Լրահոս

2024-11-15
2024-11-14
  • Img default alt hy
    Հայաստան
    Հայկական պատվիրակությունն այցելել է Իրանի Չաբահար նավահանգիստ
    Աշխատանքային այցով Իրանի Իսլամական Հանրապետությունում գտնվող ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Չաբահար նավահանգիստ: Ինչպես տեղեկացրին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից, նավահանգստի և ծովագնացության կազմակերպության գլխավոր տնօրեն Ղասեմ Ասգյարին, ինչպես նաև Սիստան և Բելուջիստանի փոխնահանգապետ Ջավադ Սեփահին նախարարի տեղակալին են ներկայացրել նավահանգստի կարողություններն ու համապատասխան ենթակառուցվածքները: Նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը փաստել է, որ Հայաստանի կառավարությունը վարում է տնտեսության, այդ թվում՝ նաև միջազգային հաղորդակցային ուղիների դիվերսիֆիկացման քաղաքականություն։ Ըստ աղբյուրի՝ «Խաղաղության խաչմերուկ» նախագծի համատեքստում նախարարի տեղակալը կարևորել է Չաբահար նավահանգստի դերն ու նշանակությունը: Հայկական պատվիրակությունը շրջայց է կատարել նավահանգստում, ծանոթացել առկա հնարավորություններին և առևտրային հեռանկարներին: Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ-ից ԻԻՀ ժամանած մասնավոր ներդրողներ, որոնք իրենց հարցերն են ուղղել իրանական կողմին, ծանոթացել գործող պայմաններին, անդրադարձել հնարավոր համագործակցության հեռանկարներին։
    23:58
    14.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Շինծու մեղադրանքով քրեաքաղաքական հետապնդման ենթարկված Սուրիկ Հովհաննիսյանն այսօր արդարացվեց․ փաստաբանը մանրամասներ է հայտնում
    Փաաստաբան Արսեն Բաբայանը գրել է․ «ՀՅԴ Վայոց ձորի մարզի կառույցի ներկայացուցիչ Սուրիկ Հովհաննիսյանը, ով մեղադրվում էր ընդդիմադիր հավաքներին անձանց մասնակցության համար նյութապես շահագրգռելու մեջ՝ արդարացվեց հենց նախաքննության փուլում։ Պաշտպանյալս, Սուրիկ Հովհաննիսյանը, ուղիղ հինգ ամիս ակնհայտ ապօրինությամբ ենթարկվել է քրեաքաղաքական հետապնդման։ Ուղիղ մեկ ամիս գտնվել է բանտային կալանքում, երեք ամիս` տնային կալանքում։ Այս շինծու մեղադրանքով հետապնդման հենց առաջին րոպեից հաստատապես պնդել եմ, որ այն ամբողջությամբ ապօրինի է, զուրկ է որևէ հիմքից և իրականացվողն ուղիղ քաղաքական հետապնդման դասագրքային օրինակ է։ Այսօր դատախազն արդեն իր որոշմամբ հաստատեց պնդումներս և, հիմք ընդունելով այն փաստը, որ պաշտպանյալս չի կատարել իրեն մեղասգրված հանցավոր արարքը, քրեական հետապնդումը դադարեցրեց։ 1) Քրեական դատավարության օրենսգրքի համաձայն` արդարացված մեղադրյալի պահանջով քրեական հետապնդում հարուցած մարմինը պարտավոր է հրապարակային ներողություն հայցել նրանից: 2) Արդարացված մեղադրյալն իրավունք ունի պահանջելու անօրինական քրեական հետապնդում հարուցելու, հարկադրանքի միջոցներ կիրառելու, դատապարտելու, ինչպես նաև իրավունքների կամ ազատությունների անօրինական այլ սահմանափակումների հետևանքով իրեն պատճառված վնասի հատուցում: Վերոգրյալ երկու կետերով այս իշխանությանը կներկայացվեն համապատասխան պահանջներ․․․»։
    23:50
    14.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Ես մեծամիտ չեմ, ուղղակի վստահ եմ իմ ուժերին․ Իբրահիմովիչ
    Շվեդիայի հավաքականի և «Միլանի» նախկին հարձակվող Զլատան Իբրահիմովիչը խոսել է իր մասին. «Ես մեծամիտ չեմ, ուղղակի վստահ եմ իմ ուժերին: Վստահ եմ, որ ցանկացած մարզաձևում չեմպիոն կդառնայի։ Բասկետբոլում ես հեշտությամբ կարող էի դառնալ լավագույններից մեկը, եթե ոչ լավագույնը»,- Armsport-ի փոխանցմամբ՝ մեջբերում է Իբրահիմովիչին ինսայդեր Նիկոլո Սկիրան:
    23:45
    14.11.24
    Ավելին