Լրահոս
2024-10-31
-
ԻրավականՈրոնվում է տեսագրության մեջ պատկերված անձըՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը: Քրեական վարույթով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տվյալ անձին հայտնաբերելու ուղղությամբ: «Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժին»,- ասված է ՔԿ հաղորդագրության մեջ:Ավելին23:5831.10.24 -
ՀասարակականԻ՞նչ տեսքով է Աննա Հակոբյանը մասնակցել 53 հաջողակ ձեռներեց տղամարդկանց հետ ընթրիքինՎարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը սոցցանցերի իր էջում լուսանկար և տեսանյութ է հրապարակել, թե ինչ տեսքով է ներկայացել այսօրվա ընթրիքին: Հիշեցնենք, որ վարչապետի կինը ընթրիքի էր հրավիրել հաջողակ տղամարդկանց, 1 միլիոն դրամ մուտքի վճարով: Հոկտեմբերի 31-ին կայացած ընթրիքին մասնակցելու էին 53 հաջողակ ձեռներեց տղամարդիկ:Ավելին23:5231.10.24 -
ՀասարակականԵրևանում բախվել են «Mercedes»-ն ու «BMW»-ն․ կա տուժածԱյսօր՝ հոկտեմբերի 31-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։30-ի սահմաններում Սեբաստիայի փողոցում՝ «Վեգա» հիպերմարկետի հարևանությամբ, բախվել են Երևանի բնակիչ 43-ամյա Արմեն Բադալյանի վարած «BMW» մակնիշի և Վայոց ձորի մարզի բնակիչ 62-ամյա Թևան Գալստյանի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վիրավորի ինքնությունը:Ավելին23:4531.10.24 -
ԻրավականՆԳՆ ոստիկանությունը հորդորում է կամավոր հանձնել ապօրինի պահվող զենք-զինամթերքը՝ խուսափելով քրեական պատասխանատվությունիցՆԳ նախարարության ոստիկանությունը օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակում հետևողականորեն իրականացնում է ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերման, առգրավման, ինչպես նաև բացատրական աշխատանք՝ կամավոր հանձնման ուղղությամբ։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ներքին գործերի նախարարությունը։ «Հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնողն ազատվում է քրեական պատասխանատվությունից: Մինչդեռ, երբ իրավապահներն են հայտնաբերում ապօրինի պահվող զենք-զինամթերքը, պատասխանատվությունն անխուսափելի է՝ ընդհուպ առավելագույնը 5 տարի ժամկետով ազատազրկում։ Հորդորում ենք ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ խուսափելով քրեական պատասխանատվությունից»,- ասվում է հայտարարության մեջ։Ավելին23:3031.10.24 -
ՔաղաքականԱդրբեջանի առաջ նախապայման դնելու առաջարկ է անում ընդդիմությունըԸնդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները Ազգային ժողովի հրատապ նիստ հրավիրելու նախաձեռնության մասին են հայտնել: Բաքվում կայանալիք COP29 գագաթնաժողովին ընդառաջ` ընդդիմադիրները ցանկանում են, որ Հայաստանի խորհրդարանը ընդունի հայտարարություն՝ կոչ անելով ազատ արձակել հայ ռազմագերիներին ու պատանդներին:Ավելին23:2031.10.24 -
Աշխարհ155 մարդ է զոհվել՝ Վալենսիայում ջրհեղեղի հետևանքովԻսպանիայում Վալենսիայի շրջանում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 155-ի, հայտնում է Reuters-ը: Դեռևս հայտնի չէ, թե քանի մարդ է անհետ կորած համարվում: Պաշտպանության նախարար Մարգարիտա Ռոբլսն ասել է, որ զոհերի վերջնական թիվը կարող է շատ ավելի մեծ լինել:Ավելին23:1531.10.24 -
ՔաղաքականՔՊ-ում այսօր կրկին ինքնաքննադատության օր էր․ ընդ որում՝ բավականին անողոք․ ՓաշինյանԱյսօր տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Նիստին ներկա էին ՔՊ խմբակցության բոլոր պատգամավորները, բարձրաստիճան պաշտոնյաներ:Ավելին23:0031.10.24 -
