Լրահոս

2024-11-14
  • Հասարակական
    Իրենց թայֆի, ոհմակի մասին են մտածում. ուղեվարձի եռակի բարձրացման որոշումը հունից հանում է երևանցիներին
    Երևանում տրանսպորտի թանկացումը կանխելու կոչեր են հնչեցնում ոչ միայն ավագանու ընդդիմադիր անդամները, այլև տնտեսագետները: «Հայլուր»-ի թղթակիցներն այսօր շրջել են Երևանում՝ մարդկանց կարծիքը լսելու համար: Տպավորություն է ստեղծվել, որ հիասթափության ալիք է հասունացնում Երևանում տրանսպորտի սակագնի աննախադեպ թանկացումը: Մարդիկ դժգոհ են ու բարկացած: Ինչո՞ւ պետք է տրանսպորտի համար օրը նվազագույնը 300 դրամ վճարեն, եթե ոչ աշխատավարձ է բարձրացել, ոչ թոշակ:
    23:30
    14.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանում բախվել են Mercedes-ն ու մոպեդը, վերջինը կողաշրջվել է
    Այսօր՝ նոյեմբերի 14-ին, ավտոմեքենայի և մոպեդի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20:00-ի սահմաններում Ուլնեցի - Պարույր Սևակ փողոցների խաչմերուկում բախվել են «Mercedes» մակնիշի ավտոմեքենան և մոպեդը։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով մոպեդը կողաշրջվել է, իսկ մոպեդավարին օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը օգնություն է ցուցաբերում։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մոպեդավարն, ով ազգությամբ հնդիկ է, հրաժարվել է հիվանդանոց տեղափոխվել։ Դեպքի փաստով էլ ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզում են «Mercedes»-ի վարորդի և մոպեդավարի ինքնությունը։
    23:15
    14.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    «Իրիգեյթ»-ի եկամուտները թռիչքաձև աճել են Ավինյանի բարձր պետական պաշտոն զբաղեցնելուց հետո․ պատգամավոր
    Մեկնաբանություններում տեղադրում եմ ՍիվիլՆեթի և Կազմակերպված կոռուպցիայի և հանցավորության լուսաբանման նախագծի (OCCRP) իրականացրած հետաքննության հղումը, իսկ նկարում աղյուսակն է, որը պատկերում է Ավինյանների ընտանիքի անդամներին պատկանող «Իրիգեյթ» ընկերության՝ պետբյուջե մուծած հարկերը։
    23:00
    14.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Երևանում տղամարդը գողացել է ՋՕԸ-ին պատկանող մոտ 32 միլիոն դրամ արժողությամբ մետաղյա խողովակներ
    Նոյեմբերի 13-ին Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները ստացել են տեղեկություններ, որ Երևանի Ջրաշեն թաղամասի բնակիչ 30-ամյա տղամարդը նոյեմբերի 8-ից 12-ն ընկած ժամանակահատվածում գողացել է Երևան ՋՕԸ-ին պատկանող մոտ 32 միլիոն դրամ արժողությամբ 800 մետր մետաղյա խողովակներ, որոնք նոյեմբերի 9-ին վերամբարձ կռունկով տեղափոխել են բեռնատարի կցորդի վրա և հեռացել: Ոստիկանությունից հայտնում են, որ փաստի առթիվ Էրեբունու քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, Երևան քաղաքի քրեական ոստիկանները, Էրեբունու քննչական բաժնի ծառայողների հետ համատեղ, Արարատի մարզի Այնթապ գյուղի Երևանյան խճուղու հարակից կիսակառույց շինության տարածքում գողոնը հայտնաբերել են ամբողջությամբ: Կազմված փաստաթղթերը փոխանցվել են Էրեբունու քննչական բաժին: Հանգամանքները պարզվում են:
    22:45
    14.11.24
    Ավելին
  • Քաղաքական
    Հայ-ադրբեջանական հնարավոր նոր գործարքի գաղտնիքները. Փաշինյանի նորահայտ գաղափարը Ալիևի հին ուզածն է
    Հայ-ադրբեջանական խաղաղության պայամանագիրը քննարկելու գործընթացը մինչև դեկտեմբեր հետաձգելու մասին լուրը դեռ չմարսած՝ հիմա էլ կազանյան հանդիպումից Փաշինյանի սկանդալային բացահայտումն են փորձում հասկանալ փորձագետները: Հայաստանի վարչապետի խոսքով՝ Ալիևին ռազմավարական գործարք է առաջարկել: Փաշինյանի նորահայտ գաղափարի տակ որոշ փորձագետներ տեսնում են սպառնալիք՝ հայկական բանակի գոյությանը:
    22:35
