Լրահոս

2024-10-24
  • Հայլուր
    Հայլուր 18։30 Թուրքական վրեժի կրակը թափվել է քրդերի գլխին. հուժկու պատասխան՝ ահաբեկչությանը
    Հայլուր 18։30 Թուրքական վրեժի կրակը թափվել է քրդերի գլխին. հուժկու պատասխան՝ ահաբեկչությանը
    18:30
    24.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Նարեկ Նալբանդյանը մտել է հանքարդյունաբերության ոլորտ․ նա բաժնետեր է դարձել «Մեղրաձոր գոլդ»-ում. «Հետք»
    Ծաղկաձորում գտնվող «Գոլդեն փելիս» հյուրանոցի սեփականատեր, գործարար Նարեկ Նալբանդյանը մտնում է հանքարդյունաբերության ոլորտ։ 2024թ․ հոկտեմբերի 17-ին նա դարձել է Մեղրաձորի ոսկի-բազմամետաղների հանքավայրը շահագործող «Մեղրաձոր գոլդ» ՍՊԸ-ի 33 %-ի բաժնետեր, գրում է «Հետք»-ը։ «Մեղրաձոր գոլդ»-ում միակ բաժնետերը, հիշեցնենք, Վարդան Մարգարյանն էր։ Այժմ նա բաժնեմաս չունի, փոխարենը 34 % բաժնեմաս ունի նրա որդին՝ Նարեկ Մարգարյանը։ «Մեղրաձոր գոլդ»-ի բաժնեմասերի մնացած 33 %-ը ձեռք է բերել Արտեմ Համլետի Սահակյանը: Նա Նարեկ Նալբանդյանի գործընկերն է։ Նարեկ Նալբանդյանն ու Արտեմ Սահակյանը հոկտեմբերի 2-ին նոր ընկերություն են հիմնել՝ «Հանքագործ» ՍՊԸ-ն, որտեղ հավասար բաժնեմաս ունեն։ Արտեմ Սահակյանը նաև շինարարությամբ զբաղվող «Լիբրեյթ» ՍՊԸ-ի միանձնյա սեփականատերն է, որը Նաիրի Զարյան 140 հասցեում այս պահին բազմաբնակարան շենք է կառուցում։ Արտեմ Սահակյանը ներկայացված է մի շարք այլ ընկերություններում՝ «Լեվել Շին» ՍՊԸ-ում հավասար մասնակցություն ունի ազատ ոճի ըմբշամարտիկ Դավիթ Սաֆարյանի (Դևիդ Հովիկի Սաֆարյան) հետ, բաժնետեր է նաև «Թ.Ֆ.ՇՈՓ» ՍՊԸ-ում, որտեղ փոխարինել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության նախկին պետ Արսեն Լալայանցին։ Այդ ընկերությանն է պատկանում Պռոշյան փողոցում գտնվող «Տոռա պալաս» հյուրանոցային և ռեստորանային համալիրը։ Մեղրաձորի ոսկի-բազմամետաղների հանքավայրը, հիշեցնենք, շահագործվում է 2012թ․-ից։ «Մեղրաձոր գոլդ» ՍՊԸ-ի ընդերքօգտագործման իրավունքի ժամկետն այս հանքավայրի համար ավարտվում էր 2023թ. սեպտեմբերի 10-ին: Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։
    18:15
    24.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Սանոսյանն ու ԵՄ դեսպանը քննարկել են ավիացիոն ոլորտին, «Խաղաղության խաչմերուկ»-ին վերաբերող հարցեր
    Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը երեկ ընդունել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին։ Նախարարը բարձր է գնահատել ԵՄ դեսպանի կատարած աշխատանքը նախարարության հետ համագործակցության բոլոր ոլորտներում։ Հանդիպման ժամանակ քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։ Մասնավորապես քննարկվել են համայնքների հետ աշխատանքի, էներգետիկ ոլորտի, ճանապարհաշինության, ճանապարհային անվտանգության բարելավման ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ հարցեր։ Քննարկվել են նաև ավիացիոն ոլորտին վերաբերող հարցեր։ Նախարար Սանոսյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին հատկապես այս ոլորտում ցուցաբերած աջակցության համար։ Քննարկվել են «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի վերաբերյալ հարցեր։ ԵՄ պատվիրակության ղեկավարը վերահաստատել է ԵՄ աջակցությունը Կառավարության ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախագծին։ ԵՄ դեսպանը տեղեկացրել է, որ պատրաստ են աջակցել նաև Լոռու և Տավուշի մարզերում աղետից վնասված ենթակառուցվածքների վերականգնմանը։
    18:00
    24.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Պապիկյանի ուղեկցությամբ ԶԼՄ ներկայացուցիչներն այցելել են սահմանագոտի
