Լրահոս

2025-01-09
  • Img default alt hy
    Միջազգային
    50 պաղեստինցի է զոհվել՝ Գազայի հատվածում Իսրայելի հարձակումներից
    Իսրայելացի զինվորականների հարձակումներից վերջին օրերին առնվազն 50 պաղեստինցի է զոհվել Գազայի հատվածում, հաղորդել է պաղեստինյան WAFA լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով բժշկական ծառայությունների տվյալները։ Զոհերից 33-ը մահացել են Գազայի հյուսիսային հատվածում:
    15:45
    09.01.25
    Ավելին
  • Միջազգային
    Ռուսաստանի հուժկու ավիահարվածները՝ Զոպորոժիեին. զոհեր ու հարյուրավոր վիրավորներ կան
    Առնվազն 13 մարդ է զոհվել, ավելի քան 100-ը՝ տուժել Զապորոժիեում: Տեղի իշխանությունը չի հստակեցրել, թե կոնկրետ որտեղ են ընկել ռուսական ռումբերը, սակայն հայտնել է, որ ռմբակոծության է ենթարկվել Զապորոժիեի Շևչենկովսկի շրջանը։ Այդ տարածքում է գտնվում Ուկրաինայի առաջատար պաշտպանական ձեռնարկություններից մեկը՝ Motor Sich-ը, որն ուղղաթիռների և ինքնաթիռների համար շարժիչներ է արտադրում: Ռուսական կողմը դեռ չի մեկնաբանել ավիահարվածները:
    15:30
    09.01.25
    Ավելին
  • Քաղաքական
    Ադրբեջանի ֆшշիuտ նախագահի վերջին մտքերը նոր չեն, ուղղակի այլ խմբագրական ձևակերպումներով ու համատեքստում. Դանիելյան
    Տվյալ դեպքում առանցքայինը ոչ այնքան բովանդակությունն է, որքան պահի ընտրությունը: Եվ չի բացառվում, որ խիստ անհանգստացած են Արցախի Հանրապետության սահմանադրական մարմինների՝ Նախագահի և Ազգային ժողովի լիազորությունների ժամկետի մոտալուտ ավարտը, որպես այդ մարմինների իբր վերջնական լուծարում դիտելու նենգ ակնկալիքով:
    15:15
    09.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ի՞նչ քայլեր պետք է կատարեն արտոնություն ունեցող քաղաքացիները` հանրային տրանսպորտից օգտվելիս
    Այսօրվանից վարչական շրջանների մասնաշենքերում (թաղապետարաններում) տրանսպորտային նոր սակագներից արտոնությամբ օգտվելու իրավունք ունեցող մեր քաղաքացիները կարող են իրենց ֆիզիկական, անհպում վճարման հնարավորություն ունեցող բանկային քարտերով՝ ARCA, VISA, MASTER, նույնականացվել և արտոնյալ փաթեթը կցել բանկային քարտին, հայտնում են Երևանի քաղաքապետարանից: «Արտոնությամբ տոմս գնելու համար վարչական շրջանի մասնաշենք անհրաժեշտ է մոտենալ անձը հաստատող փաստաթղթով և հանրային ծառայության համարանիշով։ Հիշեցնենք նաև, որ նույն գործընթացը հնարավոր է իրականացնել նաև Telcell ընկերության սպասարկման կետերում, ինչպես նաև transport.yerevan.am կայքում՝ առանց որևէ տեղ մոտենալու»,- հայտնել են քաղաքապետարանից:
    15:00
    09.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Սքրինինգային ծրագրի ներդրումից ի վեր՝ Հայաստանի 4 մարզում հետազոտվել է 32 հազար 121 կին, հայտնաբերվել է քաղցկեղի 285 դեպք
    Շարժական մամոգրաֆը 2024 թվականի սեպտեմբերի 2-ից Գեղարքունիքի մարզում է։ Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ պետական պատվերով իրականացվող սքրինինգից այս մարզում արդեն օգտվել է 4166 կին: Ախտորոշման հաստատման համար 50 կնոջ ցուցվել է լրացուցիչ հետազոտություն։ ՀՀ ԱՆ «Վ.Ա.Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում» նրանցից 5-ի մոտ հաստատվել է քաղցկեղ։ Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ փոխվել է ծրագրի շահառու դառնալու տարիքը. հիմա անվճար կարող են հետազոտվել 45-68 տարեկան մարզաբնակ կանայք (նախկինում տարիքային շեմը` 50-69): «Կրծքագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերման սքրինինգային այս ծրագրի ներդրումից ի վեր Հայաստանի 4 մարզում հետազոտվել է 32121 կին, հայտնաբերվել է քաղցկեղի 285 դեպք։ Շարժական մամոգրաֆը 2025 թվականին ևս գործելու է Գեղարքունիքում, հաջորդ տեղակայումը Գավառն է, այնուհետև` Սևանը, Ճամբարակը: Մասնագետները վստահեցնում են` քաղցկեղի բուժումն առավել արդյունավետ է, եթե հիվանդությունը վաղ փուլում է հայտնաբերվում»,- ասվում է հաղորդագրությունում։