ՔաղաքականՊաշտոնանկությունների շղթա՝ Գյումրիում կամ իշխանության «արտահերթ ընտրություններ» օպերացիանԱրտահերթ ընտրությունների է պատրաստվում Հայաստանի մեծությամբ երկրորդ քաղաքը: Գյումրիում մարդիկ շարունակում են պնդել, որ իշխող «Բալասանյան» դաշինքը վայր է դրել մանդատները ու հրաժարվել իշխանության կառավարումից՝ երկրի իշխանության ճնշումների պատճառով: Բայց ՔՊ-ականները վստահեցնում են, թե իրենց համար էլ էր անակնկալ Գյումրիում գործընթացները:Ավելին22:4531.10.24 -
ՍպորտԷմմա Պողոսյանը՝ Եվրոպայի չեմպիոնԼեհաստանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի Մ20 տարեկանների առաջնությունում Հայաստանի ծանրամարտի պատանեկան հավաքականի ներկայացուցիչ 81 կգ քաշային Էմմա Պողոսյան դարձել է ոսկե մեդալակիր։ Ծանրամարտիկը երկամարտում ցույց տվեց 218 կգ արդյունք՝ 7 կգ շրջանցելով երկրորդ տեղը զբաղեցրած վրացուհի Նատիա Գադելյաից։ Հիշեցնենք, որ Էմմա Պողոսյանը այս տարի դարձել է նաև պատանիների աշխարհի չեմպիոն։Ավելին22:4031.10.24 -
Արտաքին քաղաքականությունՄիացյալ Նահանգները ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի գործողությունները. ՄիլլերՄիացյալ Նահանգները ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի գործողությունները սահմանների սահմանազատման ընթացակարգի կանոնների պաշտոնականացման հարցում՝ ցույց տալով, որ առաջընթացը հնարավոր է շարունակական երկխոսության միջոցով։ Այս մասին գրել է ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը։ «Աջակցում ենք երկու կողմերին, որոնք աշխատում են կայուն, արժանապատիվ խաղաղության ուղղությամբ՝ հանուն տարածաշրջանի անվտանգության և բարգավաճման»,-գրել է Պետքարտուղարության խոսնակը։Ավելին22:3031.10.24 -
ՄիջազգայինՈւկրաինային 160 հազար զինվոր է պետք. ծանր է դրությունը ռազմաճակատումԱյսօր ռուս-ուկրաինական արյունալի պատերազմի 972-րդ օրն է: Ռուսների կողմից մասշտաբային հարձակման է ենթարկվել Խարկովը: Ուկրաինական կողմը 2 մարդու, այդ թվում՝ մեկ երեխայի մահվան մասին է հայտնում: Ուկրաինացիներն էլ Բերդյանսկն են թիրախավորել:Ավելին22:2031.10.24 -
ՔաղաքականԹանկացումների քավորը, կոռուպցիայի խնամի-ծանոթը և մի խախտված պայմանագիր՝ Երևանի մահամերձ տրանսպորտում«Հասարակական տրանսպորտի համար 100 դրամների պարտադրանքը քաղաքային իշխանությունների խայտառակ որոշումն է, այն մարդու իրավունքների կոպիտ խախտում է»: Այսօր Երևանի քաղաքապետարանի դիմաց հրավիրված ասուլիսին հայտարարել է ընդդիմադիր «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը։ Նրա պնդմամբ՝ քաղաքապետարանի կողմից անկանխիկ վճարային համակարգում մենաշնորհ ստացած «Թել Սել»-ը պայմանագրով նախատեսված կետերը չի կատարել:Ավելին22:0831.10.24 -
ՍպորտԲռնցքամարտի Մ18 ԱԱ․ Անդրանիկ Մարտիրոսյանը՝ բրոնզե մեդալակիրՉեռնոգորիայի Բուդվա քաղաքում ընթացող բռնցքամարտի երիտասարդների աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Անդրանիկ Մարտիրոսյանը դարձավ բրոնզե մեդալակիր։ Մարտիրոսյանը 60 կգ քաշայինների կիսաեզրափակիչում 0:5 հաշվով պարտվեց Պուերտո Ռիկոն ներկայացնող բռնցքամարտիկին՝ դառնալով մ18 տարեկանների բռնցաքամարտի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր։ Հիշեցնենք, որ այսօր՝ հոկտեմբերի 31 կիսաեզրափակիչի իրենց մենամարտեր կանցկացնեն նաև Էրիկ Առստամյանը (57 կգ) եւ Ռաֆայել Ներսիսյանը (63,5), փոխանցում է Armsport-ը։Ավելին22:0031.10.24 -
ԻրավականՁերբակալվածներ Աղվան Արշակյանը և Հայկ Նիկողոսյանը ազատ են արձակվելՔիչ առաջ Էրեբունու ՁՊՎ-ից ազատ են արձակվել ձերբակալվածներ Աղվան Արշակյանը և Հայկ Նիկողոսյանը: Հայտնում են «Սրբազան պայքար»-ի ֆեյսբուքյան էջում: Հիշեցնենք՝ ապօրինի զենք պահելու կասկածանքով ձերբակալվել են Հայկ Նիկողոսյանը, Աղվան Արշակյանը, Վիգեն Ազատյանը, Արա Մկրտչյանը, Նիկոլայ Քոչարյանը, Մուշեղ Նավասարդանը, Հովհաննես Ավետիսյանը, Միքայել Օհանյանը, Արտեմ Խառատյանը:Ավելին21:4931.10.24 -
