Լրահոս
2024-10-31
-
ՄիջազգայինԱՄՆ-ի զգուշացումները և «Հըզբոլլահի» սպառնալիքները. Իսրայելը 2-րդ Գազա է դարձնում ԼիբանանըԻսրայելական բանակը Լիբանանի հարավային գյուղերի բնակիչներին կոչ է արել լքել տները՝ նախազգուշացնելով «Հըզբոլլահի» վրա նոր հարձակումների մասին: Իսրայելցի զինվորականները պահանջել են նաև, որ Լիբանանի հարավում գտնվող պաղեստիցի փասխտականների ամենամեծ ճամբարից ևս տարհանվեն մարդիկ:Ավելին17:3031.10.24 -
ԻրավականՎերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց իմ արդարացման դատավճիռը. Արսեն ԲաբայանՎերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց արդարացման դատավճիռը։ Արդարացվածն այս անգամ ես եմ։ Այս մասին իր էջում գրել է փաստաբան, ԱԺ աշխատակազմի նախագահի բախկին տեղակալ Արսեն Բաբայանը։ Նա, մասնավորապես, նշել է. «Իմ վերաբերյալ քրեա–քաղաքական գործով, որը սկսվել էր դեռևս 2019 թվականից, այսօր վերաքննիչ հակակոռուպցիոն քրեական դատարանի որոշմամբ արդարացվելս մնաց անփոփոխ: Այս գործը, որով ես դարձա այս իշխանությունների առաջին քաղբանտարկյալներից մեկը, ինձ համար ունեցավ մեծ նշանակություն։ Հենց այս գործի շրջանակներում ու պատճառով ձեռք բերեցի այնպիսի մարդկանց, որոնց բացակայությունն իմ կյանքում այլևս չեմ պատկերացնում։ Բայց այս գրառումս այլ մարդկանց մասին է, մեր համայնքի մասին է, փաստաբանների։ Ես մեծ սիրով ու առանձնահատուկ ոգևորությամբ շաաատ շնորհակալություն եմ հայտնում փաստաբաններին, որոնք այս տարիներին, առաջին պահից մինչև վերջ եղել են կողքիս ու պաշտպանել են ինձ և հասել հաջողության․ Շնորհակալություն եմ հայտնում իմ միլիոն տարվա ընկեր, առաջինը կողքիս հայտնված Լուսինե Մարտիրոսյանին, հենց նույն օրը Լուսինեի հետ պաշտպանությունս ստանձնած, էլի իմ միլիոն տարվա ընկեր Ռուբեն Մելիքյանին, այնուհետև պաշտպանությունս ստանձնած լավագույն փաստաբբերից Երվանդ Վարոսյանին ու Լուսինե Սահակյանին, շատ մեծ շնորհակալություն եմ հայտնում իմ մյուս լավ ընկեր փաստաբան Գայանե Պապոյանին, մարդ, ում ճանաչելուս առաջին րոպեից միացել է իմ պաշտպանական թիմին ու արդեն ինքնուրույն շարունակել պաշտպանությունս նաև վերաքննիչ ատյանում ու գրանցել հաջողություն։ Իմ սիրելի ընկերներ, լավագույն փաստաբաններ, ես բոլորիդ սիրում եմ շատ–շատ ու էլի շատ։ Հ․Գ․ փաստաբանական գործունեությանս ընթացքում իմ ամենասիրելի քրեական գործը եղել է հենց իմ վերաբերյալ գործը, քանի որ ես այդ գործով բացարձակ ոչինչ չեմ արել։ Անգամ մինչև հիմա էլ չգիտեմ, թե քրեական օրենսգրքի իմաստով ի՞նչ էին ուզում ինձանցից»։Ավելին17:1631.10.24 -
ԻրավականՎայոց ձորում պարեկի նկատմամբ բռնություն գործադրելու վարույթով մեղադրանք է ներկայացվել նույն մարզի 41–ամյա բնակչինՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են ոստիկանության ծառայողին վիրավորելու, նրա նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի մի շարք հանգամանքներ, ինչպես նաև ենթադրյալ հանցագործությունը կատարած անձի ինքնությունը, ով Վայոց ձորի մարզի բնակիչ է՝ ծնված 1983 թ․։ «2024 թ. հոկտեմբերի 22-ին` ժամը 19:58-ին, «Վայոց Ձորի» բժշկական