Լրահոս
2024-11-27
-
ՔաղաքականՆիկոլ Փաշինյանը չի մասնակցելու Աստանայում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովինՎարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցելու նոյեմբերի 28-ին Աստանայում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին։ Այս մասին Aysor.am-ի հետ զրույցում ասաց վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։Ավելին11:4527.11.24 -
ՔաղաքականՄիլիոններով վարկ՝ չեղած ծրագրի համար. «Սայլը ձիուց առաջ եք դրել»Հայաստանի կառավարությունը հերթական վարկն է ուզում վերցնել. այս անգամ առողջապահական համակարգի բարելավման համար: Միլիոնավոր եվրոների վարկի գործը Բարձր դատարանում է: Սահմանադրական դատարանն այսօր քննել է Հայաստանի կառավարության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև վարկային համաձայնագրերի սահմանադրականության հարցը:Ավելին11:4027.11.24 -
ՀասարակականԾիլքարից մինչև Ջրաշեն ճանապարհահատվածը փակ էՆոյեմբերի 27-ին՝ ժամը 10։00-ի դրությամբ, առատ ձյան, սաստիկ բքի, տեսանելիության բացակայության և տրանսպորտային միջոցների վթարի պատճառով Ծիլքարից մինչև Ջրաշեն (Սպիտակի ոլորաններ) ճանապարհահատվածը փակ է։ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են, որ կտրվի լրացուցիչ տեղեկություն։Ավելին11:3027.11.24 -
ՀասարակականՀրդեհ է բռնկվել Բալահովիտ գյուղի չշահագործվող մանկապարտեզումՆոյեմբերի 27-ին, ժամը 05:04-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ որ Բալահովիտ գյուղում այրվում է մանկապարտեզ:Ավելին11:1527.11.24 -
ՀասարակականՀայ-սերբական գրական ցերեկույթ. դիվանագիտական հարաբերությունների 30 տարինՀայաստան-Սերբիա դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակին նվիրված գրական-երաժշտական ցերեկույթ է եղել Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում: Գրականագետները ընթերցել են հայ և սերբ հեղինակների բանաստեղծություններ: Ճակատագրով են կապված այս երկու ժողովուրդները, նշել են գրականագետները: Երկու ժողովուրդների պատմությունների տխուր էջերի վրա նույն թշնամու՝ Օսմանյան Թուրքիայի հետքերն են:Ավելին11:0027.11.24 -
Հասարակական«Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոց տանող ճանապարհը փակ է առատ ձյան պատճառովԿԳՄՍՆ պահպանության ծառայություն ՊՈԱԿ-ից տեղեկացնում են, որ առատ ձյան պատճառով փակ է «Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոց տանող ճանապարհը։ «Այս պահին ամրոցը փակ է այցելությունների համար։ Ճանապարհը բացվելուն պես կտրվի լրացուցիչ տեղեկություն»,- հայտնում են ՊՈԱԿ-ից։Ավելին10:5227.11.24 -
Մամուլի տեսությունՀակակոռուպցիոն կոմիտեն ժամանակավոր ղեկավարում է «Մարտի 1»-ի քննչական խմբի ղեկավարը. «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հակակոռուպցիոն կոմիտեն, որը Նիկոլ Փաշինյանի թեթեւ ձեռքով 2 շաբաթ Է ղեկավար չունի, առաջիկայում կպատրաստվի Կոմիտեի նախագահի ընտրություններին, որը երկարատեւ գործընթաց է: Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի ընտրությունների համար նախ պետք է հայտարարվի մրցույթ, ապա ձեւավորվի ընտրող հանձնաժողով։Ավելին10:3527.11.24 -