Արտաքին քաղաքականությունԱլիևի բուլդոզերները թշվառության հետքերը վերացնում են Բաքվում. Սովից մեռնելու ենք10 օրից ՄԱԿ-ի COP 29 կլիմայի փոփոխության գագաթնաժողովը հյուրընկալող Բաքուն մաքրում են աղքատության հետքից: Ադրբեջանի նախագահը մայրաքաղաքի ամենահին շուկան քանդելու համար բուլդոզերներն է գործի դրել: Իրենց պայմաններից դժգոհ են շուկայի առևտրականները, սակայն այդ խղճուկ տաղավարների վերացումն էլ չի գոհացնում. որտե՞ղ են իրենց «բազառն» անելու, որ սովից չմահանան:Ավելին21:4531.10.24 -
ՀասարակականԳեղարքունիքում բախվել են «Mercedes»-ն ու «Nissan»-ը․ կան տուժածներԱյսօր՝ հոկտեմբերի 31-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 14։05-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 15 կմ հատվածում բախվել են «Mercedes» և «Nissan» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունը։Ավելին21:3031.10.24 -
ՔաղաքականԽայտառակ բան է. կոնյակի ու շամպայնի պատմությունը նո՞ր է բացահայտում ՓաշինյանըՀերթական դասախոսությունն է կարդացել Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում, հեգնել հայկական շամպայն, հայկական կոնյակ ասողներին: Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման մասին ԿԳՄՍ նախարարի զեկույցից հետո Փաշինյանը 20 րոպե փորձել է բացատրել, որ խմիչքի արտահանման խնդիրները կապված են նաև նրա հետ, որ կոնյակն ու շամպայնը հայկական ենք անվանում:Ավելին21:2731.10.24 -
ՄիջազգայինՆորվեգիան Ուկրաինային 118 մլն դոլար կհատկացնի F-16 կործանիչների սպասարկման համարՆորվեգիայի պաշտպանության նախարար Բյոռն Արիլդ Գրամը հայտարարել է Կիևին 118 միլիոն դոլար հատկացնելու մասին՝ F-16 կործանիչների տեխնիկական սպասարկման համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով Նորվեգիայի կառավարության մամուլի ծառայությունը։ «Նախարար Գրամը հոկտեմբերի 29-30-ն այցելել է ուկրաինական Օդեսա նավահանգստային քաղաք։ Այցի ընթացքում նա հայտարարել է, որ Նորվեգիան կավելացնի աջակցությունն Ուկրաինայի ռազմաօդային ուժերին՝ ուղարկելով լրացուցիչ 118,4 մլն դոլար, որը, ի թիվս այլ բաների, կօգտագործվի սպառազինություն և F-16-երի պահեստամասեր գնելու համար», - նշվում է հաղորդագրության մեջ։ Մամուլի հաղորդագրության մեջ հիշեցվում է, որ Օսլոն պատրաստվում է 2024-2025 թթ․ Ուկրաինային մատակարարել վեց միավոր F-16, և օգնում է Դանիայում ուկրաինացի օդաչուների վերապատրաստմանը։ Բացի այդ, նախարարը նշել է, որ Նորվեգիան Ուկրաինա կուղարկի 130 փչովի նավակ, իսկ առաջին մատակարարումներն արդեն կատարվել են։ Սեպտեմբերին Նորվեգիայի իշխանությունները երկարաձգել են Ուկրաինային ամենամյա օգնություն տրամադրելու ժամանակաշրջանը և այդ նպատակների համար ամեն տարի կհատկացնեն լրացուցիչ 475 միլիոն դոլար։ Այսպիսով՝ մինչև 2030 թվականը Կիևին Նորվեգիայի ընդհանուր օգնությունը ակնկալվող 7,1 միլիարդ դոլարից ավելացել է մինչև 12,8 միլիարդ դոլար:Ավելին21:1531.10.24 -
ՔաղաքականԱրսեն Ավագյանը Թուրքմենստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվելՆախագահ Վահագն Խաչատուրյանը հոկտեմբերի 31-ին հրամանագիր է ստորագրել, որով Թուրքմենստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել։ Որոշման մեջ ասվում է․ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի. Արսեն ԱՎԱԳՅԱՆԻՆ նշանակել Թուրքմենստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Աշգաբատ)»։Ավելին21:0031.10.24 -
ԻրավականՀովհաննես Ավետիսյանին ձերբակալել են ապօրինի զենքի հետ կապված կասկածանքով․ փաստաբան«Նկատի ունենալով ԶԼՄ ներկայացուցիչների բազմաթիվ հարցումները տեղեկացնում եմ, որ ստանձնել եմ ձերբակալված Հովհաննես Ավետիսյանի պաշտպանությունը։Ավելին20:4531.10.24