Լրահոս
2024-10-29
-
ՍպորտՀայտնի է՝ որ շախմատիստները կներկայացնեն ՀՀ-ն աշխարհի մինչև 18 տարեկանների առաջնությունումՀոկտեմբերի 29-ից նոյեմբերի 9-ը Բրազիլիայի Ֆլորիանոպոլիս քաղաքում կանցկացվի 2024 թվականի շախմատի աշխարհի մինչև 18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունը: Այս մասին տեղեկացնում են Շախմատի ֆեդերացիայից: Հայաստանից մասնակցում է 4 շախմատիստ՝ ՄՎ Արսեն Դավթյան՝ Մ18 տղաներ. ՖՎ Ալեքս Սահակյան՝ Մ18 տղաներ. Գոռ Ասկանազյան՝ Մ14 տղաներ. Սոնա Կրկյաշարյան՝ Մ14 աղջիկներ: Խաղերը մեկնարկելու են Հայաստանի ժամանակով 22:00-ին:Ավելին13:1529.10.24 -
ՏնտեսականՎերաֆինանսավորման տոկոսադրույքը իջեցվել է 0.25 տոկոսային կետովՀոկտեմբերի 29-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի նիստ: ԿԲ-ից հայտնում են, որ նիստի ընթացքում որոշվել է՝ - իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 7.25 %, - Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը՝ 8.75 %, - Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը՝ 5.75 %:Ավելին13:0029.10.24 -
ՄիջազգայինԻսրայելը ոչնչացրել է Իրանում գտնվող ռուսական Տ-300 համակարգերը. ամերիկյան տվյալներԻրանին իսրայելական վերջին ավիահարվածների ժամանակ ոչնչացվել են Իրանի տարածքում գտնվող ռուսական Տ-300 զենիթահրթիռային համակարգերը: Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտի տվյալով՝ S-300-ներից մեկը եղել է Թեհրանի օդանավակայանի շրջակայքում, մյուս երկուսը՝ էներգետիկ ենթակառուցվածքների մոտ։ Արևմտյան վերլուծաբանների կարծիքով՝ Իրանի շատ կարևոր օբյեկտներ հրթիռային հարձակումների դեմ անպաշտպան են։Ավելին12:5729.10.24 -
Մշակույթ«Սերգեյ Փարաջանով․ բացահայտումներ» կրթական ծրագրի ամփոփիչ հանդիպումները տեղի կունենան ԵրևանումՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Ֆիլմ ինդաստրի դեվելոփմենտ» կազմակերպությունը Սերգեյ Փարաջանովի 100-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում իրականացվող «Սերգեյ Փարաջանով․ բացահայտումներ» կրթական ծրագրի ամփոփիչ հանդիպումները կանցկացնի Երևանում: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից: Կրթական ծրագրի երևանյան հանդիպումները կանցկացվեն Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոնի «Փոքր թատրոնում» հոկտեմբերի 29-ին՝ ժամը 16։00-ին, իսկ Հակոբ Կոջոյանի անվան կրթահամալիրում՝ հոկտեմբերի 31-ին՝ ժամը 14։00-ին։ Միջոցառումների մուտքն ազատ է։ «Սերգեյ Փարաջանով․ բացահայտումներ» կրթական ծրագրի նպատակն է նոր սերնդին հաղորդակից դարձնել 20-րդ դարի հայազգի հանճարի կախարդական աշխարհին, վերստին արժևորել վարպետի վաստակն ու համբավը։ Ծրագրի շրջանակում կինոգետ, ռեժիսոր Ռաֆֆի Մովսիսյանը դասախոսությունների ընթացքում ներկայացնում է Սերգեյ Փարաջանովի կերպարը, բազմաբնույթ ստեղծագործություններն ու նրա արվեստի հիմնաքարերը։ Ծրագրի անցկացման վայրերում վարպետի լուսանկարներով ազդագրեր են փակցվում, որոնցից յուրաքանչյուրը ներառում է Սերգեյ Փարաջանովի ասույթներից մեկը: Ազդագրերը նաև հագեցած են QR կոդով՝ Սերգեյ Փարաջանովի մասին հայերեն և անգլերեն լիաժեք տեղեկատվությամբ։ Նշենք, որ «Սերգեյ Փարաջանով․ բացահայտումներ» կրթական ծրագիրն իրականացվել է ՀՀ Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի, Լոռու, Շիրակի, Սյունիքի, Տավուշի, Վայոց ձորի մարզերում:Ավելին12:4529.10.24 -
