Լրահոս

2024-10-29
  • Img default alt hy
    Հասարակական
    ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները չհայտարարված այց են կատարել Սյունիքի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն
    ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները հոկտեմբերի 14-ին մշտադիտարկման չհայտարարված այց են իրականացրել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Սյունիքի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն (ՊՈԱԿ): Այցի ընթացքում ուսումնասիրվել են հաստատության բնակելի տարածքը, անիտարահիգիենիկ պայմանները և կոմունալ հարմարությունները, երեխաների խնամքի, բուժօգնության տրամադրման, սննդի կազմակերպման, աշխատակիցների, երեխաների իրավունքների և հիմնարար ազատությունների ապահովման ուղղությամբ ձեռնարկվող միջոցները, անհրաժեշտ փաստաթղթերը, դրանց համապատասխանությունը օրենսդրությամբ սահմանված պահանջներին ու կիրառելի չափանիշներին: Անցկացվել են առանձնազրույցներ երեխաների և աշխատակիցների հետ։ Արձանագրվել են խնդիրներ, որոնց մի մասը համակարգային են: Այսպես. ▪️ Ապահովված չէ առանձնացված պայմաններում երեխաների նեղ անձնական պահանջմունքները, կարիքները (անձնական հիգիենա) ինքնուրույն բավարարելու հնարավորություն: Օրինակ, զուգարանակոնքերը միմյանցից առանձնացված էին միայն միջնապատով, իսկ լոգախցիկները և զուգարանակոնքերը առանձնացված չէին: ▪️ Երեխաներից մի քանիսի սրբիչները անհանատականացված չէին՝ բացակայում էին անունները կամ տարբերակիչ նշանները: ▪️ Շենքային պայմանները հարմարեցված չեն հաշմանդամություն ունեցող անձանց կարիքներին։ ▪️ Հաստատությունը ունի միայն մեկ տրանսպորտային միջոց, ինչի արդյունքում խնդիրներ են առաջանում հաստատության երեխաների փոխադրումները, այդ թվում՝ մշակութային միջոցառումներին մասնակցությունը կազմակերպելու հարցում: ▪️ Արձանագրվել են պետության կողմից միգրացիայի համատեքստում ընտանիքից անջատված երեխայի իրավունքների, այդ թվում՝ կրթության իրավունքի ապահովման հետ կապված խնդիրներ։ ▪️ Արձանագրվել են խնամատար ընտանիքում երեխաների խնամքը կազմակերպելու հետ կապված խնդիրներ: ▪️ Արձանագրվել է Հաստատությունում գտնվող երեխաներից մեկի կրթության իրավունքի ապահովման հետ կապված խնդիր: ▪️ Արձանագրվել են սննդի կազմակերպման հետ կապված խնդիրներ: Հաստատությունը չունի բուժքույր-դիետաբան, որևէ երեխայի համար չի մշակվում հատուկ սննդակարգ: ▪️ Արձանագրվել է Հաստատության աշխատողների իրական կարիքների գնահատման հիման վրա շարունակական վերապատրաստումներ կազմակերպելու անհրաժեշտություն և այլն: Պաշտպանի ներկայացուցիչները վերոնշյալ խնիրները քննարկել են հաստատության տնօրինության հետ: Խնդիրները կամփոփվեն, և դրանք արտացոլող փաստաթուղթը՝ արձանագրված խնդիրների լուծմանն ուղղված առաջարկների հետ մեկտեղ, կներկայացվի ոլորտի իրավասու մարմիններին:
    10:30
    29.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Իսկ ինչո՞ւ Ռուբեն Վարդանյանին չեք պահանջում. Ալիևը՝ Փաշինյանին․ «Հրապարակ»
    Ի դեպ, Արարատ Միրզոյանն այս զրույցի մասին պատմել է ՔՊ-ական պատգամավորներին` ուրբաթ երեկոյան տեղի ունեցած փակ հանդիպման ժամանակ»:
    10:25
    29.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
    Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ։
    10:15
    29.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Լույս չի լինելու․ հասցեներ
    Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
    10:00
    29.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արտակարգ դեպք․ տղամարդը հայտնել է, որ ռուսական համարանիշներով «Նիվա»-ի վարորդը կրակել է իր անասունների և իր ուղղությամբ