կենտրոնից հաղորդում էր ստացվել այն մասին, որ Գետափ բնակավայրի Կենտրոնական փողոցում քաղաքացու կողմից ծեծի ենթարկվելու հետևանքով «Աջ ոտքի ծնկան հոդի շրջանի փակ վնասվածք» ախտորոշմամբ բուժհաստատություն է տեղափոխվել ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայող: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված օրը Գետափ բնակավայրի Կենտրոնական փողոցում ծառայություն իրականացնելու ընթացքում՝ ժամը 19։00-ի սահմաններում, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայողներին է մոտեցել Վայոց ձորի մարզի 41-ամյա բնակիչը՝ ոչ սթափ վիճակում, և սկսել անհարկի վիճաբանել նրանց հետ։ Տղամարդը, չենթարկվելով հակաիրավական վարքագիծ չդրսևորելու վերաբերյալ պարեկների հորդորներին, շարունակել է նույն վարքագիծը՝ հնչեցնելով հայհոյանքներ: 41-ամյա տղամարդը, մոտենալով պարեկային ծառայողներից մեկին, վիրավորական արտահայտություններ է հնչեցրել նրա հասցեին և քաշքշել նրան։ Տեսնելով այս ամենը՝ պարեկային մյուս ծառայողը արցունքաբեր գազ է կիրառել նրա նկատմամբ, որից հետո նրանց է մոտեցել մոտ 10 քաղաքացի և խոչընդոտել պարեկների օրինական գործողությունները: Քաշքշոցի ժամանակ 41-ամյա տղամարդը հրել է պարեկներից մեկին, որի հետևանքով վերջինս վայր է ընկել առվի մեջ և ոտքը հարվածել բետոնե հատվածին: 41-ամյա տղամարդու գործողությունների արդյունքում վնասվել և պատռվել է նաև պարեկային մյուս ծառայողի լուսաանդրադարձիչ բաճկոնը և ձեռքի ռադիոկայանի միացման կոճակը: Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին՝ 41–ամյա տղամարդու նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որը բավարարվել է, և տղամարդուն մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով, 452-րդ հոդվածի 1-ին մասով և 3-րդ մասերով։ Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ մեղադրյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին, սակայն դատարանի որոշմամբ վերջինիս նկատմամբ կիրառվել է համակցված՝ տնային կալանք և բացակայելու արգելք: Նախաքննությունը շարունակվում է։ Միջոցներ են ձեռնարկվում միջադեպի մյուս մասնակիցների ինքնությունը պարզելու, նրանց գործողություններին իրավական գնահատական տալու ուղղությամբ»,- նշված է ՔԿ հաղորդագրության մեջ։ Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին17:0631.10.24 -
ԱշխարհԹայվանում «Քոնգ ռեյ» սուպերթայֆունի պատճառով մեկ մարդ է զոհվելԱռնվազն մեկ մարդ է զոհվել Թայվանում մոլեգնող «Քոնգ ռեյ» սուպերթայֆունի հետևանքով։ Հարյուրավոր թռիչքներ չեղարկվել են, խափանվել է երկաթուղային հաղորդակցությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին։ «Քոնգ Ռեյ» սուպերթայֆունը, որը խոշորագույնն է 1996 թվականից ի վեր, Թայվանի արևելյան ափ է հասել է տեղական ժամանակով մոտավորապես 13:40-ին՝ առաջացնելով հորդառատ անձրևներ, հեղեղումներ ու սողանքներ: Թայֆունը հարվածել է Թաիթունգ մերձափնյա շրջանին, սակայն ուժգին քամիներ և հորդառատ անձրևներ են կղզու գրեթե ամբողջ տարածքում։ Իշխանությունները հոկտեմբերի 31-ը հայտարարել են ոչ աշխատանքային օր, ուսումնական