Լրահոս

2024-11-16
  • Img default alt hy
    Սպորտ
    Շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում հայ գրոսմայստերներն առաջատարների շարքում են
    Մոնտենեգրոյի Պետրովաց քաղաքում շարունակվում է 2024 թվականի շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը: 7-րդ խաղափուլից հետո միանձնյա առաջատարն է սերբ գրոսմայստեր Ալեքսանդր Ինջիչը, որն ունի 6.5 միավոր: Հայ շախմատիստներից առաջատարների շարքում են գրոսմայստերներ Ռոբերտ Հովհաննիսյանը, Մանուէլ Պետրոսյանը և Արամ Հակոբյանը, ովքեր ունեն 5.5 միավոր և կիսում են 2-14-րդ հորիզոնականները: Գրոսմայստերներ Շանթ Սարգսյանը և Էմին Օհանյանը ունեն 5 միավոր։ 8-րդ խաղափուլը կմեկնարկի նոյեմբերի 16-ին՝ Հայաստանի ժամանակով 18:00-ին:
    14:15
    16.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    ՔՊ-ական համայնքապետը հրազենային վնասվածք է ստացել, 1 անձ սպանվել է․ «Հրապարակ»
    Նոյեմբերի 16-ի փողային հարցերի հետ կապված ռազբորկա և սպանություն է տեղի ունեցել Երևանի 17-րդ թաղամասում: Մահացածը Երևանի բնակիչ 42-ամյա Արթուր Մանուկյանն է, ով հրազենային վնասվածքով հիվանդանոց տեղափոխվելուց հետո մահացել է: «Հրապարակ»-ի տեղեկություններով սպանության վայրում է եղել և այս թեմային մասնակից է նաև Փարաքարի ՔՊ-ական համայնքապետ Լյուդվիգ Գյուլնազարյանը: Վերջինս ոտքի հատվածում հրազենային վնասվածք է ստացել: Մեր տեղեկություններով՝ սպանության կասկածանքով որոնում են Լյուդվիգ Գյուլնազարի ընկերոջը: ՆԳՆ-ից հաստատեցին սպանության փաստը, սակայն այլ մանրամասներ չնշեցին: ՀՀ քննչական կոմիտեից հայտնեցին, որ նախաձեռնվել է քրեական վարույթ 155-րդ հոդվածի 1-ին մասով` սպանություն, 335-րդ հոդվածով` ապօրինի զենք զինամթերք կրելու։ Սպանության մասնակիցների շրջանակը դեռևս պարզվում է։
    14:09
    16.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանում 31-ամյա խմած վարորդը «Toyota»-ն վարել է հանդիպակաց․ սպառնացել պարեկներին
    Երեկ՝ նոյեմբերի 15-ին, Երևանում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները Գայի պողոտայում ծառայություն կատարելու ընթացքում նկատում են, որ «Toyota» մակնիշի «777 AL 65» համարանիշի ավտոմեքենայի վարորդը արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով հասարակության նկատամբ, կոպիտ կերպով խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները, ավտոմեքենան վարում է հանդիպակաց՝ վթարային իրավիճակ ստեղծելով վարորդների համար: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարեկները վաշտի հրամանատարի տեղակալ Տիգրան Խուդանյանի գլխավորությամբ մոտենում են օրինախախտ վարորդին, սակայն վերջինս սկսում է հոխորտալ պարեկների վրա, ասելով, թե «դուք ով դարձաք, որ փորձեք իմ ավտոն կանգնեցնել ու ինձ վրա ակտ գրել»: Պարեկները մոտ 10 րոպե նրան համոզում և հորդորում էին, որպեսզի նա ենթարկվի իրենց օրինական պահանջին և չշարունակի նման ձևով արտահայտվել, սակայն նա փորձում էր «կտրիճ» ձևանալ, ինչից հետո պարեկները, տեսնելով, որ նա չի ենթարկվում իրենց օրինական պահանջին, տեղափոխում են Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Նոր Նորքի բաժին, որտեղ էլ վերջինս ենթարկվում է սթափության փորձաքննության և պարզվում է, որ նա եղել է ոչ սթափ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը Կոտայքի մարզի բնակիչ 31-ամյա Արթուր Ա.-ն է: Դեպքի փաստով ոստիկանության Նոր Նորքի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում:
