Լրահոս
2024-11-14
-
ՔաղաքականԱրտակարգ դեպք՝ «Երևանի ՋԷԿ»-ում․ ՊՊԾ նախկին պետ Սարգիս Հովհաննիսյանը ծեծել է Տիգրան Ավինյանի աներոջը. MediaHubԱյսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ-ում, որը գտնվում է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ենթակայության տակ։ MediaHub-ի տեղեկություններով՝ առավոտյան վիճաբանություն է ծագել Երևանի ՋԷԿ-ի նորանշանակ փոխտնօրեն Սարգիս Հովհաննիսյանի և ՋԷԿ-ի անվտանգության պետ Արթուր Պահլավունու միջև, որը հետո վերածվել է ծեծկռտուքի։ Մեզ ասացին՝ Հովհաննիսյանն այնպես է հարվածել Պահլավունուն, որ վերջինիս շտապօգնությամբ, բառի բուն իմաստով արյունլվա վիճակում տեղափոխել են հիվանդանոց։ Ժամանել է նաև ոստիկանությունը։ Ընդ որում, թե՛ ոստիկանություն, թե՛ շտապօգնություն ահազանգողը եղել է հենց տուժողը՝ Պահլավունին։ Նշենք, որ վիճաբանության կողմերից երկուսն էլ «կորած» ու հասարակ դեմքեր չեն․ Սարգիս Հովհաննիսյանը ԱԱԾ գեներալ-մայոր է, մինչ «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ փոխտնօրեն նշանակվելը եղել է Պետական պահպանության ծառայության, ասել է թե՝ Նիկոլ Փաշինյանի անվտանգության պետը և պաշտոնից ազատվել է անցյալ տարվա սեպտեմբերի 9-ին՝ «Դվին» հյուրանոցի տանիքում հնչած հրավառության պատճառով, որի ձայներից, ասում են, Նիկոլ Փաշինյանը վախի նոպաներ է ունեցել։ Իսկ Արթուր Պահլավունին էլ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի կնոջ հայրն է՝ աները, և ասացին՝ համեստ, նորմալ մարդ է, ու զարմացած են, թե ինչու է Հովհաննիսյանն այդպես վայրագ ձևով վարվել նրա հետ։ MediaHub-ը դիմել է ՆԳՆ լրատվական բաժին՝ ճշտելու, թե ահազանգ ստացե՞լ են, արդյոք, այս միջադեպով, և ՆԳՆ-ից հաստատեցին, որ Երևանի ՋԷԿ-ից այդպիսի ահազանգ եղել է․ «Ֆիզիկական ներգործության վերաբերյալ ստացվել է ահազանգ, որը փոխանցվել է Քննչական կոմիտե»։Ավելին16:4214.11.24 -
ՄիջազգայինԳերմանիան արգելել է իր նավահանգիստներին Ռուսաստանից հեղուկացված բնական գազի բեռներ ընդունել. FTԱրգելքի մասին նախարարությունը DET-ին հայտնել է այն բանից հետո, երբ ընկերությունը կառավարությանը ծանուցել է, որ Բրունսբյուտել քաղաքի տերմինալը մտադիր է նոյեմբերի 17-ին ռուսական հեղուկացված բնական գազի բեռ ստանալ:Ավելին16:3614.11.24 -
ՔաղաքականԵրրորդ հանրապետության մեծագույն սխալը ձեզ իշխանություն տալն էր․ Խամոյանը՝ ՓաշինյանինԱյսօր՝ նոյեմբերի 14-ին, ԱԺ-ի իր ելույթում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը՝ դիմելով Նիկոլ Փաշինյանին, հայտարարեց․ «Դուք էս մարդկանց կոչ եք արել գնալ կռվել, նրանց մի մասն էլ զոհվել է, հետո հայտարարել եք, որ էն գլխից մենք պարտված էինք, արդյունքը նույնն էր լինելու միայն առանց զոհվելու։ Հիմա էլ կանգնած այստեղ քամահրանքով, ծամածռվելով ասում եք՝ էդ «գինի լից»- ի կամավորին նկատի ունե՞ք։ Չէ, էն մարդկանց նկատի ունենք, որոնց ուղարկեցիք ռազմադաշտ, ուղարկեցիք սպանվելու՝ իմանալով, ձեռ բառերով, պատերազմի ելքը։ Էդ մարդկանց նկատի ունեմ»։ Մանրամասն՝ տեսանյութում։Ավելին16:2514.11.24 -