հաստատություններում դասերը չեղարկվել են, իսկ արտակարգ իրավիճակների ծառայությունները բերվել են ուժեղացված աշխատանքային ռեժիմի։ Գրեթե 10 000 մարդ նախապես տարհանվել է վտանգի գոտում գտնվող հատվածներից։ Որոշ լրատվամիջոցներ հայտնում են նաև 73 վիրավորի մասին։ Կղզում չեղարկվել են ավելի քան 500 ավիաչվերթ և լաստանավային հաղորդակցության գրեթե 140 ուղերթ։ Բնապահպաններն աշխատում են՝ կանխելու նավթի արտահոսքը չինական բեռնանավից, որը վատ եղանակի պատճառով բախվել է ժայռերին։ «Քոնգ Ռեյ» փոթորիկը ձևավորվել է Խաղաղ օվկիանոսի արևմտյան հատվածում՝ Ֆիլիպինների մոտ, հոկտեմբերի 25-ին, իսկ հոկտեմբերի 29-ին ուժգնացել է՝ դառնալով թայֆուն:Ավելին17:0031.10.24 -
ՏարածաշրջանԱնզուսպ էմոցիաներ, ձերբակալվածներ և դատախազի մոտ չգնացող նախագահ. իրավիճակը՝ հետընտրական ՎրաստանումՎրաստանի ոստիկանությունն այսօր 2 մարդու է ձերբակալել՝ հոկտեմբերի 26-ին խորհրդարանական ընտրությունների ժամանակ լցոնումներ անելու համար: Նրանցից մեկը Մառնեուլի նահանգային խորհրդի պատգամավոր է: Երկրորդ կասկածյալի անունը հայտնի չէ: Այսօր դատախազություն պետք է ներկայանար Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին՝ ընտրությունները կեղծելու վերաբերյալ իր հայտարարությունների համար: Սակայն Զուրաբիշվիլին չի ընդունել հրավերը՝ չնայած նրա ապացույցներին է սպասում նաև Վաշինգտոնը:Ավելին16:4531.10.24 -
ԻրավականՊարեկները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտելԼոռու մարզի պարեկները Սպիտակ համայնքի վարչական տարածքում ծառայություն իրականացնելիս ստուգման նպատակով կանգնեցրել են «Ֆորդ» մակնիշի մեքենան: Վահագնաձոր գյուղի բնակիչ 25-ամյա վարորդը մեքենայի սրահում առկա շուրջ 3,5 խմ փայտանյութի վերաբերյալ ներկայացրել է փաստաթուղթ, որում եղած տվյալները չեն համապատասխանել փայտանյութի քանակական և ժամանակագրային տվյալներին: Փայտանյութով բեռնված մեքենան տեղափոխվել է ոստիկանության հատուկ պահպանվող տարածք: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Սպիտակի քննչական բաժին: Հանգամանքները պարզվում են:Ավելին16:3531.10.24 -
Քաղաքական«Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները հանդես են եկել ԱԺ հրատապ նիստ գումարելու նախաձեռնությամբԱզգային ժողովի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններն Ադրբեջանում գտնվող ռազմագերիների և պատանդառված անձանց ազատ արձակման հարցով ԱԺ հրատապ նիստ հրավիրելու նախաձեռնությամբ են հանդես եկել։ Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը: «Հարցը նրանում է, որպեսզի Ազգային ժողովը հայտարարություն անի Բաքվում գտնվող ռազմագերիների և պատանդառված անձանց ազատ արձակման կոչով։ Նախաձեռնությունը մուտք ենք արել և, հավանաբար, նիստը տեղի կունենա նոյեմբերի 12-ին։ Այսինքն՝ հաջորդ քառօրյայում այդ նիստը տեղի կունենա»,-ասաց Սաղաթելյանը։ Նա նաև տեղեկացրեց, որ նոյեմբերի 1-ին, ժամը 14։00-ին ՀՅԴ ԳՄ-ի նախաձեռնությամբ տեղի կունենան բողոքի ակցիաներ ՄԱԿ-ի գրասենյակի, ԵԱՀԿ Մինսկի համանախագահ երկրների դեսպանատների, նաև ԱԳՆ-ի դիմաց, որոնց ընթացքում միջազգային կազմակերպություներին և Բաքվում կայանալիք COP-29-ին մասնակցել պատրաստվող պատվիրակներին կոչ կանեն ճնշումներ գործադրել Ադրբեջանի վրա, որպեսզի գերիներն ազատ արձակվեն։Ավելին16:2431.10.24 -