    Հոկտեմբերի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 09։55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մասիսի բաժին է զանգահարել Արարատի մարզի բնակիչ 66-ամյա Հարություն Կ․-ն և հայտնել, որ Մասիսում որսորդները կրակել են իր անասունի ուղղությամբ, ինչ համար ինքը դիտղություն է արել, որից հետո սկսել են հարձակվել իր վրա և զենքով կրակել իր ուղղությամբ, իսկ հետո սև գույնի «ՎԱԶ-2121» մակնիշի ռուսական համարանիշի ավտոմեքենայով դիմել են փախուստի դեպի Մասիս քաղաքի ուղղությամբ, հայտնում է Shamshyan.com-ը։ Տեղում Հարություն Կ․-ն հայտնել է, որ ժամը 09։30-ի սահմաններում գտնվել է Մարմարաշեն գյուղի դաշտերում՝ անասուններին արածացնելու նպատակով, երբ մոտ 800 մետր հեռավորությունից, դաշտամիջյան հատվածից լսել է կրակոցի ձայն և գնացել այդ ուղղությամբ: Հասնելով նշված վայր՝ տեսել է անծանոթ մի երիտասարդի, ում հետ «էլեկտրական հովիվի» լարերը գետնից հանելու հարցի շուրջ, խոսակցություն է ունեցել, որից հետո նշված անձը նստել է «ՎԱԶ-2121» մակնիշի ռուսական համարանիշի ավտոմեքենան և հեռացել: Հարություն Կ․-ն հայտնել է նաև, որ նշված երիտասարդի մոտ զենք չի տեսել, ինչպես նաև իր և իր անասունների ուղղությամբ ոչ ոք զենք չի պահել և չի կրակել: Դեպքի փաստով ոստիկանության Մասիսի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին, որտեղ ՀՀ քր. օր.-ի 194 հոդ. 2-րդ մասի 6-րդ կետի հատկանիշներով նախաձեռնվել է քրական վարույթը, որի շրջանակներում ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հանդիսանում է Արարատի մարզի բնակիչ 48-ամյա Թաթուլ Ն․-ն։ Վերջինս հրավիրվել է ոստիկանության Մասիսի բաժին, որտեղ զրույցի ընթացքում հայտնել է, որ 2022թ-ից հանդիսանում է «Որսորդ միության» անդամ և ունի իր անվամբ գրանցված «ԻԺ-58ՄԱ» մոդելի 12 տ/չ ողորկափող հրացան: Հոկտեմբերի 19-ին ժամը 08։00-ի սահմաններում իր կողմից շահագործվող «ՎԱԶ-2121» մակնիշի ռուսական համարանիշի ավտոմեքենայով այցելել է Մարմարաշեն գյուղի դաշտամիջյան հատվածներ, որտեղ ջրահավ որսալու նպատակով կատարել է 1 կրակոց: Ավտոմեքենան քննիչի հանձնարարականով տեղափոխվել է ոստիկանության Մասիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք, իսկ Թաթուլ Ն․-ն՝ ներկայացվել է Մասիսի քննչական բաժին։
    09:45
    29.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    «Ակադեմիական քաղաքը» լավագույն դեպքում կարող է գործել 8-ից 10 տարի հետո․ «Փաստ»
    «Բոլորի համար ակնհայտ է, որ «Ակադեմիական քաղաքը» «Նոր Վասյուկին» է՝ այստեղ այսպես կլինի, տիեզերք կթռչենք և այլն: Իրականում սա ինչ-որ մեկի, ընդ որում՝ բարձրագույն կրթություն չունեցողի գլխում ծագած գաղափար է, որին ցանկանում են օրենքի տեսք տալ: Օրենքի նախագիծ են մշակել, որի մեջ գրված է՝ լինելու է «Ակադեմիական քաղաք», այսքան հեկտար տարածք է ունենալու, և չի թույլատրվում դրանից դուրս բուհական որևէ ենթակառուցվածք ստեղծել»,-ասում է Մխիթարյանը: Նա նշում է, որ այսօր ունենք ուսանողների թվի նվազում. 10 տարի առաջ ուսանողների թիվը երկրի բուհերում 100-ից 105 հազար էր, իսկ հիմա՝ 70 հազարից քիչ է:
    09:40
    29.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    1 տուն, 1 բնակարան, 4 հողամաս, 11 մլն դրամ եկամուտ. ի՞նչ է հայտարարագրել Նարեկ Ղուշչյանը. «Ժողովուրդ»
    Համաձայն փոխմարզպետի 2023 թվականին ներկայացրած հայտարարագրի՝ 2023 թվականի տարեսկզբին Ղուշչյանն ունեցել է 4 հողամաս, 1 անհատական բնակելի տուն և 1 բնակարան բազմաբնակարան շենքում, որը 2016 թվականին նվիրատվություն է ստացել։
    09:35
    29.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մի շարք հասցեներում գազ չի լինի
