Լրահոս

2024-11-16
  • Img default alt hy
    Քաղաքական
    Նիկոլը սկսեց նախընտրականը․ իրեն ընդդիմության տեղն է դնելու․ Երվանդ Վարոսյան
    Փաստաբան Երվանդ Վարոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նիկոլը սկսեց նախընտրականը։ Ու էականը թրաշվելը չի, այլ իրեն էլի ընդդիմության տեղ դնելն է։ Մի կողմ է դնելու, որ 7 տարի իշխանության է ու ամեն ինչի պատասխանատուն ու մեղավորը միայն ինքն է։ Սկսելու է, երեկ օդից ընկած միամիտի կլորացրած աչքերով զարմանալ տիրող վիճակից, զայրանալ, թե այս ինչ է կատարվում, ղժղժալ, թե սա խայտառակություն է։ Մի քանի սեփական ստրուկ էլ մատաղ կանի նույն բեմականացման շրջանում, ու մաքրենք Հայաստանը արատավոր եսիմինչերից լոզունգով կգնա ընտրության։ Կհասկանա՞ այս հասարակությունը, որ թրաշված անթրաշն իրեն էշի տեղ է դնում, բնականաբար` ոչ։ Կկարողանա՞ն մյուս կողմերը ձևավորել այս կապիկությանը արդյունավետ հակազդող ուժ, դառը փորձը հուշում է, որ դժվար թե։ Գուցե այս ամենն արդար է, գուցե առանց գաղափար, միայն փողի համար ապրող, ամեն ինչին հարմարվող, մեղմ ասած գիտելիքի պակաս ունեցող թույլերը դատապարտված են լքել տարածաշրջանը»։
    18:55
    16.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Փաշինյանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել․ ի՞նչ են քննարկել
    Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Կառավարությունից հայտնում են՝ վարչապետ Փաշինյանը նախագահ Թրամփին շնորհավորել է ընտրություններում տարած հաղթանակի առիթով և նրան տեղեկություններ է փոխանցել Հայաստան-ԱՄՆ հարաբերություններում վերջին տարիներին տեղի ունեցած զարգացումների և ընթացիկ վիճակի մասին: Քննարկվել են նաև տարածաշրջանային օրակարգին վերաբերող հարցեր:
    18:42
    16.11.24
    Ավելին
  • Հայլուր
    Հայլուր 18։30 Լարված իրավիճակ Վրաստանում և Աբխազիայում. հրաժարակի խոստում է հնչել
    Հայլուր 18։30 Լարված իրավիճակ Վրաստանում և Աբխազիայում. հրաժարակի խոստում է հնչել
    18:30
    16.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Թուրքիայում ՆԱՏՕ-ից դուրս գալու պահանջով ստորագրահավաք է սկսվել
    Թուրքիայի «Ժողովրդական ներկայացուցիչների համագումարի» նախաձեռնությամբ ՆԱՏՕ-ից Թուրքիայի դուրս գալու պահանջով ստորագրահավաք է սկսվել։ Այս մասին գրում է Ermenihaber.am-ը: Նախաձեռնության ներկայացուցիչները նշել են, որ Թուրքիայի անվտանգության, անկախության, ինքնիշխանության և աշխարհի խաղաղության համար Թուրքիան պիտի դուրս գա ՆԱՏՕ-ից։ Ստորագրահավքին մասնակցել են գիտնականներ, լրագրողներ, մշակութային ոլորտի ներկայացուցիչներ մասնավորապես գրողներ, բանաստեղծներ, նկարիչներ և դերասաններ։ Նախաձեռնության կազմակերպիչները նշել են, որ ՆԱՏՕ-ից դուրս գալու ստորագրահավքի արդյունքները կներկայացվեն Թուրքիայի խորհրդարան (մեջլիս): Հիշեցենք, որ Թուրքիան հյուսիսատլանտյան դաշինք ՆԱՏՕ-ի անդամակցել է 1952-ին։
    18:00
    16.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանը պետք է լինի մաքուր, կանաչ ու կենսունակ քաղաք. Տիգրան Ավինյան
    Երևանը պետք է լինի մաքուր, կանաչ ու կենսունակ քաղաք՝ հարմարավետ և ապահով միջավայր բոլորիս համար: Այդ մասին ասված է Երևանի քաղաքապետ Տիգրանի Ավինյանի Ֆեյսբուքի էջում։ ««Կանաչ Երևան» գաղափարի շրջանակում Նորքի այգիներում մեկնարկեցինք ծառատունկը, որն ուղղված է մեր քաղաքի կանաչ տարածքների վերականգնմանը և ընդլայնմանը»,- նշված է գրառման մեջ։