    14:00
    16.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Ժամանց
    Ինչպես քվեարկել Հայաստանը ներկայացնող Լեոյի օգտին. մանրամասներ
    Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ-2024»-ում ներկայացնող Լեոյի օգտին հնարավոր է քվեարկել աշխարհի ցանկացած կետից, այդ թվում՝ Հայաստանից, հայտնում է 1lurer-ը։ Քվեարկությունը մեկնարկել է Երևանի ժամանակով նոյեմբերի 15-ի լույս 16-ի կեսգիշերին և կտևի մինչև շոուի սկիզբը՝ Երևանի ժամանակով նոյեմբերի 16-ը՝ ժամը 21:00-ն, այնուհետև կվերաբացվի ևս 15 րոպեով շոուի ընթացքում՝ վերջին ելույթից անմիջապես հետո։ Քվեարկությունն անվճար է։ Լեոն ելույթ կունենա 4-րդ համարի ներքո։ Նրա օգտին քվեարկելու համար. այցելեք jesc.tv կայք, դիտեք բոլոր ելույթների նախադիտումներն ամբողջությամբ, անվճար քվեարկեք Հայաստանը ներկայացնող Լեոյի և ձեր նախընտրած երկու այլ երկրի պատվիրակների օգտին (մրցույթի կանոնների համաձայն պարտադիր է ընտրել 3 երկիր): Աջակցե՛նք մեր պատվիրակին, քվեարկե՛նք Լեոյի օգտին։ Հիշեցնենք՝ «Մանկական Եվրատեսիլն» այս տարի անցկացվելու է Իսպանայի մայրաքաղաք Մադրիդում նոյեմբերի 16-ին՝ «Ծաղկենք» խորագրի ներքո: Հայաստանի այս տարվա պատվիրակն ընտրվել է Հանրային հեռուստաընկերության նախապես հայտարարած մրցույթի արդյունքում, որին 100-ից ավելի հայտ էր ստացվել: Տեղի և միջազգային լավագույն մասնագետներից բաղկացած փորձագիտական խմբի որոշմամբ լավագույնն է ճանաչվել 10-ամյա Լեոն:
    13:45
    16.11.24
    Ավելին
  • Միջազգային
    Չի փախել, հրաժարական չի տվել նախագահը. խորանում է աբխազական ճգնաժամը
    Ընդդիմադիրների ցասումը շարունակում է լարված պահել իրավիճակը Աբխազիայում: Խորհրդարան մտնելուց հետո ցուցարարները պահանջել են նախագահի հրաժարականն ու ժամանակ տվել Ասլան Բժանիային: Բժանիան չի զիջում դիրքերը: Նա լքել է մայրաքաղաքը ու հայտարարում է, որ չի պատրաստվում հրաժարական տալ:
    13:30
    16.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ
    Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3․87 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 3․9 դրամ:
    13:15
    16.11.24
    Ավելին
  • Միջազգային
    Սա հենց այն է, ինչին Պուտինը վաղուց էր ձգտում. Զելենսկին դժգոհ է, որ Շոլցը զանգել է Պուտինին
    Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դժգոհ է Շոլց-Պուտին հեռախոսազրույցից: Ուրբաթ էր Բեռլինը հայտնել, որ Օլաֆ Շոլցը զանգել է Վլադիմիր Պուտինին, քննադատել Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիվ պատերազմը: Կանցլերը նաև կոչ էր արել Ռուսաստանին պատրաստ լինել արդար ու ամուր խաղաղության շուրջ բանակցությունների Ուկրաինայի հետ:
    13:04
    16.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Ծեծկռտուք՝ Վրաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների ամփոփման ժամանակ
    Վրաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների ամփոփումը սկսվել է հանձնաժողովի ընդդիմադիր անդամների և երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավար Գիորգի Կալանդարիշվիլիի և նրա տեղակալների միջև ծեծկռտուքով, հայտնում է Sputnik գործակալության վրացական հարթակը։ «Ընդդիմության առաջին խոսնակ, «Միացյալ ազգային շարժման» ներկայացուցիչ Դավիթ Կիրթաձեն այն բանից հետո, երբ ԿԸՀ նախագահը թույլ չտվեց շարունակել ելույթը, ոտքի կանգնեց և բաժակից սև ներկ շպրտեց ԿԸՀ նախագահի դեմքին, որից հետո ծեծկռտուք սկսվեց», - հայտնում է գործակալությունը։ Վերջինիս հաղորդմամբ՝ միջադեպն այս պահին հարթվել է, սակայն հանդիպումն ընդհատվել է։ Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը շաբաթ օրը ժամը 11:00-ին նիստ է նշանակել՝ հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների ամփոփման նպատակով։ Միևնույն ժամանակ, հանդիպմանը զուգահեռ, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի մոտ տեղի է ունենում ընդդիմության կողմնակիցների՝ ընտրակեղծիքների դեմ բողոքի ցույցը։ Նախնական տվյալներով՝ խորհրդարան է անցել հինգ քաղաքական ուժ։ «Վրացական երազանքը» հավաքել է ձայների 53,93 տոկոսը, մասնավորապես՝ խորհրդարանի 150 մանդատներից 89-ը, և դրանով պահպանել իշխանությունը։ «Փոփոխությունների կոալիցիան» («Ախալի», «Գիրչի՝ ավելի շատ ազատություն», «Դրոա») ստացել է 18 մանդատ, «Միասնություն՝ ազգային շարժում» («Միացյալ ազգային շարժում», «Ագմաշենեբելի ռազմավարություն», «Եվրոպական Վրաստան»)՝ 17 մանդատ, «Ուժեղ Վրաստան» («Լելոն Վրաստանի համար», «Ժողովրդի համար», «Ազատության հրապարակ», «Քաղաքացիներ») - 14, և «Վրաստանի համար»՝ 12 մանդատ։ Ընդդիմության ներկայացուցիչները հրաժարվում են ճանաչել «Վրացական երազանք»-ի հաղթանակը՝ հայտարարելով, որ տեղի է ունեցել տոտալ ընտրակեղծիք։
    13:00
    16.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Հայաստանի ազգային հավաքականը մեկնեց Lատվիա
    Նոյեմբերի 16-ին Հայաստանի ազգային հավաքականը մեկնեց Ռիգա, որտեղ նոյեմբերի 17-ին ՈւԵՖԱ Ազգերի լիգայի խաղարկության վերջին՝ 6-րդ տուրի շրջանակում կմրցի Լատվիայի ընտրանու հետ: Այս մասին հաղորդում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը: Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Սուրեն Չախալյանի և ֆուտբոլիստներից մեկի նախախաղային մամուլի ասուլիսը կկայանա Ռիգայի «Սկոնտո» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում նոյեմբերի 16-ին՝ ժամը 19:30-ին: Հայաստանի ազգային հավաքականի նախախաղային մարզումը կկայանա նոյեմբերի16-ին՝ ժամը 20:00-ին «Սկոնտո» մարզադաշտում:
    12:45
    16.11.24
    Ավելին
  • Հայլուր
    Հայլուր 12։30 Չի փախել նախագահը. մեծ ցասում և թեժ դրություն՝ Աբխազիայում
    Հայլուր 12։30 Չի փախել նախագահը. մեծ ցասում և թեժ դրություն՝ Աբխազիայում
    12:30
    16.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    «ՀՀ ամենաբարձր լեռը». Փաշինայնը հրապարակել է Արագած լեռան լուսանկարը
    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակել է Արագած լեռան լուսանկարը, որին կից գրառում է արել. «Հայաստանի Հանրապետության ամենաբարձր լեռը. Արագած, առավելագույն բարձրությունը 4090 մետր»:
    12:15
    16.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ձին ընկել էր դիտահորը. օգնության են հասել փրկարարները
    Նոյեմբերի 16-ին, ժամը 07:27-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Տարոն 2 թաղամասի թիվ 2/2 շենքի մոտակայքում ձին ընկել է դիտահորը և չի կարողանում դուրս գալ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ դիտահորից (մոտ 2 մետր) դուրս են բերել կենդանուն։
    12:00
    16.11.24
    Ավելին
  • Մամուլի տեսություն
    Մամուլի տեսություն 16.11.2024
    Մամուլի տեսություն 16.11.2024
    11:50
    16.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Փաշինյանը ՀՀ միակ ղեկավարն է, որ որևէ հեռախոսազրույց կամ աշխատանքային հանդիպում չի ունեցել ԱՄՆ նախագահի հետ. միջազգայնագետ
    Ինչ վերաբերում է Փաշինյանին, ապա, այո, նա Հայաստանի միակ ղեկավարն է, որ որևէ ձևաչափով երբեք չի եղել Սպիտակ տանը, որևէ հեռախոսազրույց կամ աշխատանքային հանդիպում չի ունեցել ԱՄՆ նախագահի կամ փոխնախագահի հետ և համացանցում տարածված մի քանի լուսանկարներն արվել են այն ժամանակ, երբ նա 30 վայրկյանով կանգնել է Թրամփի կողքին ընդունելության ժամանակ կամ քայլել է նրա կողքով բազմակողմ միջոցառման ընթացքում: Այս մասին գրում է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը: «Երեկ մի քանի գործընկերներ ինձ հարց էին ուղղում, թե արդյո՞ք ճիշտ է փոխխոսնակի այն պնդումը, որ Սերժ Սարգսյանը Սպիտակ Տանը չի եղել: Կարդացի նրա խոսքը: Ասվածի կեսը սխալ էր: Ստիպված եմ արձագանքել, քանի որ օրեր առաջ ինքս էի գրել Փաշինյանի՝ ԱՄՆ նախագահի մակարդակով այց/հեռախոսազրույց չունենալու մասին: Տեր-Պտրոսյանը ԱՄՆ մինչև 1994թ. այցը էլի է այցելել: Նրա 1994թ. այցն էլ պետական/պաշտոնական/աշխատանքային էր, քանի որ բացի Վաշինգտոնից այլ քաղաքներում էլ էր հանդիպումներ ունեցել հայ համայնքի հետ: Սակայն խնդիրը հետևյալն է. Ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի, Հայաստանի բոլոր նախագահներն էլ տարբեր առիթներով աշխատանքային հանդիպումներ են ունեցել իրենց բոլոր ամերիկացի գործընկերների հետ, ունեցել են նաև հեռախոսազրույցներ: Տեր-Պետրոսյանը՝ Բուշի և Քլինթոնի, Քոչարյանը՝ Քլինթոնի և Բուշի, Սարգսյանը՝ Օբամայի: Եթե կոնկրետ առանձնացնենք Սերժ Սարգսյանին (քանի որ գործընկերներիս հարցը նրան էր վերաբերում), ապա ասեմ հետևյալը. 1. Պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը 5 անգամ Պենտագոնում և 1 անգամ Երևանում հանդիպել է ԱՄՆ 3 պաշտպանության քարտուղարների հետ (2018թ. ի վեր Հայաստանի ոչ մի պաշտպանության նախարար չի հանդիպել իր ամերիկացի գործընկերոջը՝ այդ թվում Պենտագոն գնացած-հասած գործող նախարարը): 2. Վարչապետ Սերժ Սարգսյանը Սպիտակ Տանը հանդիպել է ԱՄՆ փոխնախագահ Դիք Չեյնիին: 3. Նախագահ Սերժ Սարգսյանը Սպիտակ Տանը հանդիպել է փոխնախագահ Բայդենին: 4. Սերժ Սարգսյանը Սպիտակ Տանը մասնակցել է Օբամայի անունից տրվող պաշտոնական ճաշի արարողությանը, որից առաջ Օբամայի հետ երկկողմ հանդիպում է ունեցել միջուկային անվտանգության համաժողի անցկացման և երկկողմ հանդիպումների համար նախատեսված վայրում՝ կոնվենցիոն կենտրոնում: Իսկ ինչ վերաբերում է Փաշինյանին, ապա, այո, նա Հայաստանի միակ ղեկավարն է, որ որևէ ձևաչափով երբեք չի եղել Սպիտակ տանը, որևէ հեռախոսազրույց կամ աշխատանքային հանդիպում չի ունեցել ԱՄՆ նախագահի կամ փոխնախագահի հետ և համացանցում տարածված մի քանի լուսանկարներն արվել են այն ժամանակ, երբ նա 30 վայրկյանով կանգնել է Թրամփի կողքին ընդունելության ժամանակ կամ քայլել է նրա կողքով բազմակողմ միջոցառման ընթացքում»,- գրել է նա:
    11:45
    16.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ԵՊՀ պատվիրակությունը Վաշինգտոնում հանդիպումներ է ունեցել ԱՄՆ կառավարության ներկայացուցիչների հետ
    Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) պատվիրակությունը՝ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի գլխավորությամբ, այս շաբաթ Վաշինգտոնում մի շարք հանդիպումներ ունեցավ ԱՄՆ կառավարության, մասնավորապես ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) և ԱՄՆ Պետքարտուղարության Կրթական և մշակութային հարցերի բյուրոյի ներկայացուցիչների հետ: Այս մասին հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից։ Հ․Հովհաննիսյանը, դեսպան Մակունցը, ինչպես նաև պատվիրակության անդամներ Էլինա Ասրիյանը (ԵՊՀ ուսումնական գծով փոխնախագահ), Կառլեն Խաչատրյանը (ԵՊՀ Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան) և Արմեն Չոբանյանը (Իզմիրլյան հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրեն), հանդիպեցին ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալի պաշտոնակատար Մարկ Հաննաֆինին: Քննարկման թեման Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև կրթական և հետազոտական համագործակցության ամրապնդումն էր՝ երկու երկրների նպատակներին համահունչ: ԱՄՆ Պետքարտուղարությունում պատվիրակությունը հանդիպեց Կրթական և մշակութային հարցերի բյուրոյի պաշտոնյաների, այդ թվում՝ բյուրոյի ավագ խորհրդական Բարեթ Հագայի և Ֆուլբրայթ ծրագրի Եվրոպայի բաժնի պատասխանատուներին: Հանդիպման ընթացքում մտքեր փոխանակվեցին հայ ուսանողների և գիտնականների՝ ԱՄՆ-ում գործող հեղինակավոր, ինչպես օրինակ՝ Fullbright, BridgeUSA և կրթական փոխանակման այլ ծրագրերին մասնակցության հնարավորությունների ընդլայնման վերաբերյալ: Անդրադարձ կատարվեց նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներին, այդ թվում՝ ԵՊՀ-ի և ԱՄՆ-ի բուհերի միջև ակադեմիական համագործակցության և համատեղ հետազոտությունների շրջանակի ընդլայնմանը: Ռեկտոր Հովհաննիսյանն ընդգծեց բարձրագույն կրթության ոլորտում շարունակական համագործակցության կարևորությունը՝ նշելով, որ նման փոխանակումներն օգտակար են երկու երկրների ակադեմիական շրջանակների համար։ Դեսպան Մակունցը վերահաստատեց կրթական փոխանակման ծրագրերի դերը՝ որպես երկու երկրների միջև փոխըմբռնման և համագործակցության խթանման արդյունավետ գործիք:
    11:30
    16.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Ինչո՞ւ իշխանություններին չեն հետաքրքրում հայ գերիների ճակատագրերը․ «Փաստ»
    Ավելին, Ադրբեջանում արդարադատության անվան տակ դատական շոուներ են կազմակերպում՝ հայ գերիներին, այդ թվում՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը կեղծ, շինծու մեղադրանքներով ազատազրկման դատապարտելու նպատակով։ Իսկ ինչպե՞ս է ստացվում, որ Ադրբեջանն այդքան սանձարձակ ձևով է գործում։ Թերևս պատճառն այն է, որ այդ երկրի վրա չկա անհրաժեշտ չափի միջազգային ճնշում։ Միջազգային տարբեր կազմակերպությունների ու պաշտոնյաների կողմից արվող կոչերին կոնկրետ գործողություններ չեն հետևում։ Թվում էր, թե COP29 կլիմայական համաժողովից առաջ կամ ընթացքում Ադրբեջանը որոշակի քայլեր կձեռնարկի գերիներին ազատ արձակելու ուղղությամբ, բայց դա տեղի չունեցավ։ Մյուս կողմից՝ համաժողովի ֆոնին պահն առավել քան պատեհ էր գերիների հարցը բարձրացնելու և Ադրբեջանի վրա միջազգային ճնշում բանեցնելու ուղղությամբ։ 
    11:20
