Լրահոս
2024-11-01
-
ՀասարակականՍևանա լճի մակարդակը բարձրացել է 22 սանտիմետրովՍևանա լճի մակարդակը նախորդ տարվա հոկտեմբերի վերջին օրվա համեմատ բարձր է մնում 22 սանտիմետրով։Ավելին15:1601.11.24 -
ՄիջազգայինԴժոխային ջրհեղեղից հետո Իսպանիան փորձում է ուշքի գալ. աշխարհի վերջն են զգացել մարդիկՀայաստանի արտգործնախարարությունը ոչ հերքում, ոչ հաստատում է Վալենսիայի հայ համայնքում տարածված տեղեկությունը, որ ավերիչ ջրհեղեղից հետո դեռ չի հաջողվում կապ հաստատել երեք հայ ընտանիքների հետ: Վալենսիայի շրջանի մոտ 4 հազարանոց հայ համայնքում զոհերի ու վիրավորների մասին տեղեկություններ չկան, սակայն նյութական ահռելի վնասների մասին են հայտնում հայերը: Ջրհեղեղի ու փոթորկի պատճառով, ըստ վերջին տվյալի, զոհվել է առնվազն 158 մարդ: Սակայն այս թիվը դեռ կաևող է մեծանալ. ոնոնողափրկարական աշխատանքները դեռ շարունակվում են:Ավելին15:0001.11.24 -
ԻրավականԿիրառվում է բարձր փոխարժեքով տարադրամի փոխանակման պատրվակով գումարներ հափշտակելու նոր մեխանիզմ․ ՔԿ-ն զգուշացնում էՄասնավորապես, ինքնությունը չպարզված անձի/անձանց/ կողմից սոցիալական տարբեր հարթակներում տեղադրվում են գովազդներ` ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքից անհամեմատ բարձր փոխարժեքով տարադրամի փոխանակման վերաբերյալ՝ որպես հետադարձ կապի միջոց նշելով հիմնականում WatsApp և Telegram հավելվածների արտասահմանյան հեռախոսահամարներ, որոնք, ըստ էության, ՀՀ կապի օպերատոների կողմից չեն հսկվում և չունեն որևէ անձի անունով գրանցում:Ավելին14:4501.11.24 -
ՔաղաքականՎլադիմիր Կարապետյանը հրաժեշտի հանդիպում է անցկացրել Լվովի հայ համայնքի հետՀոկտեմբերի 30-ին Ուկրաինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանը հրաժեշտի հանդիպում է անցկացրել Ուկրաինայի Լվով քաղաքի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Այս մասին հայտնում են Ուկրաինայում ՀՀ դեսպանությունից։Ավելին14:3001.11.24 -
Իրավական«Արմավիր» ՔԿՀ-ի ծառայողները հայտնաբերել են պիստակներում թաքցված թմրամիջոցի նմանվող զանգվածներՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները հոկտեմբերի 31-ին՝ ժամը 12։30-ի սահմաններում, զննության են ենթարկել կալանավորված անձ, Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Մ․Ա․-ի անվամբ քաղաքացիներ Մ․Ա․-ի և Հ․Ս․-ի կողմից բերված հանձնուքը։Ավելին14:1501.11.24 -
ԻրավականԿատարում ՆԳ նախարարը համագործակցության զարգացման մի շարք պայմանավորվածություններ է ձեռք բերելԿատարի Պետություն այցի շրջանակում ՆԳ նախարար Վահե Ղազարյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է ներքին գործերի նախարարության Ոստիկանության ակադեմիա:Ավելին14:0001.11.24 -
ԻրավականԵղեգնաձորի ոստիկանները բացահայտել են գողություն ավտոտեխսպասարկման կետիցԳողության վերաբերյալ հաղորդումը ոստիկանության Եղեգնաձորի բաժնում ստացվել էր հոկտեմբերի 23-ին: Եղեգնաձորի Մաշտոցի փողոցի տներից մեկի բնակիչը հայտնել էր, որ հոկտեմբերի 22-ի ժամը 21.30-ից հոկտեմբերի 23-ի ժամը 9.00-ն ընկած ժամանակահատվածում մուտքի դռան փականը կոտրել, մտել էին Եղեգնաձորի Երևանյան խճուղում գտնվող իր ավտոտեխսպասարկման կետ և կատարել գողություն:Ավելին13:4501.11.24 -