    17:47
    16.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Սի Ծինփինը հայտնել է, որ Պեկինն ավելի ու ավելի շատ հարավկորեական ընկերությունների է հրավիրում Չինաստան
    Չինաստանը հրավիրում է ավելի շատ հարավկորեական ընկերությունների՝ ներդրումներ կատարելու Չինաստանում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Հարավային Կորեայի նախագահ Յուն Սյոկ Յոլի հետ հանդիպման ժամանակ։ Երկու երկրների ղեկավարները հանդիպել են Լիմայում APEC գագաթնաժողովի շրջանակում: «Մենք պետք է ամրապնդենք բարձր մակարդակի շփումները, ամրապնդենք փոխըմբռնումն ու վստահությունը, ձգտենք հասնել փոխադարձ հաջողության և ընդհանուր զարգացման»,- Սի Ծինփինի խոսքերն է մեջբերել «Ռիա Նովոստի»-ն: Նա ընդգծել է, որ Չինաստանը կայուն կերպով և բարձր մակարդակով կբացի ճանապարհ դեպի արտաքին աշխարհ և կհրավիրի ավելի շատ կորեական ընկերությունների՝ ներդրումներ կատարելու և զարգացնելու բիզնեսը Չինաստանում: «Չինաստանը և Հարավային Կորեան պետք է համատեղ ջանքեր գործադրեն միջազգային ազատ առևտրի համակարգը պաշտպանելու, համաշխարհային և տարածաշրջանային արդյունաբերական և լոգիստիկ շղթաների կայունությունն ու հարթությունը պահպանելու և բարեկամության ամրապնդման համար ավելի շատ գործողություններ իրականացնելու համար», - ասել է Սի Ծինփինը:
    17:34
    16.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հրդեհ՝ Երևանի սրճարաններից մեկում․ կա տուժած
    Այսօր՝ նոյեմբերի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հյուսիսային պողոտա 8 հասցեում գոծող «202°F» բացօթյա սրճարանում աթոռներ են այրվում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Երևանի թիվ 8-րդ հրշեջ փրկարարական ջոկատից՝ 2 մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ տեղի է ունեցել գազի բալոնից արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ։ Այրվել է արտահոսած գազը, ինչից վնասվել են սրճարանի աթոռներ և սեղաններ, 1 աշխատակից դեմքի շրջանում ստացել է այրվածքներ։ Հրդեհը մարվել է։ Դեպքի փաստով Ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է դեպքի հանգամանքները, ինչպես նաև վնասվածքներ ստացած քաղաքացու ինքնությունը, որ բժշկական կենտրոն է դիմել։
    17:21
    16.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    42-ամյա տղամարդը մահացել է եղբոր արձակած կրակոցից. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել
    2024 թվականի նոյեմբերի 16-ին` ժամը 00:05-ին, «Արմենիա» ՀԲԿ-ից ահազանգ է ստացվել այն մասին, որ իրենց մոտ երկու անհայտ անձի կողմից տեղափոխվել է մի տղամարդ՝ մարմնական վնասվածքներով, ով, գիտակցության չգալով, մահացել է: Այս մասին հայտնում են ՔԿ-ից։ Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, նախաձեռնվել է քրեական վարույթ Նախաքննության ընթացքում ձեռնարկված քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են քննության համար էական հանգամանքներ՝ տուժածի ինքնությունը, ով Երևան քաղաքի 35-ամյա բնակիչ է, ինչպես նաև՝ դեպքի վայրը: Ըստ քննությամբ ձեռք բերված տվյալների՝ դեպքը տեղի է ունեցել Երևան քաղաքի Նազարբեկյան փողոցոմ գտնվող հյուրանոցային համալիրի հարևանությամբ գործող ավտոլվացման կետի դիմացի հատվածում, որի զննությամբ հայտնաբերվել է