ՀայաստանԿ․ Պոլսի Հայոց Պատրիարքը ժամանել է Մայր Աթոռ Սուրբ ԷջմիածինՀոկտեմբերի 31-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին է ժամանել Կ․ Պոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ․ Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը։ Այս առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանները Կ․ Պոլսի Հայոց Պատրիարքին թափորով առաջնորդել են Քրիստոսահիմն Մայր Տաճար, ուր Իջման Սուրբ Սեղանի առջև կատարվել է «Հրաշափառի» արարողություն։ Ամենանապատիվ Պատրիարքին միաբանության անունից ողջունել և բարի գալուստ է մաղթել Մայր Աթոռի լուսարարապետի պաշտոնակատար Հոգեշնորհ Տ․ Հարություն վարդապետ Կիրակոսյանը։ Այնուհետև Պոլսո Հայոց Պատրիարքն իր օրհնությունն ու բարեմաղթանքներն է բերել Սուրբ Էջմիածնի միաբանությանը՝ ընդգծելով, որ հոգևոր մխիթարություն և օրհնություն է վերստին գտնվելու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում։ Ապա Վեհարանում տեղի է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Պոլսո Հայոց Պատրիարքի առանձնազրույցը: Առաջիկա օրերին Ամենապատիվ Սահակ Պատրիարքն իր մասնակցությունը կբերի Մայր Աթոռում գումարվելիք Գերագույն հոգևոր խորհրդի ժողովին:Ավելին16:1531.10.24 -
ԻրավականՔԿ-ն մանրամասներ է հայտնել Ավշարում կատվին տանջամահ անելու դեպքից (տեսանյութ)Կատվի նկատմամբ դաժան վերաբերմունք դրսևորելու համար մեղադրանք է ներկայացվել Ավշար բնակավայրի՝ ավելի վաղ ձերբակալված 51-ամյա բնակչին։ Այս մասին հայտարարություն է տարածել Քննչական կոմիտեն: Վերջինս ընդունել է իր կողմից նման արարք կատարելու փաստը, հայտնել, որ զղջում է դրա համար։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը և անձն ազատ է արձակվել արգելանքից։Ավելին16:0031.10.24 -
ՀասարակականԲյուրականի ճանապարհին Հնդկաստանի քաղաքացին մոտոցիկլետով կողաշրջվել է. նա տեղափոխվել է հիվանդանոցԱյսօր՝ հոկտեմբերի 31-ին, մոպեդի մասնակցությամբ ինքնավթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 08:15-ի սահմաններում Հնդկաստանի Հանրապետության քաղաքացի 34-ամյա Աբհիմանյու Տհաիվալապպիլը իր վարած «Yamaha» մակնիշի մոտոցիկլով Բյուրական գյուղ տանող ճանապարհին, դեռևս անհայտ հանգամանքներում կողաշրջվել է: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով մոտոցիկլավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն:Ավելին15:4531.10.24 -
ՀայլուրՀայլուր 15։30 Ավերիչ ջրհեղեղից հայերը ահռելի վնասներ են կրել Վալենսիայում. զոհերի մասին լուրեր չկանՀայլուր 15։30 Ավերիչ ջրհեղեղից հայերը ահռելի վնասներ են կրել Վալենսիայում. զոհերի մասին լուրեր չկանԱվելին15:3031.10.24 -
ՔաղաքականՓաշինյանն ԱԺ-ում փակ հանդիպում կունենա ՔՊ-ականների հետ․ News.amՎարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ հոկտեմբերի 31-ին, Ազգային ժողովում փակ հանդիպում կունենա ՔՊ–ականների հետ։ Այս մասին հայտնում է NEWS.am-ի թղթակիցը։ Նշենք, որ օրակարգում հիմնականում լինելու են ներքաղաքական հարցեր։ Սա երկուշաբթի օրը հետաձգված նիստն է, որն այսօր է կայանալու։ Նիստը տեղի է ունենալու ընդլայնված կազմով։Ավելին15:2331.10.24 -
