Լրահոս

2024-10-31
  • Հայլուր
    Հայլուր 20։30 Ալիևն անխնա պատրաստվում է. Բաքվում բուլդոզերներ են, Երևանում՝ զուսպ ու լավատես
    Հայլուր 20։30 Ալիևն անխնա պատրաստվում է. Բաքվում բուլդոզերներ են, Երևանում՝ զուսպ ու լավատես
    20:30
    31.10.24
    Ավելին
  • Միջազգային
    Հազիվ փրկվեցի, ինձ էլ էր մեքենայով ջուրը տանում. վկայություններ՝ աղետի գոտու վերածված Վալենսիայից
    Վալենսիայի մոտ 4 հազարանոց հայկական համայնքում այս պահին չեն կարողանում կապ հաստատել 3 ընտանիքի հետ: Այս մասին «Հայլուր»-ին ասել է Հայ առաքելական եկեղեցու Իսպանիայի թեմի հոգևոր սպասավոր տեր Թորոսը: Առայժմ տեղեկություն չկա ավերիչ ջրհեղեղի և փոթորկի պատճառով հայ զոհերի կամ վիրավորների մասին, սակայն նյութական վնասներն ահռելի են: Վալենսիայի բնակիչ Կարեն Միքայելյանը հացի փուռ է կորցրել: Աղետի պահին ինքը ճանապարհին է եղել ու հրաշքով է փրկվել:
    20:23
    31.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Փաշինյանը մասնակցել է Երվանդ Մանարյանի արձանի բացմանը
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում ներկա է գտնվել ՀՀ ժողովրդական արտիստ, դերասան, ռեժիսոր Երվանդ Մանարյանի արձանի բացման արարողությանը: Միջոցառմանը ներկա են եղել Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ և այլք: Արձանի բացման արարողությունն իրականացրել են Ժաննա Անդրեասյանը և Երվանդ Մանարյանի որդին՝ Քրիստ Մանարյանը: 2.8 մետր բարձրությամբ արձանը տեղադրվել է Երևանի Սայաթ-Նովա պողոտա 4 հասցեին հարող տարածքում՝ Հովհաննես Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոնի դիմաց: Արձանը կանգնեցվել է մեծանուն արտիստի ծննդյան 100-ամյա հոբելյանի առիթով։ ՀՀ կառավարության որոշմամբ 65 մլն դրամ էր հատկացվել Երվանդ Մանարյանի արձանի պատրաստման և տեղադրման աշխատանքների իրականացման համար: Բրոնզաձույլ արձանի հեղինակը Հայաստանի նկարիչների միության անդամ, քանդակագործ Արմենակ Վարդանյանն է, ճարտարապետը՝ Միքայել Միսակյանը։ Արձանի բացման արարողությանը հետևել է մեծանուն դերասանի 100-ամյակին նվիրված նամականիշի մարման արարողությունը և լուսանկարների ցուցահանդեսը: Շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Երվանդ Մանարյանի ծննդյան 100-ամյակ» թեմային: 380 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված է Երվանդ Մանարյանը (1924-2020թթ.): Նամականիշի աջ հատվածում առկա են «100 ԱՄՅԱԿ», «ԵՐՎԱՆԴ ՄԱՆԱՐՅԱՆ» և «Հայ դերասան, ռեժիսոր» գրառումները՝ հայերենով և անգլերենով:
    20:15
    31.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Դիլիջան համայնքի բնակչի ավտոտնակը պայթեցնելու վարույթով մեղադրանք է ներկայացվել վերջինիս հարևանին. ՔԿ (տեսանյութ)
    ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների, ինչպես նաև ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են Դիլիջան համայնքի բնակչին պատկանող ավտոտնակը պայթեցնելու դեպքի մի շարք հանգամանքներ։ 2024 թվականի հոկտեմբերի 30-ին՝ ժամը 04։30-ին, Դիլիջան համայնքի բնակչից հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 00։25-ի սահմաններում, պայթեցրել են իրեն պատկանող ավտոտնակը, որտեղ կայանված է եղել որդուն պատկանող «ՎԱԶ 21010» մակնիշի ավտոմեքենան: Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի և 335-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, որի նախաքննության ընթացքում հարցաքննվել են մի շարք