Լրահոս
2024-10-28
-
ՔաղաքականԱդրբեջանի հարձակման վտանգը՝ ԳՇ պետի գնահատմամբ. Ասրյանը՝ «պուբլիկայի» առաջՀայաստանի պաշտպանական ղեկավարը հերքում է քաղաքական ղեկավարությանը: Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը այսօր հայտարարել է, որ պատերազմի վտանգ չի տեսնում: Մինչդեռ արտգործնախարարությունը վերջին 4 ամսում 3 անգամ է հայտարարել, թե Էսկալացիայի վտանգ է ստեղծում Ադրբեջանը: Մեկ անգամ անձամբ նախարար Արարատ Միրզոյանն է նման պնդում արել:Ավելին22:0028.10.24 -
ԻրավականՀովիկ Աղազարյանի և Արգիշտի Քյարամյանի միջև տեղի ունեցած միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել. դատախազությունԱԺ-ում ՔՊ-ական պատգմավոր Հովիկ Աղազարյանի և ՔԿ ղեկավար Արգիշտի Քյարամյանի մասնակցությամբ միջադեպի փաստով քրեական վարույթ է նախաձեռնվել, News.am-ին հայտնել են Գլխավոր դատախազությունից:Ավելին21:4928.10.24 -
ՏարածաշրջանՆոր ընտրություններ է պահանջում Վրաստանի եվրոպամետ ընդդիմությունըԹբիլիսիի կենտրոնում՝ խորհրդարանի շենքի մոտ, շարունակվում է Վրաստանի եվրոպամետ ընդդիմության բողոքի ցույցը՝ խորհրդարանական ընտրությունների արդյունքի դեմ: Ըստ այդ արդյունքի՝ «Վրացական երազանք» կուսակցությունը շարունակում է մնալ իշխանության ղեկին և պետք է 4-րդ անգամ կառավարություն ձևավորի։ Ընդդիմությունն ու երկրի նախագահը հրաժարվում են ճանաչել քվեարկության պաշտոնական արդյունքները։ Հանրահավաքի ժամանակ «Միասնություն-Ազգային շարժում» կուսակցության առաջնորդներից Գեորգի Վաշաձեն, ընդդիմադիր կոալիցիայի անունից պահանջել է երկրում անցկացնել նոր ընտրություններ՝ «միջազգային ընտրական վարչակազմի ղեկավարությամբ»: Թե ի՞նչ նկատի ունի նա՝ «միջազգային ընտրական վարչակազմ» ասելով պարզ չէ:Ավելին21:4228.10.24 -
ՔաղաքականԳՇ պետի պաշտոնում հայտնված թյուրիմացությունը հայտարարել է, թե ՀՀ սահմանը պահելը միայն իր պատասխանատվությունը չէ․ Կարեն ՎրթանեսյանԳՇ պետի պաշտոնում հայտնված թյուրիմացությունն այսօր հայտարարել է, թե ՀՀ սահմանը պահելը միայն իր պատասխանատվությունը չէ, այլ բոլորի պատասխանատվությունն է։Ավելին21:3028.10.24 -
ՀասարակականՄանրամասներ` 16-րդ թաղամասի բարձրահարկում բռնկված հրդեհից. կրակն ու ծուխը տեսանելի էին մի քանի կմ-իցԱյսօր՝ հոկտեմբերի 28-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել 16-րդ թաղամասի թիվ 38 շենքի բնակարաններից մեկում։Ավելին21:1928.10.24 -
ԻրավականՔար լռություն՝ աղմկոտ մեղադրանքից հետո. արդարացվել է Բրյուսովի համալսարանի ռեկտորի խորհրդականըՆիկոլ Փաշինյանի այն հայտարարությունից հետո, թե Հայաստանում «գործ սարքելու ինստիտուտը վերացված է»՝ գրեթե ամեն շաբաթ փաստաբաններից կամ իրավապաշտպաններից որևէ մեկը «գործ սարքելու» մի նոր դեպքի մասին է հայտնում: Այդպիսի մի պատմություն է դեռ 2022-ին՝ Բրյուսովի անվան համալսարանի ռեկտորի խորհրդական Գրիշա Թամրազյանի նկատմամբ հարուցված գործը: Խուլիգանության համար մեղադրված Թամրազյանը 2 տարի անց արդարացվել է:Ավելին21:1428.10.24 -
