Լրահոս

2024-10-25
2024-10-24
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հայկ Գրիգորյանը նշանակվել է Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր
    Նախագահ Վահագն Խաչատուրյանը հոկտեմբերի 24-ին հրամանագիր է ստորագրել, որով Հայկ Գրիգորյանը նշանակվել է Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր։ Նախագահի հրամանագրում ասվում է․ «Հիմք ընդունելով Սահմանադրության 166-րդ հոդվածի 3-րդ մասը, ինչպես նաև Ազգային ժողովի 2024 թվականի հոկտեմբերի 23-ի «Հայկ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորի թեկնածու ընտրելու մասին» ԱԺՈ-94-Ա որոշումը. Հայկ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ նշանակել Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր»: Նշենք, որ հոկտեմբերի 23-ին Ազգային ժողովում 67 կողմ ձայներով Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր ընտրվեց Հայկ Գրիգորյանը։ Ներկայացնում են Հայկ Գրիգորյանի կենսագրությունը։ Նա իրավաբանական գիտությունների դոկտոր, Արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական է։ Ծնվել է 1976 թվականի սեպտեմբերի 15-ին Երևան քաղաքում։ Ծառայությունը Զինված Ուժերում. 1994–1996թթ. ծառայել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերում: Կրթություն. 1993թ. ավարտել է Երևան քաղաքի Ա.Բլոկի անվան № 122 ﬕջնակարգ դպրոցը: 1997- 2001թթ. սովորել և էքստեռն եղանակով գերազանցությամբ՝ ոսկե մեդալով, ավարտել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության ռազմական համալսարանի հատուկ ֆակուլտետի դատախազաքննչական բաժինը: 2006-2009թթ. ընդունվել և ավարտել է ՌԴ ՊՆ ռազմական համալսարանի ադյունկտուրան: 2013-2017թթ. ընդունվել և ավարտել է ՌԴ Պն ռազմական համալսարանի հեռակա ուսուցմամբ դոկտորանտուրան: 2021թ. շնորհվել է իրավաբանական գիտությունների դոկտորի գիտական աստիճան։ Ծառայությունը ՀՀ դատախազությունում. 2001-2006թթ.-ին ՀՀ զինվորական դատախազության Երևանի, 2-րդ և 3-րդ կայազորներում՝ նախ որպես քննիչ-ստաժոր, ապա՝ քննիչ, այնուհետև՝ ավագ քննիչ: Ծառայությունը ՀՀ պաշտպանության նախարարությունում. 2009թ.-ին ՀՀ պաշտպանության նախարարության քննչական ծառայության վերահսկողության, ﬔթոդիկայի և վերլուծության բաժնի ավագ քննիչ: 2010թ.-ին ՀՀ պաշտպանության նախարարության քննչական ծառայության 2-րդ կայազորային քննչական բաժնի պետ (ՀՀ ՊՆ թիվ N զորամասի հրամանատար): 2011թ.-ին ՀՀ պաշտպանության նախարարության քննչական ծառայության պետի տեղակալ (ՀՀ ՊՆ թիվ N զորամասի հրամանատարի տեղակալ): Ծառայությունը ՀՀ քննչական կոﬕտեում. 2014թ.-ին ՀՀ քննչական կոﬕտեի զինվորական քննչական գլխավոր վարչության պետի տեղակալ: 2015թ.-ին ՀՀ քննչական կոﬕտեի նախագահի տեղակալ-զինվորական քննչական գլխավոր վարչության պետ: 2018-2021թթ. ՀՀ քննչական կոﬕտեի նախագահ: Պաշտոնավարումը ՀՀ Բարձրագույն դատական խորհրդում. 2022թ. դեկտեմբերի 6-ից Բարձրագույն դատական խորհրդի գիտնական անդամ: Դասային աստիճան. Արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական: Պարգևներ. Աշխատանքային գործունեության ընթացքում պարգևատրվել է 21 ﬔդալով, 4 հուշաﬔդալով, 1 պետական պարգևով և 3 կրծքանշանով: Այլ տեղեկություններ. Հեղինակ է շուրջ 47 գիտական հոդվածների և 3 ﬔնագրությունների (ընդհ. ծավ. 112 տպ. մամուլ), որոնք վերաբերում են քրեական և ﬕջազգային իրավունքի, քրեական դատավարության և քրեագիտության արդի հիﬓահարցերին։ Տիրապետում է հայերենին և ռուսերենին:
    23:57