արնանման նյութի հետք և ատրճանակի փամփուշտի գնդակ: ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է ևս մեկ քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որը, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու նպատակով, միացվել է վերոհիշյալ քրեական վարույթին: Նախնական տվյալներով՝ 35-ամյա տղամարդը կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներն ստացել է ավտոլվացման կետի մոտ մի խումբ անձանց մասնակցությամբ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ, որի ընթացքում հնչել են կրակոցներ: Առկա են ստուգման ենթակա տվյալներ` միջադեպի ժամանակ այլ անձանց կողմից ևս մարմնական վնասվածքներ ստանալու վերաբերյալ։ Նախաքննության ընթացքում կատարվել են վարութային և քննչական անհետաձգելի գործողություններ՝ հարցաքննություններ, վերցվել են փորձանմուշներ, ինչպես նաև՝ նշված հյուրանոցային համալիրի և հիվանդանոցի տեսանկարահանող սարքերի տեսագրությունները, ենթարկվել զննության: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է կրակոց արձակած անձի ինքնությունը, ով տուժողի եղբայրն է՝ 34 տարեկան: Նախաքննության ընթացքում նշանակվել են դիակի դատաբժշկական, դատաձգաբանական, դատահետքաբանական փորձաքննություններ: Դեպքի հանգամանքները պարզելու, ենթադրյալ հանցանք կատարած, միջադեպին մասնակից, տուժածին հիվանդանոց տեղփախած, ինչպես նաև միջադեպին ականատես անձանց ինքնությունը պարզելու, հանցագործության գործիք ատրճանակը հայտնաբերելու նպատակով հանձնարարություն է տրվել Ոստիկանությանը: Նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    17:15
    16.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Կրթություն և գիտություն
    Ժաննա Անդրեասյանը ՀՊՏՀ ուսանողներին է ներկայացրել բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխումները
    Ուսանողների միջազգային օրվան՝ նոյեմբերի 17-ին ընդառաջ, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր հանդիպել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողների հետ և ներկայացրել բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխումները: Հանդիպմանը մասնակցել են նաև Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, ՀՊՏՀ ռեկտոր Արմեն Գրիգորյանը, համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմը, ուսանողներ: ԿԳՄՍ նախարարը ողջունել է ներկաներին և Ուսանողների միջազգային օրվան ընդառաջ կարևորել հենց ուսանողների հետ հանդիպման հնարավորությունների ընդլայնումը. «‎Մենք պետք է ավելի շատ ու անկեղծ խոսենք միասին նախևառաջ այն խնդիրների մասին, որոնք տեսնում ենք: Առաջընթացի հնարավորությունն ի հայտ է գալիս այն ժամանակ, երբ մենք բաց ենք խնդիրների ու երկխոսության առաջ»‎: Ժաննա Անդրեասյանը նշել է՝ համակարգում բազմաթիվ են մարտահրավերները, որոնց մասին Տնտեսագիտական համալսարանը ևս սկսել է խոսել՝ իր հետազոտական ծրագրերով և ուսումնասիրություններով՝ վեր հանելով տարբեր խնդիրներ: «Այն աշխատանքը, որ տարվում է այս համալսարանում, մեզ համար ևս շատ կարևոր է: Առաջին հերթին խոսքը, իհարկե, տնտեսագիտական վերլուծությունների մասին է: Կրթությունը հանրային բարիք է, և կան բազմաթիվ հետազոտություններ, որոնք ցույց են տալիս՝ եթե տվյալ համայնքում կամ բնակավայրերում բարձրագույն կրթություն ունեցողների մասնաբաժինը 3%-ից ցածր է, հանցավորության, սոցիալական