Մամուլի տեսությունՄանդատը հանձնածը վերջին կռիվը տվեց. «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ-ական Նարեկ Զեյնալյանը, որ Փաշինյանի «խնդրանքով» մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել, վերջին փորձերն է անում Փաշինյանի բարեհաճությանն արժանանալու համար․ երեկ նա կռիվ տվեց ընդդիմադիր պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանի դեմ։ Քանի որ օրենքով պահանջվող ժամկետը չի լրացել, եւ Զեյնալյանի՝ մանդատից հրաժարվելու դիմումը դեռ չի հաստատվել, նա դեռ պատգամավոր է եւ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախագահ:Ավելին10:2627.11.24 -
Մամուլի տեսությունSMS-ով պաշտոնանկ լինելու սարսափը մարզեր է հասել. «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի կողմից ՍՄՍ հաղորդագրություններով պաշտոնանկ անելու սարսափը մարզեր է հասել:Ավելին10:1827.11.24 -
Մամուլի տեսությունՔԿ-ում իսկական քաոս է. Ովքե՞ր են ազատման դիմում գրել. «Հրապարակ»Հրապարակ» թերթը գրում է. «Արգիշտի Քյարամյանի պաշտոնանկությունից հետո Քննչական կոմիտեում ուշքի չեն գալիս։ Մեզ հայտնի դարձավ, որ Քյարամյանի հեռանալու օրը աշխատանքից ազատման դիմում է գրել ՔԿ իրավաբանական վարչության պետ Արթուր Վարդանյանը՝ ասելով, որ Քյարամյանի հեռանալուց հետո չի պատկերացնում իր հետագա աշխատանքը ՔԿ-ում։Ավելին10:0727.11.24 -
ՀասարակականԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՔամին՝ հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ։Ավելին10:0027.11.24 -
Մամուլի տեսությունՓաշինյանի կախարդական փայտիկը ՔՊ-ից Ալխաս Ղազարյանի մոտ է. «Ժողովուրդ»ՔՊ խմբակցությունում կա մի պատգամավոր՝ Ալխաս Ղազարյան, ով, ըստ պաշտոնական կենսագրության, մինչեւ մանդատ ստանալը ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի ընդհանուր եւ անօրգանական քիմիայի ինստիտուտից վարձատրվում էր գիտնականի համեստ աշխատավարձով` տարեկան 300-600 հազար դրամի սահմաններումԱվելին09:5627.11.24 -
Մամուլի տեսությունՄիրզոյանը նեղսրտել է թիմակիցներից. «Ժողովուրդ»Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը նեղսրտել է իր թիմակիցներից. պատճառն իր մտերիմ ընկերոջ՝ Նարեկ Զեյնալյանի պատգամավորական մանդատը վայր դնելու պահանջն է Փաշինյանի կողմիցԱվելին09:5027.11.24 -
ՀասարակականԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիՍպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:Ավելին09:4527.11.24 -
Հասարակական«Ոչինչ հետ չես բերի»․ Շուշաննա Թովմասյանի գրառումը՝ եղբոր մահից հետո«Երկուսով հիմա վերևից ինձ կնայեք ու կհպարտանաք, երևի․․․ Ոչինչ հետ չես բերի, ոչ մի բան, ցավո՛ք»,-նման գրառում է կատարել դերասանուհի Շուշաննա Թովմասյանը՝ եղբոր մահից որոշ ժամանակ անց։ Հիշեցնենք՝ նոյեմբերի 16-ին ոստիկանությունից հաղորդում էր ստացվել, որ բուժհաստատության բակում դանակահարության հետևանքով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ է ստացել 35-ամյա Ա․Թ․-ն։ Մահացած տղամարդը դերասանուհու եղբայրն էր։Ավելին09:3027.11.24 -
Մամուլի տեսությունՕրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրովՕրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը կքննարկի Արցախի նախկին արտգործնախարար Կարեն Միրզոյանի հետ։Ավելին09:2527.11.24 -
ՀասարակականԵրևանում առաջին ձյուն է տեղում (տեսանյութ)Երևանում առաջին ձյուն է տեղում։ Նոր Նորքում այս պահին ձյան առատ տեղումներ են։Ավելին00:5027.11.24
2024-11-26
-