ՀայլուրՀայլուր 12։30 Ամենասարսափելիից կխուսափի՞ Վրաստանը. նոր ճնշումներ` երկրի իշխանության վրաՀայլուր 12։30 Ամենասարսափելիից կխուսափի՞ Վրաստանը. նոր ճնշումներ` երկրի իշխանության վրաԱվելին12:3029.10.24 -
ՔաղաքականԻսրայելի օրակարգում շարունակում է մնալ Իրանին մեծ պատերազմի մեջ ներքաշելու նպատակը․ իրանագետԻրանագետ Նվեր Դավթյանն այն կարծիքին է, որ Իսրայելի օրակարգում շարունակում է մնալ Իրանին մեծ պատերազմի մեջ քաշելու նպատակը։ Իրանագետը նման կարծիք հայտնեց «Արմենպրես»-ի հետ զրույցում՝ անդրադառնալով օրերս Իսրայելի կողմից Ւրանի տարածքին հասցված հարվածներին։ «Տեղեկությունները հակասական են, բայց որ վաղուց Իսրայելը մտադրություն է ունեցել Իրանին ներքաշել մեծ պատերազմի մեջ, աներկբա է, պարզապես այս անգամ էլ չստացվեց։ Երբ Իսրայելը հարվածում էր Լիբանանի մայրաքաղաքին, մինչև մեկ տոննա կշռով ռումբեր էր նետում Բեյրութի վրա։ Ի՞նչը խանգարեց իսրայելական ռազմաօդային ուժերին, որ նույնը չկարողացան անել Իրանի պարագայում։ Դա, թերևս պայմանավորված է Իրանի զսպող ուժի հնարավորություններով։ Մյուս կողմից բացառված չէ, որ Թել-Ավիվում նկատի են ունեցել այն, թե իրենց գործողությունից հետո ինչ պատասխան կարող է լինել, քանի որ միայն հարվածներ հասցնելով չէ, անհրաժեշտ է նաև մարսել այդ հարվածները»,- նշեց իրանագետը։ Ըստ Դավթյանի՝ Իսրայելի հակաօդային պաշտպանության հնարավորություններն Իրանի հերթական, նոր հրթիռային հարվածներից երկիրը պաշտպանելու առումով բավականին թույլ են։ Որքան էլ շրջանառվում են տեսակետներ, որ ամերիկյան հակահրթիռային համալիրներ են տեղակայվել Իսրայելի տարածքում, սակայն դրանց արդյունավետությունն էլ չի կարող երաշխավորել Իսրայելի անվտանգությունը, առավել ևս, որ դրանցից եղել են նաև Սաուդյան Արաբիայում և այլ երկրներում տեղակայված ամերիկյան ռազմաբազաներում, որտեղ տարբեր առիթներով ռազմական գործողությունների ժամանակ այդ համալիրներն այդքան էլ չեն փայլել իրենց արդյունավետությամբ։ «Իսրայելում այսօր հետևում են ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների քարոզարշավին և կանխատեսումներ կատարում հնարավոր արդյունքների վերաբերյալ, քանզի փաստ է, որ Իսրայելը միայնակ չի կարող Մերձավոր Արևելքում իրականացնել լուրջ գործողություններ։ Գուցե «Հեզբոլլահ»-ի և ՀԱՄԱՍ-ի պարագայում Իսրայելը շարունակի իր՝ մինչև այժմ իրականացրած գործողությունների մակարդակով պայքարը, բայց ավելի լայնամասշտաբ գործողություններ, առանց անհրաժեշտ աջակցության, ի վիճակի չէ կատարել՝ հաշվի առնելով, որ մեկ տարուց ավել պատերազմի մեջ է և երկրում կան ներքաղաքական խնդիրներ։ Պակաս կարևոր չէ նաև ԱՄՆ-ի դիրքորոշումն այն հարցում, թե ինչպիսին պետք