    16.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Կարիերայի ավարտ․ Ռոնալդուն պատասխանել է բոլորին հուզող հարցին
    «Ալ-Նասրի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն պատասխանել է կարիերայի ավարտի մասին հարցին։ «Ես պարզապես ուզում եմ հաճույք ստանալ։ Շուտով 40 տարեկան եմ դառնալու… Ես իսկապես ուզում եմ հաճույք ստանալ։ Քանի դեռ մոտիվացիա եմ զգում, կշարունակեմ խաղալ։ Այն օրը, երբ մոտիվացիա չզգամ, կավարտեմ կարիերաս», — մեջբերում է Ռոնալդուի խոսքերը լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն սոցցանցերում։ Ընթացիկ մրցաշրջանում Կրիշտիանու Ռոնալդուն մասնակցել է «Ալ-Նասրի» կազմում անցկացված 15 խաղի՝ բոլոր մրցաշարերում, որոնցում նա դարձել է 10 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։ Խաղացողի ներկայիս պայմանագիրը ակումբի հետ գործում է մինչև 2025 թվականի ամառ։ Transfermarkt պորտալում ներկայացված տվյալների համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 15 միլիոն եվրո, փոխանցում է Armsport-ը։
    11:15
    16.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Կրակոց՝ Երևանում. uպանվածը վերջերս է Ֆրանսիայից ժամանել Հայաստան
    Այսօր՝ նոյմբերի 16-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում, Երևանի քրեական ոստիկանության վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Toyota» մակնիշի ավտոմեքենայով «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի, հայտնում է Shamshyan.com-ը: Տեղում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով մահացել է: Ոստիկաններն ու պարկեները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 42-ամյա Արթուր Մանուկյանն է, ով ըստ հիվանդանոցի հայտնած տեղեկությունների, մահացել է կրակոցից: Նրա մարմնի վրա առկա է եղել կրակոցի 1 հետք: Ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրում, որը Նազարբեկյան 15/6 հասցեն է, հայտնաբերլ են արնանման հետք և կրակված 1 գնդակ: Դեպքի փաստով Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ սպանվածը վերջերս էր Ֆրանսիայից ժամանել Հայաստան:
    11:00
    16.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Շտապօգնության մեքենային չզիջելն առաջացնում է տուգանք 20 հազար դրամի չափով. ՆԳՆ
    Վարորդները պարտավոր են կապույտ գույնի առկայծող փարոսիկ և հատուկ ձայնային ազդանշան միացրած շտապօգնության մեքենայի մոտենալու դեպքում զիջել ճանապարհը`տրանսպորտային միջոցի անխոչընդոտ անցումն ապահովելու համար: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ներքին գործերի նախարարությունը։ «Ճանապարհը չզիջելը առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով՝ 20 000 դրամ: Իսկ զիջելու ընթացքում որևէ իրավախախտում կատարելը այլ հնարավորության բացակայության դեպքում տուգանքի նշանակում չի առաջացնում։ Զիջի՛ր ճանապարհը․ րոպեն կարող է կյանք արժենալ»,֊ասված է հաղորդագրության մեջ։
    10:45
    16.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Խոշոր ավտովթար՝ Երևանում․ 4 մեքենա է բախվել․ կա վիրավոր
    Այսօր՝ նոյեմբերի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։50-ի սահմաններում Գայի պողոտայում բախվել են «BMW X5» մակնիշի, «Mazda» մակնիշի, «Kia» մակնիշի ու «Opel» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորի ինքնությունը։
    10:30
    16.11.24
    Ավելին