Լրահոս

2024-11-01
2024-10-31
  • Img default alt hy
    Իրավական
    Որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը
    ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը: Քրեական վարույթով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տվյալ անձին հայտնաբերելու ուղղությամբ: «Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժին»,- ասված է ՔԿ հաղորդագրության մեջ:
    23:58
    31.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ի՞նչ տեսքով է Աննա Հակոբյանը մասնակցել 53 հաջողակ ձեռներեց տղամարդկանց հետ ընթրիքին
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը սոցցանցերի իր էջում լուսանկար և տեսանյութ է հրապարակել, թե ինչ տեսքով է ներկայացել այսօրվա ընթրիքին: Հիշեցնենք, որ վարչապետի կինը ընթրիքի էր հրավիրել հաջողակ տղամարդկանց, 1 միլիոն դրամ մուտքի վճարով: Հոկտեմբերի 31-ին կայացած ընթրիքին մասնակցելու էին 53 հաջողակ ձեռներեց տղամարդիկ:
    23:52
    31.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանում բախվել են «Mercedes»-ն ու «BMW»-ն․ կա տուժած
    Այսօր՝ հոկտեմբերի 31-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։30-ի սահմաններում Սեբաստիայի փողոցում՝ «Վեգա» հիպերմարկետի հարևանությամբ, բախվել են Երևանի բնակիչ 43-ամյա Արմեն Բադալյանի վարած «BMW» մակնիշի և Վայոց ձորի մարզի բնակիչ 62-ամյա Թևան Գալստյանի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վիրավորի ինքնությունը:
    23:45
    31.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է կամավոր հանձնել ապօրինի պահվող զենք-զինամթերքը՝ խուսափելով քրեական պատասխանատվությունից
    ՆԳ նախարարության ոստիկանությունը օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակում հետևողականորեն իրականացնում է ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերման, առգրավման, ինչպես նաև բացատրական աշխատանք՝ կամավոր հանձնման ուղղությամբ։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ներքին գործերի նախարարությունը։ «Հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնողն ազատվում է քրեական պատասխանատվությունից: Մինչդեռ, երբ իրավապահներն են հայտնաբերում ապօրինի պահվող զենք-զինամթերքը, պատասխանատվությունն անխուսափելի է՝ ընդհուպ առավելագույնը 5 տարի ժամկետով ազատազրկում։ Հորդորում ենք ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ խուսափելով քրեական պատասխանատվությունից»,- ասվում է հայտարարության մեջ։
    23:30
    31.10.24
    Ավելին