անձինք, կատարվել է դեպքի վարի զննություն, խուզարկություն, նշանակվել են համապատասխան փորձաքննություններ: Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով պարզվել և հիմնավորվել է, որ Դիլիջան համայնքի բնակիչները, հողային վեճի հետ կապված, երկար տարիներ գտնվել են անբարյացկամ հարաբերությունների մեջ, որի ընթացքում նրանցից մեկը՝ 56–ամյա տղամարդը, ավտոտնակը պայթեցնելու սպառնալիքներ է հնչեցրել: Դրանից բացի, վերջինս բռնություն էր գործադրել հարևանի նկատմամբ։ Թեև այդ առնչությամբ քրեադատավարական համապատասխան ընթացակարգով նրանք հաշտվել էին, սակայն անբարյացկամ հարաբերությունները շարունակվել են՝ հողային վեճի հետ կապված դատական գործընթացի պատճառով։ Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2024 թվականի հոկտեմբերի 30-ին՝ ժամը 00:25-ի սահմաններում, Դիլիջան համայնքի 56–ամյա բնակիչը, հարևանի գույքը ոչնչացնելու և վնասելու դիտավորությամբ, ապօրինի կերպով ձեռք բերված պայթուցիկ նյութը տեղադրել է վերջինիս պատկանող ավտոտնակի փոսակում և պայթեցրել այն։ Արդյունքում՝ հանրավտանգ եղանակով վնասվել է ավտոտնակը, ինչպես նաև՝ ավտոտնակում կայանված «ՎԱԶ 21010» մակնիշի ավտոմեքենան՝ քաղաքացուն պատճառելով խոշոր չափերի՝ 4.500.000 ՀՀ դրամի վնաս: Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 56–ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 335-րդ հոդվածի 1-ին մասով։ Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ: Նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    20:00
    31.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Հայտնաբերվել են մեծ քանակի տարատեսակ թմրամիջոցներ (տեսանյութ)
    Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները հերթական օպերատիվ տեղեկությունն իրացրին Աբովյանի քննչական բաժնի, ոստիկանության Կոտայքի բաժնի աշխատակիցների և մայրաքաղաքի պարեկների հետ համատեղ: Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։ Հոկտեմբերի 30-ին Երևանի Թևոսյան փողոցում, թմրամիջոցներ ապօրինի ձեռք բերելու, պահելու և օգտագործելու կասկածանքով, ձերբակալվեցին և, իրենց վարած «ԳԱԶ-3110» մակնիշի մեքենայով հանդերձ, ոստիկանության Կոտայքի բաժին ներկայացվեցին 52 և 53 տարեկան երկու տղամարդիկ: 52-ամյա տղամարդու մոտ խուզարկությամբ հայտնաբերվեց մարիխուանա տեսակի թմրամիջոց: Փաստերի ճնշման տակ 53-ամյա տղամարդը չժխտեց, որ մեքենայում եղած սուբուտեքսը 10 հազար դրամով գնել է Ջրվեժ գյուղում` իր ծանոթից: Իրավապահներն արդեն գիտեին ծանոթի ինքնությունը: Նախաձեռնվեց քրեական վարույթ: Հայտնաբերվեց ու այս դեպքում արդեն թմրամիջոց ապօրինի իրացնելու կասկածանքով ձերբակալվեց նաև Ջրվեժի 56-ամյա բնակիչը և, իր վարած «Մերսեդեսով» հանդերձ, տեղափոխվեց բաժին: Վարույթի շրջանակներում նույն օրը 56-ամյա տղամարդու բնակության վայրում կատարվեց խուզարկություն. հայտնաբերվեցին 1 կգ 452 գրամ մարիխուանա, 15 գրամ մեթամֆետամին, 2,5 գրամ կոկաին, մեկ գրամ հերոին, 2 գրամ հաշիշ, մեկուկես հաբ սուբուտեքս և 170 մլ մեթադոն տեսակի թմրամիջոցներ ու հոգեմետ 110 դեղահաբ: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:
    19:45
    31.10.24
    Ավելին
  • Քաղաքական
    Փաշինյանը չի խանդավառել Ալիևին. դեռ 1-2 ձևակերպում կա՝ մինչև խաղաղություն
    Փաշինյանին կտրուկ մերժել է Ալիևը: Հայաստանի արտգործնախարարի բառերով՝ «ադրբեջանական կողմը մեծ խանդավառությամբ» չի ընդունել հայկական առաջարկը՝ մինչև COP29-ը ստորագրել խաղաղության պայմանագրի՝ արդեն համաձայնեցված հոդվածները, վիճելի հարցերը թողնել հետոյին:
    19:30
    31.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հրայր Թովմասյանի գործը քննած դատավորը նշանակվեց Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր
    ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հոկտեմբերի 31-ին հրամանագիր է ստորագրել, որով Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր է նշանակել Տաթևիկ Գրիգորյանը։ «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2024 թվականի հոկտեմբերի 29-ի ԲԴԽ-101-Ո-227 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Տաթևիկ Գրիգորյանին նշանակել վերաքննիչ քրեական դատարանի դատավոր»,- նշված է հրամանագրում։
    19:18
    31.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Մշակույթ
    Ադրբեջանի կեղծիքն Ամբերդի վերաբերյալ․ «Գեղարդ» հիմնադրամ
    Հայաստանի Հանրապետության տարածքի նկատմամբ հավակնությունների քաղաքականության շրջանակում Իլհամ Ալիևն ադրբեջանցի գիտնականներին հանձնարարել էր ուսումնասիրել և աշխարհին ներկայացնել «Արևմտյան Ադրբեջանը»։ Մասնավորապես, նա հայտարարել էր, որ «Արևմտյան Ադրբեջանը պատմական ադրբեջանական երկրամաս է, իսկ քաղաքների ու գյուղերի անվանումներն ադրբեջանական ծագում ունեն»։ Այս մասին հոդված է հրապարակել «Գեղարդ» հիմնադրամը։ «Օգտակարը» հաճելիի հետ համատեղելով՝ ադրբեջանցի գիտնականները մեծ եռանդով անցել են Ալիևի հանձնարարությունը կատարելու և հատկացվող ֆինանսական միջոցները յուրացնելու գործին։ Ընդ որում` կարևոր չեն հիմնավորումները, պատմական աղբյուրներն ու օբյեկտիվությունը։ Սխեման աշխատում է հետևյալ կերպ․ «հետազոտության» համար անհրաժեշտ է ընտրել ՀՀ տարածքում գտնվող պատմամշակութային որևէ օբյեկտ, անվանել այն աղվանական կամ թյուրքական, ասել, որ հայերը յուրացրել են դա, և նյութը պատրաստ է, գումարն էլ՝ յուրացված։ Նման օրինակներից է Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի Ա․ Բաքիխանովի անվան Պատմության ու ազգաբանության ինստիտուտի աշխատակից Ֆաիկ Իսմայիլովի հոդվածը ՀՀ Արագածոտնի մարզում գտնվող Ամբերդ ամրոցի մասին, որը հրապարակել է Ադրբեջանի «Ազերթաջ» պետական լրատվական գործակալությունը։ Ավելորդ է նշել, որ հոդվածը կառուցված է կեղծ և անտրամաբանական պնդումների վրա։ Այն սկսվում է նախաբանով, որում նկարագրվում է, որ ժամանակին թյուրքական ժողովուրդները պաշտում էին երկնային աստվածություններին և հետևաբար ձգտում էին իրենց ճամբարները կառուցել բարձրադիր վայրերում։ Եվ քանի որ Ամբերդն էլ բարձրադիր վայրում է կառուցված, ուրեմն այն աղվանական ճարտարապետության նմուշ է (ժամանակակից ադրբեջանական պատմագրությունը փորձում է ադրբեջանական անցյալի մեջ միաձուլել թյուրքական և աղվանական բաղադրիչները)։ Ինչ վերաբերում է Ամբերդի տարածքում 11-րդ դարում հայ իշխան Վահրամ Պահլավունու կառուցած Վահրամաշեն Կաթողիկե եկեղեցուն, ապա, ըստ ադրբեջանցի գիտաշխատողի, այն նման է Գանձասարի եկեղեցուն։ Ըստ Իսմայիլովի տրամաբանության՝ քանի որ հայկական Գանձասարը նույնպես «աղվանական» է և նման է Վահրամաշեն եկեղեցուն, վերջինս էլ նույնպես «աղվանական» է։ Եկեղեցու պատերի հայերեն գրությունների առկայությունն էլ իր «բացատրությունն» ունի․ «հայերը դրանք ավելացրել են 20-րդ դարի սկզբին՝ ամրոցը յուրացնելու նպատակով»,- ասում է ադրբեջանցի հեղինակը։ Եվ երրորդ «փաստարկը»՝ 11-րդ դարում` Պահլավունիների