    14.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Մշակույթ
    Վերականգնվում է Փարպի գյուղի Ծիրանավոր եկեղեցին
    Փարպի գյուղի Ծիրանավորը վերականգնվում է, հայտնում է ՀՀ կառվարությունը։ Եկեղեցու հիմքերն ամրակայել են, աժմ հերթը վերաշարման աշխատանքներինն է: Կառավարությունը 300 միլիոն դրամ է նախատեսել: Նախագիծը կազմվել է այնպես, որ հին քարերը նորով փոխարինելու դեպքում անգամ վաղ միջնադարյան կառույցի ճարտարապետական տեսքը չփոխվի:
    22:30
    14.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    ՅՈւՆԵՍԿՕ-ի սկզբունքներով համամարդկային համարվող Արցախի ժողովրդի ստեղծած ժառանգությունը շարունակաբար ավերվում է
    Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրից գրեթե 10 օր անց, ՅՈւՆԵՍԿՕ-ն «Ժառանգությունը վտանգված է» նկար-ազդակով վերահաստատեց Լեռնային Ղարաբաղի մշակութային արժեքները պաշտպանելու պարտավորությունը՝ մշակութային ժառանգության հաշվառման նպատակով առաջարկելով առաքելություն ուղարկել տարածաշրջան, որը ՅՈւՆԵՍԿՕ-ի կանոնադրության համաձայն հնարավոր է միայն երկու կողմերի՝ Հայաստանի և Ադրբեջանի (Արցախի Հանրապետությունը միջազգայնորեն ՄԱԿ-ի կողմից ճանաչված չլինելու պատճառով չի կարող ճանաչվել որպես կողմ) համաձայնությամբ և Մինսկի խմբի համանախագահող պետությունների հետ խորհրդակցության միջոցով։
    22:15
    14.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում
    Այսօր՝ նոյեմբերի 14-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։00-ի սահմաններում «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենան Թևոսյան փողոցում վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող կին հետիոտնին։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևանի 1-03 շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է հետիոտնի մահը, այնուհետև վարորդը ահազանգել է ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն։ Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։ Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և մահացածի ինքնությունը։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վրաերթի պահին փողոցում արտաքին լուսավորությունը միացված չի եղել։
    22:05
    14.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Եվրոպական հանձնաժողովը համաձայնեցրել է Ուկրաինային 4.1 միլիարդ եվրոյի հատկացումը
    Եվրոպական հանձնաժողովը համաձայնեցրել է Ուկրաինային 4.1 միլիարդ եվրո հատկացնել Ukraine Facility ծրագրի շրջանակում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Տելեգրամ»-ի իր ալիքում այս մասին գրել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը։ Շմիգալի խոսքով՝ Եվրոպական հանձնաժողովը դրական գնահատական է տվել Ուկրաինայում իրականացված բարեփոխումներին և նշել, որ կառավարությունը կատարել է անհրաժեշտ հանձնարարականները՝ այս գումարի տրամադրման համար։ «Կառավարությունը հույս ունի, որ Եվրամիության խորհուրդը արագ կվերահաստատի որոշումը, որից հետո 2024 թվականին Ukraine Facility ծրագրի շրջանակում ընդհանուր աջակցությունը Ուկրաինային կկազմի 16.1 միլիարդ եվրո»,-նշել է Շմիգալը։ Ukraine Facility ծրագիրը Ուկրաինայի աջակցության եվրոպական ծրագիր է, որի ընդհանուր բյուջեն կազմում է 50 միլիարդ եվրո, և այն կգործի 2024-ից մինչև 2027 թվականը։
    22:00
    14.11.24
    Ավելին
  • Միջազգային
    Ռուսաստան-Իրան շահերի բախումը կվերածվի՞ սուր հակամարտության. Թեհրանում չեն հասկանում Մոսկվային
