Լրահոս
2024-10-24
-
ԱշխարհԱմերիկացին առևանգել է անծանոթուհուն և ատրճանակի սպառնալիքով ստիպել նրան ամուսնության երդում տալԱլաբամայում անծանոթ տղամարդը առևանգել է մի կնոջ, տարել եկեղեցի և ատրճանակի սպառնալիքով ստիպել ամուսնության երդում տալ: Shantnews-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Fox News-ը։ 37-ամյա կինը մեքենան վարել է մայրուղու երկայնքով և ճանապարհի եզրին նկատել տղամարդու, ով կանգնեցրել է վերջինիս ընթացքը։ Երբ նա կանգ է առել, անծանոթը ատրճանակն ուղղել է նրա վրա, հրամայել նստել հետևի նստատեղին և մեքենայով գնացել մոտակա եկեղեցի: Վերջինս ստիպել է ամերիկուհուն իրեն հավատարմության երդում տալ, որից հետո նրան քարշ է տվել դեպի ավտոմեքենան և բռնաբարել։ Կնոջ հարազատները դիմել են ոստիկանություն և հայտնել, որ նա անհետացել է․ հանցագործը բաց է թողել տուժած կնոջը միայն այն բանից հետո, երբ ոստիկանները կանգնեցրել են նրա ավտոմեքենան։ Քննչական կոմիտեի աշխատակիցները ուսումնասիրում են կատարված հանցագործության ամբողջական պատկերը․ հետաքննությունը չի բացառում, որ իրականում ավելի շատ տուժածներ կան։Ավելին22:0024.10.24 -
ՄիջազգայինԲՐԻԿՍ-ը կարող է նպաստել գլոբալ անվտանգության ամրապնդմանը. ԳուտերեշԲՐԻԿՍ-ը կկարողանա նպաստել միջազգային անվտանգության ամրապնդմանը և աջակցել պետությունների տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության պաշտպանությանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նման կարծիք է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը Կազանում ընթացող «աութրիչ» («ԲՐԻԿՍ պլյուս») նիստում։ «Մենք պետք է ամենուրեք պաշտպանենք ՄԱԿ-ի կանոնադրության արժեքները, օրենքի գերակայությունը և բոլոր պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և քաղաքական անկախության սկզբունքները: Ապագայի գագաթնաժողովը (խմբ.՝ ՄԱԿ-ի կենտրոնակայանում տեղի է ունեցել սեպտեմբերի 22-23-ը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի ընդհանուր քաղաքական քննարկման նախաշեմին) նախանշել է բազմակողմանիության ամրապնդման ուղեգիծը՝ ի շահ գլոբալ զարգացման և անվտանգության: Այժմ հարկավոր է խոսքը գործով հաստատել: Մենք հավատում ենք ԲՐԻԿՍ-ին և այն բանին, որ միավորումը կարող է կարևոր դեր խաղալ առաջադրված նպատակներին հասնելու գործում»,- նրա խոսքերն է փոխանցում ՏԱՍՍ-ը: ԲՐԻԿՍ-ը ստեղծվել է 2006 թվականին Բրազիլիայի, Ռուսաստանի, Հնդկաստանի և Չինաստանի կողմից. 2011 թվականին միավորմանը միացել է Հարավաֆրիկյան Հանրապետությունը: 2024 թ. հունվարի 1-ին Եգիպտոսը, Իրանը, ԱՄԷ-ն, Սաուդյան Արաբիան և Եթովպիան դարձան խմբի լիիրավ անդամներ։ Հոկտեմբերի 22-ից 24-ը Կազանում տեղի է ունենում ԲՐԻԿՍ-ի պետությունների ղեկավարների տասնվեցերորդ գագաթնաժողովը, որին առաջին անգամ մասնակցում են նաև միավորման նոր անդամները, գործընկեր երկրները և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը։Ավելին21:5524.10.24 -
