիևյան փողոցն ընկած ճանապարհահատվածում 4 կամ 5 հոգի ծեծի են ենթարկել մի երիտասարդի, նստեցրել մեքենան և առևանգել, հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը։ Ոստիկանները պարզել են, որ սեպտեմբերի 4-ին Երևանի բնակիչ 29-ամյա Դավիթ Ս․-ն պայմանավորվածություն է ձեռք բերել, որ ինքը պետք է ապահովի ապակյա փաթեթներ, որի համար իրեն վճարել են 455 հազար դրամ և պարտք մնացել 255 հազար դրամ, սակայն փաթեթները պատրաստ չլինելու հետևանքով սեպտեմբերի 18-ին՝ ժամը 20։00-ի սահմաններում Կիևյան փողոցի 11 հասցեում հանդիպել է Արման Հ․-ին (ում տարիքը ճշտվում է), ով եկած է լինում մի խումբ անձանց հետ, և հայտնել է, որ իր «Chrysler» ավտոմեքենան պետք է տեղափոխեն Էջմիածին քաղաք՝ գումարի դիմաց, սակայն հրաժարվելու դեպքում ավտոմեքենայի բեռնախցիկով կտեղափոխեն նաև իրեն, որից հետո, Դավիթ Ս․-ի կողմից մերժում ստանալուց հետո, վերջինիս ծեծի են ենթարկել և իր կամքին հակառակ, ավտոմեքենայով հանդերձ, առևանգել: Ոստիկանության Արաբկիրի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Դավիթ Ս․-ին ծեծի ենթարկած և առևանգած անձինք հանդիսանում են Լոռու մարզի բնակիչ 34-ամյա Ռազմիկ Դ․-ն, Արմավիրի մարզի բնակիչներ 42-ամյա Ռուդոլֆ Բ․-ն, 21-ամյա Աշոտ Բ․-ն, 20-ամյա Հայկ Հ․-ն, 23-ամյա Արման Հ․-ն և 22-ամյա Ռոման Հ․-ն: Նույն օրը՝ ժամը 03։40-ի սահմաններում Վաղարշապատ քաղաքի Արարատյան փողոցից ֆիզիկական և հոգեկան ներգործություն, ինքնիրավչություն և անձի առևանգում կատարելու կասկածանքով Ռուդոլֆ Բ․-ն, Աշոտ Բ․-ն և Հայկ Հ․-ն ձերբակալվել և ներկայացվել են ոստիկանության Վաղարշապատի բաժին: Դեպքի փաստով ոստիկանության Արաբկիրի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին։Ավելին23:2701.10.24 -
ՍփյուռքԻսրայելի տարածքի հրթիռակոծումների ժամանակ իսրայելաբնակ հայեր չեն տուժել. ՉերնամորյանՈղջ Իսրայելի տարածքը ենթարկվել է հրթիռակոծման։ Խոսվում է հարյուրավոր բալիստիկ հրթիռների մասին։ Թեև որոշ տեղերում հրթիռներ ընկել են, սակայն, բարեբախտաբար, քաղաքացիական բնակչության շրջանում հրթիռակոծություններից զոհեր չկան։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այդ մասին հայտնեց Պետախ Տիկվայի իսրայելահայերի «Նաիրի» միության նախագահ Արտյոմ Չերնամորյանը՝ անդրադառնալով Իրանի կողմից Իսրայելի տարածքի հրթիռակոծումներին։ «Վիրավորներ կան Թել Ավիվում, ովքեր ենթարկվել են ահաբեկչական հարձակումների։ Նրանց վրա հարձակվել են ավտոմատներով զինված անձինք։ Վեց հոգի ծանր վիրավորվել են, երկուսը՝ թեթև»,- մանրամասնեց Չերնամորյանը՝ հավելելով, որ որոշ ժամանակ ինքը բազմաթիվ մարդկանց հետ անցկացրել է Պետախ Տիկվայի ապաստարաններից մեկում։ «Այստեղ մեզ մոտ շենքերն իրենց նկուղներում ունեն ապաստարաններ։ Հենց նոր ենք դուրս եկել։ Կան մարդիկ, ովքեր դեռ աշխատավայրերում են, դեռ չեն հասցրել մտնել ապաստարաններ։ Կինս և աղջիկս մինչև հիմա տուն չեն հասել, թեև կապվել եմ նրանց հետ, նրանց վտանգ չի սպառնում։ Արդեն իսկ հակաօդային պաշտպանության ծառայությունից ստացանք տեղեկատվություն, որ կարող ենք դուրս գալ ապաստարաններից»,- ասաց Չերնամորյանը։Ավելին23:2001.10.24 -