    24.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մանրամասներ՝ Երասխ-Երևան ճանապարհին տեղի ունեցած վթարից
    Հոկտեմբերի 24-ին, ժամը 17:12-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շահումյան գյուղի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երասխ-Երևան ավտոճանապարհի 32-րդ կմ-ին բախվել են «Ford» (վարորդ՝ Ա․ Ա․, ծնված 2002 թ․) և «Honda» (վարորդ՝ Հ․ Ա․, ծնված 1973 թ․) մակնիշների ավտոմեքենաները։ «Honda» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Հ․ Ա․-ն, Ս․ Գ․-ն և ևս մեկ տուժած հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։ Փրկարարները հոսանքազրկել են «Honda» մակնիշի ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և ուղևորներից մեկին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։
    23:45
    24.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ծովինար Համբարձումյանը նշանակվել է Բուլղարիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
    ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Ծովինար Համբարձումյանին Բուլղարիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի. Ծովինար ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻՆ նշանակել Բուլղարիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Սոֆիա)»,- ասված է հրամանագրում։ Նախագահի մեկ այլ հրամանագրով Ծովինար Համբարձումյանը հետ է կանչվել Իտալիայի Հանրապետությունում, Մալթայի Հանրապետությունում և Սան Մարինոյի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից հետ կանչելու մասին։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի. Ծովինար ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻՆ հետ կանչել Իտալիայի Հանրապետությունում, Մալթայի Հանրապետությունում և Սան Մարինոյի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»,- ասված է հրամանագրում: Նախագահի հրամանագրերից մեկով էլ Արմեն Եդիգարյանը հետ է կանչվել Բուլղարիայի Հանրապետությունում և Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի. Արմեն ԵԴԻԳԱՐՅԱՆԻՆ հետ կանչել Բուլղարիայի Հանրապետությունում և Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»,- նշված է հրամանագրում:
    23:30
    24.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Սպասելի էր, որ Գարեգին Բ-ն կրոնական առաջնորդների գագաթնաժողովին մասնակցելու հրավեր չի ստանա. Դանիելյան
    «Բաքվին հաջողվել է նոյեմբերի 5-7-ը համաշխարհային կրոնական առաջնորդների գագաթնաժողով կազմակերպել՝ 200 կրոնական գործիչների և գիտնականների մասնակցությամբ: Նախատեսվում է նաև նրանց այցն օկուպացված Արցախ:
    23:23
    24.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ինձ համար մեծ պատիվ էր պարգևատրել Փարիզի ամառային օլիմպիական խաղերի հայ մեդալակիրներին․ Ավինյան
    Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է․ «Ինձ համար մեծ պատիվ էր ընդունել և պարգևատրել Փարիզի ամառային օլիմպիական խաղերի հայ մեդալակիրներ Արթուր Ալեքսանյանին, Արթուր Դավթյանին, Մալխաս Ամոյանին, Վարազդատ Լալայանին, քանի որ իրենց հաղթանակներն ու գրանցած հաջողությունները ոչ միայն հպարտություն են առաջացնում բոլորիս մոտ, այլ նաև մոտիվացնում են այն երիտասարդներին, ովքեր իրենց առաջին քայլերն են անում մեծ սպորտում։ Երևանի քաղաքապետարանը մեծ կարևորություն է տալիս սպորտին և առողջ ապրելակերպին։ Դրանով են պայմանավորված ոչ միայն մարզադպրոցների վերակառուցումներն ու հիմնանորոգումները, բակային տարածքներում սպորտով զբաղվելու հարմարավետ պայմաններ ստեղծելը, այլ նաև տարատեսակ սպորտային միջոցառումների անցկացումը, որոնց մասնակցում են բազմաթիվ մարզիկներ, ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից»։