ՔաղաքականԹուրքական ծուղակ կամ հայկական խաչմերուկ. Էրդողանի վրա է «հույսը դրել» ՓաշինյանըՀայաստանի խորհրդարանական ընդդիմությունը շարունակում է պնդել՝ հայ- ադրբեջանական առանց միջնորդի բանակցությունները ծուղակ են Հայաստանի համար: Թեև, ըստ ընդդիմադիրների, Երևան-Բաքու երկխոսությունը այնքան էլ ուղիղ չէ, որքան թվում է: Ըստ նրանց՝ թուրքական անուղղակի միջնորդություն կա: Հիմա թուրքերն ու ադրբեջանցիները ճնշումներ են բանեցնում այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» ստանալու համար:Ավելին21:4524.10.24 -
ԻրավականՄասիսի գառի մսի առևտրով զբաղվող քաղաքացիներին 600 հազար դոլարի չափով վնաս է պատճառվել, նրանք մեղադրում են ՀՀ-ում Իրանի դեսպանին և հյուպատոսինԳառի մսի առևտրով զբաղվող Մասիս քաղաքի մի շարք բնակիչներ այս պահին բողոքի ակցիա են իրականացնում Մասիսի սպանդանոցի մոտ: Պատճառն այն է, որ իրենց պնդմամբ, ՀՀ-ում Իրանի դեսպանն ու հյուպատոսն իրենցից գառ են գնել և գումարները չեն վերադարձրել, խոսքը 600 հազար դոլարի մասին է: Tert.am-ի հետ զրույցում նրանցից Ռոմիկ Բաքոյանը պատմեց, որ այս ամենը սկսվել է հունիսի 20-ից, երբ սպանդանոցի տերը՝ Արմոնդ Հախվերդյանը, զանգել է իրենց՝ առևտրականներին և ասել, որ Իրանից գնորդ է բերել Հայաստան, որը ցանկանում է սպանդանոցում գառի մսի մորթ իրականացվի, որ գնի: «Մենք եկել, խոսացել, պայմանավորվել ենք և ցանկացել ենք աշխատել այդ մարդու հետ: 1-ին և 2-րդ խմբաքանակի մորթի գումարները մեզ տվեցին, 3-րդ խմբաքանակի մորթն իրականացրեցինք, խոսքը 156 մլն դրամի մասին է, այդ գումարը հափշտակեցին, չտվեցին: Մեզ խաբել են Իրանից: Մենք աշխատել ենք գնորդ Յուսուֆ Մուրազիի հետ: Երբ գումարները սկսեցին չտալ Իրանից, սկսեցինք անհանգստանալ, քայլեր ձեռնարկեցինք, որի արդյունքում հասանք Իրանի դեսպանատուն»,- ասաց Ռոմիկ Բաքոյանը: Ապա նա պատմեց, որ հանդիպել են ՀՀ-ում Իրանի հյուպատոսի հետ, ով իրենց տարել է դեսպան Մեհդի Սոբհանի մոտ, սեպտեմբերի 14-ին հանդիպել են վերջինիս հետ: «Անձամբ դեսպանն է մեզ հրավիրել: Ասաց՝ ժողովուրդ, շատ եմ խնդրում ձեզ, մի բարձրաձայնեք, ՀՀ-ի և Իրանի համար ամոթալի է սա: Ամեն ինչ նորմալ կլինի, ես եմ երաշխավորում Յուսուֆ Մուրազիի տեղը, նա լավ մարդ է, մենք կաշխատենք ձեզ հետ, նորից գառ տվեք, այդ գառի գումարները ես կվճարեմ ձեզ անձամբ և հին գումարը քիչ-քիչ կմարեմ: Պահանջեցինք, որ գրավոր պայմանագիր կնքվի, մեզ ամոթանք տվեց: Ամոթ չի՞, այստեղ մի ամբողջ ազգ ենք ներկայացնում, մտածում եք՝ այդ երկու կոպեկի համար ձեզ պետք է խաբե՞մ»,- պատմեց Ռոմիկը: Նա ներկայացրեց, որ դեսպանի ասածի պես սկսել են աշխատել, սկզբում ամեն ինչ նորմալ է եղել: «Առաջին խմբաքանակ գառները մորթեցինք, դեսպանի ասածի պես եղավ, մեր հին գումարներից 8 մլն դրամ վճարեցին, մնացած ինչ գառ մորթեցինք գումարը վճարեցին: Երկրորդ անգամ 650 հատ գառ մորթեցինք, հին գումարից չտվեց: Հարցրեցինք՝ բա ինչի՞ այդպես: Ասաց՝ խնդրում եմ ձեզ հիմա այսպես անենք, երկու օրից նորից մորթ արեք, երկուսի գումարն իրար հետ կտանք ձեզ: Երրորդ խմբաքանակը մորթել ենք արդեն գումարը խաբեցին, չտվեցին»,- ասաց նա: Նա նշեց, որ թույլ չեն տվել բարձած բեռնատարը տանեն Իրան, համարները վրայից հանել են: «Իրենք գնացել են Մասիսի ոստիկանության բաժնում բողոքել: Մեզ տարան բաժին, իրենք ցուցմունքներ են տվել, մենք էլ ցուցմունք տվեցինք, որ այսպիսի բան է եղել, այդ դեպքերը բոլորը