    Հոկտեմբերի 24-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի ուղեկցությամբ գերատեսչությունում հավատարմագրված ԶԼՄ ներկայացուցիչներն այցելել են սահմանագոտի՝ տեղում ծանոթանալու սահմանային ու թիկունքային պահպանության տեղամասերում իրականացվող աշխատանքների ընթացքին։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է կատարված աշխատանքների մանրամասները, այնուհետև պատասխանել ԶԼՄ ներկայացուցիչներին հետաքրքրող հարցերին։
    17:45
    24.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    30 % զեղչ. «Բուկինիստ»-ում «Գրքի գիշեր» է
    «Բուկինիստ» ընկերությունն այս տարի ևս կազմակերպում է «Գրքի գիշեր»: Բուկինիստի բոլոր մասնաճյուղերում և books.am կայքում կկարողանաք գրքեր ձեռք բերել 30 տոկոս զեղչով: Գրքի գիշերվա մեծ զեղչը մասնաճյուղերում կգործի հոկտեմբերի 26-ին՝ 17:00-ից մինչև 22:00-ն, իսկ books.am-ում՝ 22:00-ից մինչև հոկտեմբերի 27-ի՝ առավոտյան 10:00-ն:
    17:40
    24.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Կաթողիկոսն ընդունել է Անգլիկան-Արևելյան Ուղղափառ եկեղեցիների միջազգային հանձնախմբի անդամներին
    Հոկտեմբերի 24-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Անգլիկան-Հին Արևելյան Ուղղափառ եկեղեցիների միջազգային հանձնախմբի անդամներին՝ ուղեկցությամբ Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Հոգեշնորհ Տ․ Գարեգին վարդապետ Համբարձումյանի։ Հանդիպման սկզբում Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հայոց թեմի առաջնորդ, հանձանխմբի անդամ Գերաշնորհ Տ․ Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը Նորին Սրբությանը ներկայացրել է հանձնախմբի համանախագահներ Իռլանդիայի Անգլիկան Եկեղեցու առաջնորդ արքեպիսկոպոս Մայքլ Ջեքսոնին, Ղպտի Ուղղափառ Եկեղեցու Լոնդոնի թեմի առաջնորդ Անգելոս արքեպիսկոպոսին և հանձնախմբի անդամներին` տեղեկություններ փոխանցելով հանձնախմբի աշխատանքների ընթացքի մասին։ Վեհափառ Հայրապետը ողջունել է հանձնախմբի հերթական ժողովի գումարումը Մայր Աթոռում` կարևորելով եկեղեցիների միջև երկխոսությունն ու գործակցությունն ի նպաստ մարդկության առջև ծառացած մերօրյա մարտահրավերների հաղթահարման։ Այս առնչությամբ Նորին Սրբությունը հաստատել է, որ Հայ Եկեղեցին մշտապես պատրաստակամ է ըստ ամենայնի աջակցելու նման նախաձեռնություններին։ Հանդիպմանը Հայոց Հայրապետը, անդրադառնալով Հայաստանի ու հայրենազրկված արցախահայության առջև ծառացած դժվարություններին, ինչպես և Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության անաղարտ պահպանության ու գերիների վերադարձման խնդիրներին, կարևոր նկատել է քրիստոնեական եկեղեցիների միասնական հետևողական ջանքերի ներդրումը դրանց հաղթահարման և արդարության հաստատման գործում։ Նորին Սրբությունը նաև իր գնահատանքն է հայտնել Քույր Եկեղեցիներին այս ծանր ու դժվարին օրերին հայ ժողովրդին ու Հայաստանին ցուցաբերվող աջակցության և զորակցության համար։ Հանդիպմանը հանձնախմբի անդամները, շնորհակալություն հայտնելով Ամենայն Հայոց Կաթողիկոսին Սուրբ Էջմիածնում հյուրընկալության և հանձնախմբի աշխատանքներին աջակցելու համար, կիսվել են Մայր Աթոռից և Հայաստանից ստացած իրենց տպավորություններով։ Հյուրերն ընդգծել են, որ այցի շրջանակներում առիթ ուենցան նաև ի մոտո ծանոթանալու տեղահանված արցախահայերի դժվարին կացությանը՝ իրենց համերաշխությունն ու զորակցությունը բերելով հայ ժողովրդին։
    17:30
    24.10.24
    Ավելին
  • Իրավական
    Քաշում են պատի հետևը, 10-20 հոգով ծեծում. ոստիկանական բռնության դեմ նախաձեռնություն
    Ազգային ժողովի մոտ հունիսի 12-ին խաղաղ ցուցարարների դեմ անթույլատրելի հատուկ միջոցների՝ լուսաձայնային նռնակների կիրառումը տեղի է ունեցել ոստիկանապետի, ոստիկանության զորքերի հրամանատարի հրամանով՝ չնայած անհրաժեշտություն չի եղել, այսօր հայտարարել է փաստաբան Հովհաննես Խուդոյանը:
    17:15
    24.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հայտնի է՝ ինչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը
    2024 թվականի հոկտեմբերի 24-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել են Ռուսաստանի Դաշնության Կազան քաղաքում՝ BRICS-ի 16-րդ գագաթնաժողովի շրջանակներում, հայտնում են ՀՀ կառավարությունից։ Կողմերը քննարկել են երկկողմ խաղաղության օրակարգի առաջմղմանը վերաբերող հարցեր՝ ներառյալ խաղաղության պայմանագիրը, սահմանների սահմանազատումը, սահմանագծումը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։ Արտգործնախարարներին հանձնարարվել է շարունակել «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի շուրջ երկկողմ բանակցությունները՝ հնարավորինս սեղմ ժամկետում այն վերջնականացնելու և կնքելու նպատակով։
    17:06
    24.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մեղրիում տուն է այրվել
    Հոկտեմբերի 24-ին՝ ժամը 12:55-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեղրի քաղաքի հին հիվանդանոցի հարակից տարածքում այրվում է շոգեբաղնիք:
    17:00
    24.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Իրականացվելու են պայթեցման աշխատանքներ
    «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի Ագարակի հնագիտական վայրը շրջանցող մոտ 8կմ երկարությամբ ճանապարհի կառուցման աշխատանքներով պայմանավորված՝ հոկտեմբերի 25-ին` ժամը 12։00-14։00-ի սահմաններում‚ Մ-1 միջպետական ճանապարհի՝ Աղձք բնակավայրի հարակից հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ: Տարածքը գտնվում է անվտանգության գոտուց դուրս‚ և ճանապարհը փակելու կարիք չկա։ Բնակչությանը հորդորում են չանհանգստանալ։
    16:47
    24.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Մենք Ադրբեջանին առաջարկել ենք սահմանային և մաքսային հսկողության ընթացակարգերի պարզեցման մեխանիզմներ. Փաշինյան
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կազանում մասնակցել է «ԲՐԻԿՍ+» գագաթնաժողովին, որին ներկա են եղել նաև գրեթե չորս տասնյակ պետությունների ղեկավարներ և ներկայացուցիչներ: Վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, նշել է. «Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, Պատվիրակությունների հարգելի ղեկավարներ, Գործընկերներ, Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել Աութրիչ/ԲՐԻԿՍ+ ձևաչափով հանդիպմանը մասնակցելու հրավերի համար և երախտագիտությունս հայտնել Ռուսաստանի Դաշնության նախագահին հյուրընկալության և այսօրվա գագաթնաժողովը բարձր մակարդակով կազմակերպելու համար։ Այսօրվա հանդիպման թեման է «ԲՐԻԿՍ-ը և գլոբալ հարավը - համատեղ կառուցենք ավելի լավ աշխարհ», և Հայաստանի Հանրապետության Կառավարության կողմից հայտարարված «Խաղաղության խաչմերուկ» տրանսպորտային և հաղորդակցական նախագիծը լավագույնս տեղավորվում է այս համատեքստում: Նախագծի էությունը հետևյալն է՝ Հայաստանը պատրաստ և շահագրգռված է իր տարածքով տրանսպորտային միջոցների, բեռների, ուղևորների, խողովակաշարերի, մալուխային կապերի անցումը կազմակերպելու հարցում։ Սա ամենակարճ ճանապարհն է Սև ծովի և Պարսից ծոցի միջև՝ Իրանի Իսլամական Հանրապետության, Հայաստանի Հանրապետության և Վրաստանի տարածքներով (հյուսիս-հարավ ուղղություն), ինչպես նաև ամենակարճ ճանապարհն է Կասպից և Մարմարա ծովերի միջև՝ Ադրբեջանի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի տարածքներով (արևելք-արևմուտք ուղղություն): Արևելք-արևմուտք ուղղությունը, բնականաբար, կարող է օգտագործվել նաև Ադրբեջանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային և հաղորդակցական կապերի համար։ Հաշվի առնելով այս մոտեցումը՝ մենք Ադրբեջանին առաջարկել ենք