Լրահոս
2024-11-14
-
Արտաքին քաղաքականությունՀայաստան-Ադրբեջան ջրային պատերազմի վտանգ կամ ալեկոծություն՝ ջրային ծածուկ համագործակցության շուրջՀայաստանի շրջակա միջավայրի նախարարությունը և ջրային կոմիտեն դեռ չեն պարզել, թե ամերիկացիների աջակցությամբ հայ և ադրբեջանցի հիդրոլոգների այդ ի՞նչ խումբ է զբաղվում անդրսահմանային գետերի ջրերի կառավարման համատեղ սխեմա ստեղծելու գործով: Դրա մասին Բաքվում ԱՄՆ դեսպանն էր հայտարարել, իսկ Երևանում ամերիկյան դեսպանությունը որևէ պարզաբանում չի տալիս ու առաջարկում է դիմել Ադրբեջանում Նահանգների դեսպանություն:Ավելին19:5114.11.24 -
Արտաքին քաղաքականությունՓաշինյանը փորձում է մոլորության մեջ գցել միջազգային հանրությանը. ՀաջիզադեԱդրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն պատասխանել է նոյեմբերի 13-ին ՀՀ Ազգային ժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարությանը, թե «Ադրբեջանի Սահմանադրությունը պարունակում է տարածքային պահանջներ ընդդեմ Հայաստանի Հանրապետության, ՀՀ-ն, սակայն, Ադրբեջանի Սահմանադրությունը փոխելու հարց չի բարձրացնում»։ «Հիմքեր, թե Ադրբեջանի սահմանադրության մեջ կան Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ, ինչպես ԱԺ-ում երեկ պնդել է Փաշինյանը, չկան»,- գրել է Հաջիզադեն X-ի իր էջում։ Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչը հավելել է, թե «այս հայտարարությամբ Նիկոլ Փաշինյանը փորձում է մոլորության մեջ գցել միջազգային հանրությանը»։Ավելին19:4714.11.24 -
ՍպորտՀայաստանի հավաքականի հայտացուցակը Ավստրիայի հետ խաղին. բասկետբոլի ԱԱՀայաստանի բասկետբոլի հավաքականի մարզչական շտաբը հրապարակել է այն բասկետբոլիստների անունները, որոնք պետք է նախապատրաստվեն աշխարհի առաջնության նախընտրական փուլի` Ավստրիայի հետ Երևանում կայանալիք հանդիպմանը։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից: Հայաստանի հավաքական. Անդրե Սպայթ Մկրտչյան, Դանիել Կիրակոսյան, Դանիել Գևորգյան, Տիգրան Մկրտումյան, Ալեքսեյ Չիժենոկ, Յուրա Մելիքյան, Քրիս Զոնս, Զակ Տավիտյան, Գաբրիել Աճեմյան, Արտյոմ Թավաքալյան, Ալբերտ Թադևոսյան, Արկադի Մկրտիչյան, Քրիստիան Վիտալ, Կարեն Մելիքյան: Երկարատև ընդմիջումից հետո հավաքական է վերադառնում Արտյոմ Թավաքալյանը։ Փորձառու բասկետբոլիստն ազգային թիմում հանդես է եկել 2016-17 թվականներին։ Առաջին անգամ ազգային հավաքականի կազմում պաշտոնական խաղին կարող է մասնակցել Դանիել Գևորգյանը, որը վերջին տարիներին արդյունավետ խաղ է ցուցադրում Երևանի «Ուրարտուի» կազմում։ Ազգային հավաքականի նորեկներից է նաև Դանիել Կիրակոսյանը։ 19-ամյա Կիրակոսյանն ամռանը ընդգրկված էր 20 տարեկանների հավաքականի կազմում և արդյունավետ խաղ ցուցադրեց երիտասարդական հավաքականի ստուգողական հանդիպումներում, ապա ազգային թիմի կազմում մասնակցեց օգոստոսին Աբու Դաբիում կայացած միջազգային մրցաշարին։ Ազգային հավաքականի պաշտոնական խաղերում իր նորամուտը կարող է նշել նաև Հայաստանի մինչև 16 և 18 տարեկանների հավաքականի նախկին խաղացող Ալեքսեյ Չիժենոկը, որը ներկայում հանդես է գալիս Ռուսաստանի Սուպերլիգայում։ Առաջին անգամ Հայաստանի հավաքական է հրավիրվել իտալական «Տորտոնա» ակումբի ամերիկացի խաղացող Քրիստիան Վիտալը։ Վերջինս այս տարի ստացել է ՀՀ քաղաքացիություն և կարող է ներկայացնել Հայաստանի հավաքականը, սակայն Վիտալը և հավաքականի առաջատար բասկետբոլիստ Քրիս Զոնսը համարվում են նատուրալիզացված խաղացողներ, ուստի, ըստ ՖԻԲԱ-ի կանոնադրության, նրանցից միայն մեկը կարող է լինել հայտացուցակում։ Գեորգի Ղազանչյանի գլխավորությամբ Հայաստանի հավաքականը նոյեմբերի 15-ից կսկսի ուսումնամարզական հավաքը, որը կկայանա Օլիմպավանում։ Մարզչական շտաբում ընդգրկված են նաև Արեգ Վաթյանը և Միքայել Պողոսյանը։ Հայաստան-Ավստրիա հանդիպումը կկայանա նոյեմբերի 24-ին:Ավելին19:3614.11.24 -