ՀասարակականԴիլիջանի ազգային պարկում 3702 ծառ են հատել. Ոսկան ՍարգսյանԼրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դիլիջանի ազգային պարկում 3702 ծառ են հատել, 1055 խմ փայտը ծախել Դիլիջանի ազգային պարկը բնության հատուկ պահպանվող տարածք է։ Ազգային պարկի տարածքներում, բարձրավոլտ էլեկտրական հոսանքի հենասյուների տակ գտնվող հատվածներում 2023 թվականին զանգվածային ծառահատումներ են արել։ Հոկտեմբերի 21-ին այդ մասին տեղեկատվական հարցում եմ արել շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանին։ Նախարարության պատասխանում նշված է․ «Ի պատասխան Ձեր 2024 թվականի հոկտեմբերի 21-ի հարցման` հայտնում եմ, որ համաձայն 2023 թվականի հունիսի 12-ի շրջակա միջավայրի նախարարության «Դիլիջան» ազգային պարկ ՊՈԱԿ-ի (այսուհետ` ՊՈԱԿ) և «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի միջև կնքված «Էլեկտրահաղորդման համակարգի» անխափան գործունեությանն ու անտառուղիներում հրդեհավտանգ վիճակի ապահովմանն ուղղված աշխատանքների իրականացման մասին» N ԲԷՑ-3-2023 պայմանագրի` 2023 թվականին իրականացվել է էլեկտրահաղորդման օդային գծերի NN 132-151 հենամեջերում հաշվառված 3702 ծառի հատման և դրանից առաջացած 1055.42 խտխմ ծավալով փայտանյութի մթերում: Մթերումը կազմակերպվել է ներքին պահեստից (1խմ=21.600 ՀՀ դրամ արժեքով): 2024 թվականին պայմանագրի շրջանակում շինափայտի և վառելափայտի հատումներ չեն իրականացվել»»:Ավելին23:5726.11.24 -
ՔաղաքականՀարուստ, կարիերիստ և ուսումնատենչ. ո՞վ է Հայաստանի ՊԵԿ նոր նախագահըՀայաստանի վարչապետը այսօր Ֆեյսբուքում գրել է, որ պետական եկամուտների կոմիտեի նախագահ է նշանակում Էդուարդ Հակոբյանին, որը հիմա ֆինանսների նախարարի տեղակալն է: Ո՞վ է 33-ամյա պաշտոնյան և ի՞նչով է շահել Փաշինյանի վստահությունը:Ավելին23:5026.11.24 -
ՀասարակականՁնաբուք և դժվարանցանելի ճանապարհներ՝ Շիրակի մարզումԱրդեն մի քանի ժամ լարված իրավիճակում են աշխատում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի պարեկներն ու ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարարական վարչության Ախուրյանի հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղացած ձյան ու ուժեղ բքի պատճառով Քեթի-Մայիսյան ավտոճանապարհը դարձել է դժվարանցանելի։ Կցորդիչով մի քանի բեռնատարների տեղաշարժը ելնելով վարորդների անվտանգությունից պարեկները դադարեցրել են իսկ 1 կցորդիչով բեռնատար, որը ժողովրդի լեզվով ասած մկրատաձև փակել է ճանապարհը փրկարարների, պարեկների և նրանց միացած ճանապարհն սպասարկող ճանշինի աշխատակիցների հետ փորձում են դուրս բերել։ Արդեն մի քանի օր է ՀՀ ՆԳՆ-ն, ոստիկանությունն ու փրկարար ծառայությունը հորդորում են վարորդներին, որպեսզի երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով, սակայն որոշ վայ վարորդներ հույսները դնում են իրենց «քյաչալ» անվադողերի վրա ու դիմելով մեծ ռիսկի հայտնվում են անելանելի վիճակում ու այդ ժամանակ հիշում են փրկարարներին ու պարեկներին։ Վերջիններս էլ, ինչպես հիմա Քեթիի ոլորաններում, օգնության են հասնում փրկարարներն ու պարեկները։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ այսօր արդեն ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության պետ, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արթուր Խուդինյանը Շիրակի, Գեղարքունիքի, Լոռու և Տավուշի մարզերի գումարտակների հրամանատարներին փոխանցել է ՀՀ ՆԳ նախարար Արփինե Հովհաննիսյանի, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանի հանձնարարականները, որ պարեկները ելնելով եղանակի անբարենպաստ պայմաններից հաճախակի ծառայություն իրականացնեն այն հատվածներում, որտեղ առկա է մերկասառույց, ձյուն և բուք։Ավելին23:4526.11.24