արձանագրել են: Երեկվա դրությամբ բեռնատարի համարները տվել են, որ գնա, հիմա մենք էլ ակցիա ենք կազմակերպել Մասիսի սպանդանոցի մոտ, որ մեզ խաբել են»,- նշեց նա: Նա տեղեկացրեց նաև, որ 2-րդ, 3-րդ անգամ արդեն դեսպանն է խաբել: «Երեք օր առաջ հյուպատոսին դեսպանն ուղարկել էր, մեզ համոզում էր, որ այդ ապրանքն ուղարկենք, հետո մեզ համար գնորդներ կճարեն: Այդ փողը չեն տա, բայց գնորդներ կճարեն: Ասում են՝ վճարել են այդ գումարը, ասում ենք՝ ո՞ւմ եք վճարել, պատասխանում են՝ ձեր գնորդին ենք վճարել՝ Յուսուֆ Մուրազիին: Յուսուֆ Մուրազին էլ ասում է՝ չեն վճարել մեզ, կտրոնները կան բոլոր, մեզ նման վճարում չի արվել: Այդ գումարը, հավանաբար, հյուպատոսն ու դեսպանն են յուրացրել»,- ասաց նա: Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։Ավելին21:3024.10.24 -
Կրթություն և գիտությունԻ գիտություն ուսուցչի կամավոր ատեստավորման մասնակիցների. ԿԳՄՍՆԿամավոր ատեստավորման գործընթացն այս տարի իրականացվելու է էլեկտրոնային եղանակով՝ vexams.emis.am կայքի միջոցով, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Կամավոր ատեստավորման դիմած ուսուցիչները, ինչպես նաև ուսուցչի պաշտոնի համար սահմանված պահանջներին համապատասխանող, սակայն տվյալ պահին չաշխատող քաղաքացիները, որոնք նույնպես հայտագրվել են, vexams.emis.am կայքում իրենց հաշիվ մուտք գործելու համար նախ պետք է ընտրեն, թե ինչպես են գրանցվել՝ կամավոր ատեստավորման համակարգո՞վ (at.emis.am), թե՞ էլեկտրոնային մատյանի (matyan.emis.am) միջոցով։ Հաջորդ քայլով անհրաժեշտ է հավաքել մուտքային տվյալները, որոնք դիմողին տրամադրվել են հայտագրման ժամանակ. անհրաժեշտ է լրացնել այն մուտքանունն ու գաղտնաբառը, որով դիմողը մուտք է գործում at.emis.am (ուսուցիչ չաշխատող անձինք) կամ matyan.emis.am (գործող ուսուցիչները)։ Եթե կամավոր ատեստավորման դիմելուց հետո ուսուցիչն ազատվել է դպրոցից, միևնույն է՝ մուտք գործելու համար պետք է մուտքագրել էլեկտրոնային մատյանի նախկին օգտանունն ու գաղտնաբառը։ Մուտք գործելուց հետո դիմողը հարթակում կարող է ծանոթանալ իր ընտրած առարկայի թեստի նմուշին, ինչպես նաև փորձել լրացնել այն։Ավելին21:1524.10.24 -
ՄիջազգայինՌուսաստանում հյուսիսկորեական զորքի տեղակայման լուրը Պուտինն ըստ էության չի հերքումՌուսաստանի նախագահն ըստ էության չի հերքել, որ Հյուսիսային Կորեայի զինվորներ կան Ռուսաստանի տարածքում:Ավելին21:0524.10.24 -
ԱռողջապահականՀայաստանում 1995 թվականից չի արձանագրվել պոլիոմիելիտ հիվանդությունը. այսօր հիվանդության դեմ պայքարի համաշխարհային օրն էՊատվաստումները միլիոնավոր մարդկանց պաշտպանում են ինչպես ծանր ընթացքով վարակիչ հիվանդություններից, այնպես էլ դրանցից առաջացած բարդություններից: Տասնամյակներ շարունակ պոլիոմիելիտի դեմ իրականացվող պատվաստումների շնորհիվ հիվանդությունն ամբողջ աշխարհում գրեթե վերացել է, վայրի պոլիովիրուսի շրջանառությունը դեռևս շարունակվում է միայն Աֆղանստանում և Պակիստանում, այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ առողջապահության նախարարությունը։ «Պոլիոմիելիտը բարձր վարակելիության վիրուսային հիվանդություն է: Այն ախտահարում է նյարդային համակարգը՝ առաջացնելով կայուն հաշմանդամություն, երբեմն՝ մահ: Հիմնականում հիվանդանում են 2-ից 5 տարեկան երեխաները, սակայն կարող են հիվանդանալ նաև ավելի բարձր տարիքի անձինք։ Հայաստանի Հանրապետությունում 1995 թվականից չի արձանագրվել պոլիոմիելիտ հիվանդությունը, որը նախկինում տարեկան առնվազն 2-3 երեխայի կայուն հաշմանդամության պատճառ էր դառնում: 2002 թվականին Հայաստանը, ի թիվս եվրոպական տարածաշրջանի այլ երկրների, հռչակվել է «պոլիոմիելիտից ազատ» երկիր և առ այսօր հաջողությամբ պահպանում է այդ կարգավիճակը: Իսկ կարգավիճակի հետագա պահպանման համար անհրաժեշտ է ապահովել բնակչության կոլեկտիվ անընկալությունը: 2020 թվականից մեր երկրում պոլիոմիելիտի կենդանի բերանային պատվաստանյութից անցում է կատարվել ինակտիվացված բաղադրիչով համակցված պատվաստանյութի: Պոլիոմիելիտի կանխարգելման ամենաարդյունավետ և անվտանգ միջոցը պատվաստումն է»։Ավելին21:0024.10.24 -
ՔաղաքականԻ՞նչ են քննարկել Տեր-Պետրոսյանն ու ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը․ հանդիպում առանձնատանըՀոկտեմբերի 24-ին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Օլիվիե Դըկոտինյիի հետ։Ավելին20:4524.10.24 -
ՀայլուրՀայլուր 20։30 Պուտինն արձագանքել է հյուսիսկորեական զորքերի շուրջ սկանդալինՀայլուր 20։30 Պուտինն արձագանքել է հյուսիսկորեական զորքերի շուրջ սկանդալինԱվելին20:3024.10.24 -
ՔաղաքականՌուբեն Սողոյանը նշանակվել է Իրաքում ՀՀ դեսպանՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Ռուբեն Սողոյանը նշանակվել է Իրաքում ՀՀ դեսպան: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի. Ռուբեն Սողոյանին նշանակել Իրաքի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Բաղդադ)»,- ասված է հրամանագրում։Ավելին20:1524.10.24 -
ՄիջազգայինԹուրքիայի դաժան վրեժը ահաբեկչությունից հետո. Անկարայի հարվածներից երեխաներ են զոհվել ՍիրիայումԹուրքիայի օդուժը Հյուսիսային Իրաքում և Սիրիայում, իր ձևակերպմամբ, ահաբեկիչների 47 թիրախ է ոչնչացրել՝ Անկարայում ռազմական ինքնաթիռների արտադրության գործարանում ահաբեկչությունից հետո: Սիրիական կողմը 12 խաղաղ բնակչի, այդ թվում՝ 2 երեխայի մահվան մասին է հայտնում:Ավելին20:0524.10.24 -
ՀասարակականՎթար՝ Երևան-Մեղրի ճանապարհին. մեքենաներից մեկն ընկել է Արփա գետը․ կան տուժածներՀոկտեմբերի 24-ին՝ ժամը 15:55-ին, Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորավանք վանական համալիր տանող ճանապարհի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 110-րդ կմ-ին բախվել են Toyota (վարորդ՝ Կ. Զ., ծնված 1970 թ.) և Nissan (վարորդ՝ Հ. Ա., ծնված 1966 թ.) մակնիշների ավտոմեքենաները. վերջինս հայտնվել է Արփա գետում: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը Toyota մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ուղևորներ Է. Մ-ն (ծնված 2017 թ.), Խ. Գ.-ն (ծնված 2004 թ.), Գ. Մ.-ն (ծնված 1975 թ.), Ա. Դ.-ն (ծնված 1995 թ.) և Ա. Ա.-ն (ծնված 2000 թ.) ավտոմեքենայից դուրս են բերվել տեղի ուժերով և հոսպիտալացվել բժշկական կենտրոն: Փրկարարները հոսանքազրկել են Toyota մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։ Հատուկ տեխնիկայի օգնությամբ Nissan մակնիշի ավտոմեքենան դուրս է բերվել գետից:Ավելին20:0024.10.24 -