ՔաղաքականԳրետա Թունբերգն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրՇվեդ բնապահպան, ակտիվիստ Գրետա Թունբերգը, ով ժամանել է Հայաստան՝ բոյկոտելով Բաքվում անցկացվող COP29-ը, այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Նրան դիմավորեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը և ուղեկցեց դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: ՀՑԹԻ-ի տնօրենն անդրադարձ կատարեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմություններին՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև: Գրետա Թունբերգը անմար կրակի մոտ մեկ րոպե լռությամբ հարգեց Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը: Էդիտա Գզոյանը հյուրին ուղեկցեց Հուշապատի մոտ, որի հետնամասում հատուկ խորշերի մեջ ամփոփված են 19-րդ դարավերջին և 20-րդ դարասկզբին թուրքական կառավարության իրագործած հայերի զանգվածային կոտորածների և ցեղասպանության դեմ իրենց բողոքի ձայնը բարձրացրած օտարազգի մի շարք հասարակական, քաղաքական գործիչների, մտավորականների և միսիոներների գերեզմաններից վերցված հողով լի փոքր սափորները: Գրետա Թունբերգը մեծ հետաքրքրությամբ լսեց հատկապես շվեդ միսիոներուհի Ալմա Յուհանսոնի հայանպաստ գործունեության մասին: Բնապահպան ակտիվիստը շրջեց նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, որտեղ ՀՑԹԻ-ի էքսկուրսավար Էլեն Հակոբյանի ուղեկցությամբ ծանոթացավ մշտական և ժամանակավոր ցուցադրություններին, որից հետո գրառում կատարեց թանգարանի մատյանում: Այցի ավարտին ՀՑԹԻ տնօրեն Էդիտա Գզոյանը պատվավոր հյուրերին նվիրեց Հայոց ցեղասպանության, արցախյան հիմնահարցի մասին գրքեր:Ավելին19:2814.11.24 -
ՀասարակականԱրձանագրվել են շմոլ գազից թունավորման դեպքերՏաքանալ` պահպանելով զգուշությունը. արձանագրվել են շմոլ գազից թունավորման դեպքեր։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցված վիճակագրության համաձայն՝ հանրապետությունում շմոլ գազի թունավորումների դեպքերից վերջին 3 տարում գրանցվել է 10 զոհ։ 2022 թ. գրանցվել է շմոլ գազից թունավորման 294 դեպք, զոհվել՝ 7, տուժել` 633 քաղաքացի, 2023 թ.՝ 286 դեպք, զոհվել է 1, տուժել` 643 քաղաքացի 2024 թ. 10 ամսում գրանցվել է 216 դեպք, զոհվել է 2, տուժել` 498 քաղաքացի։Ավելին19:1514.11.24 -
ՀասարակականՄարդատար մեքենան բախվել է բեռնատար գնացքին․ մեկ մարդ հոսպիտալացվել էՆոյեմբերի 14-ին՝ ժամը 11։40-ի սահմաններում, բեռնատար գնացքի և մարդատար ավտոմեքենայի բախում է տեղի ունեցել, ինչի հետևանքով մեկ մարդ հոսպիտալացվել է։ Ճանապարհատրանսպորտային պատահարը տեղի է ունեցել Քաղսի գյուղի և Չարենցավան-Հրազդան հատվածում, երբ ամենագնացը ճանապարհային նշաններով և հայելիներով հագեցած չհսկվող անցումով հայտնվել է գնացքի երթուղու վրա։ Չնայած լոկոմոտիվային բրիգադի ձեռնարկած միջոցառումներին, ձայնային ազդանշաններին և արտակարգ արգելակմանը՝ բախումից խուսափել չի հաջողվել: Բախման հետևանքով էլեկտրաքարշը վնասվել է, բեռնատար գնացքը դուրս է բերվել երկաթուղային կայարանների միջև ընկած ճանապարհի հատվածից լրացուցիչ շարժակազմի օգնությամբ։ Նոյեմբերի 13-ի լույս 14-ի գիշերը՝ կեսգիշերին մոտ, Զոդ-Վարդենիս հատվածում, ճանապարհային երթևեկության կանոնների խախտմամբ, մարդատար ավտոմեքենան դուրս է եկել գծանց, ինչի հետևանքով վրաերթի է ենթարկվել ավելի քան 1600 տոննա կշռող բեռնատար գնացքի կողմից: Վարորդի կիրառած արտակարգ արգելակումը չի կանխել վթարը։ Ըստ նախնական վարկածի՝ մարդատար ավտոմեքենայի վարորդը եղել է ոչ սթափ վիճակում: Անցած տարվա ընթացքում «Հարավկովկասյան երկաթուղի» գնացքների հետ ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը հասել է 11 դեպքի, ինչը նախորդ տարվա նույն ցուցանիշը գերազանցում է 3 դեպքով: «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը ևս մեկ անգամ հորդորում է ավտոտրանսպորտի վարորդներին՝ պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները երկաթուղային գծերն անցնելիս/հատելիս, ինչը թույլ կտա պահպանել քաղաքացիների կյանքն ու գույքը:Ավելին19:0214.11.24 -
ՔաղաքականՄիրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարարի հետՀայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից: Զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգի և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: Անդրադարձ է կատարվել առաջիկա միջոցառումներին:Ավելին18:5114.11.24 -
ՀասարակականԺաննա Անդրեասյանն ընդունել է «Հանուն կրթության համընդհանուր քարոզարշավի» կազմակերպության պատվիրակությանըՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է «Հանուն կրթության համընդհանուր քարոզարշավի» կազմակերպության պատվիրակությանը՝ գլոբալ համակարգող Գրանտ Կասոավանյետեի գլխավորությամբ: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Ժաննա Անդրեասյանը, ողջունելով հյուրերին, տեղեկացրել է՝ Հայաստանի կրթական համակարգը բարեփոխումների ակտիվ շրջափուլում է, և այս ուղղությամբ միջազգային գործընկերների հետ բազմաթիվ ծրագրեր են իրականացվում: Նրա խոսքով՝ ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը, ինչպես նաև դրա իրականացմանն ուղղված գործողությունները միտված են հավասարապես հասանելի և որակյալ կրթության կազմակերպմանը: Ներկայացնելով կրթության ոլորտի բարեփոխումները` նախարարը նշել է, որ հանրակրթության պետական նոր չափորոշիչը 2021-2022 ուսումնական տարվանից փորձնական ներդրվել է Տավուշի մարզի դպրոցներում, իսկ այժմ արդեն ընթացքի մեջ է փուլային ներդրման գործընթացը հանրապետության բոլոր դպրոցներում: Անդրադառնալով ՀՀ-ում կրթության բովանդակության բարելավման խնդրին` նախարարը նշել է, որ Համաշխարհային բանկի իրականացրած անկախ գնահատման զեկույցի համաձայն՝ նոր չափորոշչով սովորողների շրջանում երկու տարվա ընթացքում կրթության դինամիկայի 6 ամսվա աճ է գրանցվել: ԿԳՄՍ նախարարը կարևորել է նաև հայկական կրթական ծառայություններն արտահանելու նախաձեռնությունը` առանձնացնելով «Թումո», COAF-ի SMART կենտրոններ, «Արմաթ» լաբորատորիաների ծրագրերը: Հանդիպման ընթացքում Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է նաև միջին մասնագիտական և արհեստագործական, ինչպես նաև բարձրագույն կրթության բարեփոխումները, «Ակադեմիական քաղաք» ծրագիրը: «Հանուն կրթության համընդհանուր