է լինի աջակցության չափը։ Սիրիայի կամ Իրաքի պարագայում ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիոն ուժերը գործում էին Իսրայելի քաղաքական որոշումներին համահունչ, բայց Իրանի դեպքում նման կոալիցիա չի ձևավորվում, ինչը լուրջ խնդիր է»,- մանրամասնեց Դավթյանը։ Նա հայտնեց, որ հետևում է իրանական մեդիա դաշտի հրապարակումներին, խորհրդակցում գործընկերների հետ և նշեց, որ իսրայելական վերջին հարվածներից հետո հարևան երկրում կա ավելի շատ պայքարելու հաստատակամություն, քան խուճապային տրամադրություններ։ «Տեղի ունեցածը, հավանաբար, պայմանավորված է տեխնիկական ու նաև քաղաքական հանգամանքներով։ Գուցե, նաև Իրանի ՀՕՊ համակարգի աշխատանքի շնորհիվ է, որ իսրայելական հարվածներն այդքան արդյունավետ չեն եղել։ Նախևառաջ իսրայելական ինքնաթիռներն Իրանի օդային տարածք չեն մտել կամ չեն կարողացել մտնել։ Նրանք հիմնականում Հորդանանի և Իրաքի տարածքով են մոտեցել Իրանի սահմանին, արձակել են հեռահար հրթիռներ ու հետ վերադարձել։ Դա նշանակում է՝ կա՛մ ՀՕՊ համակարգի ազդանշաններն են նկատել և խուսափել ավելի մոտենալ իսլամական երկրի օդային տարածքին, կա՛մ առհասարակ օդային տարածքը հատելու մտադրություն ի սկզբանե չեն ունեցել։ Հիմնականում գործողությունն իրականացվել է F-15, F-16, F-35 կործանիչների միջոցով»,- ասաց Դավթյանը Նրա դիտարկմամբ՝ թեև իրանական ՀՕՊ համակարգը կատարել է իր աշխատանքը, բայցևայնպես կան որոշակի վնասներ, որոնցից առաջինը տեխնիկական մասով վերաբերում է Թեհրանի կենտրոնում տեղակայված արտադրական գործարանին։ Տեղեկություններ կային նաև ռազմարդյունաբերական այլ օբյեկտների մասին, սակայն ավելի ընդգծվեց այն հանգամանքը, որ հրթիռակոծումների արդյունքում զոհվել են չորս զինծառայողներ։ Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։Ավելին12:2429.10.24 -
ԻրավականՊԵԿ-ը բացահայտել է շինանյութի առևտրի ոլորտում 1,2 մլրդ ՀՀ դրամի ստվերային շրջանառության դեպքՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչությունը տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում օրերս բացահայտել է շուրջ 1,2 մլրդ դրամի ստվերային շրջանառություն։ Այս մասին տեղեկացնում են ՊԵԿ-ից: «Մասնավորապես, ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչության տարածքային թիվ 11 բաժին տեղեկություններ էին ստացվել, որ Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծ փողոցում գործող շինանյութի մանրամեծածախ առևտուր իրականացնող ընկերությունը վաճառված ապրանքների դիմաց գանձում է կանխիկ գումար և չի տրամադրում ՀԴՄ կտրոն, ինչի արդյունքում խուսափում է առանձնապես խոշոր չափերով հարկեր վճարելուց։ Օպերատիվ տվյալներն իրացնելու նպատակով ձեռնարկված համակողմանի և մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված օպերատիվ տվյալները հաստատվել են։ Ձեռնարկված միջոցառումների շրջանակում հետազոտվել են ընկերության հաշվապահական հաշվառման փաստաթղթերը և աշխատանքային համակարգիչներում առկա տնտեսական գործունեության վերաբերյալ տեղեկությունները, որոնց արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ 2021-2024 թվականների ընթացքում ընկերության կողմից թաքցվել է շուրջ 1,2 մլրդ դրամի իրացման շրջանառություն։ Ձեռքբերված փաստական տվյալների հիմքով կատարվել է պետությանը պատճառված վնասի նախնական հաշվարկ, համաձայն որի պետությանը պատճառվել է շուրջ 354 մլն դրամի վնաս։ Դեպքի առթիվ հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քրեական վարույթի շրջանակում կատարվել են խուզարկություններ, առգրավվել են վարույթի համար կարևոր նշանակություն ունեցող փաստաթղթեր, համակարգիչներ և էլեկտրոնային կրիչներ։ Ձեռք բերված փաստերի հիման վրա միջնորդություն է ներկայացվել դատարան` ընկերության տնօրենի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է»,- ասված է հաղորդագրության մեջ։ Ծանուցում. ենթադրյալ հանցանքի համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։Ավելին12:1529.10.24 -
ՔաղաքականՀայաստանի քաղաքական դաշտը հիմնականում բաղկացած է կերակուրին և սեքսին առաջնահերթություն տվողներից. Ստեփան ԴանիելյանՄարդիկ, ըստ իրենց ձգտումների ու կենսական կոչման, տարբեր աստիճանակարգերում են գտնվում։ Այս մասին իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:Ավելին12:0029.10.24 -
Մամուլի տեսությունԵրբ Փաշինյանը հեծանիվով գնաց Գյումրի՝ իշխանափոխությունը ավարտվեց․ «Ժողովուրդ»Հիշեցնենք՝ 2021 թվականին անցկացված ՏԻՄ ընտրությունների արդյունքում ՔՊ-ն ու «Բալասանյան» դաշինքը համագործակցության հուշագիր ստորագրեցին՝ համատեղ ղեկավարելով Գյումրին: Նախորդ տարեվերջին, սակայն, ՔՊ-ն լուծարեց կոալիցիան՝ հայտարարելով, թե իրենք Գյումրիում ընդդիմություն են լինելու: Փաստացի, այս ողջ ընթացքում իշխող ուժը տարբեր ճնշումների միջոցով փորձեց Գյումրիում խլել իշխանությունը «Բալասանյան» դաշինքից, ու երբ Փաշինյանը հեծանիվով գնաց Գյումրի՝ իշխանափոխությունը ավարտվեց, քաղաքապետը հրաժարական տվեց: Ասել է թե՝ ՔՊ-ն հասավ իր բաղձալի նպատակին, ճնշումների արդյունքում «Բալասանյան» դաշինքը տեղի տվեց:Ավելին11:5529.10.24 -
Մամուլի տեսությունՄամուլի տեսություն 29.10.2024Մամուլի տեսություն 29.10.2024Ավելին11:5129.10.24 -
ԻրավականԱվազակություն՝ ՌԴ քաղաքացու նկատմամբ․ հանցագործությունն առերևույթ կատարած անձին ձերբակալելու որոշում է կայացվելՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային գործողություններով պարզվել են Երևան քաղաքում օտարերկրացու նկատմամբ ավազակություն կատարելու դեպքի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՔԿ-ից:Ավելին11:4529.10.24 -
Մամուլի տեսությունԳյումրիի ճակատագրին ուրիշներն էլ կարժանանան. «Հրապարակ»Ի դեպ, խոսվում է, որ նախկին քաղաքապետին հեռացնելու պատճառներից մեկն էլ այն էր, որ թույլ էր, չէր տիրապետում իրավիճակին, բացի այն, որ իր հովանավոր Կարեն Համբարձումյանի կամքին դեմ էր գնացել, ՔՊ առաջնորդները վստահ են եղել, որ նա չի ձգի առաջիկա համապետական ընտրությունների ժամանակ` ՔՊ-ի համար ձայներ չի կարողանա հավաքել:Ավելին11:3529.10.24 -