օրոք, կառուցված բաղնիքը 20-րդ դարում ստեղծված «Ադրբեջանի բաղնիքային ճարտարապետության յուրահատուկ տիպիկ օրինակներից մեկն է»։ Իրականում Ամբերդ ամրոցն՝ իր հարակից շինություններով, ո՛չ ադրբեջանական է, ո՛չ թյուրքական (չնայած որոշ ժամանակ գտնվել է սելջուկյան տիրապետության տակ), ո՛չ էլ աղվանական։ Ամբերդի հիմնադրման ստույգ ժամանակաշրջանը հայտնի չէ: Որոշ գիտնականներ այն վերագրում են կիկլոպյան, ոմանք էլ` ուրարատական և վաղմիջնադարյան ժամանակաշրջաններին: Պեղումների և պատմահնագիտական ուսումնասիրությունների հիման վրա Ամբերդ ամրոցը թվագրվում է 10-13-րդ դարերով: Ըստ պատմական աղբյուրների՝ Ամբերդի շինարարությունն սկսվել է 7-րդ դարում Կամսարական իշխանների կողմից: 10-րդ դարում այն պատկանել է Պահլավունի իշխաններին և եղել Բագրատունյաց թագավորության ռազմապաշտպանական կարևոր հենակետերից մեկը։ Ամրոցին էր վերապահված Անի քաղաքի պաշտպանական համակարգի պատասխանատու դերերից մեկը: Հետագայում Ամբերդն անցել է Զաքարյաններին, այնուհետև Վաչուտյանների օրոք դարձել է այդ իշխանական տան վարչական կենտրոնը: «Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցն ընդգրկում է ճարտարապետական հետևյալ կառույցները՝ միջնաբերդը կամ իշխանական դղյակը և դղյակի մուտքը, պարիսպները, Արքաշենի և Ամբերդաձորի դարպասները, Կաթողիկե Վահրամաշեն եկեղեցին (1026 թ.), մատուռը, ձիթհանը, խմելու ջրի ցանցն ու ջրամբարները, բաղնիքը (10-11-րդ դդ.), գաղտնուղիներն ու ամրոցի ներսում այլ շինություններ:
    19:15
    31.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Իրանում նոր դեսպան ունենք
    ՀՀ նախագահի հրամանագրով Իրանի Իսլամական Հանրապետությունում նոր դեսպան է նշանակվել։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի. Գրիգոր Հակոբյանին նշանակել Իրանի Իսլամական Հանրապետու-թյունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Թեհրան)»,- ասվում է հրամանագրում։
    19:05
    31.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հրդեհ է բռնկվել Գյումրի քաղաքի շենքերից մեկի շքամուտքում
    Հոկտեմբերի 31-ին` ժամը 11:12-ին, Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գյումրի քաղաքի Մինաս Ավետիսյան փողոցի թիվ 5 շենքի շքամուտքում: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:22-ին, մարվել՝ 11:34-ին: Այրվել է թիվ 5 շենքի մուտքի փայտե դուռը (մոտ 2 քմ): Փրկարարները տարհանել են 20 բնակչի․ Գ․ Թ․-ին (ծնված 1950 թ.) շտապօգնության աշխատակիցները ցուցաբերել են առաջին բուժօգնություն և ծխահարման նախանշաններով հոսպիտալացրել բժշկական կենտրոն:
    19:00
    31.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Հրաձգության Եվրոպայի ֆեդերացիայի նախագահի հետ քննարկվել են Երևանում կայանալիք առաջնության անցկացմանը վերաբերող հարցեր
    ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր հանդիպել է հրաձգության Եվրոպայի ֆեդերացիայի նախագահ Ալեքսանդր Ռատների հետ՝ քննարկելու Երևանում 2026 թվականին կայանալիք Եվրոպայի մեծահասակների առաջնության անցկացմանը վերաբերող հարցեր։ Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը և Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի նախագահ Արթուր Հովհաննիսյանը: Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել Ալեքսանդր Ռատներին այցի համար՝ նշելով, որ ՀՀ կառավարության համար հրաձգության Եվրոպայի մեծահասակների առաջնության անցկացումը մեծ պատասխանատվություն է: Նախարարի խոսքով՝ Հայաստանը միջազգային մրցաշարեր անցկացնելու հաջողված փորձ ունի, և 2025 թվականին ևս մեր երկրում նախատեսվում են միջազգային 4 խոշոր մրցաշարեր: «Մենք շատ ուրախ ենք այս առաջնությունը Երևանում անցկացնելու հնարավորության համար և պատրաստակամ ենք այն բարձր մակարդակով կազմակերպելու գործում: Մեզ համար սա նաև համագործակցության, այս սպորտաձևը Հայաստանում զարգացնելու հնարավորություն է»,- ասել է Ժաննա Անդրեասյանը: Նրա խոսքով՝ ՀՀ կառավարությունը հետևողական քայլեր է ձեռնարկում սպորտային ենթակառուցվածքների զարգացման, մարզիկների խրախուսման, առողջ ապրելակերպի խթանման ուղղություններով, և միջազգային համագործակցության շրջանակում կատարվող աշխատանքը ևս կնպաստի այս ուղղությամբ աշխատանքի բարելավմանը: Հրաձգության Եվրոպայի ֆեդերացիայի նախագահ Ալեքսանդր Ռատները շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և Երևանում մրցաշարի անցկացման հանգամանքը կարևորել ոչ միայն պատշաճ կազմակերպման և լավագույնս ներկայանալու, այլև մարզաձևի նկատմամբ հետաքրքրության բարձրացման առումով: Երևանում կայանալիք հրաձգության Եվրոպայի մեծահասակների առաջնությանն ընդառաջ՝ Ալեքսանդր Ռատներն այցելել է նաև Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր՝ ծանոթանալու մրցաշարի անցկացման պայմաններին։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև մրցաշարի կազմակերպմանն առնչվող աշխատանքային մի շարք հարցեր:
    18:45
    31.10.24
    Ավելին
  • Հայլուր
    Հայլուր 18։30 Կապը կորել է 3 հայ ընտանիքի հետ՝ Վալենսիայում. իսպանական ողբերգություն
    Հայլուր 18։30 Կապը կորել է 3 հայ ընտանիքի հետ՝ Վալենսիայում. իսպանական ողբերգություն
    18:30
    31.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    «Մենք պիտի լինենք Թուրքիայի նահանգ, որ հանգիստ ապրենք» ասելուն մնացել է 1-2 տարի. Գեղամյան
    ««Խաղաղության» հաստատման կեղծ խայծով Թուրքիան հասնելու է հայկական պետականության լիարժեք դեմոնտաժին»,- նման կարծիք է հայտնել պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանը։ Ըստ նրա, այդ փուլը մեկնարկել է 2020 թ. նոյեմբերին, երբ հայությունը (և հատկապես ազգային վերնախավը) տվեց դա անելու համաձայնությունը` տարբեր պատճառներով ու պատրվակներով հանդուրժելով դե-ֆակտո թուրքամետների իշխանությանը: «Այս գործընթացի վերջին հանգրվանը այսպես կոչված «խաղաղության պայմանագիրը» չէ, վերջին փուլը` մենք ենք լինելու` գաղթի ճանապարհին: Իսկ որ Հայաստանի դե-ֆակտո իշխանությունը էս փուլը մինչև վերջ իրականացնելու է, դրանում կասկած չունենաք: «Մենք պիտի լինենք Թուրքիայի նահանգ, որ հանգիստ ապրենք» ասելուն մնացել է 1-2 տարի»,- գրլ է Վ.Գեղամյանը։
    18:15
    31.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Ծանրորդ Վալերիկ Մովսիսյանը՝ Եվրոպայի Մ20 տարեկանների առաջնության բրոնզե մեդալակիր
    Հայաստանի ծանրամարտի պատանեկան հավաքականի անդամ, 89 կգ քաշային Վալերիկ Մովսիսյանը բրոնզե մեդալ է նվաճել Լեհաստանում ընթացող Մ20 և Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում՝ երկամարտում ցույց տալով 339 կգ արդյունք, հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։ Պոկում վարժությունում Մովսիսյանը երկու հաջող մոտեցում է կատարել՝ գլխավերևում պահելով նախ 150, ապա 155 կգ կշռող ծանրաձողը: Այս վարժությունում նա փոքր արծաթե մեդալ է նվաճել: Հրում վարժությունում