ՔաղաքականԻրականում շատ գումար հավաքելու խնդիր էին լուծում․ Անդրանիկ ԹևանյանԿարմիր կետագծերով ավտոկայանատեղիների համար այս տարվա 8 ամսվա տվյալներով ավելի քան 600 միլիոն դրամով շատ գումար է հավաքվել, քան նախորդ ամբողջ տարվա ընթացքում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտարարել Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Անդրանիկ Թեւանյանը: ««Կարմիր կետագծերով» թալան Կարմիր կետագծերով ավտոկայանատեղիների համար այս տարվա 8 ամսվա տվյալներով ավելի քան 600 միլիոն դրամով շատ գումար է հավաքվել, քան նախորդ ամբողջ տարվա ընթացքում: Ասում էին, թե, իբր, Երևանը բեռնաթափելու համար են կայանատեղիների գները կտրուկ թանկացնում, բայց իրականում շատ գումար հավաքելու խնդիր էին լուծում: Եվ լուծեցին։ Քաղաքացու հաշվին։ «Մայր Հայաստանը» դատական կարգով վիճարկել է Երևանի ավագանու ՔՊԿ+կոալիցիա խմբակի կողմից կայացված այդ հակաիրավական ու հակասոցիալական որոշումը»,- գրել է նա։Ավելին23:1501.10.24 -
ՔաղաքականՓաշինյանի գլխավորությամբ ՔՊ-ն նիստ է արել․ քննարկել են արդարադատության նախարարի թեկնածուների հարցըՀոկտեմբերի 1-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ, որը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այս մասին հայտնում են ՔՊ գրասենյակից։ Քննարկվել են ՀՀ արդարադատության նախարարի թեկնածություններ։ Մտքեր են փոխանակվել կուսակցական և քաղաքական բնույթի հարցերի շուրջ։Ավելին23:0501.10.24 -
ՄիջազգայինՄիասին կարող ենք ավելի ամրապնդել մեր գործընկերությունը․ Բորելը շնորհավորել է ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղար Մարկ ՌյուտեինԵվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը շնորհավորել է ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեին՝ պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնել, որ ԵՄ-ն և Հյուսիսատլանտյան դաշինքը կամրապնդեն իրենց գործընկերությունը առաջիկա տարիներին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Ռյուտեն արդեն ստանձնել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը՝ փոխարինելով Յենս Ստոլտենբերգին։ «ՆԱՏՕ-ԵՄ համագործակցությունը կենսական նշանակություն ունի մեր առջև ծառացած անվտանգության մարտահրավերներին դիմակայելու համար: Միասին մենք կարող ենք ավելի ամրապնդել մեր գործընկերությունը»,- հայտնել է Բորելը:Ավելին23:0001.10.24 -
ՔաղաքականԻրանը մերձավորարևելյան միակ պետությունն է, որը կամք և խիզախություն ունի՝ վրիժառական հարձակում իրականացնելու Իսրայելի վրա․ ՈսկանյանԻրանագետ Վարդան Ոսկանյանը գրել է․ «Իրանական վրիժառության գործողությունը տեղի ունեցավ Իսրայելի ուղղությամբ հուժկու հրթիռային հարվածով։ Համացանցում այժմ քարոզչական պայքար է, տեղեկատվության և ապատեղեկատվության հսկայական հոսքերով, ուստի առայժմ շատ վաղ է եզրակացություններ անելու։ Պարզ է մի բան՝ Իրանը մերձավորարևելյան միակ պետությունն է, որը ոչ միայն ունի կամք և խիզախություն վրիժառական հարձակում իրականացնելու Իսրայելի վրա, այլ նաև նման գործողության համար անհրաժեշտ ռազմատեխնիկական ներուժ, որի միայն աննշան մասն է օգտագործվում արդեն երկրորդ նման հարձակման ընթացքում»։Ավելին22:4501.10.24 -