ՔաղաքականՍրվել են բռնապետական վախերը. ձերբակալություններ, խուզարկություններ և թռուցիկներ՝ աղբամաններինԱրդեն ազատության մեջ են «Սրբազան պայքարի» 9 աջակիցները, որոնց ձերբակալել էին զենք պահելու կասկածանքով: Նրանց ընկերները պնդում են, որ ակտիվիստների մոտ զենք չի հայտնաբերվել: Միայն թռուցիկներ, որոնցով իրենք քաղաքացիական դիրքորոշում են արտահայտում երկրի ապազգային իշխանությունների նկատմամբ: Ընդդիմությունն ահազանգում է՝ «Սրբազան պայքարի» անդամների դեմ հետապնումների ալիքը նոր թափ է հավաքում: ՄԻՊ գրասենյակը հայտնել է, որ ձերբակալությունների վերաբերյալ օմուդսմենը պարզաբանումներ է պահանջել գլխավոր դատախազությունից: Չնայած ՄԻՊ-ի հայտարարությանը՝ ընդդիմադիր մի խումբ ակտիվիստներ այս պահին հավաքվել են Օմբուդսմենի գրասենյակի մոտ՝ պիկետի: Երկու րոպեից մենք կմիանանք ՄԻՊ գրասենայկի մոտ աշխատող իմ գործընկերներին, մինչև այդ տեսնենք, թե ինչ էր կատարվում Ձերբակալվածների պահման վայրի մոտ հինգշաբթի ուշ երեկոյան:Ավելին13:3001.11.24 -
ԱռողջապահականԻնչ անել, եթե ախտորոշվել է հեպատիտ Ց. որ ծառայություններն են տրամադրվում անվճարՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ եթե Ձեզ մոտ հեպատիտ Ց-ի հակամարմինները արագ թեստի արդյունքում դրական են, հաջորդիվ պետք է կատարվի ՊՇՌ հետազոտություն։Ավելին13:2301.11.24 -
ՀասարակականՀայրն ու որդիները վիճաբանել են հարևանների հետ, որի ժամանակ վերջիններս հարվածներ են հասցրել նրանցSHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 27-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։15-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Էրեբունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նոր Արեշ 41 փողոցում տեղի է ունեցել վիճաբանություն, ինչի հետևանքով «գլխի շրջանի վնասվածքներ» ախտորոշմամբ «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի երիտասարդ։Ավելին13:1101.11.24 -
Առողջապահական2024-ին Հայաստանում կարմրուկի 556 դեպք է գրանցվելԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը ներկայացրել է կարմրուկով պայմանավորված իրավիճակը Հայաստանում:Ավելին12:5801.11.24 -
ՔաղաքականԺնևի ՄԱԿ-ի գրասենայկում բացվել է Հայաստան-Ֆրանսիա բարեկամության սենյակՀոկտեմբերի 31-ին Ժնևում՝ Միավորված ազգերի կազմակերպության գրասենյակում, տեղի է ունեցել Հայաստան-Ֆրանսիա բարեկամության սենյակի հանդիսավոր բացումը։ ՄԱԿ-ի աշխատանքային սենյակներից մեկը, որտեղ անցկացվում են միջազգային հանդիպումներ ու միջոցառումներ այսուհետ կրելու է այս անունը։ Այդ կապակցությամբ սենյակում զետեղվել են գեղանկարիչ Ժան Պողոսյանի մեծադիր ստեղծագործությունները, որոնցից մեկը խորհրդանշում է Հայաստանը, մյուսը՝ Ֆրանսիան։ Սենյակի մուտքին տեղադրվել է Ժան Պողոսյանի հեղինակած հուշակոթողը, որի պատվանդանին հայերեն ու ֆրանսերեն լեզուներով արձանագրվել է, որ այն ձոնված է Հայաստանի ու Ֆրանսիայի բարեկամությանը։ Արվեստի բոլոր ստեղծագործությունները նվիրվել են Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակին՝ մնայուն ցուցադրության համար։Ավելին12:4801.11.24 -
