Լրահոս

2024-11-16
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Ինչո՞ւ իշխանություններին չեն հետաքրքրում հայ գերիների ճակատագրերը․ «Փաստ»
    Ավելին, Ադրբեջանում արդարադատության անվան տակ դատական շոուներ են կազմակերպում՝ հայ գերիներին, այդ թվում՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը կեղծ, շինծու մեղադրանքներով ազատազրկման դատապարտելու նպատակով։ Իսկ ինչպե՞ս է ստացվում, որ Ադրբեջանն այդքան սանձարձակ ձևով է գործում։ Թերևս պատճառն այն է, որ այդ երկրի վրա չկա անհրաժեշտ չափի միջազգային ճնշում։ Միջազգային տարբեր կազմակերպությունների ու պաշտոնյաների կողմից արվող կոչերին կոնկրետ գործողություններ չեն հետևում։ Թվում էր, թե COP29 կլիմայական համաժողովից առաջ կամ ընթացքում Ադրբեջանը որոշակի քայլեր կձեռնարկի գերիներին ազատ արձակելու ուղղությամբ, բայց դա տեղի չունեցավ։ Մյուս կողմից՝ համաժողովի ֆոնին պահն առավել քան պատեհ էր գերիների հարցը բարձրացնելու և Ադրբեջանի վրա միջազգային ճնշում բանեցնելու ուղղությամբ։ 
    11:20
    16.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Կարիերայի ավարտ․ Ռոնալդուն պատասխանել է բոլորին հուզող հարցին
    «Ալ-Նասրի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն պատասխանել է կարիերայի ավարտի մասին հարցին։ «Ես պարզապես ուզում եմ հաճույք ստանալ։ Շուտով 40 տարեկան եմ դառնալու… Ես իսկապես ուզում եմ հաճույք ստանալ։ Քանի դեռ մոտիվացիա եմ զգում, կշարունակեմ խաղալ։ Այն օրը, երբ մոտիվացիա չզգամ, կավարտեմ կարիերաս», — մեջբերում է Ռոնալդուի խոսքերը լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն սոցցանցերում։ Ընթացիկ մրցաշրջանում Կրիշտիանու Ռոնալդուն մասնակցել է «Ալ-Նասրի» կազմում անցկացված 15 խաղի՝ բոլոր մրցաշարերում, որոնցում նա դարձել է 10 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։ Խաղացողի ներկայիս պայմանագիրը ակումբի հետ գործում է մինչև 2025 թվականի ամառ։ Transfermarkt պորտալում ներկայացված տվյալների համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 15 միլիոն եվրո, փոխանցում է Armsport-ը։
    11:15
    16.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Կրակոց՝ Երևանում. uպանվածը վերջերս է Ֆրանսիայից ժամանել Հայաստան
    Այսօր՝ նոյմբերի 16-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում, Երևանի քրեական ոստիկանության վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Toyota» մակնիշի ավտոմեքենայով «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի, հայտնում է Shamshyan.com-ը: Տեղում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով մահացել է: Ոստիկաններն ու պարկեները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 42-ամյա Արթուր Մանուկյանն է, ով ըստ հիվանդանոցի հայտնած տեղեկությունների, մահացել է կրակոցից: Նրա մարմնի վրա առկա է եղել կրակոցի 1 հետք: Ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրում, որը Նազարբեկյան 15/6 հասցեն է, հայտնաբերլ են արնանման հետք և կրակված 1 գնդակ: Դեպքի փաստով Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ սպանվածը վերջերս էր Ֆրանսիայից ժամանել Հայաստան:
    11:00
    16.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Շտապօգնության մեքենային չզիջելն առաջացնում է տուգանք 20 հազար դրամի չափով. ՆԳՆ
    Վարորդները պարտավոր են կապույտ գույնի առկայծող փարոսիկ և հատուկ ձայնային ազդանշան միացրած շտապօգնության մեքենայի մոտենալու դեպքում զիջել ճանապարհը`տրանսպորտային միջոցի անխոչընդոտ անցումն ապահովելու համար: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ներքին գործերի նախարարությունը։ «Ճանապարհը չզիջելը առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով՝ 20 000 դրամ: Իսկ զիջելու ընթացքում որևէ իրավախախտում կատարելը այլ հնարավորության բացակայության դեպքում տուգանքի նշանակում չի առաջացնում։ Զիջի՛ր ճանապարհը․ րոպեն կարող է կյանք արժենալ»,֊ասված է հաղորդագրության մեջ։
    10:45
    16.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Խոշոր ավտովթար՝ Երևանում․ 4 մեքենա է բախվել․ կա վիրավոր