ԻրավականՄոռանալ գերիների մասին, ուժը կորցրած ճանաչել Անկախության հռչակագիրը. ի՞նչ է որոշել ՍԴ-նՀայ-ադրբեջանական սահմանազատման կանոնակարգի վերաբերյալ Սահմանադարական դատարանի որոշման շուրջ սկանդալը թափ է հավաքում: Բարձր դատարանի տեքստից պարզ չէ՝ իրո՞ք չեղարկում է դատարանը Հայաստանի Հանրապետության անկախության հռչակագիրը: Այդ փաստաթուղթում մանիպուլացման տարրեր է տեսել խորհրդարանական ընդդիմությունը: Իշխանությունն էլ Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելուց հետո, կարծես, ձեռնամուխ է եղել Հայաստանի անկախությունն ամրագրած Գերագույն խորհրդի ուրացման գործընթացին:Ավելին22:3001.10.24 -
ՄիջազգայինԻրանը հարյուրավոր բալիստիկ հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբՑԱԽԱԼ-ը հայտարարել է, որ Իրանը ավելի քան 100 բալիստիկ հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ: Իսրայելական լրատվամիջոցների տեղեկություններով՝ միայն առաջին խմբաքանակում է 100 հրթիռ եղել, բայց արդեն հրթիռների թիվը հասել է շուրջ 500-ի: Իսրայելի ամբողջ տարածքում օդային տագնապ է հայտարարվել: Կադրերը հենց հրթիռների արձակման պահին են արվել, երբ գործարկվել է հակաօդային պաշտպանության համակարգը: Լուրեր կան, թե մի հրթիռ բնակելի շենքի վրա է ընկել: «Սա Հանիեի, Նասրալլահի սպանությունների պատասխանն է»,- հայտարարել է Իսլամական հեղղափոխության պահապանների կորպուսը: Իրանը զգուշացրել է, որ եթե Իսրայելը պատասխան հարված հասցնի, Թեհրանը հազար անգամ ավելի ուժեղ կհարվածի:Ավելին22:2001.10.24 -
ՔաղաքականՀովհաննիսյանը և Էստոնիայի դեսպանը անդրադարձել են ՀՀ-ի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումներինՀոկտեմբերի 1-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Էստոնիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին (նստավայրը՝ Թբիլիսի)՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ: Նախարարի տեղակալը շնորհավորել է դեսպանին առաքելությունը ստանձնելու կապակցությամբ և համոզմունք հայտնել, որ վերջինս իր նպաստը կբերի երկու երկրների միջև հարաբերությունների առավել ամրապնդմանն ու խորացմանը: Կողմերը գոհունակությամբ ընդգծել են Հայաստանի և Էստոնիայի միջև քաղաքական երկխոսության աճող դինամիկան՝ հատուկ կարևորելով բարձրաստիճան փոխայցելությունների և շփումների շարունակականությունը: Զրուցակիցներն անդրադարձ են կատարել երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակի, ինչպես նաև ՀՀ-ԵՄ գործընկերության հետագա խորացման հեռանկարներին և այդ ուղղությամբ իրականացվող քայլերին։ Նախարարի տեղակալը ներկայացրել է Հարավային Կովկասում կայուն խաղաղության հասնելու Հայաստանի տեսլականը և ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները՝ ընդգծելով խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքման կարևորությունը:Ավելին22:1501.10.24 -
ՔաղաքականՏիգրան Ավինյանն այցելել է Հռոմի երթևեկության կառավարման կենտրոնՊաշտոնական այցով Իտալիայի Հանրապետության մայրաքաղաքում գտնվող Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է երթևեկության կառավարման կենտրոն: Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից, շուրջօրյա ժամանակացույցով աշխատող կառույցն ամբողջությամբ համակարգում և վերահսկում է երթուղային ցանցի բնականոն աշխատանքը: Կենտրոն այցի ընթացքում երևանյան պատվիրակությանն են ներկայացվել Հռոմի երթևեկության կառավարման մշակված լուծումներն ու ոլորտի զարգացման քաղաքականությունը: Որպես հիմնանպատակ, որոշակի լուծումներով, առաջարկվում է Հռոմում զգալիորեն նվազեցնել մեքենաների քանակը, ինչն էլ հնարավորություն կտա ապահովել շարժունակություն: Ըստ աղբյուրի՝ քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշել է, որ Երևանը ևս նախաձեռնել է տրանսպորտային համակարգի բարեփոխումների ծրագրեր, որոնք համակարգային լուծումներ են նախատեսում: Համայնքային հավաքակայանի համալրմանը զուգահեռ, ավարտին է մոտենում տոմսային նոր համակարգի ամբողջական ներդրման գործընթացը, շարունակվում են ավտոբուսի համար նախատեսված գծերի առանձնացման, երթևեկության կազմակերպման փոփոխության աշխատանքները, դիտարկվում է նոր կանգառասրահների, «խելացի» լուսացույցների տեղադրումը:Ավելին22:0001.10.24 -
ՄիջազգայինՏանկեր՝ օդային հարվածներից հետո. Իսրայելի ներխուժումից հետո անվերահսկելի իրավիճակ է ԼիբանանումՌուս-իրանական հարաբերությունները ռազմավարական գործընկերության են վերաճում Մերձավոր Արևելքում իրավիճակի սրացման ֆոնին: Լիբանան ցամաքային զորք է մտցրել Իսրայելը, վստահեցնելով, թե Հզբոլահի դեմ պայքարն են ավարտին հասցնում, շարժման զորքը սրայելի սահմանից 20 կիլոմետրեռացնելու նպատակ ունեն: Ու չնայած ՑԱԽԱԼ-ի քաղաքական ղեկավարը հայտարարել է, թե Լիբանանի բնակիչների դեմ չէ իրենց պատերազմը ՄԱԿ-ը անմեղ զոհերի մասին տվյալներ է հրապարկել. մեկ շաբաթում 1745 քաղաքացի է մահացել Լիբվանանի վրա Իսրայելի հարձակման հետևանքով:Ավելին21:5501.10.24 -
ՄիջազգայինԻսրայելը էլ ավելի հզոր գրոհների կենթարկվի, եթե պատասխանի Իրանի գործողություններին․ հայտարարությունԻրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը պաշտոնական հայտարարությամբ հաստատել է, որ հրթիռային գրոհ է իրականացնում Իսրայելի դեմ։ «Իսրայելը էլ ավելի հզոր գրոհների կենթարկվի, եթե պատասխանի Իրանի գործողություններին»,- նշված է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հայտարարությունում։Ավելին21:4801.10.24 -
ՔաղաքականՀայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարները քննարկել են քաղաքական երկխոսության և համագործակցության ամրապնդմանն ուղղված աշխատանքներըՀոկտեմբերի 1-ին Վարշավայի անվտանգության ֆորումի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարար Անդրիյ Սիբիհայի հետ: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից: Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկկողմ օրակարգի և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։ Հայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարները քննարկել են երկու երկրների միջև ձևավորված քաղաքական երկխոսության և համագործակցության ամրապնդմանն ուղղված աշխատանքները։ Այդ համատեքստում մասնավորապես ընդգծվել է արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև պարբերական քաղաքական խորհրդակցությունների անցկացման կարևորությունը։ Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի։Ավելին21:4501.10.24 -
ՔաղաքականԲաց ճանապարհներ, միջանցքներ և արագ ինտերնետ. դեպի ո՞ւր է գնում ԵԱՏՄ-ն՝ ԵրևանիցԹեհրանում բանակցություններից հետո, որտեղ Ռուսաստանի վարչապետն ու Իրանի փոխնախագահը Թեհրանի ու Մոսկվայի համար վիճելի հարց էին ներկայացրել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը», Երևանում նորից լսել են Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը կոմունիկացիաների ապաշրջափակումից հետո ճանապարհների վերահսկողության վերաբերյալ: ԵԱՏՄ միջկառավարական նիստին Հայաստանի վարչապետը կրկին հայտարարել է, թե չկա մի փաստաթուղթ, որտեղ նշված է, թե մի երրորդ երկիր է վերահսկելու Հայաստանով անցնող ճանապարհը:Ավելին21:4001.10.24 -
