Լրահոս
2024-11-15
-
ՀայլուրՀայլուր 15։30 Շոկի մեջ են բանակում զոհված Նարեկի գյուղում. «էս դժոխքը ինչքա՞ն ա շարունակվելու»Հայլուր 15։30 Շոկի մեջ են բանակում զոհված Նարեկի գյուղում. «էս դժոխքը ինչքա՞ն ա շարունակվելու»Ավելին15:3015.11.24 -
ԻրավականՄեղադրյալը միայն կարող է ունենալ պաշտպան. Արամ Վարդևանյան2022 թվականի նոյեմբերի 25-ին ներկայացրեցի հրաժարական ստանձնածս քաղաքական պաշտոնից և վերադարձա փաստաբանական գործունեությանը: Այդ ժամանակ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ քրեական վարույթ առկա էր՝ դատավոր Դանիբեկյանի նախագահությամբ, և ես պաշտպանի կարգավիճակ չեմ ստանձնել: Այս մասին հակակոռուպցիոն քրեական դատարանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ հակասահմանադրական ճանաչված գործով վերաբացված դատական նիստին հայտարարեց փաստաբան Արամ Վարդևանյանը:Ավելին15:2315.11.24 -
ՀասարակականԱշտարակ-Նոր Գեղի ճանապարհին բախվել են Պաշտպանության նախարարության «Ուազ»-ն ու «ՎԱԶ 2106»-ը. կան տուժածներԱյսօր՝ նոյեմբերի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:Ավելին15:1415.11.24 -
ՀասարակականՍպասվում է անձրևՔամին՝ հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ, նոյեմբերի 16-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում մինչև 17-21մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։Ավելին15:0015.11.24 -
ԱռողջապահականԻնչպե՞ս նվազագույնի հասցնել թոքերի քաղցկեղի զարգացման ռիսկըԻնչպե՞ս նվազագույնի հասցնել թոքերի քաղցկեղի զարգացման ռիսկը․ այս մասին խորհուրդներ է տալիս ՀՀ առողջապահության նախարարությունը։ Կարևոր է հասկանալ, թե ինչն է առաջացնում թոքերի քաղցկեղ: Հայտնի են մի շարք վարքագծային գործոններ և շրջակա միջավայրի ազդեցություններ, որոնք մեծացնում են թոքերի քաղցկեղի զարգացման ռիսկը` Ծխելը թոքերի քաղցկեղի ամենատարածված ռիսկի գործոնն է, և գնահատվում է, որ պատասխանատու է թոքերի քաղցկեղի հետ կապված մահերի 80%-ից 90%-ի համար: Ծխողի մոտ թոքերի քաղցկեղի առաջացման վտանգը 15-25 անգամ ավելի է, քան չծխողի մոտ, և այդ վտանգը մեծանում է, որքան ավելանում է ծխելու տևողությունը և/կամ քանակը։ Արդյունաբերական վտանգներ. որոշ վնասակար քիմիական նյութերի ազդեցությունը մեծացնում է թոքերի քաղցկեղի առաջացման վտանգը: Պասիվ ծխելը. չծխող մարդիկ, ովքեր ենթարկվում են երկրորդային ծխի ազդեցությանը, 20-30%-ով մեծացնում են թոքերի քաղցկեղի զարգացման ռիսկը: Քանի որ ծխելը թոքերի քաղցկեղի հիմնական պատճառներից մեկն է, թոքերի քաղցկեղի առաջացման ռիսկը նվազագույնի հասցնելու լավագույն միջոցը ԾԽԵԼՈՒՑ ԽՈՒՍԱՓԵԼՆ Է: Առաջնային կանխարգելում. Եթե երբեք չեք ծխել, մի՛ սկսեք: Մի՛ խաբնվե՛ք մարքեթինգային հնարքներին, մի՛ օգտագործեք ծխախոտային ոչ մի արտադրատեսակ: Երկրորդային կանխարգելում. Եթե ծխող եք, թողե՛ք ծխելը: Ծխելու դադարեցումը ցանկացած տարիքում կարող է օգնել նվազեցնել թոքերի քաղցկեղի առաջացման վտանգը։ Խուսափե՛ք երկրորդային ծխի ազդեցությունից: Եթե դուք 55-74 տարեկան եք, և ծխել եք, շարունակում եք ծխել կամ թողել եք ծխելը, կարող եք թոքերի քաղցկեղի հայտնաբերման նպատակով պարբերաբար անցնել կրծքավանդակի ցածր դոզավորմամբ համակարգչային շետագրման հետազոտություն:Ավելին14:4515.11.24 -