    Իրանի արտգործնախարարի հայտարարությունից հետո, թե պատրաստ է Թեհրանը եվրոպացիների հետ երկխոսել Ռուսաստանի հետ Իրանի համագործակցության վերաբերյալ, սկանդալային հայտարարություն է անում Հայաստանում Իրանի դեսպանը՝ ասելով, թե տարածաշրջանում Թեհրանի ու Մոսկվայի շահերը տարբերվում են ու կասկածի տակ է դնում Իրան-Ռուսաստան դաշնակցային հարաբերությունները: Փորձագետները վստահ են, որ Թեհրանի մտահոգությունը կապ ունի թուրք-ադրբեջանական տանդեմի «միջանցքային պլաններին» Ռուսաստանի աջակցությանը:
    21:52
    14.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության բաժանմունքներում այժմ կարելի է գրանցվել Earlyone բջջային հավելվածով
    Earlyone հավելվածը սկսել է համագործակցել ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության հետ, ինչի արդյունքում՝ այցելություններ ամրագրելը դարձել է առավել հարմար և արդյունավետ։ Այժմ այցերը կարելի է ամրագրել ` Earlyone բջջային հավելվածի միջոցով: Հավելվածում անհրաժեշտ է ընտրել «Պետական հաստատություններ» բաժինը, այնուհետև՝ «Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն» և գրանցվել Ձեր նախընտրած բաժնում՝ ընտրելով օրն ու ժամը։ Ընտրված օրը այցի ազատ ժամ չգտնելու դեպքում՝ կարող եք տեսնել մոտակա ազատ օրն ու ժամերը՝ սեղմելով համապատասխան կոճակը ։ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության հետ համագործակցության արդյունքում՝ զգալիորեն կրճատվել է այցելուների սպասման ժամանակը և հնարավոր է դարձել գրանցվել՝ հնարավորինս խուսափելով երկար հերթերից և ավելորդ ժամանակի կորստից:
    21:45
    14.11.24
    Ավելին
  • Քաղաքական
    Խայտառակ խոստովանություն, ցինիզմ, ծամածռություններ և մի աման մածուն. փորփրում է Փաշինյանը
    Փաշինյանը դարձյալ դասախոսության է վերածել «Բյուջե-2025»-ի նախագծի խորհրդարանական քննարկման՝ իրեն հատկացված ժամանակը, սկանդալային հայտարարություններ է արել Անկախության հռչակագրի և բանակի վերաբերյալ:
    21:30
    14.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    «Երևանի ՋԷԿ»-ը պարզաբանում է տարածել ՊՊԾ նախկին պետի և Ավինյանի կնոջ հոր հետ կապված միջադեպի վերաբերյալ
    Լրատվամիջոցներում առկա տեղեկատվության վերաբերյալ «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ-ն պարզաբանում է, որ Ընկերության աշխատակիցների միջև տեղի ունեցած վիճաբանությունը տեղի է ունեցել կենցաղային հարցի շուրջ և չի կրել աշխատանքային բնույթ: Այս մասին հայտնում են «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ-ից: «Տարաձայնությունն առաջացել է ոչ աշխատանքային ժամի և աշխատավայրի տարածքից դուրս: Վիճաբանության մասնակիցներից մեկը ժամանած շտապօգնության մեքենայով գնացել է հիվանդանոց, որտեղ չունենալով գանգատներ, հրաժարվել է բժշկական հետազոտություններից և վերադարձել է բնականոն աշխատանքի»,- հայտնում են ՓԲԸ-ից: Ավելի վաղ mediahub-ը գրել էր, որ այսօր առավոտյան վիճաբանություն է ծագել Երևանի ՋԷԿ-ի նորանշանակ փոխտնօրեն Սարգիս Հովհաննիսյանի և ՋԷԿ-ի անվտանգության պետ Արթուր Պահլավունու միջև, որը հետո վերածվել է ծեծկռտուքի։ ՔՆնչական կոմիտեն հայտնում է,որ դեպքի հետ կապված քրեական վարույթ է հարուցվել:
    21:23
    14.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արտակարգ դեպք՝ դպրոցներից մեկում. աշակերտի մատը մնացել էր սեղանի մեջ
    Այսօր՝ նոյեմբերի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանի հիմնական դպրոցներից մեկում: Ժամը 13:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի հիմնական դպրոցներից մեկի 5-րդ դասարանի աշակերտը մատը մտցրել է դասասեղանի վրա եղած հատուկ անցքի մեջ և չի կարողանում ինքնուրույն դուրս բերել, մատն էլ բավականին այտուցվել է, հայտնում է Shamshyan.com-ը: Փրկարարները հատուկ գործիքների կիրառմամբ մասնատել են սեղանը և անվնաս դուրս բերել աշակերտի մատը:
    21:15