    23:15
    24.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արարատի մարզում մեքենաներ են բախվել․ 3 վիրավոր կա
    Այսօր՝ հոկտեմբերի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 17:00-ի սահմաններում Երևան-Արտաշատ ավտոճանապարհի՝ Շահումյան գյուղի վարչական տարածքում բախվել են Շիրակի մարզի բնակիչ 21-ամյա Արմեն Ասլանյանի վարած «Ford Transit» մակնիշի և Երևանի բնակիչ 48-ամյա Հերմինե Առաքելյանի վարած «Honda» մակնիշի ավտոմեքենաները։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով Հ. Առաքելյանի ուղևորներ՝ Գեղարքունիքի մարզի բնակիչ 51-ամյա Անահիտ Պողոսյանը, Երևանի բնակիչ 42-ամյա Հասմիկ Սհոյանը և Արարատի մարզի բնակիչ 47-ամյա Սյուզաննա Գասպարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ավելին՝ սկզբնաղբյուրում։
    23:00
    24.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Աննա Հակոբյանն աշխատանքային առօրյայից տեսանյութ է հրապարակել
    Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը սոցիալական ցանցերի իր էջերում կիսվել է աշխատանքային առօրյայի, հանդիպումների ու քննարկումների ամփոփ կադրերով։
    22:45
    24.10.24
    Ավելին
  • Միջազգային
    Ռուսաստա՞նն է զորք խնդրել Հս. Կորեայից, թե՞ Փհենյանն է մարզում բանակը. ԱՄՆ-ը տվյալներ է հայտնում
    Ռուսաստանի Պետդուման վավերացրեց Վլադիմիր Պուտինի և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի՝ չորս ամիս առաջ կնքած ռազմավարական համագործակցության պայմանագիրը։ Փաստաթղթի հոդվածներից մեկում նշվում է՝ եթե կողմերից որևէ մեկը ռազմական հարձակման ենթարկվի այլ պետության կողմից, մյուսն անհապաղ ռազմական և այլ աջակցություն կցուցաբերի։ Բայց ոչ՛ Մոսկվան, ոչ՛ Փհենյանը հստակ չեն ասում՝ Հյուսիսային Կորեան ուղարկե՞լ է Ռուսաստան, ինչի մասին պնդում է Կիևը:
    22:30
    24.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Արցախի մշակութային ժառանգության ճակատագիրն անհանգստացնում է միջազգային կառույցներին
    «Գեղարդ գիտավերլուծական հիմնադրամը» հրապարակել է վերլուծական հոդված, որտեղ ներկայացվում են, թե ինչպես է 2020 թվականի Արցախյան պատերազմից և 2023 թվականի բռնազավթումից հետո Ադրբեջանը շարունակաբար թիրախավորում և ոչնչացնում է հայկական մշակութային ժառանգությունը: Հոդվածում ներառված են միջազգային արձագանքներն Արցախյան 44-օրյա պատերազմից մինչև արցախահայերի բռնի տեղահանություն: Հոդվածը ներկայացնում ենք ստորեւ. «2020 թվականի Արցախյան 44-օրյա պատերազմից, 2023 թվականի Արցախի ամբողջական բռնազավթումից և արցախահայերի բռնի տեղահանությունից հետո Ադրբեջանը պետական մակարդակով Արցախում շարունակում է թիրախավորել և ոչնչացնել հայկական մշակութային ժառանգությունը։ Վտանգված են հատկապես Արցախյան ազատամարտի զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրները (Շուշիի, Ստեփանակերտի, Ասկերանի, Մարտունու, Մարտակերտի և այլն), հերոսների արձաններն ու կիսանդրիները (Ալեք Մանուկյանի, Շառլ Ազնավուրի, Հովհաննես Բաղրամյանի, Անատոլի Զինևիչի, Վազգեն Սարգսյանի, Թաթուլ Կրպեյանի, Հովհաննես Իսակովի և այլն), ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողները, հայկական պատմական գերեզմանոցները (Շուշիի պատմական գերեզմանոցը, Մեծ Թաղերի, Ղազանչեցոց կոչվող հին գերեզմանոցը, Սղնախի պատմական գերեզմանոցը և այլն), եկեղեցիններն ու վանական