տարաբնույթ խնդիրների շատ մեծ աճ է գրանցվում: Սա ցույց է տալիս, որ բարձրագույն կրթության առկայությունը հանրային գրագիտության ու վարքականոնի ձևավորման մի խողովակ է, որն արդեն իսկ արժեքավոր է: Բացի այդ՝ մասնագիտական կրթության համակարգը ևս մեկ կարևոր գործառույթ ունի՝ ապահովել հանրային զարգացումն այն կադրերի միջոցով, որոնք ձևավորվում են կրթության արդյունքում, և որոնց կարիքն ունի հասարակությունը: Տնտեսագիտական վերլուծությունն այս առումով շատ կարևոր տեղ պետք է զբաղեցնի մեր աշխատանքներում, իսկ մենք այդ վերլուծությունները պետք է շատ ավելի արդյունավետ օգտագործենք քաղաքականությունների մշակման և դրանց հետագա իրականացման ընթացքում»,- ասել է Ժաննա Անդրեասյանն ու ընդգծել բուհերում հետազոտական ներուժի արդյունավետ օգտագործման կարևորությունը: ԿԳՄՍ նախարարի խոսքով՝ անհրաժեշտ է լավագույնս հասկանալ, թե որքանով ենք կարողանում արդյունավետ արձագանքել փոփոխվող աշխարհի մարտահրավերներին: Մատնանշելով բարձրագույն կրթության ոլորտում ձևավորված դրական ավանդույթները՝ նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է նաև համակարգի խնդիրներին: Այս համատեքստում նախարարը նշել է՝ ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրով սահմանված են շատ կոնկրետ թիրախներ բարձրագույն կրթության ոլորտում: «Ունենք շատ մեծ անելիքներ արդյունավետության և որակի ապահովման տեսանկյունից, և նաև այդ խնդիրների կարգավորմանն է ուղղված «Բարձրագույն կրթության և գիտության» մասին նոր օրենքի շրջանառվող նախագիծը։ Բուհերի կողմից ստացել ենք շատ արժեքավոր դիտարկումներ և քննարկումները շարունակում ենք: Կարևոր է, որ ուսանողները ևս ծանոթանան օրենքի նախագծին և արձագանքեն հատկապես այն դրույթներին, որոնք վերաբերում են հենց ուսանողներին: Առաջիկայում նաև Ազգային ժողովում ենք նախատեսում հանրային լսումներ կազմակերպել օրենքի նախագծի շուրջ, որպեսզի հնարավորինս մասնակցային և արդյունավետ գործընթաց ունենանք: Օրենքը մի հստակ խնդիր է դնում՝ բարձրագույն կրթությունը չի կարող լինել առանց հետազոտության: Հետազոտությունը դասավանդման գործընթացի անբաժանելի մասը պետք է լինի: Սա շատ կարևոր է նաև հենց բուհի համար, քանի որ ժամանակակից վարկանիշավորման համակարգերում բուհերի միջազգային մրցունակության տեսանկյունից կարևոր է հատկապես հետազոտական բաղադրիչը»,- նշել է Ժաննա Անդրեասյանը: ԿԳՄՍ նախարարը, որպես կարևոր խնդիր, անդրադարձել է նաև բուհերում համապատասխան միջավայրի ձևավորմանը. «Կարող ենք առաջ գնալ միայն այն դեպքում, եթե սկսենք փոխել միջավայրն ու մոտեցումները՝ կրթությունը դարձնելով հավասար մասնակցային գործընթաց: «Բարձրագույն կրթության և գիտության» մասին օրենքի նախագիծը բարձրագույն կրթության և գիտության ինտեգրման, ավելի սերտ համատեղ աշխատանքի խնդիր է դնում: Արդեն իսկ վիճակագրությամբ տեսնում ենք, որ Հայաստանում այսօր տեղի ունեցող հետազոտությունների և գիտական արդյունքի զգալի մասը տեղի են ունենում բուհերում: Մինչդեռ, գիտության ֆինանսավորման տեսանկյունից խիստ անհամաչափություն ենք տեսնում. ֆինանսավորման զգալի մասն ուղղվում է ակադեմիական ինստիտուտներին, բայց արդյունքի զգալի մասը ստեղծվում է բուհերում: Օրենքը միտված է նաև այս հավասարակշռության կարգավորմանը»: Ուսանողների հետ հանդիպմանը ԿԳՄՍ նախարարն անդրադարձել է նաև բուհերի խոշորացման գործընթացին: «Գիտեմ, որ մտահոգություններ կան, և կարծում եմ՝ դրանց մասին պետք է բաց խոսել: Ստեղծվել է մի իրավիճակ, երբ ունենք 60 բուհ, մինչդեռ մեր ուսանողների ընդհանուր համակազմը չի գերազանցում 80 հազարը: Սա շատ լուրջ խնդիր է: Պետք է հասկանանք, թե ինչ որակի կրթություն ենք տալիս մեր ուսանողներին այն հաստատություններում, որոնց անունը բուհ է: Դա մեր պատասխանատվությունն է, որովհետև եթե ուսանողը ստանում է դիպլոմ, պետք է պատասխանատվություն վերցնել, թե նա ինչ է սովորում, ինչ որակի մասնագետ է դառնում և ինչ է կարողանալու անել: Բազմաթիվ խնդիրներ կան ոչ պետական բուհերի շրջանում, որտեղ նաև հավաստիության խնդիրներ ենք ունենում: Վերջին շրջանում նաև այդ բուհերի տված լիցենզիաների ուսումնասիրության և դրանց հետ կապված ամենախորքային խնդիրների քննարկման տեսանկյունից որոշակի գործընթացներ ենք իրականացնում: Սա նաև բուհական հանրույթի համար է խնդիր: Մեր կրթությունը պետք է մրցունակ լինի, և դրա ցուցանիշներից մեկն այն է, թե որքանով է այդ կրթությունը գրավիչ դառնում ոչ միայն հայաստանցի, այլև օտարերկրացի ուսանողների համար: Միջազգային մրցունակության ասպարեզում մեր կշիռն ունենալու համար պետք է շատ անկեղծ ու բաց նայենք մեր խնդիրներին»,- ընդգծել է Ժաննա Անդրեասյանը: Բուհերի խոշորացման գործընթացում ԿԳՄՍ նախարարը կարևորել է աշխատանքային խմբերի ձևավորումը, որոնց միջոցով տեղի են ունենում մասնագիտական քննարկումներ յուրաքանչյուր ուղղությամբ կրթության արդյունավետ կազմակերպման շուրջ: Ժաննա Անդրեասյանը նաև նշել է՝ որակյալ կրթություն ապահովելու համար անհրաժեշտ միջավայր ունենալու առումով առկա են որոշակի սահմանափակումներ, իսկ ակադեմիական քաղաքը, ԿԳՄՍ նախարարի գնահատմամբ, նախատեսված է որպես մի միջավայր, որը հնարավորություն է տալու ամբողջապես իրացնել բարձրագույն կրթության, հետազոտության, ուսանողի անմիջական փորձառության ստանդարտը. «Ակադեմիական քաղաքը մեր ամենակարևոր ծրագիրն է: Այսօր ստեղծվել է մի իրավիճակ, երբ քաղաքի զարգացման ու քաղաքաշինական գործընթացների արդյունքում ակադեմիական միջավայրն էապես խաթարվել է: Ցանկանում ենք այդ միջավայրը ձևավորել նորովի, նոր ստանդարտներով, որտեղ կլինեն անհրաժեշտ բոլոր ենթակառուցվածքները, այդ թվում՝ ուսանողական կացարաններ, որոնց միջոցով բարձրագույն կրթության հասանելիության ապահովման խնդիրը կլուծենք: Սա շատ մեծ ծրագիր է, որն անպայմանորեն փոխելու է մեր հանրային կյանքի զարգացման ընթացքը»: Հանդիպման ընթացքում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ու ԲԿԳ նախագահ Սարգիս Հայոցյանը պատասխանել են ուսանողների տարաբնույթ հարցերին, որոնք վերաբերել են գիտական աստիճանաշնորհման նոր համակարգին, ԲՏՃՄ ուսանողներին տրամադրվող կրթաթոշակներին, բուհերի միջազգայնացմանն ուղղված պետական քաղաքականությանը, ակադեմիական քաղաքի ստեղծման ընթացքին, ինչպես նաև այլ թեմաների: Այցի շրջանակում Ժաննա Անդրեասյանը ծանոթացել է ՀՊՏՀ-ում վերջին երկու ամսում իրականացված վերանորոգման աշխատանքներին, որոնց արդյունքում շուրջ 50 լսարան արդիականացվել է՝ համապատասխանեցվելով ժամանակակից չափանիշներին, ինչպես նաև համալրվելով նոր տեխնոլոգիաներով:
    17:00
    16.11.24
    Ավելին
  • Տարածաշրջան
    Համալսարանը «գրավելու» փորձ՝ Թբիլիսիում. լարվածությունը պահպանվում է Վրաստանում