    Այսօր՝ նոյեմբերի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։50-ի սահմաններում Գայի պողոտայում բախվել են «BMW X5» մակնիշի, «Mazda» մակնիշի, «Kia» մակնիշի ու «Opel» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորի ինքնությունը։
    10:30
    16.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
    Քամին՝ հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ, նոյեմբերի 16-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում մինչև 17-21մ/վ։
    10:15
    16.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով
    ԱԺ աշխատակազմը չի տրամադրում Ալեն Սիմոնյանի խուլիգանության մասին տեսանյութերը։
    10:05
    16.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Անչելոտիի ունքն այլևս չի՞ բարձրանա Ռեալի համար․ սերուցքայինները որոշում են կայացրել
    Իսպանացի մասնագետ Խաբի Ալոնսոն, ով ներկայումս գլխավորում է Լևերկուզենի «Բայերը», 2025 թվականի ամռանը կդառնա Մադրիդի «Ռեալի» նոր գլխավոր մարզիչ՝ փոխարինելով այս պաշտոնում Կառլո Անչելոտիին։ Armsport-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է լրագրող Ֆլորիյան Պլետենբերգը։ Ավելի վաղ Պլետենբերգը տեղեկացրել էր, որ Ալոնսոյի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում նաև «Մանչեսթեր Սիթին», սակայն «Բայերում» վստահ են, որ իսպանացի մասնագետը կդառնա հենց «Արքայական ակումբի» մարզիչը։ Նշվում է նաև, որ Ալոնսոյի տեղափոխությունը «Ռեալ» մեծացնում է «Բայերի» հարձակողական կիսապաշտպան Ֆլորիյան Վիրտցի՝ իսպանական գրանդ տեղափոխվելու հնարավորությունները։
    10:00
    16.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Գյումրիում քաղաքապետի թեկնածուների պակաս չկա. թեկնածությունը կառաջադրի Արայիկ Հարությունյանի ընկերը. «Ժողովուրդ»
    Ինչ վերաբերում է Արայիկ Հարությունյանի հետ մտերմությանը՝ Կարեն Պետրոսյանն ասաց. «Ես պարոն Հարությունյանին ճանաչել եմ մինչև հեղափոխությունը, իր հանդեպ ունեցել եմ և ունեմ հարգանք:
    09:45
    16.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Մի խոստում էլ չկատարվեց․ «Հրապարակ»
    Մինչդեռ, մեր տեղեկություններով, բյուջեի նախագծի՝ պաշտպանության ոլորտի գաղտնի քննարկումների ժամանակ մի քանի շաբաթ առաջ հարցը քննարկելիս եկել են եզրահանգման, որ նոր համազգեստը լավագույն դեպքում կլինի 2026-ին, քանի որ տեղական արտադրողները հանձն չեն առել այդ ծավալի հագուստ կարել, և տենդերներին ոչ ոք չի մասնակցել: Արդյունքում, մեր տեղեկություններով, ամերիկյան կազմակերպությունն է շահել մրցույթը։
    09:40
    16.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Որ պաշտոնյան առաջինը կլքի իրավապահ համակարգը․ Փաշինյանը որոշում ունի. «Ժողովուրդ»
    «Աշխատավարձեր ենք կրկնապատկել, կառույցներ ենք ստեղծել, սարքեր-սարքավորումներ ենք առել, ավտոմեքենաներ ենք առել, օրենքներ ենք փոխել…էլի բացատրություններ…. Հիմա մեզ պետք են արդյունքներ, հարգելի՛ գործընկերներ։ 7 տարի է դատավարություն եք անում: Էստեղ ամենամեծ պրոբլեմը ուրիշ բան ա. ամենամեծ պրոբլեմն էն ա, որ մարդիկ չեն հավատում, որ էդ բոլոր բեմականացումների սցենարների տակ ես չեմ ստորագրել։ Իմ ամենամեծ պրոբլեմը այդտեղ է»:
    09:35
    16.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Հաստատվել է. ՔՊ-ն «չթույլատրված նվիրատվություններ» է ստացել, իսկ Արուսյակ Մանավազյանը՝ վարչական տույժ. «Ժողովուրդ»
    Նախօրեին կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարչական վարույթի շրջանակներում պարզել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը բազմաթիվ ՍՊԸ-ներից, անանուն նվիրատուներից և ֆիզանձերից օրենքի խախտումներով ստացել է գումարներ, իսկ հետագայում դրանք սահմանված կարգով չի փոխանցել հետ նվիրատուներին կամ վերադարձրել բյուջե։
    09:30
    16.11.24
    Ավելին
  • Հասարակական
    Արհեստական բանականությունը՝ տնտեսության ու կրթության մեջ. տեխնոգագաթնաժողով՝ Երևանում
    Երևանում տեղի է ունեցել «Սիլիկոնյան լեռներ-2024» տեխնոլոգիական գագաթնաժողովը: «Սիլիկոնյան լեռներ-2024»-ի պլատինե գործընկերը Ucom-ն է: Արհեստական բանականության ազդեցությունն է եղել այս տարվա «Սիլիկոնյան լեռների» քննարկման հիմնական թեման:
    09:20
    16.11.24
    Ավելին
2024-11-15