համալիրները (Բերձորի Սուրբ Համբարձման, Շուշիի Կանաչ ժամ, Մեխակավանի Սուրբ Աստվածածին եկեղեցին և այլն), անկախության շրջանում ստեղծված մշակութային կոթողները։ Ֆիզիկական ոչնչացմանը զուգահեռ՝ Ադրբեջանը շարունակում է աղվանացնել, ուղղափառ ներկայացնել (Գտչավանք, Ամարաս, Գանձասար, Դադիվանք և այլն) մշակութային կոթողները՝ զրկելով հայկական ինքնությունից։ Միջազգային արձագանքներն Արցախյան 44-օրյա պատերազմից մինչև արցախահայերի բռնի տեղահանություն Ընթացող մշակութային ցեղասպանությունը որոշակի արձագանքների է արժանացել միջազգային մշակութապահպան կառույցների կողմից։ Դեռևս 44-օրյա պատերազմի ընթացքում մշակութային ժառանգության պահպանության, մշակութային ցեղասպանության կանխարգելման նպատակով Հայաստանի և Արցախի Արտաքին գործերի և Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունները (Արցախի Հանրապետության նախարարությունները գործել են մինչև 2024 թվականի հունվար, կազմալուծվել են Արցախի ամբողջական հայաթափումից հետո) պարբերաբար դիմել են միջազգային կառույցներին՝ ՅՈՒՆԵՍԿՕ, Թանգարանների միջազգային խորհուրդ (ICOM), Համաշխարհային հուշարձանների հիմնադրամ (WMF), Հուշարձանների և տեսարժան վայրերի պահպանման միջազգային խորհուրդ (ICOMOS), «Կապույտ վահան» միջազգային կազմակերպություն (BSI), Մշակութային արժեքների պահպանման և վերականգնման հարցերով միջազգային հետազոտական կենտրոն (ICCROM), Հնագետների եվրոպական ասոցիացիա (EAA), Հակամարտության գոտիներում ժառանգության պաշտպանության հարցերով միջազգային ալյանս (ALIPH), որպեսզի վերջիններս արձագանքեն, միջամտեն, կանխեն արցախյան մշակութային ժառանգության ոչնչացումը, անարգումն ու աղավաղումը։ Պատերազմի ընթացքում մշակութային ժառանգության պաշտպանության կոչեր են հնչել միջազգային հայտնի մասնագետների, գիտնականների և հետազոտողների կողմից։ Մասնավորապես՝ 2020 թվականի հոկտեմբերի 16-ին մի շարք անվանի գիտնականներ, այդ թվում՝ Ն. Չոմսկին, Գ. Չ. Սպիվակը, Թ. Ալին, Վ. Բերբերյանը, Ջ. Հերմանը, Ք. Վեսթը, Ս. Բենհաբիբը և այլք, բաց նամակ են հրապարակել՝ կոչ անելով վերջ տալ մարդկային և մշակութային ջարդին, նշելով արցախյան մշակութային ժառանգության վտանգվածության խնդիրն ու միջազգային հանրության կողմից այդ ժառանգության պահպանության հրամայականը։ Այնուամենայնիվ՝ գիտական հանրույթի կարծիքն ու վերաբերմունքը կարևորելով՝ ընդգծենք, որ միջազգային կառույցներն ունեն ավելի լուրջ մեխանիզմներ և ադրբեջանական քարոզչամեքենայի վրա ազդեցության լծակներ։ Այսպես՝ 2020 թվականի նոյեմբերի 20-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեն հանդես է եկել հայտարարությամբ՝ պատրաստակամություն հայտնելով տեխնիկական աջակցություն և առաքելություն ուղարկել Արցախ՝ պատմամշակութային և կրոնական ժառանգությանը ծանոթանալու և պահպանման ուղղությամբ անհրաժեշտ քայլերը նախանշելու նպատակով, սակայն մինչ օրս Ադրբեջանն իր համաձայնությունը չի տվել: 2023 թվականին Օդրի Ազուլեն կրկին վերահաստատել է ՅՈՒՆՍԿՕ-ի հայտը՝ մուտք գործել Արցախ և մոնիթորինգ իրականացնել մշակութային ժառանգության իրավիճակի առնչությամբ․ Ադրբեջանը մերժել է հայտը՝ կտրականապես արգելելով միջազգային կառույցներին «խառնվել իր երկրի ներքին գործերին»։ Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհուրդը (ԻԿՕՄՕՍ) մի քանի հայտարարություն է տարածել՝ դատապարտելով Արցախում հայկական ժառանգության, մասնավորապես՝ միջնադարյան հայկական եկեղեցիների, վանքերի և խաչքարերի ոչնչացումը։ Նման գործողությունները միջազգային մշակութային ժառանգության