քարոզարշավի» կազմակերպության պատվիրակության ղեկավար Գրանտ Կասոավանյետեն շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել՝ Հայաստանը կազմակերպության կարևոր և ակտիվ անդամներից է: Գրանտ Կասոավանյետեն ընդգծել է՝ իրենց հիմնական նպատակն է ապահովել որակյալ կրթության հասանելիություն յուրաքանչյուրի համար՝ անկախ սոցիալական, տնտեսական կամ աշխարհագրական պայմաններից։ Հանդիպմանը կարևորվել է նաև քաղաքացիական հասարակության ակտիվ դերակատարությունը կրթական բարեփոխումների գործում։ Այս համատեքստում ԿԳՄՍ նախարարը նշել է, որ ոլորտային կարևոր ռազմավարական փաստաթղթերն ու նախագծերը քաղհասարակության հետ քննարկվում են` ապահովելով մասնակցային գործընթաց: ԿԳՄՍ նախարարին կից գործում են նաև հասարակական և աշակերտական խորհուրդներ, և պարբերաբար գումարվում են նիստեր՝ քննարկելու կարևոր օրենսդրական նախագծերն ու բարեփոխումները: «Հանուն կրթության համընդհանուր քարոզարշավը» կրթության ոլորտում քաղաքացիական հասարակությունը ներկայացնող խոշորագույն կազմակերպություններից է, որին անդամակցում են բոլոր տարածաշրջանների շուրջ 120 երկրներ (այդ թվում՝ Հայաստանի Հանրապետությունը 2003 թվականից) և միջազգային կազմակերպություններ։ Կազմակերպությունը հիմնադրվել է 1999 թվականին և համարվում է կրթության իրավունքների պաշտպանության ամենամեծ միջազգային ցանցերից մեկը։Ավելին18:4214.11.24 -
ՀայլուրՀայլուր 18։30 Ցինիկ հայտարարություններ է անում «ապազգային տարր» Փաշինյանը ԱԺ-ումՀայլուր 18։30 Ցինիկ հայտարարություններ է անում «ապազգային տարր» Փաշինյանը ԱԺ-ումԱվելին18:3014.11.24 -
ՀասարակականՆիկոլ Փաշինյանը սափրվել է (տեսանյութ)Վարչապետ նիկոլ Փաշինյանը սափրվել է։ Այս մասին տեղեկանում ենք նրա հրապարակած կադրերից, որին կից գրել է․ «Ողջույն սպիտակամորուս»։Ավելին18:2014.11.24 -
ԱշխարհՖիլիպիններում մոլեգնում է «Ուսագի» թայֆունը«Ուսագի» թայֆունը հասել է Ֆիլիպինների հյուսիսարևելյան ափ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Associated Press-ը: Թայֆունը ֆիլիպինյան արշիպելագի ամենամեծ կղզու՝ Լուսոնի Կագայանի նահանգ է հասել ցերեկը։ Թայֆունի գոտում քամու առավելագույն արագությունը կազմել է 49 մ/վ։ Քամու պոռթկումները հասել են 66 մ/վ-ի։ Օդերևութաբանները նախազգուշացնում են տեղատարափների և սողանքների մասին։ Ափամերձ շրջաններում փոթորկալից ալիքների բարձրությունը կարող է հասնել երեք մետրի։ Նախօրյակին իշխանությունները տարհանել են ավելի քան 20 000 բնակչի։ Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն՝ թայֆունը կշարունակի շարժվել հյուսիսարևմտյան ուղղությամբ, այնուհետև՝ դեպի Թայվան։ Վերջին երեք շաբաթվա ընթացքում «Ուսագի»-ն Ֆիլիպիններում մոլեգնող արդեն հինգերորդ թայֆունն է։ Այս շաբաթվա սկզբին Ֆիլիպիններին հարվածել էր «Տորաջի» թայֆունը:Ավելին18:1514.11.24 -
ՀասարակականԵրևանում հնդիկների վիճաբանությունն ավարտվել է դանակաhարությամբ․ վիրավnրներ կանՀոկտեմբերի 25-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։25-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Կոմիտասի պողոտայի 49 հասցեում մի խումբ հնդիկ քաղաքացիների միջև վիճաբանություն է առաջացել, որի հետևանքով մեկ անձ դանակահարվել է, իսկ մյուս անձն էլ ունի քերծվածքներ: Րոպեներ անց Հերացու անվան 1-ին համալսարանական հիվանդանոցից հայտնել են, որ նշված հասցեից «կրծքավանդակի ծակած