ՄիջազգայինԻրանը բալիստիկ հրթիռներով հարվածներ է հասցրել Իսրայելին, խաղաղ բնակիչներին հորդորել են մտնել ապաստարաններՆշվում է, որ իսրայելական հակաօդային պաշտպանության ազդանշաններն իսկույն հնչել են, երբ իրանական հրթիռները թիրախավորել են Իսրայելի կենտրոնական և հարավային հատվածները։ Ըստ իսրայելական զինվորականների՝ ապրիլից ի վեր սա Թեհրանի առաջին ուղիղ հարձակումն է հրեական պետության վրա:Ավելին21:3001.10.24 -
ՔաղաքականԱրդարադատությունից դժգոհ են, Փաշինյանից՝ ոչ. նախարարի հրաժարական՝ ՔՊ խմբակցության ճնշման տակԱրդարադատության նախարարը միացել է իր դեմ ստորագրահավաքին ու հրաժարական տվել: Հենց Գրիգոր Մինասյանն է Ֆեյսբուքում դրա մասին գրել: ՔՊ-ականները Մինասյանի դեմ արշավ են սկսել, որովհետև, ասում են, «կաղում» է հայկական արդարադատությունը: Մինչդեռ երբ նոր էր ՔՊ-ն ստորագրահավաք նախաձեռնել Մինասյանի դեմ, լրագրողներին ասում էին, որ պատճառներից մեկն այն է, թե ովքեր են Մինասյանի հայրն ու եղբայրը:Ավելին21:1501.10.24 -
ՔաղաքականՀայաստանը մշտապես շահագրգռված է եղել հումանիտար բոլոր խնդիրների, այդ թվում՝ անհայտ կորած անձանց ճակատագրերի պարզման խնդրով. ՀՀ ԱԳՆ- Հայաստանը մշտապես շահագրգռված է եղել հումանիտար բոլոր խնդիրների, այդ թվում՝ անհայտ կորած անձանց ճակատագրերի պարզման խնդրով։ Հարկ է ընդգծել, որ 90-ականներից մինչ օրս հայկական կողմն ունի 1008 անհայտ կորածներ։ Հաշվի առնելով խնդրի մարդասիրական կողմը՝ հայկական կողմը միակողմանիորեն իրականացրել է ադրբեջանցի անհայտ կորածների ճակատագրերի վերհանմանն ուղղված աշխատանքներ և պատրաստակամություն է հայտնել համագործակցել խնդրի հասցեագրման ուղղությամբ։ Ավելին, այդ թվում ԼՂ ներկայացուցիչների հետ համագործակցության արդյունքում ադրբեջանական կողմին նախորդիվ փոխանցվել են թե՛ անհայտ կորած համարվող անձանց մասունքներ, թե՛ վերջիններիս ճակատագրերի վերհանման համար անհրաժեշտ առկա հստակ տեղեկություններ։Ավելին21:0001.10.24 -
ՔաղաքականՎահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Կիպրոսի նախագահինՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Խրիստոդուլիդիսին ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ: «Հայաստանը մեծապես կարևորում է երկու ժողովուրդների միջև դարավոր բարեկամության, փոխադարձ հարգանքի և վստահության, մշակութային սերտ առնչությունների վրա խարսխված հարաբերությունների շարունակական զարգացումը: Բարձր գնահատելով մեր երկրների միջև սերտ հարաբերությունները՝ վստահ եմ, որ հետևողական ջանքերի շնորհիվ որակական նոր մակարդակի կբարձրացնենք փոխշահավետ համագործակցությունը՝ ի շահ մեր ժողովուրդների»,- մասնավորապես ասվում է նախագահ Վահագն Խաչատուրյանի ուղերձում:Ավելին20:4501.10.24 -
ՀայլուրՀայլուր 20։30 Ուկրաինական ճակատում ծանր դրություն է, Իսրայելում սպասում են Իրանի մոտալուտ հարվածինՀայլուր 20։30 Ուկրաինական ճակատում ծանր դրություն է, Իսրայելում սպասում են Իրանի մոտալուտ հարվածինԱվելին20:3001.10.24