Զինված ուժերՊապիկյանն ու Կլաուդիա Բուշը քննարկել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Գերմանիա համագործակցության ծրագրերին առնչվող հարցերՀոկտեմբերի 29-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից: Նախարար Պապիկյանը շնորհավորել է դեսպանին՝ Հայաստանում իր առաքելությունը ստանձնելու կապակցությամբ, մաղթել նոր ձեռքբերումներ Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացման գործում: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Գերմանիա համագործակցության ներկայիս ընթացքին և առաջիկա ծրագրերին առնչվող հարցեր: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է պաշտպանական բարեփոխումների ընթացքը: Քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:Ավելին11:3029.10.24 -
ՀասարակականՄետրոյի գետնանցումում գտնվող առևտրի կետերը կապարակնքել են․ ի՞նչ է կատարվումՀոկտեմբերի 8-ին Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենում գտնվող հանրահայտ Հալեպի շուկան փակվեց։ Շուկայի փակվելուց հետո բոլոր դռները կապարակնքվել են։ ArmLur.am-ի հետ զրույցում տեղի վաճառականները նշել էին, որ տարածքներում, որտեղ իրենք իրականացնում էին իրենց առևտուրը՝ վարձակալությամբ էր տրվում իրենց, սակայն վարձակալության պայմանագրի խզման պատճառով այլևս այդտեղ չեն կարող իրականացնել իրենց առևտուրը։ Դատական ակտերի հարկադիր կատարող ծառայությունը կապարակնքել է շուկայի փոքրիկ խանութների դռները։ ArmLur.am-ի տեսախցիկը ֆիքսել է, թե ինչ է կատարվում շուկայի փակվելուց հետո։ Մանրամասները՝ տեսանյութում։Ավելին11:2129.10.24 -
ՍպորտՀայ ձյուդոիստները երեք մեդալ են նվաճել ԲահրեյնումԲահրեյնի մայրաքաղաք Մանամայում ընթացող դպրոցականների համաշխարհային գիմնազիադայում Հայաստանը ներկայացնող ձյուդոյիստները երեք մեդալ են նվաճել։ Այս մասին հայտնում են Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի մամուլի ծառայությունից: Հայկ Դարբինյանը (55 կգ) հաղթել է բոլոր մրցակիցներին և նվաճել ոսկե մեդալ։ Լյովա Սրապյանը (60 կգ) պարտվել է միայն եզրափակչում և արժանացել արծաթե մեդալի, իսկ Տիգրան Սարուխանյանը (73 կգ) դարձել է բրոնզե մեդալակիր։Ավելին11:1529.10.24 -
Մամուլի տեսությունՔՊ-ն արդեն հեռացրել է Արարատ լեռան անունը իր կուսակցության մայր փաստաթղթից․ «Ժողովուրդ»Եվ ահա, սահմանադրությունից հայանպաստ հոդվածները վերացնելուց հետո, ՔՊ-ն արդեն հեռացրել է Արարատ լեռան անունը իր կուսակցության մայր փաստաթղթից:Ավելին11:0529.10.24 -
ՏնտեսականՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբՌուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3․96 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.03 դրամ:Ավելին11:0029.10.24 -
ՔաղաքականՀատվածական սահմանազատման դրույթի առկայությունն արդեն ական է, որը ցանկացած պահի կարող է պայթել. ԱբրահամյանՆույնիսկ կնքված փաստաթղթերի, միջազգային բանաձևերի կամ միջազգային իրավունքի առկայությունը տարբեր երկրների հետ, չի կանգնեցնում ագրեսիայի դիմելուց, այլ երկրի տարածքներ օկուպացնելուց և ստանձնած պարտավորությունները կատարելուց:Ավելին10:4929.10.24 -