    Պլանային աշխատանքներ («Վանաձոր-Ալավերդի» DN700 մայրուղային գազատարի կապիտալ նորոգում) իրականացնելու նպատակով՝ հոկտեմբերի 29-ին ժամը 09։00-ից մինչև հոկտեմբերի 30-ը ժամը 21։00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի, Կուրթան, Վարդաբլուր, Հոբարձի, Գյուլագարակ, Գարգառ, Ամրակից, Պուշկինո, Լոռի Բերդ, Ագարակ, Լեջան, Յաղդան, Կողես, Բովաձոր, Ուռուտ, Սվերդլով բնակավայրերի, Տաշիր քաղաքի, Սարատովկա, Կաթնառատ, Կրուգլայա Շիշկա, Մեդովկա, Լեռնահովիտ, Պրիվոլնոյե, Մեծավան, Միխայելովկա, Նորաշեն, Պետրովկա, Արծնի, Սարչապետ բնակավայրերի, Անտառամուտ, Վահագնի, Վահագնաձոր, Եղեգնուտ բնակավայրերի, Թումանյան քաղաքի, Այգեհատ (Դանուշավան), Օձուն, Ամոջ, Կարմիր Աղեկ, Լորուտ, Մարց, Արևածագ, Արդվի, Հագվի, Դսեղ, Մղարթ, Ծաթեր, Քարինջ, Չկալով, Դեբեդ, Ձորագետավան բնակավայրերի գազասպառողների, «Վեսնա» ԱԿ-ի ԱԳԼՃԿ-ի, «Վահան և Ինգա Գրիգորյաններ» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի, «Գազօիլ» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի, «Լեռանուն» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի, «Մերարա» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի, «ԳՊՄ» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի, «Ստեպշին» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի, «Սարիգազ» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի, «Սարգիս» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի, «Ձաղիձոր» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի, «Թուֆենկյան Հոսփիթալիթի» ՍՊԸ-ի հյուրանոցային համալիրի, ՔՈԱՖ ԱՄԱՐԹ կենտրոն-ի, նշված բնակավայրերում գործող այլ տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ Հոկտեմբերի 29-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Տարոն-3 «Առդա» թաղամասի գազասպառողների գազամատակարարումը։
    09:30
    29.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով
    Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը երեկ ասաց, որ առողջության համընդհանուր ապահովագրությունն անգամ 2025-ին ուժի մեջ չի մտնի, բյուջեում դրա համար միջոցներ պլանավորված չեն։ Մինչդեռ, հոկտեմբերի 26-ին, առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Հ1-ի եթերում ասել էր, թե ամեն ինչ սահուն ընթանում
    09:20
    29.10.24
    Ավելին
2024-10-28
  • Img default alt hy
    Միջազգային
    Լիբանանից 30 հրթիռ է արձակվել Իսրայելի ուղղությամբ
    Իսրայելի բանակի մամուլի ծառայությունը հայտնել է, որ Լիբանանից Իսրայելի ուղղությամբ  երեսուն հրթիռ է արձակվել։
    23:58
    28.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի
    Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Մուխուրթուրյան-Գորիս» ջրատարի պլանային աշխատանքներով պայմանավորված, հոկտեմբերի 29-ին ժամը 8:00-ից մինչև հոկտեմբերի 30-ը ժամը 20:00-ն կդադարեցվի Սյունիքի մարզի՝ Գորիս քաղաքի, Խոտ, Հարժիս, Քարահունջ, Հալիձոր, Հարթաշեն, Շինուհայր, Արավուս, Քարաշեն, Կոռնիձոր, Տեղ, Խնձորեսկ, Սպանդարյան, Իշխանասար, Աշոտավան, Հացավան գյուղերի և հարակից իրավաբանական բաժանորդների, Սառնակունք և Նորավան բնակավայրերի իրավաբանական բաժանորդների, Շաքի բնակավայրի և իրավաբանական բաժանորդների, «Արարատ» Ճան/Շին-ի ջրամատակարարումը:
    23:46
    28.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ՔՊ-ն ԱԺ արտահերթ նիստ է գումարելու
    «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախաձեռնությամբ խորհրդարանը հոկտեմբերի 31-ին` ժամը 13:00-ին, արտահերթ նիստ կգումարի։
    23:40
    28.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ադրբեջանն ու Հայաստանն անկեղծ ջանքեր են գործադրում տարածաշրջանում խաղաղության համար. Էրդողան
    Ադրբեջանն ու Հայաստանն անկեղծ ջանքեր են գործադրում տարածաշրջանում խաղաղության համար։ Այդ մասին հայտարարել է Թուրքիաի նախագահ Թայիփ Էրդողանը՝ հիշեցնելով հոկտեմբերի 18-ին Ստամբուլում տեղի է ունեցել «3+3» հարթակի նախարարական նիստը։
    23:29
    28.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ուկրաինան հատուկ ռազմական գործողության բոլոր ուղղություններում մեկ շաբաթում 14 000 զինծառայող է կորցրել․ ՌԴ ՊՆ