վերք» ախտորոշմամբ շտապօգնության 04 խումբը իրենց մոտ բուժօգնության է տեղափոխել Հնդկաստանի Հանրապետության քաղաքացի 29-ամյա Հարինդեր Սինգհ Հարինդեր Սինգհին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նույն օրը՝ ժամը 03։20-ի սահմաններում «Երևան» բժշկական կենտրոնից ոստիկանության Արաբկիրի բաժին են զանգահարել և հայտնել, որ նշված հասցեից վիճաբանության հետևանքով իրենց մոտ բուժօգնության են դիմել Հնդկաստանի Հանրապետության քաղաքացիներ 26-ամյա Սինգ Սուքվիր Ջագսինգը՝ «ձախ դաստակի թիկնային մակերեսի սալջարդ վերք» ախտորոշմամբ և 27-ամյա Սինգ Գուներ Կաղմիռը՝ «աջ դաստակի առաջին երկրորդ միջմատային տարածքի կտրած վերք, ափի կտրած վերք» ախտորոշմամբ: Տեղում պարզվել է, որ նույն օրը նշված հասցեում Հ. Սինգհը վիճաբանել է ալկոհոլի ազդեցության տակ գտնվող ոմն Շուքվիրի հետ, ով վիճաբանության ընթացքում կտրող-ծակող գործիքով մի քանի անգամ հարվածներ է հասցրել Հ. Սինգհին՝ պատճառելով նշված վնասվածքը: Քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Ս.Ջանգսինգին մարմնական վնասվածք պատճառել է նաև 28-ամյա Գովիդ Ստնամ Սինգ Կումարը, ով տարված բացատրական աշխատանքների արդյունքում նույն օրը՝ ժամը 17։30-ի սահմաններում, ներկայացել է ոստիկանության Արաբկիրի բաժին: Դեպքի փաստով ոստիկանության Արաբկիրի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք ձերբակալված Գովիդ Ստնամ Սինգ Կումարի և Շ.Սինգհի հետ միասին ներկայացվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին։Ավելին18:0014.11.24 -
ՄիջազգայինԹուրքիայում վայնասուն է. Թրամփը իշխանության է բերում հայամետներիՍպիտակ տուն վերադառնալ պատրաստվող Դոնալդ Թրամփը կամաց-կամաց ձևավորում է կաբինետը, որտեղ շատ հայամետներ կան, բայց որոնք նաև տարածաշրջանի մյուս երկրների նկատմամբ կոշտ դիրքորոշում ունեն: ԱՄՆ հաջորդ պետքարտուղարը 53-ամյա Մարկո Ռուբիոն է լինելու, որը հայտնի է Իրանի դեմ պատժամիջոցները խստացնելու իր ելույթներով:Ավելին17:5314.11.24 -
ԻրավականԱնձին մեղադրանք է ներկայացվել՝ թմրանյութերի վաճառքով զբաղվող համացանցային հարթակները գովազդելու համար․ ՔԿ-ն զգուշացնում էՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում բացահայտվել է թմրամիջոցների վաճառքով զբաղվող սոցիալական հարթակների գովազդով զբաղվելու և այդ նպատակով պատերին համապատասխան գրառումներ պատկերելու դեպք։ Մասնավորապես, քննությամբ պարզվել է, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայողները 2024թ. նոյեմբերի 11-ին՝ ժամը 05:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Ա. Տիգրանյան փողոցում նկատել են մի քաղաքացու, ով պարեկային ծառայողներին տեսնելուն պես ձեռքերից հանել է ձեռնոցները և նետել գետնին: Վերջինս տեղափոխվել է ոստիկանության Արաբկիրի բաժին, որտեղ պարզվել է ինքնությունը, ապա նա ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին, որի կողմից կայացվել է հանցագործություն կատարելու հիմնավոր կասկածի հիմքով անձին ձերբակալելու որոշում։ Իրականացված միջոցառումների արդյունքում տվյալներ են ստացվել այն մասին, որ տղամարդը իր մոտ առկա վահանակի և գունավոր փչովի ներկի միջոցով Երևան քաղաքի Արմենուհի Տիգրանյան 12/3 հասցեում գտնվող պարսպի վրա վերարտադրել է տարատեսակ թմրամիջոցների վաճառքով զբաղվող համացանցային հարթակի վերաբերյալ տեղեկություններ՝ նպատակ ունենալով անձանց շրջանում