սահմանային և մաքսային հսկողության ընթացակարգերի պարզեցման մեխանիզմներ, ինչպես նաև լրացուցիչ անվտանգության միջոցներ՝ հաշվի առնելով երկու երկրների իրավազորության և ինքնիշխանության լիակատար հարգանքը։ Ցանկանում եմ ևս մեկ անգամ ընդգծել, որ Հայաստանի Հանրապետությունն ի վիճակի է ապահովել և լիարժեքորեն ապահովելու է իր տարածքով ապրանքների, ռեսուրսների, տրանսպորտային միջոցների և մարդկանց անցման անվտանգությունը։ Սա մեր ցանկությունն է, մեր պարտավորությունը, և մենք դա երաշխավորում ենք և միշտ երաշխավորելու ենք։ Բոլոր հայտարարությունները, թե իբր Հայաստանը համաձայնել է իր ինքնիշխան տարածքում հաղորդակցությունների անվտանգության ապահովման գործում երրորդ երկրի մասնակցությանը, կամ որ դա նախատեսված է որևէ փաստաթղթով, իրականությանը չեն համապատասխանում։ Պատվիրակությունների հարգելի ղեկավարներ և անդամներ, Հայաստանի Հանրապետության խորհրդարանը երեկ վավերացրել է «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին կանոնակարգը»։ Երկու երկրներում նշված փաստաթղթի ուժի մեջ մտնելուց հետո մենք կկարողանանք ակտիվացնել Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման գործընթացը՝ 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիմնարար սկզբունքների հիման վրա։ Կցանկանայի հատկապես ընդգծել (ի դեպ), որ այս իրավական փաստաթղթի վերաբերյալ Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշումը վերջնականապես փարատեց բոլոր մտահոգությունները և վերացրեց բոլոր փաստարկները՝ իբր Հայաստանի Սահմանադրության մեջ հարևան երկրների հանդեպ ենթադրյալ տարածքային պահանջների առկայության վերաբերյալ, արձանագրելով, որ նման մեկնաբանություններն անհիմն են և ոչ օրինական։ Հարգելի գործընկերներ, Ե՛վ Հայաստանը, և՛ Ադրբեջանը վերջին ամիսների ընթացքում բազմիցս հայտարարել են, որ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախագիծը համաձայնեցվել է առնվազն 80-90 տոկոսով։ Արդեն լիովին համաձայնեցված են միմյանց տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման, տարածքային փոխադարձ պահանջների բացակայության և հետագայում նման պահանջներ չներկայացնելու պարտավորության, ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքի պահպանման, միմյանց ներքին գործերին չմիջամտելու, դիվանագիտական հարաբերություններ հաստատելու և խաղաղության պայմանագրի կողմերի ստանձնած պարտավորությունների կատարման երկկողմ մեխանիզմների ստեղծման վերաբերյալ ձևակերպումները։ Մեր գնահատականը հետևյալն է. արդեն այսօրվա դրությամբ համաձայնեցված բովանդակության մեջ համաձայնագրի նախագիծը ձևակերպում, հասցեագրում և լուծում է բոլոր սկզբունքային հարցերը, որոնք անհրաժեշտ են Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության ամուր հիմքեր ստեղծելու և հարաբերությունները կարգավորելու համար, և մենք առաջարկում ենք Ադրբեջանին արդեն ստորագրել այդ համաձայնագիրը: Շնորհակալություն ուշադրության համար»։
    16:42
    24.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Հայտնաբերվել է տղամարդու դի. սպանության կասկածյալը կին է
    Այսօր՝ հոկտեմբերի 24-ին, առանձնակի դաժանությամբ սպանություն է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 12:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Արարատի մարզային վարչությունում և ոստիկանության Մասիսի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Խաչփար գյուղի տներից մեկում տղամարդու դի կա, հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը:  
    16:30
    24.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Բախվել են «Mazda 6»-ն ու «Mitsubishi»-ն. վերջինը կոտրել է երթևեկությունը կարգավորող ցուցանակը, 2 ծառ և հայտնվել հանդիպակաց գոտում