ՀասարակականԵրևանում բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Toyota»-ն․ մանրամասներԱյսօր՝ նոյեմբերի 15-ին, շտապօգնության ավտոեմեքենայի մասնակցությամբ հերթական ավտովթարն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:50-ի սահմաններում Էրեբունի և Նոր Արեշ 33 փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ 32-ամյա Սերգեյ Մ.-ի վարած «Toyota» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 38-ամյա Վահագն Ղ.-ի վարած «Ford Transit» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան: Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ: Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ «Ford Transit»-ը շտապօգնության ավտոմեքենա է:Ավելին14:3015.11.24 -
ՄիջազգայինԵՄ-ն առաջին անգամ կֆինանսավորի զենքի համատեղ գնումներըԵվրամիությունն առաջին անգամ հավանություն է տվել անդամ երկրների կողմից զենքի, այդ թվում՝ հրթիռների և զինամթերքի համատեղ գնումների ֆինանսավորմանը. դրանց մի մասը հետագայում կուղարկվի Ուկրաինա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին գրում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը: Ընտրված հինգ ծրագրերն իրականացվում են «Եվրոպական պաշտպանական արդյունաբերության հզորացում՝ ընդհանուր գնումների հաշվին» (EDIRPA) մեխանիզմի շրջանակներում։ Նախաձեռնություններից յուրաքանչյուրի համար նախատեսվում է 60 մլն եվրո։ Բրյուսելում հայտնել են, որ ֆինանսավորման ընդհանուր գումարը կկազմի 300 մլն եվրո։ «Առաջին անգամ է, որ մենք ԵՄ բյուջեն օգտագործում ենք պաշտպանական արտադրանքի ընդհանուր գնումներում անդամ երկրներին աջակցելու համար», - հայտարարել է Եվրահանձնաժողովի փոխնախագահ Մարգրետե Վեստագերը: Խոսքը հակաօդային և հակահրթիռային պաշտպանության համակարգերի, ժամանակակից զրահամեքենաների և զինամթերքի ձեռքբերման մասին է։ Ինչպես պարզաբանել է AFP գործակալությունը, ներգրավվելու են երկրների խմբեր՝ մինչև ինը մասնակցով։ Ընդհանուր առմամբ, նախագծերում ներգրավված է շուրջ 20 անդամ պետություն, որոնցից մի քանիսն առաջին անգամ են մասնակցելու EDIRPA-ին։ «Ընդհանուր գնումները կամրապնդեն ԵՄ անդամ երկրներում պաշտպանական պատրաստվածությունը», - արձանագրել են Բրյուսելում: Որոշումներն ուղղված են պաշտպանական կարողությունների «կրիտիկական բացերը» վերացնելուն, որոնք խորացել են, մասնավորապես, Ուկրաինա պաշտպանական արտադրանքի տեղափոխման արդյունքում։ Ընտրված նախագծերի մեծ մասը նախատեսվում է Ուկրաինայի համար զենքի, այդ թվում՝ հակաօդային և հակահրթիռային պաշտպանության համակարգերի և զինամթերքի գնման համար։ EDIRPA-ի նախագծերի ընտրությունը կատարվել է մարտին Եվրահանձնաժողովի մրցույթի արդյունքներով։Ավելին14:1515.11.24 -