կոնվենցիաների խախտում են (ներառյալ 1954 թվականի Հաագայի կոնվենցիան՝ զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին): Անպատասխան է մնացել նաև մշակութային ցեղասպանությունն Արցախում դադարեցնելու վերաբերյալ ԻԿՈՄՈՍ-ի, ԻԿՈՄ-ի և ԻՍԱ-ի համատեղ հայտարարությունը։ Արցախի մշակութային ժառանգության պահպանման կոչերին է միացել նաև Հնագետների եվրոպական ասոցիացիան (EAA)։ Վերջինս նշել է, որ հնագիտական վայրերի և մշակութային հուշարձանների ոչնչացումը միջազգային իրավունքի լուրջ խախտում է, և ընդգծել է անկախ փորձագետների կողմից անաչառ գնահատականների կարևորությունը: Ցեղասպանագետներն ու իրավապաշտպան կազմակերպությունները, այդ թվում՝ «Genocide Watch»-ը, դատապարտել են Ադրբեջանի գործողությունները՝ հայտարարելով, որ Արցախում հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը տարածաշրջանից հայկական պատմական ներկայությունը ջնջելու օրինաչափության մի մասն է։ Ըստ նրանց՝ եկեղեցիների և հայկական ինքնության այլ խորհրդանիշների միտումնավոր թիրախավորումը մշակութային ցեղասպանություն է, քանի որ այն ձգտում է ոչնչացնել մի խմբի մշակութային ժառանգությունը՝ հանդիսանալով ֆիզիկական ցեղասպանության նախադրյալ: Արցախում մշակութային ոչնչացման մասին ահազանգել է Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիան (IAGS-ն)։ Վերջինս զուգահեռներ է անցկացրել մշակութային ցեղասպանության այլ դեպքերի հետ, ինչպիսիք են՝ նախկին Հարավսլավիայում մշակութային վայրերի ոչնչացումը, Սիրիայում ԴԱԻՇ-ի օկուպացիայի ժամանակ իրականացվող գործողությունները: «Human Rights Watch»-ը (HRW) զեկուցել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքով մշակութային վայրերի ոչնչացման մասին՝ կոչ անելով պատասխանատվության ենթարկել Ադրբեջանի իշխանություններին՝ պետական մակարդակով մշակութային ժառանգությունը ոչնչացնելու և վանդալիզմի ենթարկելու համար: Զեկույցում ընդգծվում է, որ միջազգային իրավունքը (ներառյալ Ժնևի կոնվենցիաները) արգելում է զինված հակամարտությունների ժամանակ մշակութային ժառանգության միտումնավոր ոչնչացումը։ HRW-ն միջազգային կառույցներին կոչ է արել կանխել հետագա վնասը ու մեղավորներին պատասխանատվության ենթարկել։ Այսպիսով՝ ակնհայտ է, որ միջազգային կառույցները, շարունակական կոչերով և բանաձևեր ընդունելով, փորձում են զսպել հայկական ժառանգության ոչնչացման և յուրացման ադրբեջանական նկրտումները։ Սակայն փաստ է, որ այդ կոչերը բավական չեն․ միջազգային կառույցների կողմից անհրաժեշտ են ուղղորդված և կոնկերտ քայլեր, որպեսզի հնարավոր լինի կանխել Ադրբեջանի մշակութասպան քաղաքականությունը։
    22:15
    24.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    ԿԽՄԿ-ն կապի մեջ է Ստեփանակերտում մահացած 70-ամյա Վերա Աղասյանի՝ ՀՀ-ում գտնվող հարազատների հետ
    Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին Ադրբեջանի իշխանությունը տեղեկացրել է Ստեփանակերտում 70-ամյա Վերա Աղասյանի մահվան մասին։ Կոմիտեի Հայաստանի գրասենյակի ներկայացուցիչ Զառա Ամատունին «Լուրեր»-ի հետ զրույցում նշել է, որ իրենք կապի մեջ են Հայաստանում գտնվող հարազատների հետ, կառույցը պատրաստակամություն է հայտնել աջակցելու հետագա քայլերի հարցում։ Ստեփանակերում մնացած կնոջ մահվան մասին հայտնի դարձավ երեկ: Ըստ ադրբեջանական կողմի՝ 70-ամյա Վերա Աղասյանը մահացել է հոկտեմբերի 20-ին, որպես մահվան պատճառ նշվում է առողջական խնդիրը։
    22:05
    24.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Ամերիկացին առևանգել է անծանոթուհուն և ատրճանակի սպառնալիքով ստիպել նրան ամուսնության երդում տալ