    Վրաստանի խորհրդարանական ընտրությունների վերջնարդյունքների վերաբերյալ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստը սկանդալներով է ուղեկցվել: Ընդդիմադիր Դավիթ Կիրթաձեն ներկ է լցրել հանձնաժողովի նախագահ Գիորգի Կալանդարիշվիլիի վրա։
    16:50
    16.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Սպասվում է անձրև
    Քամին՝ հյուսիսարևմտյան` 2-5մ/վ, նոյեմբերի 16-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ մինչև 18-23մ/վ։
    16:45
    16.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ԱԱԾ-ն սահմանապահներ է փնտրում հայ-իրանական սահմանին ծառայության անցնելու համար
    ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը կազմակերպում է ընդունելություն հայ-իրանական պետական սահմանի «Ագարակ» անցման կետում սպայական, ենթասպայական և շարքային կազմերի համապատասխան պաշտոններում զինվորական ծառայության անցնելու համար: Հայտնում են ՀՀ ԱԱԾ-ից: Սպայական պաշտոններում ծառայության անցնելու համար կարող են դիմել մինչև 30 տարեկան բարձրագույն կրթությամբ, ավագ ենթասպայական պաշտոններում՝ մինչև 30 տարեկան առնվազն միջնակարգ կրթությամբ, իսկ կրտսեր ենթասպայական և շարքային կազմերի պաշտոններում՝ մինչև 45 տարեկան իգական սեռի և պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցած արական սեռի ՀՀ քաղաքացիներ: Տեղեկությունների համար դիմել ք. Երևան, Եղվարդի խճուղի 117/5 հասցեով, կամ զանգահարել 015 57-97-74 հեռախոսահամարով: Հիշեցնենք, որ Հայաստան-Ռուսաստան համատեղ պայմանավորվածության համաձայն՝ հայ-իրանական սահմանից ռուս սահմանապահները դուրս կգան 2025 թվականի հունվարի 1-ից Հայաստան-Իրան պետական սահմանի հսկիչ-սահմանային կետում ծառայությունն ամբողջությամբ կիրականացվի ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերի ուժերով։
    16:30
    16.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    «Փաշինյանին թվում է, թե դեմքն էդպես են փրկում». Զուրաբյանը՝ վարչապետի սափրվելու մասին
    ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը մեկնաբանել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 6 տարում առաջին անգամ սափրվելու որոշումը. «Փաշինյանին թվում ա, թե դեմքն էդպես են փրկում». գրել է նա։
    16:15
    16.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ուրախ եմ, որ շարունակում եք ստեղծագործել՝ հարստացնելով հայկական երաժշտարվեստի ժառանգությունը. Փաշինյանը՝ Ամիրխանյանին
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի ծննդյան 85-ամյակի առիթով «Հարգելի մաեստրո, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 85-ամյա հոբելյանի առիթով: Ձեր տասնամյակների գործունեության արդյունքում վաստակել եք համաժողովրդական մեծ սեր ու հարգանք: Ձեր ստեղծագործությունները՝ դասական և էստրադային, կինոյի և մուլտֆիլմերի համար գրված երաժշտությունը, ծանոթ ու սիրելի է բոլորիս: Ուրախ եմ, որ այսօր էլ ողջ եռանդով շարունակում եք ստեղծագործել և աշխատել երիտասարդների հետ՝ օգնելով նրանց մասնագիտական և ստեղծագործական կայացման գործում, հարստացնելով հայկական երաժշտարվեստի ժառանգությունը: Վերստին շնորհավորելով՝ մաղթում եմ Ձեզ առողջություն և ստեղծագործական անվերջանալի բերկրանք»,- ասված է ուղերձում:
    16:00
    16.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Իրավիճակը փրկելու փորձ՝ «Էրեբունի» թանգարանում. ֆոնդապահին գլխապատառ տնօրենի ժ.պ. են նշանակել Yerkir.am-ի ահազանգից հետո