ՄիջազգայինՀարվածային դրոնների զանգվածային արտադրություն է սկսում Հյուսիսային Կորեան. Կիմ Չեն Ընը գոհ էՀյուսիսային Կորեայում փորձարկել են Կամիկաձե հարվածային դրոններ՝ Կիմ Չեն Ընի ներկայությամբ: Նա հանձնարարել է հնարավորին շուտ սկսել դրանց զանգվածային արտադրությունը: Հյուսիային Կորեայի կենտրոնական լրատվական գործակալության հաղորդմամբ՝ ժողովրդադեմոկրատական հանրապետության ղեկավարը «գոհունակություն է հայտնել նոր ԱԹՍ-ների մարտավարական և տեխնիկական բնութագրերի վերաբերյալ»։ Գործակալության հրապարակած լուսանկարներում երևում են առնվազն երկու տարբեր տեսակի անօդաչու թռչող սարքեր:Ավելին14:0415.11.24 -
ՀասարակականԺաննա Անդրեասյանն Աշտարակի N 1 հիմնական դպրոցում ծանոթացել է ԲՏՃՄ լաբորատորիաների պայմաններինԿառավարության 2021-2026 թթ. գործողությունների, ինչպես նաև ՀՀ կրթության՝ 2030 թվականի զարգացման պետական ծրագրերով նախատեսված է մինչև 2026 թվականը ՀՀ բոլոր հանրակրթական ուսումնական հաստատություններում ստեղծել բնագիտական և ինժեներական լաբորատորիաներ: 2024թ. նոյեմբերի դրությամբ ժամանակակից լաբորատոր սարքավորումներով ապահովված են ԿԳՄՍ ենթակայության 107 ուսումնական հաստատությունները, ինչպես նաև Տավուշի, Արագածոտնի, Արմավիրի, Կոտայքի, Արարատի, Գեղարքունիքի, Սյունիքի, Վայոց ձորի, Լոռու, Շիրակի մարզերի շուրջ 458 հանրակրթական դպրոցներ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն Աշտարակի թիվ 1 հիմնական դպրոցում օրերս ծանոթացել է ԲՏՃՄ լաբորատորիաներում ստեղծված պայմաններին, գույքով համալրման գործընթացին: Նախարարը նաև զրուցել է սովորողների և ուսուցիչների հետ ու հետաքրքրվել, թե որքանով են նոր լաբորատորիաները նպաստել սովորողների մոտիվացմանը և բնագիտական և ինժեներական ուղղության առարկաների հանդեպ հետաքրքրության ավելացմանը: Ուսուցիչները կարևորել են լաբորատոր նոր սարքավորումների օգտագործման կարողությունների զարգացմանը միտված վերապատրաստումների կազմակերպումը: Նրանք նաև նշել են, որ ժամանակակից լաբորատորիաների ստեղծումը էապես կխթանի բնագիտական առարկաների արդյունավետ ուսուցումը և հնարավորություն կտա որոշել սովորողի կարողունակությունների աստիճանը՝ ըստ ուսումնական առարկաների և չափորոշիչներով սահմանված վերջնարդյունքների: Ուսուցման ընթացքում լաբորատոր աշխատանքների անցկացումը կարևոր է նաև երեխայի մասնագիտական կողմնորոշման հարցում:Ավելին14:0015.11.24 -
ՀասարակականԵրևանում նույն բակում թալանել են մի քանի ավտոմեքենաԱյսօր՝ նոյեմբերի 15-ին, հերթական ավոտմեքենաների թալանման դեպքն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:30-ի սահմաններում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Հարավարևմտյան Բ2 թաղամասի 138 շենքի բնակիչներից 4 հգոի աշխատանքի գնալիս նկատել են, որ իրենց ավտոմեքենաների հայելիների ապակիները գողացել են: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, թալանված ավտոմեքենաներն են «Mustang», «Mercedes CLA 450», «Toyota Camry» և «Toyota Corolla» մակնիշի ավտոմեքենաները: Այս պահին համայնքային ոստիկանները պարզում են տուժածների ինքնությունը: Դեպքի փաստով Մալաթիա-Սեբաստիա քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:Ավելին13:4515.11.24 -