    14:45
    09.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արևմտյան Հայաստանն Արմավիրն է, Թալինն է, Մարալիկն է․ Փաշինյանը համաձայն է Ալիևի պահանջներին
    Արեւմտյան Ադրբեջանը Ղազախն է, Թովուզն է, Աղստաֆան է, Գեդաբեյն է, Դաշքեսանն է, Քելբաջարն է, Լաչինն է, Կուբաթլուն է, Զանգելանն է: Սրանից դուրս չկա եւ չի կարող լինել Արեւմտյան Ադրբեջան: Եթե շատ են ուզում այլ տեղ փնտրել, Նախիջեւանն էլ կարող ենք համարել Արեւմտյան Ադրբեջան: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Արեւմտյան Հայաստանն Արմավիրն է, Թալինն է, Մարալիկն է. սրանից դուրս չկա եւ չի կարող լինել Արեւմտյան Հայաստան: Արեւելյան Հայաստանը Իջեւանն է, Բերդն է, Ճամբարակն է, Վարդենիսն է, Ջերմուկն է, Գորիսն է, Կապանն է, Ներքին Հանդն է, Նռնաձորն է. սրանից դուրս չկա եւ չի կարող լինել Արեւելյան Հայաստան: Ադրբեջանը պնդում է, որ Հայաստանը քննարկի փախստականների իրավունքների հարցը՝ «Արեւմտյան Ադրբեջանի» խոսույթի ներքո: Երբ Ադրբեջանն օգտագործում է «Արեւմտյան Ադրբեջանի փախստականների վերադարձի հարց» խոսույթը, այս ձեւակերպման բերումով հենց ինքը փակում է որեւէ քննարկման հնարավորություն, որովհետեւ ակնհայտ է դարձնում, որ փախստականների հարցը փորձում է օգտագործել միջազգային իրավունքի սուբյեկտ, ինքնիշխան պետություն Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը կասկածի տակ դնելու, Հայաստանից տարածքային պահանջներ ձեւակերպելու համար: Հարցի քննարկման համար Ադրբեջանը նախ պետք է հրաժարվի «Արեւմտյան Ադրբեջանի» եւ այդ կարգի խոսույթներից: Նախորդ կետում նշված հանգամանքների համապատկերում պաշտպանունակ բանակ ունենալու ՀՀ իրավունքը կասկածի տակ դնելով պաշտոնական Բաքուն փորձում է ստանալ Հայաստանի Հանրապետության դեմ անարգել ագրեսիա իրականացնելու հնարավորություն: Տարածաշրջանում երկարատեւ կայունություն եւ խաղաղություն հաստատելու Հայաստանի Հանրապետության առաջարկը հստակ է. ա) փոխադարձաբար հրաժարվել էսկալացնող խոսույթներից, բ) Բերքաբեր-Ոսկեպար հատվածում իրականացված սահմանազատման փորձի եւ երկու երկրների սահմանազատման հանձնաժողովների համատեղ աշխատանքի կանոնակարգի հիման վրա շարունակել սահմանազատման գործընթացը, գ) կնքել Խաղաղության պայմանագիր, որը 90 տոկոսով պատրաստ է, դ) իրագործել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, լուծելով նաեւ Ադրբեջան-Ադրբեջան կապի հարցը՝ Հայաստանի Հանրապետության տարածքով եւ Հայաստան-Հայաստան կապի հարցն Ադրբեջանական Հանրապետության տարածքով, համաձայն Կազանում տեղի ունեցած հանդիպման արդյունքներով Հայաստանի կողմից Ադրբեջանին ներկայացված առաջարկների, ե) հրադադարի ռեժիմի խախտումների հետաքննության համատեղ մեխանիզմ ներդնել, զ) ամբողջական կերպով լուծել պահվող անձանց խնդիրը, է) ամբողջ ինտենսիվությամբ աշխատել գտնվելու վայրն անհայտ համարվող անձանց ճակատագրի պարզաբանման խնդրի լուծման վրա, ը) հրաժարվել միմյանց նկատմամբ առաջադրված պահանջներից, ներառյալ բայց ոչ միայն միջազգային դատական ատյաններում, թ) աշխատել Խաղաղության պայմանագրի կետերի ամբողջական եւ արդյունավետ իրագործման վրա, ժ) սպառազինությունների փոխադարձ վերահսկման, քվոտավորման, կիրառման սահմանափակումների շուրջ բանակցելու մեխանիզմ ձեւավորել, ի) երկու երկրներից փախստականների հետ կապված հարցերը քննարկել ամբողջության մեջ, խաղաղության հաստատումից հետո ձեւավորելով համատեղ մասնագիտական, փորձագիտական հանձնաժողով, լ) լուծարել ԵԱՀԿ ՄԽ-ն»,-գրել է Փաշինյանը:
    14:30
    09.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    ԵՊՀ ուսանողները ICPC ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի 2025 թ. եզրափակիչ փուլի մասնակցության իրավունք են ստացել
    ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է ԵՊՀ ուսանողներին, որոնք ICPC ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի 2025 թվականի եզրափակիչ փուլի մասնակցության իրավունք են ստացել: Հանդիպմանը մասնակցել են նաև Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, ԵՊՀ թիմերի մարզիչ, ծրագրավորման և ինֆորմացիոն տեխնոլոգիաների ամբիոնի ասիստենտ Արմեն Անդրեասյանը։ Ողջունելով ուսանողներին՝ ԿԳՄՍ նախարարը շնորհավորել է նշանակալի հաջողությունների համար՝ ընդգծելով, որ գրանցած արդյունքները բավական ոգևորիչ են: «Ուրախ ենք ԵՊՀ ուսանողների հաջողությունների համար, որը նաև նոր սպասումներ է ձևավորում»,- նշել է Ժաննա Անդրեասյանը՝ շեշտելով, որ բարձրագույն կրթության մրցունակության բարձրացումը պետության առաջնահերթություններից է: Ժաննա Անդրեասյանը կարևորել է ԵՊՀ ակտիվ մասնակցությունը միջազգային հեղինակավոր օլիմպիադային՝ հաշվի առնելով նաև, որ Հայաստանը հայտ է ներկայացրել հյուրընկալելու ICPC ծրագրավորման համաշխարհային ուսանողական օլիմպիադան: ICPC ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի 2025 թվականի եզրափակիչ փուլի մասնակցության հիմնական մրցույթին մասնակցել են 300-ից ավելի թիմեր։ Հյուսիսային Եվրասիա տարածաշրջանի (NERC) մրցույթը տեղի է ունեցել նախորդ տարվա դեկտեմբերին և զուգահեռաբար անցկացվել է 4 քաղաքներում՝ Սանկտ Պետերբուրգում, Նովոսիբիրսկում, Աստանայում, Թբիլիսիում։ ԵՊՀ «Yerevan SU: Good knight» թիմը, որի կազմում հանդես են եկել Սամվել Անդրեասյանը, Ռոբերտ Քոչարյանը, Համլետ Պետրոսյանը, օլիմպիադային մասնակցել է Թբիլիսիում։ Ընդհանուր հաշվարկում գրավելով 20-րդ տեղը՝ ԵՊՀ թիմը ստացել է 2025 թվականի ICPC-ի եզրափակիչ փուլի մասնակցության իրավունք՝ արդյունքում դառնալով միակը Հարավային Կովկասում: ԵՊՀ թիմը միջազգային այս հեղինակավոր մրցույթի եզրափակչին կմասնակցի արդեն 5-րդ անգամ, ինչը նույնպես լավագույն ցուցանիշն է տարածաշրջանի համալսարանների համեմատ։ Հանդիպման ընթացքում ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը նշել է՝ բավական բարդ մրցակցություն է ընթացել աշխարհի ուժեղագույն համալսարանների և ուսանողների միջև: ԵՊՀ ուսանողները ևս խոսել են իրենց տպավորությունների և հետաքրքիր փորձառության մասին: Անդրադարձ է կատարվել 2025 թվականի ICPC-ի եզրափակիչի նախապատրաստական փուլի կազմակերպմանը, հավաքների և ճամբարների անցկացման հնարավորություններին: Այս համատեքստում նախարարը տեղեկացրել է, որ այս տարվանից պետությունը ֆինանսավորում է դպրոցական օլիմպիական խմբակները և կարևորել է սերնդափոխության ու թիմերում նոր ուսանողների ընդգրկման գործընթացը։ ԿԳՄՍ նախարարը նաև ներկայացրել է երիտասարդ գիտնականների աջակցության, միջազգային գիտական գործուղումների և շարժունակության ծրագրերը, ինչպես նաև Հայաստանում գիտությանն ուղղված ֆինանսավորման պետական քաղաքականությունը։