ՀասարակականԳեղարքունիքի մարզում հոկտեմբերին ծնվել է 161 երեխա2024 թվականի հոկտեմբեր ամսին Գեղարքունիքի մարզային ենթակայության ծննդօգնություն իրականացնող առողջապահական հիմնարկներում ծնվել է 161 երեխա, որից 93-ը՝ տղա, 68-ը՝ աղջիկ:Ավելին12:3901.11.24 -
ՀայլուրՀայլուր 12։30 Երևանում ի՞նչ զենք են փնտրում դպրոցականների մոտ. սրված վախեր և հալածանքներՀայլուր 12։30 Երևանում ի՞նչ զենք են փնտրում դպրոցականների մոտ. սրված վախեր և հալածանքներԱվելին12:3001.11.24 -
ԻրավականԱՄՆ-ից ՀՀ ներմուծված առաքանուց հայտնաբերվել է «հաշիշի յուղ» տեսակի թմրամիջոցին նմանվող զանգվածՕրերս ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչություն տվյալներ էին ստացվել այն մասին, որ ՀՀ քաղաքացի Ս․Պ․-ն մաքսանենգ եղանակով Հայաստանի Հանրապետություն է ներմուծելու թմրամիջոց։Ավելին12:2301.11.24 -
ԻրավականՇիրակի մարզպետարանի պաշտոնյային մեղադրանք է ներկայացվել 5000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու համարՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ Հ. Կ.-ն, զբաղեցնելով Շիրակի մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումներից մեկի ղեկավարի պաշտոնը, իր իշխանական լիազորություններն ու դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, կաշառքի դիմաց նպաստել է Շիրակի մարզի դպրոցներից մեկում Ն. Խ.-ի և Ա. Մ.-ի՝ համապատասխան պաշտոններին առաջադրմանն ու նշանակմանը:Ավելին12:1401.11.24 -
ՍպորտԾանրամարտի Մ20 և Մ23 ԵԱ. Էմմա Պողոսյանն ու Սուրեն Գրիգորյանը՝ ոսկե, Մնացական Աբրահամյանը՝ բրոնզե մեդալակիրՀայաստանի պատանի և երիտասարդ ծանրորդները շարունակում են հաջող մրցելույթները Լեհաստանի Ռաշին քաղաքում ընթացող Մ20 և Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից։Ավելին12:0501.11.24 -
Մամուլի տեսությունՄամուլի տեսություն 01.11.2024Մամուլի տեսություն 01.11.2024Ավելին12:0001.11.24 -
ՀասարակականԽայտառակ երթևեկություն է. Տիգրան Ավինյան, Սուրեն Գրիգորյան, համեցեք, երթևեկեք մետրոյով. Սոնա Աղեկյան (Տեսանյութ)«Սա է Երևանի քաղաքապետարանի պատկերը։ Տիգրան Ավինյան, Սուրեն Գրիգորյան, համեցեք, երթևեկեք մետրոյով, ոչ թե էլեկտրական թանկ ամենագնացներով, եկեք, երթևեկեք մեր քաղաքացիների պես։ Հրավիրում եմ Սուրեն Գրիգորյանին մետրոյի «Գարեգին Նժդեհ» կայարան, մեր ուսանողներին ապահովեք նորմալ վիճակ, որ կարողանան հասնել իրենց դասին:Ավելին11:5601.11.24 -
Քաղաքական2026 թ․ Հայաստանը հյուրընկալելու է Կենսաբազմազանության կողմերի համաժողովը՝ COP17-ը2026 թ․ Հայաստանը հյուրընկալելու է Կենսաբազմազանության կողմերի համաժողովը՝ COP17-ը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՇՄ նախարար Հակոբ ՍիմիդյանըԱվելին11:4201.11.24