ՏնտեսականԲլոգերները ողջունել են ՊԵԿ-ի կողմից իրականացվող հավասար հարկային վարչարարության ապահովմանն ուղղված քայլերըՊետական եկամուտների կոմիտեի և ԱԺ մի խումբ պատգամավորների համատեղ նախաձեռնությամբ կոմիտեում տեղի է ունեցել հանդիպում ինֆլյուենսերների մասնակցությամբ՝ քննարկելու սոցիալական հարթակներում գովազդային ծառայությունների մատուցումից ստացվող հարկման համակարգը։ Այս մասին հայտնում են ՊԵԿ-ից։ «ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ կարևորել է հատկապես բլոգերների ներգրավվածությունը և դերը կամավոր հարկային կարգապահության բարձրացման գործում։ Ռուստամ Բադասյանն ընդգծել է, որ կամավոր կարգապահությունն այլընտրանք չունի և ոլորտի բոլոր մասնակիցների համար կգործեն հավասար պայմաններ։ Հանդիպմանն անդրադարձ է կատարվել հարկման գործող մեխանիզմներին և 2025 թվականից նախատեսվող օրենսդրական փոփոխություններին։ Քննարկվել են բիզնեսին մատուցվող ծառայությունների դեպքում փաստաթղթավորման խնդիրները։ Կարևորվել է ոլորտի մասնակիցների համար նաև ինքնազբաղված անձանց ինստիտուտի ներդրման անհրաժեշտությունը, ինչը հնարավորություն կտա հարկերի վճարման գործընթացը կազմակերպել առավել հարմարավետ և պարզեցված մեխանիզմով։ Համացանցի հայաստանյան տիրույթում գովազդային շուկայի կայուն աճին զուգընթաց ՊԵԿ-ի կողմից մշակվել են ինֆլյուենսերների կամավոր կարգապահությանն ուղղված միջոցառումներ: 2024 թ․ հունիս-սեպտեմբեր ամիսների ընթացքում 44 ինֆլյուենսերների անձնական գրասենյակների էջին էլեկտրոնային եղանակով ուղարկվել են 57 ծանուցագրեր իրացման շրջանառության թերհայտարարարգրման հնարավոր ռիսկերի վերաբերյալ՝ ծանուցագրում նշելով յուրաքանչյուր չփաստաթղթավորված գործարքը։ Իրականացված վերլուծական աշխատանքների արդյունքում 2024 թ․ հունիսի համեմատ՝ նշված հարկ վճարողների մասով իրացման շրջանառությունը հուլիս, օգոստոս, սեպտեմբեր ամիսներին աճել է համապատասխանաբար՝ 119%, 41% և 101%-ով։ Ինչպես նաև 2023 թ․ հունվարից սեպտեմբեր ամիսների համեմատ՝ 2024 թ․ հունվարից սեպտեմբեր ամիսներին, ընդհանուր առմամբ, իրացման շրջանառությունն աճել է 28%-ով կամ 153․5 մլն դրամով։ Հանդիպումն անցել է ակտիվ հարցուպատասխանի ձևաչափով։ Պայմանավորվածություն է ձեռքբերվել քննարկումները դարձնել շարունակական»,-նշված է հաղորդագրության մեջ։Ավելին10:4529.10.24 -
Մամուլի տեսությունԿրպակներից ուղղակի սրբում են 100 դրամանոց մետաղադրամները․ «Հրապարակ»Մարզերում ապրող իրենց ընկեր-բարեկամներին եթե առաջ խնդրում էին` ընկույզ, մեղր, աշնան դեղձ բերել իրենց, հիմա խնդրում են 100 դրամանոցներ հավաքել և քաղաք գալիս բերել: Բայց առաջիկայում ուրիշ խնդիրներ էլ են առաջանալու: Օրինակ` «Թել-սելի» վճարային ապարատն ու 100 դրամանոցի ապարատն ավտոբուսի նույն հատվածում չեն: Այսինքն՝ ավտոբուս բարձրանալիս կուտակումներ են առաջանալու, և իրար խանգարելու են QR կոդով ու 100 դրամանոցով բարձրացողները»:Ավելին10:3529.10.24