ՔաղաքականՌուբինյանի խոսքը կավարտվեր հետևյալ կերպ՝ «չի սպանվել, չի նշանակում, թե չեք կարող սպանվել». Վահե ՍարգսյանՊատմաբան, խմբագիր Վահե Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ռուբեն Ռուբինյանը քիչ առաջ հայտարարեց, թե մեր օրոք որևէ պետական պաշտոնյայի թիկնապահ չի սպանել որևէ դաշնակցականի: Եթե գործեին բարոյականության նորմերը, ապա Ռուբեն Ռուբինյանի խոսքը կավարտվեր հետևյալ կերպ: «.... Բայց, ցավոք, մեր օրոք հենց հիմա իմ դիմաց նստած Նիկոլ Փաշինյանի թիկնազորը սպանել է հղի կնոջն ու անգամ հայելու միջից չի բարեհաճել նայելու իր զոհին: Ավելին, այսօր որևէ մեկը նստած չի դրա համար: Հետևաբար, սիրելի ժողովուրդ, եթե մեր օրոք որևէ դաշնակցական դեռ չի սպանվել, դա չի նշանակում, թե մեր օրոք դուք չեք կարող սպանվել: Հուսով եմ, այս ահազանգս հաշվի կառնեք և մեզ տեսնելիս զգույշ կլինեք»: Հ.գ. «Լրացում խոսքիս. ի դեպ, մեր օրոք հարյուրավոր դաշնակցականներ զոհվեցին Արցախի առաջնագծում՝ դավադրության արդյունքում, ըստ մեզ՝ հանուն ոչնչի կամ Ադրբեջանի տարածքում, ու իրենց արյունը ևս մեր խղճի վրա է»: Ռուբեն Ռուբինյան»:Ավելին16:1714.11.24 -
ՔաղաքականՓաշինյանի անզուսպ ծիծաղն ու ջղաձգումներըԻնչի՞ց կարող է անզուսպ ծիծաղել և ինչի՞ց ջղաձգվել Նիկոլ Փաշինյանը՝ մի քանի րոպեի տարբերությամբ: Նա այսօր խորհրդարանում պատգամավոր Գառնիկ Դանիելյանի տասը րոպեանոց ելույթի ընթացքում մեկ խոժոռվել է ու ջղաձիգ շարժումներ արել՝ տեղից պատասխանելով նրան, մեկ անզուսպ ծիծաղել՝ ուշաթափվելու աստիճան:Ավելին16:1014.11.24 -
ՔաղաքականԴեսպան Լիլիթ Մակունցի եղբոր ընկերությունը դարձյալ ապօրինի ավազ է արդյունահանել․ «Հետք»Արմավիրի մարզի Մեծամորի համայնքապետարանի աշխատակիցների կողմից 2024թ. սեպտեմբերի 9-ին կազմվել է արձանագրություն, համաձայն որի՝ համայնքի Արգավանդ բնակավայրում «Իկս Ֆարմինգ» ՍՊԸ-ն իրեն պատկանող գյուղատնտեսական նշանակության հողամասն օգտագործել է ոչ նպատակային նշանակությամբ: Խախտել է հողի պահպանության կանոնները, որի հիման վրա նույն տարվա սեպտեմբերի 17-ին հարուցվել է վարչական վարույթ։ Մեծամոր համայնքի ղեկավար Վահրամ Խաչատրյանը, 2024թ. նոյեմբերի 1-ին «Իկս Ֆարմինգ» ՍՊԸ-ին՝ ի դեմս տնօրեն Արա Արամյանի, ենթարկել է վարչական պատասխանատվության 300 հազ. դրամի չափով: Տուգանքը նշանակվել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով նախատեսված արարք կատարելու, այն է՝ հողամասը ոչ նպատակային նշանակությամբ օգտագործելու, հողամասերի գործառնական նշանակության և հողատեսքերի ինքնակամ փոփոխությունը չկանխելու, ինչպես նաև հողերի վիճակը վատթարացնող բացասական ազդեցություններից սահմանված կանոններով չպահպանելու համար: Համայնքապետարանը լսումներին հրավիրել է նաև ընկերության տնօրենին: Սակայն, նամակները չեն ստացել և հետ է եկել: Հրապարակային ծանուցման (www.azdarar.am) կայքի միջոցով ապահովելով ծանուցումը՝ լսումներն անցկացվել է առանց ընկերության ներկայացուցիչների: Նշենք, որ «Իկս Ֆարմինգ» ՍՊԸ-ն նույն «Սանդինգ մայնինգ» ընկերությունն է: Անունը փոխել է 2023թ. նոյեմբերին: Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։Ավելին16:0014.11.24 -
ՔաղաքականԸնկե՛ր ջան, գինի լից. բանակի սրբադասումը «մեր գործած մեծագույն սխալ» է անվանում պետության ղեկավարը«Բանակի սրբադասումը Երրորդ Հանրապետության ընթացքում մեր բոլորիս գործած մեծագույն սխալն է»,- Աժ ամբիոնից հայտարարել է Հայաստանի Հանրապետության վարչապետը: Խորհրդարանում քննարկման թոփ թեմա է մնում հարցը, թե հարկ վճարողը նույնքա՞ն հերոս է, որքան զինվորն ու կամավորը:Ավելին15:5514.11.24 -