Արտաքին քաղաքականությունՎրաստանը պատրաստ է միջնորդի դեր խաղալ Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցություններում. ԿոբախիձեՎրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հերթական անգամ վերահաստատել է, որ Թբիլիսին պատրաստ է միջնորդի դեր խաղալ Երևանի և Բաքվի միջև բանակցություններում, եթե վերջիններս ցանկանան դա։ Վրաստանի վարչապետն այս մասին հայտարարել է Վրաստանի առաջին ալիքին տված հարցազրույցում։ «Եթե լինի շահագրգռվածություն, որ Վրաստանն, օրինակ, հանդես գա որպես միջնորդ կամ էլ ավելի ակտիվ ներգրավվածություն ունենա բանակցությունների ապահովման գործընթացում, մենք միշտ այդ առումով արձանագրում ենք մեր պատրաստակամությունը։ Այդ պատրաստակամությունն առկա է նաև հիմա։ Եթե համապատասխան շահագրգռվածություն լինի, մենք պատրաստ ենք մեր օգնությունն ու աջակցությունն առաջարկել մեր երկու հարևան երկրներին»,- ասել է Իրակլի Կոբախիձեն։Ավելին13:3015.11.24 -
ՔաղաքականԱվինյանի աներոջը հրմշտել են, չեն ծեծել. միջադեպը հաստատում է ՍանոսյանըՏարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը այսօր հաստատել է Երևանի ՋԷԿ-ում ՊՊԾ նախկին պետ Սարգիս Հովհաննիսյանի և Տիգրան Ավինյանի աներոջ՝ Արթուր Պահլավունու միջև երեկ տեղի ունեցած միջադեպը: «Մեդիահաբն» էր հայտնել, որ Սարգիս Հովհաննիսյան այնպես է հարվածել Պահլավունուն, որ նրան արյունլվա վիճակում տեղափոխել են հիվանդանոց։ Խորհրդարանական ամբիոնից Գնել Սանոսյանը փորձել է մեղմացնել իրավիճակը: «Ոչ թե ծեծկռտուք է եղել, այլ վիճաբանություն ու հրմշտոց»,- ասել է Սանոսյանը:Ավելին13:2715.11.24 -
ԻրավականՀամացանցով թմրամիջոցների ապօրինի շրջանառության և փողերի լվացման հերթական վարույթի նախաքննությունը, 2 մեղադրյալի մասով, ավարտվել էՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչությունում ավարտվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության, հանցավոր ճանապարհով ստացված ֆինանսական միջոցների օրինականացման վարույթի՝ երկու մեղադրյալի մասով նախաքննությունը: Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել, որ «Telegram» հավելվածի՝ շուրջ 80 էջերի միջոցով իրականացվում է թմրամիջոցների ապօրինի վաճառք։ Իրականացված ապացուցողական գործողություններով պարզվել է, որ Ջերմուկ քաղաքի 26 և Երևան քաղաքի 27-ամյա բնակիչները, այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, 2023թ․ հունվարից մինչև 2024թ․ մայիսն ընկած ժամանակահատվածում տարբեր եղանակներով, այդ թվում՝ «Telegram» հեռահաղորդակցման հավելվածում գրանցված առցանց խանութ-հարթակի միջոցով, առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացմամբ զբաղվելու նպատակով, ապահովել են թմրամիջոցների ապօրինի ձեռք բերումը, առանձնացումն ըստ քաշերի, փաթեթավորումն ու նախապես տեղադրումը թաքստոցներում: Այնուհետև թմրամիջոցների գտնվելու վայրերը լուսանկարահանվել են, ծրագրային հավելվածի միջոցով նշվել են դրանց գտնվելու վայրերի աշխարհագրական կոորդինատները և փոխանցվել թմրամիջոց ձեռք բերելու ցանկություն հայտնած և հանցակիցների կողմից փաստացի կառավարվող կրիպտոարժութային դրամապանակներին համապատասխան չափով միջոցներ փոխանցած անձանց՝ այդ կերպ իրականացնելով առանձնապես խոշոր չափերով տարբեր տեսակի թմրամիջոցների, այդ թվում՝ «Մեթամֆետամին» և «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցի ապօրինի իրացումը։ Թմրամիջոցի մի մասը՝ «Մարիխուանա» տեսակի, ինչպես նաև «Մեթամֆետամին» և «Տետրահիդրոկանաբինոլ» տեսակի թմրամիջոցների հետքեր պարունա¬կող էլեկտրոնային կշեռքները հայտնաբերվել են մեղադրյալների փաստացի բնակության վայրում կատարված խուզարկությամբ։ Բացի այդ, Ջերմուկ և Երևան քաղաքի բնակիչները, այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, «Տելեգրամ» հեռահաղորդակցման հավելվածում գործող առցանց խանութ-հարթակից թմրամիջոցներ ձեռք բերելու ցանկություն հայտնած անձանց տրամադրել են մի շարք կրիպտոարժութային դրամապանակների, այդ թվում՝ «դաշքոին» տեսակի դրամապանակի տվյալներ՝ պատվիրված թմրամիջոցի համար նախատեսված գումարը նշված դրամապանակին փոխանցելու նպատակով: Այնուհետև անձինք թմրամիջոց ձեռք բերելու նպատակով կրիպտոարժույթի փոխանակմամբ զբաղվող անձանց էլեկտրոնային դրամապանակներին կատարել են համապատասխան չափով դրամային փոխանցումներ՝ դրանք կրիպտոարժույթով փոխանակելու և վերոնշյալ անվանումով առցանց խանութ-հարթակների տրամադրած կրիպտոարժութային դրամապանակներին փոխանցելու համար։ Ապա փոխանցման անդորրագրերն ուղարկել են նշված առցանց խանութ-հարթակներին և ապօրինի ձեռք բերել պատվիրված թմրամիջոցը: Քննությամբ փաստական տվյալներ են ստացվել, որ «դաշքոին» տեսակի դրամապանակին 2023թ․ դեկտեմբերի 22-ից մինչև 2024թ․ հունվարի 31-ն ընկած ժամանակահատվածում ստացվել է 3.056.942,14 ՀՀ դրամին համարժեք 7574 ԱՄՆ դոլարի չափով «դաշքոին» տեսակի կրիպտոարժույթ: Այնուհետև հանցավոր գործունեությունից ստացված առանձնապես խոշոր չափերով գույքի հանցավոր ծագումը, իրական բնույթը թաքցնելու, հանցավոր ճանապարհով ստացված միջոցների տեղաշարժն ու տեղաբաշխումը քողարկելու, դրանց օրինական տեսք հաղորդելու նպատակով կրիպտորաժութային դրամապանակներին ստացված կրիպտոարժույթը փոխանցվել է ՀՀ տարածքում կրիպտոարժույթի փոխանակմամբ զբաղվող անձանց կողմից շահագործվող կրիպտոարժութային դրամապանակներին, որից հետո փոխակերպված ֆինանսական միջոցները, հանցակիցների հանձնարարությամբ, փոխանցվել են տարբեր էլեկտրոնային դրամապանակների, բանկային հաշիվների, կանխիկացվել կամ այլ կերպ տնօրինվել են հանցավոր գործունեությանը ներգրավված անձանց կողմից: Բացի այդ, քննությամբ հիմնավորվել է նաև, որ 2023թ․ հունվարի 9-ից մինչև 2024թ․ հունվարի 15-ը կրիպտոարժույթի կանխիկացման գործարքներով 26-ամյա երիտասարդի կողմից փաստացի շահագործվող բանկային քարտին մուտքագրվել է ընդհանուր 7495 ԱՄՆ դոլարին համարժեք 2.941.487 ՀՀ դրամ գումար: Նկարագրված եղանակով 2023թ․ հունվարից մինչև 2024թ․ մայիսն ընկած ժամանակահատվածում նշված երկու և այլ անձանց անվամբ «Իդրամ» համակարգում նույնականացված դրամապանակներին, ինչպես նաև Ջերմուկ քաղաքի բնակչի կողմից փաստացի շահագործվող բանկային քարտին փոխանցվել և նրանց կողմից տնօրինվել է հանցավոր ճանապարհով ձեռք բերված 6.574.029 ՀՀ դրամ գումար: Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա հիշյալ երկու երիտասարդներին մեղադրանք է ներկայացվել` ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 