ՔաղաքականԿլաուդիա Բուշը պատրաստակամություն է հայտնել աջակցել ՀՀ և Գերմանիայի ՍԴ-ների միջև իրավական երկխոսության ամրապնդմանը2024 թվականի հոկտեմբերի 23-ին Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշին: Շնորհավորելով դեսպանին Հայաստանի Հանրապետությունում դիվանագիտական առաքելությունը սկսելու կապակցությամբ, ՍԴ նախագահը նշել է, որ հայ-գերմանական գործընկերությունը խարսխված է իրավական և արժեհամակարգային հետաքրքրությունների, ինչպես նաև սահմանադրական մոդելների նմանությունների վրա: Արման Դիլանյանը կարևորել է երկու երկրների Բարձր դատարանների միջև հարաբերությունների զարգացումը՝ ժողովրդավարական արժեքների, իրավունքի գերակայության ամրապնդման, մարդու իրավունքների պաշտպանության, սահմանադրական արդարադատության ոլորտներում բարեփոխումների արդյունավետ իրականացման համատեքստում։ Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանը շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, փոխադարձ համոզմունք է հայտնել, որ ժողովրդավարությունը, իրավունքի գերակայությունն ու սահմանադրականությունը անվտանգության, կայունության ու զարգացման գրավականն են։ Դեսպան Կլաուդիա Բուշն իր պատրաստակամությունն է հայտնել աջակցելու Հայաստանի Սահմանադրական դատարանի և Գերմանիայի Դաշնային սահմանադրական դատարանի միջև ինչպես աշխատանքային մակարդակում, այնպես էլ՝ փոխայցելությունների միջոցով փորձի փոխանակմանը, իրավական երկխոսության ամրապնդմանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։Ավելին19:4524.10.24 -
ՔաղաքականՓաշինյան-Ալիև ականջ ականջի և դեմ առ դեմ շփումներ՝ Կազանում. ի՞նչ նոր պայմանավորվածություն կաՀայաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահը Կազանում մի սեղանի շուրջ են նստել՝ առանց միջնորդի: Վերջին անգամ Ռուսաստանում մեկուկես տարի առաջ են տետ ա տետ հանդիպել Փաշինյանն ու Ալիևը: Այսօր ավելի քան մեկ ժամ քննարկման մասին Հայաստանի կառավարության տարածած հաղորդագրությունից իմանում ենք, որ «արտգործնախարարներին հանձնարարվել է շարունակել Խաղաղության համաձայնագրի շուրջ երկկողմ բանակցությունները՝ հնարավորինս սեղմ ժամկետում այն վերջնականացնելու և կնքելու նպատակով»։Ավելին19:3924.10.24 -
ՀասարակականՄեկ ամիս փուլ առ փուլ միակողմանի փակ է լինելու Թամանցիների փողոցըԵրևանի քաղաքապետարանից տեղեկացնում են՝ ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված՝ սույն թվականի հոկտեմբերի 25-ից մինչև նոյեմբերի 25-ը՝ ժամը 00:00-ից մինչև 08:00-ն, փուլ առ փուլ միակողմանի փակ է լինելու Թամանցիների փ. - Արտաշատի խճ. օղակաձև հատումից մինչև Թամանցիների փ. – Արշակունյանց պ. խաչմերուկ եղած ճանապարհահատվածը: Քաղաքապետարանը հորդորում է վարորդներին՝ աշխատանքի արդյունավետության ապահովման նպատակով տրանսպորտային միջոցները չկայանել վերոնշյալ ճանապարհահատվածի երթևեկելի մասում, ինչպեսև պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում է քաղաքացիների ներողամտությունը:Ավելին19:3024.10.24 -