    Ուկրաինան մեկ շաբաթվա ընթացքում հատուկ ռազմական գործողության բոլոր ուղղություններով կորցրել է 14 հազարից ավելի զինվորական։
    23:17
    28.10.24
    Ավելին
  • Միջազգային
    Ռուսաստանի առաջխաղացումը՝ ռազմաճակատում. Զելենսկիի քարոզչական «տրյուկը» և առաջարկը Մոսկվային
    Ռուս-ուկրաիանական ճակատում բախման ինտենսիվությունը չի թուլանում: Ուկրաինական զորքը լքել է Չասով Յարի ռազմավարական նշանակության դիրքերը, ինչը ռուսների առաջ ճանապարհ է բացում դեպի ուկրաինացիների հսկողության տակ գտնվող Դոնեցկի երկու բնակավայրեր: Ոուկրաինայի զոհերի մասին Ռուսաստանի նախագահի հրապարակած վերջին աղմկահարույց տվյալներից հետո ռուսական կողմի զոհերի մասին սկանդալային հայտարարույթյուն է արել Վլադիմիր Զելենսկին: Նա ասել է, թե Ռուսաստանը, իբր, սպանել է սեփական զինվորներին:
    23:12
    28.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    2025 թվականին նախատեսում են ՆԳՆ-ին 105 միլիարդ դրամ հատկացնել բյուջեից
    ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվել են «ՀՀ 2025 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծով նախատեսված ՆԳ նախարարության ֆինանսական հատկացումներն ու բյուջետային ծրագրերը:
    23:00
    28.10.24
    Ավելին
  • Տարածաշրջան
    Վրացիները մերժում են «թնդանոթի միս» դառնալու հեռանկարը՝ ՌԴ-Արևմուտք հակամարտությունում
    Թբիլիսիի կենտրոնում՝ խորհրդարանի շենքի առաջ, սկսվել է խորհրդարանական ընտրություններում պարտված եվրոպամետ ուժերի հանրահավաքը, որը հրավիրվել է նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի կոչով: Վրացական ընդդիմադիր հեռուստաալիքների խոշոր և միջին պլաններով նկարահված կադրերից դատելով՝ բավականին բազմամարդ է հանրահավաքը: Մինչդեռ, հանրային հեռարձակողի կադրերից տպավորություն է, որ առանձնապես հուժկու չէ բողոքի ակցիան: Իշխանությունը ընդդիմությանը մեղադրում է պետական հեղաշրջման, իշխանազավթման փորձերի համար ու համարժեք պատասխան խոստանում՝ երկրի սահմանադրական կարգը տապալելուն ուղղված քայլերին: Խորհրդարան անցած ընդդիմադիր կուսակցությունները հայտարարել են, որ բոյկոտում են օրենսդիր մարմնի աշխատանքը: «Մենք չենք դիտարկում այս խորհրդարանում աշխատելը»,- ասել էր «Ուժեղ Վրաստան» կուսակցության առաջնորդներից մեկը: «Ազգային շարժում» և «Կոալիցիա՝ հանուն փոփոխությունների» ուժերը հայտարարել էին, որ հրաժարվում են մանդատներից:
    22:48
    28.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ԵԱՀԿ ԽՎ հայ պատվիրակները ԺՀՄԻԳ-ի հետ դիտարկել են Ուզբեկստանի ընտրությունները
    Հոկտեմբերի 24-29-ը գլխավորել եմ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության պատվիրակությունը Ուզբեկստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների ընթացքում։ Պատվիրակությունը բաղկացած էր 60 անդամից, որոնք ներկայացնում էին ԵԱՀԿ մասնակից 25 երկրների խորհրդարաններ, հայտնում է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։
    22:39
    28.10.24
    Ավելին
  • Տարածաշրջան
    Իրանի ՀՕՊ-ին Ադրբեջանից փորձել են շեղե՞լ. Թեհրանի պատասխանն Իսրայելին կպայթեցնի տարածաշրջանը
    Այսօր Իրանում վերջին հրաժեշտն են տալիս հոկտեմբերի 26-ին Իսրայելի օդային հարվածների հետևանքով զոհված 5 իրանցի զինվորականներին: ՄԱԿ Անվտանգության խորհուրդն էլ Թեհրանի պահանջով նիստ կհրավիրի՝ Իրանի վրա Իսրայելի հարձակումը քննարկելու համար: Աշխարհը նորից սպասողական դրության մեջ է: Իսրայելական հարձակումներին ինչպե՞ս կպասխանի Թեհրանը կամ կպատասխանի՞ արդյոք:
    22:23
    28.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Դավթաշենում ապամոնտաժվել է անօրինական արտաքին 389 գովազդ
    Դավթաշեն վարչական շրջանում հեռացվում են չափորոշիչներին չհամապատասխանող գովազդային վահանակները, հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ 
    22:15
    28.10.24
    Ավելին