296-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով։ Ջերմուկ քաղաքի բնակչի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, որը հետագայում փոխարինվել է տնային կալանքով և գրավով՝ 2 000 000 դրամի չափով, իսկ Երևան քաղաքի բնակչի նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելք խափանման միջոցը: Վերջիններիս մասով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերն ուղարկվել են հսկող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու համար: Թմրամիջոցների ապօրինի շրջանառության շղթայում ներգրավված հնարավոր այլ անձանց մասով նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին13:1515.11.24 -
ՔաղաքականՓաշինյանը հունից դուրս եկավ. ճռռիկ-վռռիկները շարունակվում ենՆիկոլ Փաշինյանի իմիջային փոփոխությունը շոկ է եղել, կարծես, առաջին հերթին կառավարության սպասարկող անձնակազմի համար: Գործադիրի նիստերի ուղիղ հեռարձակումները սովորաբար սկսվում են վարչապետի՝ նիստերի դահլիճ մուտքով: Այսօր սափրված Նիկոլ Փաշինյանի մուտքը դահլիճ հնարավոր չի եղել տեսնել, քանի որ հեռարձակումը համացանցային հարթակներում տեղադրվել է բավականին ուշացումով: Բեղ-մորուքից հրաժարված վարչապետն ամենևին էլ լավ տրամադրություն չի ունեցել, հայտարարել է, որ իր համբերության բաժակը լցվել է: Ինքը քյասիբի ռադիո չէ, Հանրապետությունում ճռռիկներ-վռռիկներ անողները շարունակում են իրենց ճռռիկներ-վռռիկները:Ավելին13:0515.11.24 -
ՏարածաշրջանԹուրքիայում երկրաշարժ է գրանցվելԹուրքիայի կենտրոնական հատվածում 5,1 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել։ Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնից հայտնում են, որ Էպիկենտրոնը գտնվել է Ադիյաման քաղաքից 50 կմ հյուսիս-արեւմուտք, որտեղ ապրում է 223 հազար մարդ։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։Ավելին13:0015.11.24 -
ԻրավականՀայաստանը հաղթանակ է գրանցել արբիտրաժային վճռի չեղարկման գործովՆոյեմբերի 5-ին կայացվել է «Ռասիա ՖԶէ-ն և Ջ. Բորկովսկին ընդդեմ Հայաստանի Հանրապետության» թիվ ARB/18/28 չեղարկման գործով որոշումը, հայտնում է «Լուրեր»-ը։ Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոնում քննվող չեղարկման այս վարույթը հարուցվել էր հարավային երկաթուղու և արագընթաց ճանապարհի կառուցմանը վերաբերող վեճի առնչությամբ 2023 թ. հունվարի 20-ին կայացված արբիտրաժային վճռի չեղարկման նպատակով: Հայցը ներկայացվել էր Հայաստանի Հանրապետության հետ կնքված կոնցեսիոն պայմանագրերի և «Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ներդրումների փոխադարձաբար խրախուսման և պաշտպանության մասին» պայմանագրի հիման վրա: Արբիտրաժային վճռով տրիբունալն ամբողջությամբ մերժել էր Հայաստանի դեմ ներկայացված շուրջ 331 միլիոն ԱՄՆ դոլար հայցապահանջը և պարտավորեցրել հայցվորներին հօգուտ Հայաստանի փոխհատուցել շուրջ 2,8 միլիոն ԱՄՆ դոլար՝ որպես իրավաբանական վճարների և ծախսերի, այդ թվում՝ արբիտրաժային վարույթի ընթացքում Հայաստանի կրած բոլոր ծախսերի փոխհատուցում: Չեղարկման վարույթի շրջանակներում դիմումատուները հանձնաժողովից պահանջում էին չեղյալ հայտարարել արբիտրաժային