ԻրավականԵրթուղայինում քաղաքացու դրամապանակն են գողացելՈստիկանության Երևան քաղաքի վարչության և Մաշտոցի բաժնի քրեական հետախույզները համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հոկտեմբերի 23-ին Լենինգրադյան փողոցում հայտնաբերել, գողություն կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և Մաշտոցի բաժին են ներկայացրել Էջմիածին քաղաքի բնակիչ՝ 47-ամյա և Արշալույս գյուղի բնակիչ՝ 35-ամյա երկու տղամարդու: Ձերբակալման պահին արշալույսցի տղամարդը նետել է մոտը եղած դրամապանակը: Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։ Նույն օրը Մաշտոցի բաժին ներկայացած 55-ամյա կինը հաղորդում է տվել, որ երթուղային ավտոբուսում իր պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է 65 հազար դրամ, տարադրամներ և բանկային քարտեր: Հափշտակված գումարը հայտնաբերվել է: Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին19:1524.10.24 -
ԻրավականԱռուվաճառքի առոչինչ պայմանագրեր կնքելով՝ ՍՊԸ տնօրենը 14 քաղաքացուց ընդհանուր շուրջ 521,000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ է վերցրել․ վնասի մի մասը վերականգնվել էՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է խոշոր և առանձնապես խոշոր չափերով գույքը հափշտակելու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Այս մասին հայտնում են ՔԿ-ից։ Իրականացված քննչական և ապացուցողական անհրաժեշտ գործողություններով պարզվել է, որ թվով երեք ՍՊ ընկերության տնօրեն Ս.Զ.-ն, ունենալով ընկերությունների գույքը տնօրինելու և դրանց անունից հանդես գալու իրավասություն, ի սկզբանե տեղյակ լինելով այն մասին, որ տրվել են Երևան քաղաքի Դավթաշեն Տ.Պետրոսյան 73-րդ, Ֆուչիկի 6/1, Երևան քաղաքի Հալաբյան 55/1 և Երևան քաղաքի Դավթաշեն 4-րդ թաղամաս 45/5 հասցեներում 12 հարկանի բազմաբնակարան շենքեր կառուցելու թույլտվություններ, ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, քաղաքացիների հետ, ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանված պահանջների խախտմամբ, այն է՝ առանց նոտարական վավերացման և պայմանագրից ծագող իրավունքների պետական գրանցման, հասարակ գրավոր ձևով, հետագայում հիմնական պայմանագիր կնքելու պատրվակով, 2018թ․ ընթացքում կնքել է վերոհիշյալ հասցեներում գտնվող բնակարանների, ինչպես նաև՝ ավտոկայանատեղիների՝ ի սկզբանե առոչինչ առուվաճառքի նախնական պայմանագրեր, որոնք նոտարական կարգով չեն վավերացվել և չեն ստացել իրավունքների պետական գրանցում: Բնակարանների ձեռք բերման դեպքում, որպես բնակարանի գնի կանխավճար, Ս.Զ.-ն ստացել է առանձնապես խոշոր չափերի կանխավճարներ, իսկ ավտոկայանատեղիների դեպքում՝ դրանց արժեքն ամբողջությամբ: Հետագայում իրեն հանձնված գումարները հափշտակելով՝ Ս.Զ.-ն դրանք տնօրինել է սեփական կարիքների համար՝ այդ կերպ անձանց պատճառելով խոշոր և առանձնապես խոշոր չափերով գույքային վնաս: Նախաքննության ընթացքում 14 անձ տուժող է ճանաչվել: Վերջիններիս հասցված ընդհանուր վնասի չափը, քննության տվյալներով, կազմում է շուրջ 521,358 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: Տուժողներին հասցված վնասից շուրջ 294,354 ԱՄՆ դոլարին համարժեք դրամը նախաքննության ընթացքում Ս.Զ.-ի կողմից հատուցվել է: Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ վերջինիս մեղադրանք է ներկայացվել 9 դրվագ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 6 դրվագ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով: Նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին: Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին19:1224.10.24 -