Մովսիսյանը երկու հաջող մոտեցմամբ ցույց է տվել 184 կգ արդյունք: Ավելի վաղ, Հայաստանի պատանեկան հավաքականի անդամ, 81 կգ քաշային Նարեկ Մկրտչյանը երկամարտի 341 կգ արդյունքով (150+191 կգ) դարձել էր Մ20 տարեկանների առաջնության ոսկե մեդալակիր: Պոկում վարժությունում Մկրտչյանը երեք հաջող մոտեցմամբ ցույց էր տվել 150 կգ արդյունք և նվաճել վարժության փոքր բրոնզե մեդալը: Հրում վարժությունում հայ ծանրորդը դարձյալ հաջող էր կատարել բոլոր մոտեցումներն ու 191 կգ արդյունքով արժանացել փոքր ոսկե մեդալին: Պատանեկան հավաքականի կազմում հաղթողի կոչմանն արժանացել էր նաև 76 կգ քաշային Աննա Ամրոյանը՝ երկամարտի 228 կգ արդյունքով դառնալով Եվրոպայի Մ20 տարեկանների առաջնության ոսկե մեդալակիր: Պոկում վարժությունում Ամրոյանը, գլխավերևում պահելով 100 կգ կշռող ծանրաձողը, արժանացել էր փոքր բրոնզե մեդալին, իսկ հրում վարժությունում 128 կգ արդյունքով դարձել էր փոքր ոսկե մեդալակիր: Հայաստանի մյուս ներկայացուցիչ, 81 կգ քաշային Կարեն Մարգարյանը երկամարտի 333 կգ արդյունքով (150+183 կգ) բրոնզե մեդալ էր նվաճել Մ23 տարեկանների առաջնությունում: Եվրոպայի Մ20 տարեկանների առաջնությունում հաղթողի կոչմանն արժանացել էին նաև Ալեքսանդրա Գրիգորյանը (55 կգ) և Ժորա Գրիգորյանը (55 կգ): Պատանիների 61 կգ քաշային կարգում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Ռաֆիկ Մինասյանը, երկամարտում ցույց տալով 264 կգ արդյունք, դարձել էր արծաթե մեդալակիր (119 + 145 կգ): Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում հաղթողի կոչմանն արժանացել էին 61 կգ քաշային Գառնիկ Չոլակյանը և 73 կգ քաշային Գոռ Սահակյանը։
    18:00
    31.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Կասեցվել է լավաշի արտադրամասի արտադրական գործունեությունը
    ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչների կողմից Հուսիկ անհատ ձեռնարկատեր Խաչատրյանին պատկանող հացի (լավաշի) արտադրամասում (Կոտայքի մարզ, ք․ Հրազդան) իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ բնույթի խախտումներ: Այսպես. - արտադրամասի առաստաղներն ու այլ կառուցվածքներն ապահով չեն եղել, չեն կանխարգելել կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը և մասնիկների թափվելու հնարավորությունը, - սանհանգույցի դուռը բացվել է դեպի արտադրական շինություն, - նախամուտքում չեն եղել կախիչներ աշխատանքային համազգեստների համար և ձեռքերը լվանալու համար նախատեսված լվացարաններ: Արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է մինչև խախտումների վերացնելը, սահմանվել է ժամկետ:
    17:45
    31.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ե՞րբ կլինի Ադրբեջանում կայանալիք COP29-ին Հայաստանի՝ մասնակցել-չմասնակցելու մասին որոշումը
    Ազգային ժողովում 2025 թվականի բյուջեի քննարկումից հետո արտգործնախարար Արարատ Միրզոյանը կարճ զրույց ունեցավ լրագրողների հետ: Պատասխանելով հարցին, թե ե՞րբ կլինի Ադրբեջանում կայանալիք COP29-ին Հայաստանի՝ մասնակցել-չմասնակցելու մասին որոշումը՝ արտգործնախարարն ասաց. «Մինչև COP29»: Անդրադառնալով դիտարկմանը, թե մասնակցելով ՀՀ-ն լեգիտիմացնում է այդ համաժողովն անցկացնելու Ադրբեջանի իրավունքը՝ Միրզոյանը նշեց. «Լեգիտիմացնելու հարց չկա, մենք օգնել ենք, որ COP29-ն լինի Բաքվում»:
    17:35
    31.10.24
    Ավելին
  • Միջազգային
    ԱՄՆ-ի զգուշացումները և «Հըզբոլլահի» սպառնալիքները. Իսրայելը 2-րդ Գազա է դարձնում Լիբանանը