ՀասարակականԿաթողիկոսը կոչ է հղել աշխարհի բոլոր մարդկանց միանալ նոյեմբերի 10-ին հայ գերիների համար կազմակերպվող աղոթքինԱմենայն Հայոց Կաթողիկոսը կոչ է հղել աշխարհի բոլոր մարդկանց միանալ նոյեմբերի 10-ին հայ գերիների համար կազմակերպվող աղոթքին։ ««Մենք վստահ ենք, որ Եկեղեցիների համաշխարհային խորհուրդի կողմից նախաձեռնած ընդհանրական աղոթքը կխթանի քրիստոնեական համայնքների, դիվանագիտական առաքելությունների, լրատվամիջոցների և միջազգային համապատասխան բոլոր կազմակերպությունների մասնակցությունը։ ․․․Անկեղծորեն հույս ենք տածում, որ այս հոգևոր ջանքերը կբարձրացնեն համաշխարհային իրազեկությունը շարունակվող հումանիտար ճգնաժամի վերաբերյալ և իրենց նպաստը կբերեն ճշմարտության ու արդարության վրա հիմնված խաղաղարար լուծմանը»,-նշել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը։ Արձագանքելով այս կոչին՝ Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը (ԵՀԽ) հրավիրում է նոյեմբերի 10-ին՝ Ադրբեջանում կազմակերպվող COP29 կլիմայական գլոբալ գագաթնաժողովի նախօրեին, բոլոր բարի կամքի տեր մարդկանց միանալու Հայաստանին նվիրված աղոթքի օրվան՝ հանուն խաղաղության հաստատման, փախստականների աջակցության և գերիների ազատ արձակման։ 2020թ․ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին Արցախի դեմ իրականացված ռազմական ագրեսիան, դրան հաջորդած Լաչինի միջանցքի տասնամսյա շրջափակումը և 2023թ․ սեպտեմբերին շուրջ 120․000 հայերի տեղահանումը իրենց հայրենի երկրից մնում է հրատապ խնդիր։ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը ևս միացել է աղոթքի օրվա կոչին։ «Կոչ ենք անում բոլոր կրոնական համայնքներին, միջազգային կառույցներին և բարի կամքի տեր մարդկանց միանալ մեր աղոթքին՝ միաժամանակ զորացնելով ջանքերը պահանջելու համար բոլոր հայ գերիների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը Բաքվից։ ․․․Մենք հիշեցնում ենք COP29 գագաթնաժողովին մասնակցող միջազգային հանրությանը, որ արդարությունը և խաղաղությունը սերտորեն փոխկապակցված են և չի կարելի իրարից զատել։ Մենք չենք կարող պահանջել կլիմայական արդարություն՝ առանց դատապարտելու մարդու իրավունքների խախտումները»,-նշել է Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը։ ԵՀԽ արձանագրում է, որ COP29-ը եզակի հնարավորություն է, որպեսզի կոչ արվի 23 հայ գերիների, ինչպես նաև Ադրբեջանի բանտերում գտնվող ադրբեջանցի քաղաքական բանտարկյալների և լրագրողների անվերապահ ազատմանը։ ԵՀԽ-ի նախագահ Բ. Դոկտոր Հայնրիխ Բեդֆորդ-Շտրոմը՝ ընդգծելով, որ Հայաստանը կարիքն ունի մեր աղոթքների, մասնավորաբար ասել է. «Քրիստոնեական հավատքը ուղեկցել է հայ ժողովրդին Հայ Առաքելական Եկեղեցու հիմնադրումից ի վեր՝ 301 թվականից․․․Ապագան անորոշ է»։ Բեդֆորդ-Շտրոմն նշել է, որ Աստված կառաջնորդի հայ ժողովրդին, և մենք կարող ենք միանալ Աստծուն մեր աղոթքներով․ «Մեր աղոթքները կհասնեն նրանց սրտերին և հոգիներին ու կզորացնեն նրանց»։ ԵՀԽ-ի գլխավոր քարտուղար Ռ․ Պրոֆ․ Դոկտոր Ջերի Պիլայը կոչ է արել բոլոր եկեղեցիներին միանալ աղոթքին և դիմել միջազգային հանրությանը շարունակելու աջակցության ցուցաբերումը։ «Մենք մնում ենք աղոթական համերաշխության մեջ Հայ Առաքելական Եկեղեցու և Հայաստանի էկումենիկ գործընկերների հետ»,-ասել է Դոկտոր Ջերի Պիլայը՝ վերահաստատելով իրենց կոչն ուղղված արդար և կայուն խաղաղության՝ միջազգային հումանիտար և մարդու իրավունքների օրենքներին համապատասխան։ ԵՀԽ-ն նոյեմբերի 10-ին՝ Ժնևում, ժամը 17:00-ին Սուրբ Պետրոսի տաճարում կկազմակերպի մասնավոր աղոթքի արարողություն՝ հայ համայնքի հետ համագործակցաբար։ Բարեգութ Աստված, դիմում ենք քեզ հայ ժողովրդի համար։ Շնորհակալություն ենք հայտնում այն բոլոր շնորհների համար, որոնցով օրհնել ես նրանց. ամուր հավատքով, հոյակերտ եկեղեցիներով, ոգեշունչ արարողություններով, արվեստի և մշակույթի բնագավառում բացառիկ տաղանդներով, ինչպես նաև տոկունությամբ՝ հաղթահարելու պատմության ընթացքում բոլոր մարտահրավերները։ Քեզ ենք ներկայացնում այն ցավը, որը մռայլեցնում է նրանց կյանքը այս օրերին, ռազմական ագրեսիայի զոհ դարձած սիրելիների համար հոսող արցունքները, նրանց անորոշությունն ու մտավախությունն ապագայի հանդեպ, ովքեր ստիպված էին լքել իրենց տները և պատերազմում ավերված սրբազան եկեղեցիների կորուստը։ Դու աշխարհի լույսն ես։ Առաքիր քո լույսը բոլոր տառապող սրտերին ու կրկին ու կրկին ոգեշնչիր նրանց հավատքի, սիրո և հույսի քո ոգով»։Ավելին15:1731.10.24 -
ՄիջազգայինՌուսների մասշտաբային գրոհը՝ Խարկովում և Ուկրաինայի ԱԹՍ-ներով հարձակումը՝ ՌԴ 8 շրջանների վրաՈւկրաինացիները կամիկաձե անօդաչու թռչող սարքով հարվածներ են հասցրել Բերդյանսկի նավահանգստին: Այս մասին հայտնել է Զապորոժիեի՝ Ռուսաստանի նշանակած իշխանությունները: 3 մարդ է վիրավորվել: Ռուսական կողմը նշում է, որ Ուկրաինայի զինված ուժերը կիրառել են մեծ քանակությամբ վնասակար տարրերով արկեր: Բերդյանսկի դպրոցներն ու մանկապարտեզները այսօր չեն աշխատի։ Իշխանությունները բնակիչներին հորդորում են մնալ տանը, հայտնում է Զապորոժիեի շրջանի քաղաքապետարանը։Ավելին15:0731.10.24 -
ՔաղաքականՎերջերս ենք գլխի ընկել, որ շամպայնն ի սկզբանե ոչ թե խմիչքի անուն է եղել, այլ ռեգիոնի. ՓաշինյանՄենք վերջերս ենք գլխի ընկել, որ շամպայնն ի սկզբանե ոչ թե խմիչքի անուն է եղել, այլ ռեգիոնի, նույն էլ՝ կոնյակը: Այս մասին կառավարության նիստի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը: «Այսօր, երբ խոսում ենք, որ շատ ուղղություններով արտահանման խնդիրներ ունենք, դրանց մի մասը կապված է այս երևույթի հետ: Մենք գալիս ենք սովետական շոմպայն սպառողական կուլտուրայից: Մենք ոչ թե պետք է աշխատենք այն ուղղությամբ, որ փարձենք մեկին ապացուցելու, որ շամպայնը մենք ենք ստեղծել, այլ պետք է արձանագրենք, որ նման բան ի բնե չէր կարող լինել, քանի որ շամպայնը ոչ թե փրփրուն գինին է, այլ այն փրփրուն գինին է, որն արտադրվում է Շամպայն ռեգիոնում աճեցված խաղողից, նույն էլ՝ կոնյակը։ Դա