ՔաղաքականԱջափնյակ վարչական շրջանի ղեկավար է նշանակվել նախկին փոխթաղապետ ՔՊ-ական Սերոբ ՍարգսյանըԱջափնյակ վարչական շրջանի ղեկավար է նշանակվել ՔՊ-ական Սերոբ Սարգսյանը։ Այս մասին Tert.am-ին հայտնել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը: 2022-ին նա Աջափնյակ վարչական շրջանի փոխթաղապետն է եղել: Նշենք, որ վարչական շրջանի նախկին ղեկավար Կամսար Բաբինյանը հրաժարական է ներկայացրել նոյեմբերի ութին:Ավելին15:4514.11.24 -
ՀայլուրՀայլուր 15։30 Անզուսպ ծիծաղ և ջղաձգումներ՝ ԱԺ-ում. ովքե՞ր են սարսափեցնում ՓաշինյանինՀայլուր 15։30 Անզուսպ ծիծաղ և ջղաձգումներ՝ ԱԺ-ում. ովքե՞ր են սարսափեցնում ՓաշինյանինԱվելին15:3014.11.24 -
ՀասարակականՆախագահ Խաչատուրյանն այցելել է Ժնևի համալսարանի Հայագիտական կենտրոնՇվեյցարիայի Համադաշնություն կատարած աշխատանքային այցի շրջանակում նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Ժնևի համալսարանի Հայագիտական հետազոտությունների կենտրոնի հիմնադրման 50-ամյակի կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը:Ավելին15:1514.11.24 -
ՔաղաքականԱԺ-ում արդարադատության նախարարի աչքի առաջ քաշքշել են լրագրողին. «Հրապարակ»Ազգային ժողովում միջադեպ է գրանցվել «Հրապարակ» թերթի լրագրող Լուսինե Շահվերդյանի եւ ՊՊԾ աշխատակիցների միջեւ: Ինչպես գրում է «Հրապարակ»-ը՝ ՊՊԾ աշխատակցին դուր չեն եկել լրագրողի հարցերը` ուղղված Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանին, եւ հենց հարցազրույցի պահին քաշել է լրագրողի թեւը՝ խոչընդոտելով լրագրողի մասնագիտական աշխատանքը, ասելով, թե նախարարը չի ուզում պատասխանել։Ավելին15:0014.11.24 -
ՄիջազգայինԱրյան մեջ կորած, այրված երեխաներ. դժոխային տեսարան Գազայում՝ Իսրայելի մահացու հարվածներից հետոԳազայում որպես այրիների և երեխաների օթևան հայտնի ներքին տեղահանվածների ճամբարին է հարվածել Իսրայելը: Կան զոհեր: Դեյր Ալ-Բալահ բնակավայրի ապաստարանից վիրավորներին տեղափոխել են Ալ Աքսա հիվանդանոց: Թել Ավիվը հայտարարել է, թե ՀԱՄԱՍ-ի օբյեկտների է հարվածել:Ավելին14:5014.11.24 -
Զինված ուժերԳՇ պետ Էդվարդ Ասրյանն այցելել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիաՆոյեմբերի 14-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն այցելել է ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա և հանդիպել արհեստավարժ սերժանտների վերապատրաստման դասընթացներին մասնակցող զինծառայողների հետ։ Զրուցելով կրտսեր հրամանատարական պաշտոններ զբաղեցնող զինծառայողների հետ՝ գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը կարևորել է նրանց դերը ենթակա անձնակազմին կրթելու և նրանց ու սպայակազմի միջև կապող օղակ դառնալու առումով։ Հանդիպման ավարտին քննարկվել են սերժանտների ծառայության հետ կապված մի շարք հարցեր, ինչից հետո Էդվարդ Ասրյանը պատասխանել է ներկաներին հետաքրքրող հարցերին։Ավելին14:4514.11.24 -