    Իսրայելական բանակը Լիբանանի հարավային գյուղերի բնակիչներին կոչ է արել լքել տները՝ նախազգուշացնելով «Հըզբոլլահի» վրա նոր հարձակումների մասին: Իսրայելցի զինվորականները պահանջել են նաև, որ Լիբանանի հարավում գտնվող պաղեստիցի փասխտականների ամենամեծ ճամբարից ևս տարհանվեն մարդիկ:
    17:30
    31.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց իմ արդարացման դատավճիռը. Արսեն Բաբայան
    Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց արդարացման դատավճիռը։ Արդարացվածն այս անգամ ես եմ։ Այս մասին իր էջում գրել է փաստաբան, ԱԺ աշխատակազմի նախագահի բախկին տեղակալ Արսեն Բաբայանը։ Նա, մասնավորապես, նշել է. «Իմ վերաբերյալ քրեա–քաղաքական գործով, որը սկսվել էր դեռևս 2019 թվականից, այսօր վերաքննիչ հակակոռուպցիոն քրեական դատարանի որոշմամբ արդարացվելս մնաց անփոփոխ: Այս գործը, որով ես դարձա այս իշխանությունների առաջին քաղբանտարկյալներից մեկը, ինձ համար ունեցավ մեծ նշանակություն։ Հենց այս գործի շրջանակներում ու պատճառով ձեռք բերեցի այնպիսի մարդկանց, որոնց բացակայությունն իմ կյանքում այլևս չեմ պատկերացնում։ Բայց այս գրառումս այլ մարդկանց մասին է, մեր համայնքի մասին է, փաստաբանների։ Ես մեծ սիրով ու առանձնահատուկ ոգևորությամբ շաաատ շնորհակալություն եմ հայտնում փաստաբաններին, որոնք այս տարիներին, առաջին պահից մինչև վերջ եղել են կողքիս ու պաշտպանել են ինձ և հասել հաջողության․ Շնորհակալություն եմ հայտնում իմ միլիոն տարվա ընկեր, առաջինը կողքիս հայտնված Լուսինե Մարտիրոսյանին, հենց նույն օրը Լուսինեի հետ պաշտպանությունս ստանձնած, էլի իմ միլիոն տարվա ընկեր Ռուբեն Մելիքյանին, այնուհետև պաշտպանությունս ստանձնած լավագույն փաստաբբերից Երվանդ Վարոսյանին ու Լուսինե Սահակյանին, շատ մեծ շնորհակալություն եմ հայտնում իմ մյուս լավ ընկեր փաստաբան Գայանե Պապոյանին, մարդ, ում ճանաչելուս առաջին րոպեից միացել է իմ պաշտպանական թիմին ու արդեն ինքնուրույն շարունակել պաշտպանությունս նաև վերաքննիչ ատյանում ու գրանցել հաջողություն։ Իմ սիրելի ընկերներ, լավագույն փաստաբաններ, ես բոլորիդ սիրում եմ շատ–շատ ու էլի շատ։ Հ․Գ․ փաստաբանական գործունեությանս ընթացքում իմ ամենասիրելի քրեական գործը եղել է հենց իմ վերաբերյալ գործը, քանի որ ես այդ գործով բացարձակ ոչինչ չեմ արել։ Անգամ մինչև հիմա էլ չգիտեմ, թե քրեական օրենսգրքի իմաստով ի՞նչ էին ուզում ինձանցից»։
    17:16
    31.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Վայոց ձորում պարեկի նկատմամբ բռնություն գործադրելու վարույթով մեղադրանք է ներկայացվել նույն մարզի 41–ամյա բնակչին
    ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են ոստիկանության ծառայողին վիրավորելու, նրա նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի մի շարք հանգամանքներ, ինչպես նաև ենթադրյալ հանցագործությունը կատարած անձի ինքնությունը, ով Վայոց ձորի մարզի բնակիչ է՝ ծնված 1983 թ․։ «2024 թ. հոկտեմբերի 22-ին` ժամը 19:58-ին, «Վայոց Ձորի» բժշկական կենտրոնից հաղորդում էր ստացվել այն մասին, որ Գետափ բնակավայրի Կենտրոնական փողոցում քաղաքացու կողմից ծեծի ենթարկվելու հետևանքով «Աջ ոտքի ծնկան հոդի շրջանի փակ վնասվածք» ախտորոշմամբ բուժհաստատություն է տեղափոխվել ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայող: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված օրը Գետափ բնակավայրի Կենտրոնական փողոցում ծառայություն