վերաբերում է այն բրենդին, որն արտադրված է Կոնյակ ռեգիոնում ստացված խաղողից: Սրանք բաներ են, որոնք առաջին հայացքից հասանելի չեն, բայց առանց այսպիսի հարցերի առերեսվելու ու դրանց լուծում տալու, հնարավոր չէ ժամանակակից տնտեսություն ունենալ: Հիմա, օրինակ, կոնյակը Ֆրանսիայի համար ոչ նյութական արժեք է, և այսօր այն երկրները, որոնք Ֆրանսիա չեն, բայց ասում են՝ գիտեք մենք ինչ կոնյակ ունենք, կողքից քմծիծաղ է առաջացնում: Դա մոտավորապես միջպետական ճանապարհին՝ Դիլիջանի ջերմուկ չունեք պատմության նման բան է և սա շատ խայտառակ բան է»,- նշեց նա:Ավելին15:0031.10.24 -
ՔաղաքականԹոշակների բարձրացում 2025 թվականի բյուջեով չի նախատեսվել․ Վահե ՀովհաննիսյանԱԺ-ի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ այս մասին ասաց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։Ավելին14:5231.10.24 -
ՔաղաքականՆախկին զինծառայողները կկարողանան վերադառնալ ծառայության՝ առանց կենսաթոշակի իրավունքը կորցնելուՀայաստանի ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների ներկայացրած նախագիծը, որով սահմանվում է, որ կենսաթոշակ ստացող նախկին զինծառայողները կարող են որոշ զորամասերում կրկին անցնել պայմանագրային զինծառայության՝ պահպանելով կենսաթոշակ ստանալու իրավունքը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ պատգամավորներ Արմեն Խաչատրյանի և Անդրանիկ Քոչարյանի կողմից ներկայացված «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացում կատարելու մասին և «Պետական կենսաթոշակի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ներկայացրեց Արմեն Խաչատրյանը: «Զինված ուժերի համալրման գործընթացում մարտական խնդիրներ կատարող զորամասերը զինվորական ծառայության ուղի և համապատասխան անհրաժեշտ մասնագիտական ունակություններ ունեցող, սակայն զինվորական ծառայությունից զորացրված և երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ ստացող անձանցով համալրելու գրավչություն ապահովելու նկատառումներից ելնելով՝ անհրաժեշտություն է առաջացել նման զորամասերում կրկին պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու ցանկություն ներկայացնելու դեպքում այդ անձանց պայմանագրային զինվորական ծառայության ընդունելիս՝ իրավունք վերապահել պահպանել երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունքը։ Զորամասերի ցանկը կսահմանվի պաշտպանության նախարարի հրամանով՝ կանոնակարգելով նաև ծառայության նշանակման պայմանները»,-ասաց պատգամավորը: Ընդ որում, ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով սահմանված զորամասերում պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու պարագայում երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունքը զինծառայողի համար պահպանվում է ոչ ավելի, քան «փոխգնդապետ» կոչումային դասակարգմամբ զինվորական պաշտոնի նշանակվելու դեպքում, իսկ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով սահմանված այլ զորամասում «փոխգնդապետ» կոչումային դասակարգումից բարձր կոչումային դասակարգմամբ զինվորական պաշտոնի նշանակելու կամ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով չնախատեսված այլ զորամասում ծառայության նշանակելու կամ զինծառայողին կադրերի տրամադրության տակ թողնելու դեպքերում երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարում է: Ըստ Խաչատրյանի՝ նման կարգավորման նպատակն է առաջին հերթին ապահովել միջին և ցածր օղակների զինվորական պաշտոնների համալրման գործընթացը: «Օրենքների նախագծի փաթեթի համաձայն՝ նախատեսվում է նշանակված զինվորական կենսաթոշակը չդադարելու իրավունք սահմանել նաև ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով սահմանված ՀՀ զինված ուժերի մարտական խնդիրներ իրականացնող որոշակի զորամասերում պայմանագրային զինվորական ծառայության ընդունված զինծառայողների համար, սահմանել այդպիսի զորամասում այն պաշտոնների նշանակման պայմանները, որոնց դեպքում պահպանվում է երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունքը, ներառյալ՝ այդ իրավունքի դադարեցման դեպքերը»,-ասաց պատգամավորը: Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայտնեց, որ օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ ՀՀ կառավարությունն առարկություններ չունի: «Գտնում ենք, որ առաջարկվող կարգավորումները կնպաստեն որոշակի սահմանամերձ զորամասերում միջին և ցածր օղակների զինվորական պաշտոնների համալրման գործընթացին»,-ասաց նախարարը: Նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց՝ ստանալով 88 կողմ ձայն: Նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկումը ևս կկայանա հոկտեմբերի 31-ին։Ավելին14:4531.10.24 -
ՀասարակականՀրդեհ՝ Գյումրի քաղաքում․ 20-ամյա բնակիչը հոսպիտալացվել էՀոկտեմբերի 31-ին, ժամը 11:12-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գյումրի քաղաքի Մինաս Ավետիսյան փողոցի թիվ 5 շենքի շքամուտքում: Փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:22-ին, մարվել՝ 11:34-ին: Այրվել է թիվ 5 շենքի մուտքի փայտե դուռը (մոտ 2 քմ): Փրկարարները տարհանել են 20 բնակչի․ Գ․ Թ․-ին (ծնված 1950 թ.) շտապօգնության աշխատակիցները ցուցաբերել են առաջին բուժօգնություն և ծխահարման նախանշաններով հոսպիտալացրել բժշկական կենտրոն:Ավելին14:3531.10.24 -
ՔաղաքականԵս վերադառնալու եմ ԵՊՀ․ Մենուա Սողոմոնյան«Երևանի պետական համալսարանից ինձ ապօրինաբար ազատելը վիճարկող հայցադիմումս երկարատև արհեստական ձգձգումներից հետո ի վերջո ընդունվել է դատական վարույթ»,-տեղեկացնում է «Հայաքվե» նախաձեռնության անդամ, պատմաբան Մենուա Սողոմոնյանը՚ Նա ընդգծում է. «Ես վերադառնալու եմ ԵՊՀ»։Ավելին14:2531.10.24 -
ՀասարակականԾնվել է ընտանիքի 13-րդ զավակըԾանոթացեք փոքրիկ Դանիելն է, ով իր ընտանիքի 13-րդ զավակն է, երեխայի ծնվելու լուրը հաղորդում են «Շենգավիթ» ԲԿ-ից։ 43-ամյա Քրիստինե Միքայելյանը պատմում է, որ 3 աղջիկ ունի և արդեն 10 տղա, երեխաներից ամենամեծը 22 տարեկան է: Արմավիրի մարզում բնակվող բազմազավակ ընտանիքի վերջին 4 երեխաները ծնվել են «Շենգավիթ» ԲԿ-ում: Դանիելը լույս աշխարհ է եկել «Շենգավիթ» ԲԿ մանկաբարձ-գինեկոլոգ Արման Եսայանի օգնությամբ: Փոքրիկը կշռում է 3,6 կգ, հասակը` 52սմ:Ավելին14:1531.10.24