    Այսօր՝ հոկտեմբերի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:40-ի սահմաններում Թևոսյան փողոցում բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 39-ամյա Արմեն Մնացականյանի վարած «Mazda 6» մակնիշի և Երևանի բնակիչ 46-ամյա Կարեն Վոլկովի վարած «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլարգրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան: Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ: Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում: Բախման հետևանքով «Mitsubishi»-ն դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, անցնելով բաժանարար հատվածով կոտրել 2 ծառ ու հայտնվել է հանդիպակաց երթևեկելի գոտում: Ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները:
    16:15
    24.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Սիսիանը նոր քաղաքապետ ունի
    Սիսիանի ավագանին այսօր համայնքապետ է ընտրել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Հովսեփ Առաքելյանին։ Ավագանու 14 անդամ նրա օգտին է քվեարկել։ Նշենք, որ ՔՊ-ն Սիսիան համայնքում ունի 13 ավագանի, ինչը նշանակում է՝ Առաքելյանի ստացած 14 ձայներից մեկը ընդդիմադիր ավագանիների կողմից է։ Սիսիանի նորընտիր համայնքապետ Հովսեփ Առաքելյանը նախկինում զբաղեցրել է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Հարավային կենտրոնի ստորաբաժանման ղեկավարի պաշտոնը։
    16:00
    24.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Նոր կադրեր՝ Փաշինյան-Ալիև հանդիպումից
    Ավելի վաղ հայտնել էինք՝ Կազանում՝ BRICS-ի 16-րդ գագաթնաժողովի շրջանակներում տեղի է ունենում վարչապետ Փաշինյանի հանդիպումն Իլհամ Ալիեւի հետ: Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային մեկօրյա այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն՝ մասնակցելու «ԲՐԻԿՍ+» գագաթնաժողովին:
    15:50
    24.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ
    Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3․98 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.03 դրամ:
    15:45
    24.10.24
    Ավելին
  • Հայլուր
    Հայլուր 15։30 Փաշինյան-Ալիև նոր հանդիպում իրար ականջին փսփսալուց հետո. կազանյան ինտրիգներ
    Հայլուր 15։30 Փաշինյան-Ալիև նոր հանդիպում իրար ականջին փսփսալուց հետո. կազանյան ինտրիգներ
    15:30
    24.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    ԲՐԻԿՍ-ի երկրների ղեկավարները որոշել են առայժմ նոր անդամներ չընդունել միավորման կազմում
    Արաղչին նշել է, որ Կազանի գագաթնաժողովում ԲՐԻԿՍ-ի երկրները դրույթ են մշակել այն մասին, թե ինչ չափանիշների պետք է համապատասխանի պետությունը գործընկերոջ կարգավիճակ ստանալու համար։ Իրանցի դիվանագետն ընդգծել է, որ միավորման կազմ երկրի ընդունվելու համար անհրաժեշտ է կոնսենսուս դրա բոլոր մասնակիցների միջև։
    15:24
    24.10.24
    Ավելին
  • Միջազգային
    Հյուսիսկորեացի 3000 զինվորական Վլադիվոստոկում է. ԱՄՆ անվտանգության խորհրդի խոսնակ
    Պենտագոնի ղեկավարի այն հայտարարութունից հետո, որ Վաշինգտոնն ապացույցներ ունի հյուսիս-կորեական զորքերի՝ Ռուսաստանում տեղակայվելու մասին, ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջոն Քիրբին է խոսել դրա մասին: Ըստ նրա՝ 3000 հյուսկորեացի զինվորական է տեղափոխվել Վլադիվոստոկ:
    15:15
    24.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Մեկնարկել է Փաշինյան-Ալիև հանդիպումը
    Կազանում՝ BRICS-ի 16-րդ գագաթնաժողովի շրջանակներում տեղի է ունենում վարչապետ Փաշինյանի հանդիպումն Իլհամ Ալիեւի հետ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ կառավարությունը:
    15:05
    24.10.24
    Ավելին