իրականացնելու ընթացքում՝ ժամը 19։00-ի սահմաններում, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայողներին է մոտեցել Վայոց ձորի մարզի 41-ամյա բնակիչը՝ ոչ սթափ վիճակում, և սկսել անհարկի վիճաբանել նրանց հետ։ Տղամարդը, չենթարկվելով հակաիրավական վարքագիծ չդրսևորելու վերաբերյալ պարեկների հորդորներին, շարունակել է նույն վարքագիծը՝ հնչեցնելով հայհոյանքներ: 41-ամյա տղամարդը, մոտենալով պարեկային ծառայողներից մեկին, վիրավորական արտահայտություններ է հնչեցրել նրա հասցեին և քաշքշել նրան։ Տեսնելով այս ամենը՝ պարեկային մյուս ծառայողը արցունքաբեր գազ է կիրառել նրա նկատմամբ, որից հետո նրանց է մոտեցել մոտ 10 քաղաքացի և խոչընդոտել պարեկների օրինական գործողությունները: Քաշքշոցի ժամանակ 41-ամյա տղամարդը հրել է պարեկներից մեկին, որի հետևանքով վերջինս վայր է ընկել առվի մեջ և ոտքը հարվածել բետոնե հատվածին: 41-ամյա տղամարդու գործողությունների արդյունքում վնասվել և պատռվել է նաև պարեկային մյուս ծառայողի լուսաանդրադարձիչ բաճկոնը և ձեռքի ռադիոկայանի միացման կոճակը: Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին՝ 41–ամյա տղամարդու նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որը բավարարվել է, և տղամարդուն մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով, 452-րդ հոդվածի 1-ին մասով և 3-րդ մասերով։ Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ մեղադրյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին, սակայն դատարանի որոշմամբ վերջինիս նկատմամբ կիրառվել է համակցված՝ տնային կալանք և բացակայելու արգելք: Նախաքննությունը շարունակվում է։ Միջոցներ են ձեռնարկվում միջադեպի մյուս մասնակիցների ինքնությունը պարզելու, նրանց գործողություններին իրավական գնահատական տալու ուղղությամբ»,- նշված է ՔԿ հաղորդագրության մեջ։ Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    17:06
    31.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Թայվանում «Քոնգ ռեյ» սուպերթայֆունի պատճառով մեկ մարդ է զոհվել
    Առնվազն մեկ մարդ է զոհվել Թայվանում մոլեգնող «Քոնգ ռեյ» սուպերթայֆունի հետևանքով։ Հարյուրավոր թռիչքներ չեղարկվել են, խափանվել է երկաթուղային հաղորդակցությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին։ «Քոնգ Ռեյ» սուպերթայֆունը, որը խոշորագույնն է 1996 թվականից ի վեր, Թայվանի արևելյան ափ է հասել է տեղական ժամանակով մոտավորապես 13:40-ին՝ առաջացնելով հորդառատ անձրևներ, հեղեղումներ ու սողանքներ: Թայֆունը հարվածել է Թաիթունգ մերձափնյա շրջանին, սակայն ուժգին քամիներ և հորդառատ անձրևներ են կղզու գրեթե ամբողջ տարածքում։ Իշխանությունները հոկտեմբերի 31-ը հայտարարել են ոչ աշխատանքային օր, ուսումնական հաստատություններում դասերը չեղարկվել են, իսկ արտակարգ իրավիճակների ծառայությունները բերվել են ուժեղացված աշխատանքային ռեժիմի։ Գրեթե 10 000 մարդ նախապես տարհանվել է վտանգի գոտում գտնվող հատվածներից։ Որոշ լրատվամիջոցներ հայտնում են նաև 73 վիրավորի մասին։ Կղզում չեղարկվել են ավելի քան 500 ավիաչվերթ և լաստանավային հաղորդակցության գրեթե 140 ուղերթ։ Բնապահպաններն աշխատում են՝ կանխելու նավթի արտահոսքը չինական բեռնանավից, որը վատ եղանակի պատճառով բախվել է ժայռերին։ «Քոնգ Ռեյ» փոթորիկը ձևավորվել է Խաղաղ օվկիանոսի արևմտյան հատվածում՝ Ֆիլիպինների մոտ, հոկտեմբերի 25-ին, իսկ հոկտեմբերի 29-ին ուժգնացել է՝ դառնալով թայֆուն:
    17:00
    31.10.24
    Ավելին