    Ալաբամայում անծանոթ տղամարդը առևանգել է մի կնոջ, տարել եկեղեցի և ատրճանակի սպառնալիքով ստիպել ամուսնության երդում տալ: Shantnews-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Fox News-ը։ 37-ամյա կինը մեքենան վարել է մայրուղու երկայնքով և ճանապարհի եզրին նկատել տղամարդու, ով կանգնեցրել է վերջինիս ընթացքը։ Երբ նա կանգ է առել, անծանոթը ատրճանակն ուղղել է նրա վրա, հրամայել նստել հետևի նստատեղին և մեքենայով գնացել մոտակա եկեղեցի: Վերջինս ստիպել է ամերիկուհուն իրեն հավատարմության երդում տալ, որից հետո նրան քարշ է տվել դեպի ավտոմեքենան և բռնաբարել։ Կնոջ հարազատները դիմել են ոստիկանություն և հայտնել, որ նա անհետացել է․ հանցագործը բաց է թողել տուժած կնոջը միայն այն բանից հետո, երբ ոստիկանները կանգնեցրել են նրա ավտոմեքենան։ Քննչական կոմիտեի աշխատակիցները ուսումնասիրում են կատարված հանցագործության ամբողջական պատկերը․ հետաքննությունը չի բացառում, որ իրականում ավելի շատ տուժածներ կան։
    22:00
    24.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    ԲՐԻԿՍ-ը կարող է նպաստել գլոբալ անվտանգության ամրապնդմանը. Գուտերեշ
    ԲՐԻԿՍ-ը կկարողանա նպաստել միջազգային անվտանգության ամրապնդմանը և աջակցել պետությունների տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության պաշտպանությանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նման կարծիք է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը Կազանում ընթացող «աութրիչ» («ԲՐԻԿՍ պլյուս») նիստում։ «Մենք պետք է ամենուրեք պաշտպանենք ՄԱԿ-ի կանոնադրության արժեքները, օրենքի գերակայությունը և բոլոր պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և քաղաքական անկախության սկզբունքները: Ապագայի գագաթնաժողովը (խմբ.՝ ՄԱԿ-ի կենտրոնակայանում տեղի է ունեցել սեպտեմբերի 22-23-ը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի ընդհանուր քաղաքական քննարկման նախաշեմին) նախանշել է բազմակողմանիության ամրապնդման ուղեգիծը՝ ի շահ գլոբալ զարգացման և անվտանգության: Այժմ հարկավոր է խոսքը գործով հաստատել: Մենք հավատում ենք ԲՐԻԿՍ-ին և այն բանին, որ միավորումը կարող է կարևոր դեր խաղալ առաջադրված նպատակներին հասնելու գործում»,- նրա խոսքերն է փոխանցում ՏԱՍՍ-ը: ԲՐԻԿՍ-ը ստեղծվել է 2006 թվականին Բրազիլիայի, Ռուսաստանի, Հնդկաստանի և Չինաստանի կողմից. 2011 թվականին միավորմանը ​միացել է Հարավաֆրիկյան Հանրապետությունը​: 2024 թ. հունվարի 1-ին Եգիպտոսը, Իրանը, ԱՄԷ-ն, Սաուդյան Արաբիան և Եթովպիան դարձան խմբի լիիրավ անդամներ։ Հոկտեմբերի 22-ից 24-ը Կազանում տեղի է ունենում ԲՐԻԿՍ-ի պետությունների ղեկավարների տասնվեցերորդ գագաթնաժողովը, որին առաջին անգամ մասնակցում են նաև միավորման նոր անդամները, գործընկեր երկրները և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը։
    21:55
    24.10.24
    Ավելին
  • Քաղաքական
    Թուրքական ծուղակ կամ հայկական խաչմերուկ. Էրդողանի վրա է «հույսը դրել» Փաշինյանը
    Հայաստանի խորհրդարանական ընդդիմությունը շարունակում է պնդել՝ հայ- ադրբեջանական առանց միջնորդի բանակցությունները ծուղակ են Հայաստանի համար: Թեև, ըստ ընդդիմադիրների, Երևան-Բաքու երկխոսությունը այնքան էլ ուղիղ չէ, որքան թվում է: Ըստ նրանց՝ թուրքական անուղղակի միջնորդություն կա: Հիմա թուրքերն ու ադրբեջանցիները ճնշումներ են բանեցնում այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» ստանալու համար:
    21:45
    24.10.24
    Ավելին