վճիռը «Պետությունների և այլ պետությունների քաղաքացիների միջև ներդրումային վեճերի լուծման մասին» կոնվենցիայի 52-րդ հոդվածով նախատեսված հիմքերից երեքով՝ պնդելով որ՝ (1) տրիբունալն ակնհայտորեն գերազանցել է իր իրավասությունների շրջանակը, (2) ընթացակարգային հիմնարար կանոնից լուրջ շեղում է տեղի ունեցել, և (3) որոշման մեջ չեն նշվել դրա հիմքում դրված պատճառները: Դիմումատուների առանցքային պնդումն այն էր, որ տրիբունալը կոնցեսիոն պայմանագրերի հիման վրա ներկայացված հայցերի նկատմամբ չպետք է կիրառեր ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանված հայցային վաղեմության կանոնները, իսկ դրանք կիրառելու արդյունքում թույլ է տվել այնպիսի խախտումներ, որոնք հիմք են վճիռը չեղարկելու համար: Գրավոր դիրքորոշումների ներկայացման փուլում և լսումների ժամանակ Հայաստանը ներկայացրել է մանրամասն և համոզիչ փաստարկներ դիմումատուների պնդումների անհիմն լինելու և արբիտրաժային վճռի չեղարկման համար հիմք չհանդիսանալու վերաբերյալ: Ի վերջո, չեղարկման հանձնաժողովն ընդունելի է համարել Հայաստանի դիրքորոշումները և ամբողջապես մերժել է դիմումատուների պահանջները: Արդյունքում՝ հանձնաժողովը պարտավորեցրել է դիմումատուներին հատուցել չեղարկման վարույթի ընթացքում Հայաստանի Հանրապետության կրած իրավաբանական վճարներն ու ծախսերն ամբողջությամբ՝ ընդհանուր 382,248 ԱՄՆ դոլարի չափով: Նույն որոշմամբ Հայաստանն իրավասու է բռնագանձել արբիտրաժային վճռով բավարարված 2,8 միլիոն ԱՄՆ դոլարը չեղարկման վարույթի ընթացքում դիմումատուների կողմից հօգուտ Հայաստանի Հանրապետության ներկայացված երաշխիքից։ Չեղարկման վարույթի շրջանակներում Հայաստանի Հանրապետության շահերը ներկայացրել են՝ Alliance Law Partners իրավաբանական ընկերությունն՝ ի դեմս գործընկեր Էդվարդ (Թեդդի) Բոլդվինի, պրոֆեսոր Ֆրեդերիկ Սուղժանը և Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը: Գործի մասին տեղեկատվությունը հասանելի է Կենտրոնի կայքէջում:Ավելին12:4515.11.24 -
Մամուլի տեսությունՄամուլի տեսություն 15.11.2024Մամուլի տեսություն 15.11.2024Ավելին12:4015.11.24 -
ՀայլուրՀայլուր 12։30 Փաշինյանի համբերության բաժակը լցվեց, ցեխը կոխեց թիմին. «ոնց որ քյասիբի ռադիո լինեմ»Հայլուր 12։30 Փաշինյանի համբերության բաժակը լցվեց, ցեխը կոխեց թիմին. «ոնց որ քյասիբի ռադիո լինեմ»Ավելին12:3015.11.24 -
ՀասարակականՎերին Լարսի անցակետում շուրջ 600 հայկական բեռնատար է կուտակվելՎերին Լարսի անցակետի մոտ սահմանը հատելուն սպասող տրանսպորտային միջոցների մեկ երրորդը հայկական բեռնատարներն են։ Այս մասին են վկայում Հյուսիսային Օսեթիայի ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնի տվյալները։Ավելին12:1715.11.24 -
ՀասարակականԵրևանի Հաղթանակ թաղամաս տանող ճանապարհին բախվել են «Mazda»-ն և «Subaru»-ն. կա տուժածԵրեկ՝ նոյեմբերի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։50-ի սահմաններում Բաբաջանյան փողոցից դեպի Հաղթանակ թաղամաս («4-րդ գյուղ») տանող նորակառույց, բայց դեռ շահագործման չհանձնված ավտոճանապարհին բախվել են «Mazda» և «Subaru» մակնիշի ավտոմեքենաները։Ավելին12:0515.11.24