    Քաղաքապետարանի մեր աղբյուրներն ասացին, որ հրապարակումը լուրջ իրարանցում է առաջացրել քաղաքապետարանում, ուստի որոշել են շուտափույթ կերպով նշանակել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, որպեսզի արտաքին շղարշ ստեղծեն, թե նշված հիմնարկում «արշալույսները խաղաղ են», և ամեն ինչ, իբր, բնականոն հունով է ընթանում: 
    15:45
    16.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի
    Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
    15:30
    16.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Սպանություն՝ բուժհաստատության բակում. ձերբակալվել է նույն հաստատության նախկին բուժառուն
    2024 թվականի նոյեմբերի 15-ին՝ ժամը 15:55-ին, «ՀԱՊԱԿ» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 14:10-ի սահմաններում, ընդունարանի դիմացի հատվածում բուժհաստատության 35-ամյա հարկադիր բուժառու Ա.Թ.-ն պարանոցի, կրծքավանդակի, որովայնի հատվածներում ստացել է կտրած վնասվածքներ, որոնք վերջինիս պատճառել է նույն հաստատության նախկին բուժառուն: Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեն: Փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի (Սպանությունը) 1-ին մասով, նախաձեռնվել է քրեական վարույթ: 35-ամյա տղամարդը ճանաչվել է տուժող: Նախնական տվյալներով՝ 2024 թվականի նոյեմբերի 15-ին՝ ժամը 14.20-ի սահմաններում, «ՀԱՊԱԿ» ՓԲԸ նախկին բուժառու Հ.Ա.-ն բուժհաստատության բակում բուժհաստատության աշխատակցի ուղեկցությամբ տեսակցել է Ա.Թ.-ին, որի ժամանակ Հ.Ա.-ն իր մոտ գնվող դանակով հարվածներ է հասցրել վերջինիս մարմնի տարբեր հատվածներին: Այդ ընթացքում Ա.Թ.-ին ուղեկցող աշխատակիցը, հասնելով օգնության, ձեռքով բռնել է դանակի շեղբը՝ խանգարելով Հ.Ա.-ին ավարտին հասցնել իր հանցավոր մտադրությունը: Այդ պահին օգնության հասած բժիշկներին հաջողվել է վնասազերծել Հ.Ա.-ին, իսկ տուժածին՝ տեղափոխել հիվանդանոց։ Սակայն վերջինս, ստացած կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքների պատճառով, գիտակցության չգալով, ժամեր անց մահացել է: Դեպքից րոպեներ անց Հ.Ա.-ն, հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով, ձերբակալվել է: Նախաքննոթյան ընթացքում կատարվել են մի շարք քննչական և վարութային գործողություններ՝ դեպքի վայրի զննություն, որի ընթացքում բժշկական կենտրոնի ընդունարանի դիմաց՝ գետնին, հայտնաբերվել են արնանման հետքեր և արնանման հետքերով դանակ, վերցվել են փորձանմուշներ: Տուժողի մարմնական վնասվածքների բնույթը, դրանց ստացման մեխանիզմը պարզելու նպատակով նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Հանգամանքները պարզվում են նախաքննությամբ: Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    15:15
    16.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Կարգապահական վաշտում նմանը չունեցող դեպք է տեղի ունեցել, սակայն ՌՈ պետը դեռ պաշտոնավարում է․ պատգամավոր
    ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Օրեր առաջ ՊՆ-ն հայտնեց, որ ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության բաժնի կարգապահական վաշտում հայտնաբերվել է զինծառայող Նարեկ Գրիգորյանի դին՝ կախված վիճակում: Այս միջադեպը նախորդ բոլոր դեպքերից տարբերվում էր նրանով, որ դեպքը տեղի է ունեցել այն բաժնում, որտեղ կարգապահական խնդիրներ ունեցող անձինք են տեղափոխվում և, ըստ տրամաբանության, նրանց հետ անհրաժեշտ աշխատանք է տարվում, բոլոր հարցերը համապատասխան ժամանակահատվածում շտկվում են, ինչից հետո վերոնշյալ զինծառայողները վերադարձվում են իրենց ծառայության վայրեր: Սակայն, ոչ միայն տեղում անհրաժեշտ աշխատանք չի տարվել, այլ կարգապահական վաշտում տեղի է ունեցել աննախադեպ միջադեպ: Դժվար է մտաբերել, թե այս ողբերգությունից առաջ, արդյո՞ք ՌՈ-ում երբևէ նման դեպքը տեղի է ունեցել, թե՞ ոչ: Ես ինքս չեմ մտաբերում: Եթե նման բան նույնիսկ արձանագրվել է, ապա անհիշելի ժամանակներում: Միջադեպի պատճառները հուսով եմ՝ կպարզվեն, սակայն պարզ չէ, թե ինչու մինչև հիմա իր պաշտոնում է Ռազմական ոստիկանության պետը: Կրկնում եմ՝ կարգապահական վաշտում նմանը չունեցող դեպք է տեղի ունեցել, սակայն ՌՈ պետը դեռ պաշտոնավարում է ու որևէ մեկը դեռ պատասխան չի տվել, թե ինչպես է ստացվել, որ խիստ վերահսկողության տակ գտնվող անձը, ըստ պաշտոնական վարկածի, հնարավորություն է ունեցել ինքնասպան լինել: Ինչո՞ւ է այդ զինծառայողը նման բարոյահոգեբանական վիճակում գտնվել, ինչո՞ւ չի վերահսկվել, ովքեր են պատասխանատու նրան այդ վիճակին հասցնելու համար: Ու ի վերջո, ո՞ւմ հանցավոր անգործության պայմաններում է զինծառայողն ինքնասպան եղել»:
    15:00
    16.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Իսրայելական ռազմական ինքնաթիռները հարվածներ են հասցրել Բեյրութի հարավային արվարձաններին
    Իսրայելական ռազմական ինքնաթիռներն առավոտյան մի շարք հարվածներ են հասցրել Բեյրութի հարավային արվարձաններին։ «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ երեք հզոր հարված է հասցվել Հարեթ Հրեյքի շրջանին։ Միաժամանակ, իսրայելական անօդաչու սարքերը շարունակում են ցածր բարձրության վրա գտնվել Լիբանանի մայրաքաղաքի երկնքում:
    14:45
    16.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Նախագահը և ԱՀԿ-ի գլխավոր տնօրենը քննարկել են ՀՀ մասնակցությունը միջազգային առևտրային գործընթացներին
    Շվեյցարիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Նգոզի Օկոնջո-Իվեալայի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանի մասնակցությունը միջազգային առևտրային գործընթացներին և ԱՀԿ-ի հետ համագործակցության ընդլայնումը: Նախագահ Խաչատուրյանը բարձր է գնահատել ավելի քան երկու տասնամյակ կազմակերպության հետ Հայաստանի սերտ համագործակցությունը և ընդգծել ԱՀԿ-ի կարևոր դերակատարությունը համաշխարհային տնտեսական կարգավորման և կայունության ապահովման գործում: Վահագն Խաչատուրյանը նշել է, որ ԱՀԿ-ի գործունեությունը կարևոր է ոչ միայն առևտրի ազատականացման, այլև համաշխարհային տնտեսության բարելավման տեսանկյուններից։ Զրույցի ընթացքում նախագահ Խաչատուրյանը Նգոզի Օկոնջո-Իվեալային է ներկայացրել ՀՀ կառավարության մշակած «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը, որը նպատակ ունի հասնել տարածաշրջանային կայունության և տնտեսական համագործակցության ապահովման: Կողմերը նաև մտքեր են փոխանակել Տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի զարգացման հնարավորությունների և կարևորության վերաբերյալ՝ նշելով, որ թվային տնտեսության խթանումը կարող է նպաստել երկրի տնտեսության մրցունակության բարձրացմանը՝ ստեղծելով նոր հնարավորություններ և խթանելով ներդրումները։
    14:30
    16.11.24
    Ավելին