առաջացնել հետաքրքրություն թմրամիջոցների, դրանց տեսակների, արժեքների և ձեռքբերման եղանակների նկատմամբ՝ այդ կերպ, իրացնելու նպատակով, գովազդելով թմրամիջոցներ: Նախաքննության ընթացքում իրականացվել են մի շարք քննչական և վարութային գործողություններ, այդ թվում՝ զննվել է տելեգրամյան այն ալիքը, որի հասցեն վերոհիշյալ անձը գրել է դեպքի վայրում գտնվող պարսպի պատին. քննությամբ փաստվել է, որ հիշյալ հասցեով գրանցված տելեգրամյան էջի՝ առայժմ անհայտ օգտատերը (օգտատերերը) զբաղվում է թմրանյութերի վաճառքով՝ նշելով թմրանյութի տեսակը, քաշը և գինը: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել և վերցվել են թիթեղյա վահանակ՝ կապույտ գույնի ներկով ներկված հիշյալ էջի տվյալների գրառմամբ, փչովի ներկի տարա, ձեռնոց՝ կապույտ ներկանման հետքերով, իսկ դեպքի վայրում առկա պարսպի տարբեր հատվածներում հայտնաբերվել են նույն ներկով արված գրառումներ։ Նշանակվել է համապատասխան փորձաքննություն: Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա նշված անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 1-ին մասով, և նրան ներկայացվել է մեղադրանք: Միջնորդություն է հարուցվել դատարան՝ մեղադրյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին, որը բավարարվել է մասնակիորեն. դատարանի որոշմամբ նրա նկատմամբ կիրառվել է տնային կալանք: Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ նշված տելեգրամյան ալիքի օգտատիրոջ ինքնությունը, ինչպես նաև գովազդվող թմրամիջոցների ձեռք բերման աղբյուրը (աղբյուրները) պարզելու ուղղությամբ: Ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը տրվել են հանձնարարություններ: Քննչական կոմիտեն հերթական անգամ տեղեկացնում և զգուշացնում է, որ Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների ցանկացած եղանակով գովազդը քրեականացված է և նույնացված է իրացնելու նպատակով դրանց ապօրինի շրջանառությանը։ «Նման հանցավոր արարքի կատարման համար որպես պատիժ նախատեսվում է նվազագույնը ազատազրկում՝ երեքից վեց տարի ժամկետով։ Ուստի՝ հորդորում ենք ձեռնպահ մնալ նման արարք կատարելուց»,-ասվում է հաղորդագրությունում: Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին17:4714.11.24 -
ՔաղաքականՊետք է փոխել Հայաստանում հաստատված անսկզբունք և անհայրենիք կառավարիչների իշխանությունը և վերադառնալ ազգային շահերի օրակարգ․ ԶաքարյանԱՄՆ նախագահական և այլ պետական ինստիտուտներում ընտրությունները ևս ցույց են տալիս նեոլիբերալիզմի նահանջը և պահպանողականության աճող պահանջարկը: Դա հույսեր է ներշնչում, որ հնարավորություն կստեղծվի դադարեցնել աշխարհում ստեղծված քաոսը, ու քաղաքականությունը կրկին կարող է վերադառնալ պայմանավորվածությունների ու շահերի նկատմամբ փոխադարձ հարգանքի դաշտ: Բայց դա պահանջելու է շատ ժամանակ, ահռելի ջանքեր և քաղաքական հետևողականություն: Դոնալդ Թրամփի Ամերիկան, իմ կարծիքով, կարող է ընդգծված դրական ազդեցություն ունենալ նաև Հայաստանի ազգային շահերի, դրանց շուրջ միջազգային քաղաքական ու բարոյական աջակցության հարցերում:Ավելին17:4114.11.24 -