ՀասարակականԵրևան-Մեղրի ավտոճանապարհին բեռնատար է կողաշրջվելՀոկտեմբերի 24-ին, ժամը 14:16-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջերմուկի խաչմերուկից Վայք քաղաք տանող հատվածի 1-ին կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ՝ կցորդիչով բեռնատարը կողաշրջվել է: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 146-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի կցորդիչով բեռնատարը (վարորդ` Ռ. Կ., ծնված 1980թ, բեռնված արևային վահանակներով՝ մոտ 28 տոննա) կողաշրջվել է. ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ավտոմեքենան հոսանքազրկվել է տեղի ուժերով: Փրկարարներն իրականացրել են ճանապարհի լվացման աշխատանքներ։ Ավտոմեքենան ուղղելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա։Ավելին19:0024.10.24 -
ՀասարակականՄԻՊ-ը ծանոթանալ է «Փրկություն» կենտրոնի շահառուների առօրյային և իրավունքների իրացմանը վերաբերելի խնդիրներինՄարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հոկտեմբերի 24-ին այց է իրականացրել «Փրկություն» հասարակական կազմակերպություն, որտեղ ծառայություններ են ստանում հաշմանդամություն ունեցող անձինք: Նպատակն էր տեղում ծանոթանալ կենտրոնի շահառուների առօրյային և իրավունքների իրացմանը վերաբերելի խնդիրներին: Անահիտ Մանասյանը կազմակերպության նախագահ Արփինե Աբրահամյանի ուղեկցությամբ շրջայց է իրականացրել տարածքով, ուսումնասիրել՝ կենտրոնի շենքային պայմանները, սանիտարահիգիենիկ վիճակը, այդ թվում՝ ճաշարանը, սանհանգույցը, բուժկետը, ծանոթացել՝ ծառայություններ ստացող անձանց առօրյային, զարգացման ծրագրերին։ Պաշտպանը ծանոթացել է նաև կենտրոնի անձնակազմի աշխատանքային պայմաններին։ Կենտրոնի սաները Պաշտպանին անակնկալ են մատուցել. նրանք հանդես են եկել պարային ծրագրով: Անահիտ Մանասյանը շահառուներին հանձնել է հուշանվերներ։ Այցի ընթացքում արձանագրված խնդիրները կամփոփվեն. Պաշտպանը հանձնառու է ներդնելու իր մանդատին վերաբերելի ամբողջ գործիքակազմը` առկա խնդիրները լուծելու նպատակով։ Մարդու իրավունքների պաշտպանը, որպես «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի դրույթների կիրառության մշտադիտարկում իրականացնող պաշտոնատար անձ, հատուկ ընդգծում է հաշմանդամություն ունեցող անձանց համար պետության կողմից համայնքահեն ծառայությունների տրամադրման ուղղությամբ գործուն քայլեր ձեռնարկելու, կառուցվածքային բարեփոխումներ իրականացնելու և համակարգված մոտեցում որդեգրելու անհրաժեշտությունը։Ավելին18:4524.10.24 -
ՀայլուրՀայլուր 18։30 Թուրքական վրեժի կրակը թափվել է քրդերի գլխին. հուժկու պատասխան՝ ահաբեկչությանըՀայլուր 18։30 Թուրքական վրեժի կրակը թափվել է քրդերի գլխին. հուժկու պատասխան՝ ահաբեկչությանըԱվելին18:3024.10.24