ՔաղաքականՀԱՊԿ-ի հարցում ՀՀ դիրքորոշումը չի փոխվել. ԱԳՆ-ն` Մոսկվայում կայացած հանդիպման մասին․ Sputnik ԱրմենիաՀավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հարցում ՀՀ դիրքորոշումը չի փոխվել։ Sputnik Արմենիային այս մասին ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը` մեկնաբանելով երեկ ՌԴ–ում կայացած հանդիպմանը։ Ավելի վաղ հայտնել էինք, որ ՌԴ–ում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանը մասնակցել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի և ՀԱՊԿ անդամ երկրների դեսպանների հանդիպմանը։ Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։Ավելին14:4214.11.24 -
ՔաղաքականԲյուջեի նախագծի այս փուլի քննարկումը ամփոփեցինք. Փաշինյանը տեսանյութ է հրապարակելԲյուջեի նախագծի այս փուլի քննարկումը ամփոփեցինք։ Սոցցանցում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և կից տեսանյութ հրապարակել։Ավելին14:3014.11.24 -
ՀասարակականՍպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյունՔամին՝ հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ, նոյեմբերի 16-ին առանձին շրջաններում քամու ուժգնացում մինչև 17-21մ/վ։Ավելին14:1514.11.24 -
ՔաղաքականՀովիկ Աղազարյա՛ն, դու ջանդ յուղի. Արթուր ԽաչատրյանԱյն՝ ինչ արեց Պարոն Ռուբինյանը, այ դա անգերազանցելի է: Այս մասին ԱԺ-ում ելույթի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով ՔՊ-ական Ռուբեն Ռուբինյանի ելույթին: «Գիտե՞ք ինչի հիշեց Նաիր Հունանյանին՝ ասաց նախկին դաշնակցական է: Վաղը, երբ այս կառավարությունը ձախողի՝ ասելու են, որ այս կառավարության ձախողման մեջ մեղավոր է Հովիկ Աղազարյանը՝ որպես նախկին դաշնակցական: Քո գլխին են սարքում ա՛յ ընկեր, ձեռքի հետ էլ մեր: Բա մի հատ հետը խոսա: Հովիկ Աղազարյա՛ն, դու ջանդ յուղի»,- նշեց նա: Մանրամասն՝ տեսանյութում:Ավելին14:0014.11.24 -
ՀասարակականԿոտայքի մարզում բախվել են «BMW X6»-ն ու «Kia»-նԱյսօր՝ նոյեմբերի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 11:00-ի սահմաններում Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցի՝ ժողովրդին հայտնի «կինոյի խաչմերուկում», դեռևս անհայտ հանգամանքներում բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 34-ամյա Հարություն Խաչատրյանի վարած «BMW X6» մակնիշի և Գեղարքունիքի մարզի բնակիչ 27-ամյա Արա Հովհաննիսյանի վարած «Kia» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար վթարի հետևանքով տուժածներ չկան։ Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։Ավելին13:4514.11.24 -
ՀասարակականՊшյթյnւն՝ բնակարաններից մեկում․ գազի արտահոսք է եղելՆոյեմբերի 14-ին, ժամը 11:43-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Չարենցավան քաղաքի 8-րդ թաղամասի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և ավտոսանդուղք։ Պարզվել է, որ բնակարանում գազի բալոններից տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ, որն ուղեկցվել է պայթյունով. փլուզվել է բնակարանի պատը՝ մոտ 12 քմ, տուժածներ չկան: Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:52-ին, մարվել՝ 11:54-ին: Այրվել են կենցաղային իրեր:Ավելին13:3614.11.24 -
ՄիջազգայինՏուժածներ, շրջված մեքենաներ. կամուրջ է փլուզվել Ղրիմում2 մարդ է տուժել Ղրիմի Ջանկոյի շրջանում կամրջի փլուզման հետևանքով: Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության տարածած կադրերում փլուզված կամրջի վրա շրջված մեքենաներ կան: Շրջանի ղեկավարը հայտնել է, որ տուժածներից մեկի վիճակը ծանր է:Ավելին13:3314.11.24