ԻրավականԱրձանագրվել է 14 պատահար. 2 մարդ զոհվել է, 16-ը՝ վիրավորվելԸստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ նոյեմբերի 13-14-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 111 դեպք, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես, բացահայտվել է թմրանյութի հայտնաբերման՝ 26, տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 14, ֆիզիկական ներգործության` 10, անձնական ունեցվածքի գողության՝ 7, հոգեկան ներգործության՝ 6, մարմնական վնասվածք պատճառելու՝ 5, զենք–զինամթերքի առգրավման, սառը զենքի հայտնաբերման, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու, բնակարանային գողության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման ու կեղծ փաստաթղթի՝ 3-ական, վստահված գույքի հափշտակման, խարդախության, թմրանյութի իրացման, խոշտանգման, համակարգչային հափշտակության ու ապօրինի ձեռնարկատիրական գործունեության՝ 2-ական, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունների չկատարման, անհետաձգելի միջամտության որոշման պահանջները խախտելու, ինքնիրավչության, անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու, շինարարական աշխատանքի պաշտպանության կամ անվտանգության ապահովման կանոնները խախտելու, ծնողից երեխային ապօրինի բաժանելու և պետական ունեցվածքի գողության՝ 1-ական դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 2 և մարմնական վնասվածք պատճառելու 1 դեպք։ Հայտնաբերվել է 5 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 3-ը։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 4 դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 14 պատահար. 2 մարդ զոհվել է, 16-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։Ավելին17:3214.11.24 -
ՄիջազգայինՍիրտը խառնում է Գրետա Թունբերգի. ակտիվիստը Երևանում է՝ ընդդեմ Բաքվի սարսափելի հանցագործություններիԱդրբեջանական նավթից կախումն է փակում շատ երկրների բերանները, որոնք ոչ միայն չեն դատապարտում Արցախում Ադրբեջանի էթնիկ զտումները, այլև ողջունում են կլիմայի փոփոխության COP29-ի անցկացումը Բաքվում: Այդ մասին այսօր Երևանում «Ադրբեջանի ագրեսիայի ազդեցությունը մարդու իրավունքների և շրջակա միջավայրի պաշտպանության վրա» թեմայով համաժողովի ժամանակ ասել է շվեդ հայտնի բնապահպան Գրետա Թունբերգը։Ավելին17:2314.11.24 -
ՄիջազգայինՄիջուկային օբյեկտները չպետք է դառնան ռազմական գրոհների թիրախ․ Գրոսին Թեհրանում էՄիջուկային օբյեկտները երբեք չպետք է ենթարկվեն ռազմական հարձակումների: «ՌԻԱ Նովոստի» գործակալության փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին, որը գտնվում է Թեհրանում։Ավելին17:1514.11.24 -
ՔաղաքականՓաշինյանն ու ԵՆԲ փոխնախագահը կարևորել են «Հյուսիս-հարավ»-ի, Երևանի էներգաարդյունավետության բարձրացման ծրագրերըՎարչապետը կարևորել է ՀՀ Կառավարության և ԵՆԲ-ի միջև արդյունավետ համագործակցությունը, այդ թվում՝ ճանապարհաշինության, ենթակառուցվածքների զարգացման, էներգետիկայի, ջրային ոլորտի և այլ ուղղություններով:Ավելին17:0014.11.24 -
ԱռողջապահականՊատվաստումներն ավելի հասանելի դարձնելու նպատակով Երևանում գործում են շարժական պատվաստումային կետեր. ՀՀ ԱՆԳրիպով չհիվանդանալու և դրա բարդություններից խուսափելու համար շատ կարևոր է պատվաստվելը: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ Պատվաստումներն ավելի հասանելի դարձնելու նպատակով Երևանում գործում են նաև շարժական պատվաստումային կետեր յուրաքանչյուր աշխատանքային օր` ժամը 11:00-ից մինչև 16:00-ը։ Գրիպի դեմ պատվաստվելու համար կարող եք դիմել առողջության առաջնային պահպանման օղակ:Ավելին16:5214.11.24