ՔաղաքականՍև-սպիտակը չի բերում թե՛ ներդրում, թե՛ խաղաղություն․ 168․am168․am-ը գրում է․ Հայաստանում կա համոզում, որ կայուն խաղաղության հեռանկարի բացակայությունն էապես ազդում է երկրի ներդրումային գրավչության վրա, քանի որ ներդրումները հոսում են այնտեղ, որտեղ կա խաղաղության և կայունության հուսալի հեռանկար: «Ներդրողները հերթ չեն կանգնած մեր դռանը»,- հաճախ հնարավոր է լսել ի պատասխան, երբ փորձ է արվում քննական հայացք գցել Հայաստանի տնտեսական քաղաքականության տրամաբանությանն ու կառուցվածքին:Ավելին21:0728.10.24 -
ՍպորտԱրցախցի Էրիկ Առստամյանը հաղթեց Թուրքիայի ներկայացուցիչ ՖիդանինՉեռնոգորիայի Բուդվա քաղաքում անցկացվող բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում արցախցի Էրիկ Առստամյանը դուրս եկավ քառորդ եզրափակիչ։Ավելին20:5828.10.24 -
ՔաղաքականՀայտնի են ՄԻԵԴ դատավորի պաշտոնում Հայաստանի կողմից առաջադրվող թեկնածուներըՀայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել՝ հաստատելով ՄԻԵԴ դատավորի պաշտոնում Հայաստանի առաջադրած թեկնածուների նոր ցուցակը:Ավելին20:4428.10.24 -
ՀայլուրՀայլուր 20։30 Վրացական ընդդիմությունը փողոց դուրս եկավ. ճգնաժամ՝ անկանխատեսելի հետևանքներովՀայլուր 20։30 Վրացական ընդդիմությունը փողոց դուրս եկավ. ճգնաժամ՝ անկանխատեսելի հետևանքներովԱվելին20:3028.10.24 -
ՄշակույթՀաստատվել է Կինոյի հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմըՀՀ վարչապետը որոշում է ստորագրել, համաձայն որի՝ հաստատվել է Կինոյի հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը:Ավելին20:2628.10.24 -
ՔաղաքականԱդրբեջանի ցավոտ տեղը. Բաքուն կարող է «մարդասիրական» քայլ անել COP29-ից առաջԱյսօր ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը տեղեկացրել է, որ առաջիկայում սպասվում է գերիների և անհետ կորածների հարցով հանդիպում ադրբեջանական կողմի հետ: «Շատ հնարավոր է առաջիկայում նման հանդիպում կազմակերպվի: Թվեր չհնչեցնեմ, բայց առաջիկայում շատ հնարավոր է, որ տեղի ունենա հանդիպում հանձնաժողովների կազմով»,- Ազատության հարցին այդպես է պատասխանել Աբազյանը խորհրդարանից դուրս գալիս: Փորձագետներն էլ չեն բացառում, որ ԿՈՊ-29-ին ընդառաջ Բաքուն, որպես մարդասիրական քայլ, հայ գերիներ ազատ արձակի:Ավելին20:1128.10.24 -
ԻրավականԱրմավիրի 72-ամյա բնակիչը հողամասում աճեցրել է կանեփի բույսեր, օժանդակ շինություններում՝ թմրամիջոցՈստիկանության Արմավիրի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Արմավիր քաղաքի 72-ամյա բնակիչը հողամասում աճեցնում է կանեփ, իսկ օժանդակ շինություններում պահում է թմրամիջոց:Ավելին20:0528.10.24 -
ՍպորտՈչ օլիմպիական քաշերի ԱԱ. Կարեն Ասլանյանը դուրս է եկել կիսաեզրափակիչՀայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ, 63 կգ քաշային Կարեն Ասլանյանը Տիրանայում ընթացող ոչ օլիմպիական քաշերի աշխարհի առաջնությունում դուրս է եկել կիսաեզրափակիչ:Ավելին19:5328.10.24 -