    14.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Իշխանությունն արհեստականորեն նոր խմբային բախման է տանում` հակադրելով հարկ վճարողին և հայրենիքի պաշտպանին․ Աբրահամյան
    Հասարակության մեջ յուրաքանչյուր մասնագիտություն, աշխատանք իր նշանակությունն ունի և երբ առաջին խրամատում կանգնած զինվորին, սպային ժողովուրդը փառաբանում է, սրբագործում է` ինչպես Փաշինյանն է պնդում, դա որևէ ձևով չի նսեմացնում գործարարի, բժշկի, ֆինանսիստի, վարորդի աշխատանքը կամ նվիրվածությունն իր գործին ու երկրին:
    21:00
    14.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ալեն Սիմոնյանը Հունգարիայի ԱԺ նախագահի հետ քննարկել է տարածաշրջանային հետաքրքրության հարցեր
    Պաշտոնական այցով Հունգարիայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 14-ին եղել է Հունգարիայի խորհրդարանում ու հանդիպել Հունգարիայի Ազգային ժողովի պատվիրակությանը՝ երկրի ԱԺ նախագահ Լասլո Կյովերի գլխավորությամբ: Լասլո Կյովերը շնորհակալություն է հայտնել Ալեն Սիմոնյանին կատարած պաշտոնական այցի համար ու նշել, որ նման հանդիպումները մեծ խթան են հանդիսանում երկու երկրների հարաբերությունների զարգացման հարցում: ՀՀ ԱԺ նախագահն էլ շնորհակալություն է հայտնել իր հունգարացի գործընկերոջը ջերմ ընդունելության համար ու նրան պաշտոնական այցով հրավիրել Հայաստան: Զրուցակիցները քննարկել են միջխորհրդարանական համագործակցության, երկկողմ հարաբերությունների և տարածաշրջանային հետաքրքրության հարցերի լայն շրջանակ: Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի թեմային և Ադրբեջանում պահվող հայ գերիների խնդրին: Ալեն Սիմոնյանը շրջել է նաև Հունգարիայի ԱԺ շենքում և գրառում կատարել Հունգարիայի խորհրդարանի պատվավոր հյուրերի գրանցամատյանում:
    20:45
    14.11.24
    Ավելին
  • Հայլուր
    Հայլուր 20։30 Իրան-Ռուսաստան լարվածություն՝ Հայաստանի շուրջ. Մոսկվայի պահվածքը չի հասկանում Թեհրանը
    Հայլուր 20։30 Իրան-Ռուսաստան լարվածություն՝ Հայաստանի շուրջ. Մոսկվայի պահվածքը չի հասկանում Թեհրանը
    20:30
    14.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Նեռը թրաշվեց իշխանազավթումից ուղիղ 6 տարի, 6 ամիս ու 6 օր հետո․ Մելիքյան
    Հ․Գ. -Չգիտեմ՝ ով է սրանց հրահանգներ տալիս, բայց որ էդ մարդը սիմվոլիկայի մեծ սիրահար է, դա անառարկելի փաստ է»։
    20:22
    14.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    ԱՄՆ դեսպանն առաջին անգամ խաշ է համտեսել
    ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն առաջին անգամ հայկական խաշ է համտեսել։ Այս մասին հայտնել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը։ «Դեսպան Քվինն առաջին անգամ համտեսեց խաշը՝ ջերմ մթնոլորտում ծանոթանալով Հայաստանի ամենասիրված ավանդական ճաշատեսակներից մեկին»,- նշված է հաղորդագրության մեջ։
    20:15
    14.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Զինված ուժեր
    ՀՀ ՊՆ պատվիրակությունը մասնակցել է Ավստրիայի ԶՈՒ Պաշտպանական ազգային ակադեմիայում անցկացված համաժողովին
    Նոյեմբերի 11-13-ը Վիեննայում՝ Ավստրիայի զինված ուժերի Պաշտպանական ազգային ակադեմիայում, անցկացվել է «Մշակութային արժեքների պաշտպանությունը 21-րդ դարում. հետևելով զինված ուժերի համար սահմանված պահանջներին» խորագրով միջազգային համաժողովը, որին մասնակցել է նաև ՀՀ ՊՆ պատվիրակությունը՝ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արամ Թորոսյանի գլխավորությամբ: Այս մասին հայտնել են ՊՆ-ից։ Համաժողովը նվիրված էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ զինված ընդհարումների դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի 70-ամյակին և 1999 թվականի Երկրորդ արձանագրության 25-ամյակին:
    20:00
    14.11.24
    Ավելին