ՀասարակականՈստիկանները փորձում են «Գոյ» թատրոնի դերասաններին թատրոնից դուրս հանել«Այս պահին ոստիկանները բանակցում են տղաների հետ և փորձում են մեզ թատրոնից բռնի ուժով դուրս հանել։ Չեն սպասում գոնե տասը րոպե մինչև մեր փաստաբանը հասնի այստեղ։ Կողմնապահությունն ակնհայտ է»,- ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ ասաց «Գոյ» թատրոնի դերասանունի Լիլիթ Բադանյանը։Ավելին19:3628.10.24 -
ՄիջազգայինՎրաստանի նախագահը կարող է կալանավորվել. իրավիճակի ապակայունացում են կանխատեսում քաղաքագետներըՈրոշ փորձագետների գնահատմամբ` Վրաստանի ընտրությունները կանխորոշում են ամբողջ Հարավային Կովկասի արտաքին քաղաքական կողմնորոշումը՝ աշխարհաքաղաքական մեծ փոփոխությունների ֆոնին: Դրա ազդեցությունը շուտով կզգանք նաև Հայաստանում: Քաղաքաագետ Գրիգոր Բալասանյանը չի բացառում, որ Արևմուտքի հակառուսական պահաջները մերժած «Վրացական երազանք»-ի հաղթանակից հետո ՔՊ-ն ավելի «դուխով» մերժի ԵՄ-ին անդամակցելու հանրաքվեի առաջարկը: Քաղաքագետ Գրիգոր Բալասանյանը չի բացառում, որ դրանից հետո Երևանն էլ Թբիլիսիի նման հայտնվի Արևմուտքի «պատժամիջոցների» ցուցակում:Ավելին19:2128.10.24 -
ՏնտեսականՈ՞րն է Աննա Հակոբյանի մեքենայի համար 134.000 դոլար դուրս գրելու արդյունավետությունը. հարց՝ Վահե ՀովհաննիսյանինՆիկոլ Փաշինյանի տիկնոջը սպասարկելու համար պետական բյուջեից դուրս է գրվում մոտ 134 հազար դոլարանոց եւ ձեռք է բերվում թանկարժեք, բարձր դասի LEXUS LX դիզելային շարժիչով ավտոմեքենա, ո՞րն է դրա արդյունավետությունը: Այս մասին ԱԺ-ում լրագրողները հարց ուղղեցին ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանին:Ավելին19:0628.10.24 -
ՔաղաքականՇնորհակալ եմ ՀՀ-ի և Լիտվայի միջև գործընկերության և ԵՄ-ում ՀՀ-ի ավելի ուժեղ ներգրավվածությանն համարՀայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Լիտվայի նախկին ԱԳ նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսին Երևանի և Վիլնյուսի միջև գործընկերության և կապերի ամրապնդման գործում ունեցած ներդրման համար՝ նրան հաջողություններ մաղթելով հետագա գործունեության ընթացքում։Ավելին18:5828.10.24 -
ՔաղաքականՔննարկվել է Հայաստան-ԱՄՆ գիտության հիմնադրամի ստեղծման հնարավորությունը2024 թվականի հոկտեմբերի 24-ին ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը և դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպել են ԱՄՆ գիտությունների ազգային հիմնադրամի (ԳԱՀ) տնօրեն դոկտոր Սեթուրաման Փանչանաթանի հետ։ Այս մասին տեղեկացնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից:Ավելին18:4428.10.24 -
ՀայլուրՀայլուր 18։30 Ցնցումները Վրաստանում ի՞նչ դաս կտան Հայաստանին. զանգվածային բողոք է սկսվում ԹբիլիսիումՀայլուր 18։30 Ցնցումները Վրաստանում ի՞նչ դաս կտան Հայաստանին. զանգվածային բողոք է սկսվում ԹբիլիսիումԱվելին18:3028.10.24