    14:15
    09.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Երկկողմ հարաբերություններն ունեն ամուր հիմքեր և որևէ բան չի կարող փոխել կամ խարխլել դրանք. Իրանի ԱԽ քարտուղարը՝ Արմեն Գրիգորյանին
    Հունվարի 9-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանին: ՀՀ ԱԽ քարտուղարը ողջունել է ԻԻՀ ԱԱ ԳԽ քարտուղարի այցը Հայաստան և ընդգծել բարձրաստիճան փոխայցելությունների կարևորությունը, որոնք հիմնված են Հայաստան-Իրան երկկողմ բազմաոլորտ հարաբերությունների զարգացման անհրաժեշտության վրա: Ա.Ա.Ահմադիանն իր հերթին նշել է, որ երկկողմ հարաբերություններն ունեն ամուր հիմքեր և որևէ բան չի կարող փոխել կամ խարխլել դրանք: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են տարածաշրջանային գործընթացներին և այդ համատեքստում Հայաստան-Իրան փոխգործակցության հեռանկարներին: Գոհունակությամբ արձանագրելով Հայաստան-Իրան երկկողմ զարգացող հարաբերությունները՝ զրուցակիցները քննարկել են արդեն իսկ ձեռքբերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը և նախանշել համագործակցության նոր ուղիները: Անդրադարձ է կատարվել տնտեսական հարաբերությունների զարգացմանը, մտքեր են փոխանակվել ենթակառուցվածքների զարգացման ծրագրերի շուրջ:
    14:00
    09.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Թուրքիայի զինված ուժերը մարտական ​​պատրաստության են բերվել Սիրիայում հնարավոր գործողության պատճառով
    Թուրքիայի զինված ուժերը մարտական ​​պատրաստության են բերվել՝ կապված Սիրիայում Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) զինյալների դեմ հնարավոր գործողության հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին գրում է կառավարամետ Türkiye թերթը՝ հղում անելով զինվորական աղբյուրների։ «Թուրքիայի և Սիրիայի զինված ուժերը լայնածավալ ռազմական գործողություն կանցկացնեն ՔԱԿ-ի զինյալների դեմ, եթե Արևմուտքն առաջադրի «նոր պահանջներ»»,-գրել է թուրքական կառավարամետ Hürriyet թերթը։ Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան վերջնագիր է ներկայացրել Սիրիայում ՔԱԿ-ի զինյալներին, և եթե այդ կոչերն անտեսվեն, ռազմական գործողությունը կարող է հրատապ դառնալ։ «Անկարան, որը Սիրիայի նոր վարչակազմից պահանջում է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել ահաբեկչական կազմակերպության դեմ, շարունակում է պատրաստվել ցանկացած սցենարի։ Սահմանին գտնվող զորքերը մարտական ​​պատրաստության են բերվել հնարավոր գործողության համար»,- գրում է Türkiye-ն։
    13:45
    09.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Կառուցապատման թույլտվությունների ստացմանն առնչվող ամբողջ գործընթացը պետք է իրականացվի էլեկտրոնային եղանակով
    Քաղաքաշինության կոմիտեն իրազեկում է, որ 2025 թվականի հունվարի 1-ից կառուցապատման թույլտվությունների ստացմանն առնչվող ամբողջ գործընթացը ՀՀ բոլոր մարզերում և Երևանում պետք է իրականացվի էլեկտրոնային եղանակով՝ urban.e-gov.am հարթակով։ 2024 թ. օգոստոսի 1-ից համակարգը գործարկվել էր Կոտայքի, Լոռու, Արարատի, Արմավիրի մարզերում։ Դիմողներին աջակցելու նպատակով կազմակերպվում են խորհրդատվական հանդիպումներ, որոնց մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել urban.e-gov.am հարթակի «Առցանց հերթագրումներ» բաժնում (https://urban.e-gov.am/hy/service/permits_online_booking/info)։ Խորհրդատվական հանդիպումները կանցկացվեն՝ - Քաղաքաշինության կոմիտեում (Կառավարական 3-րդ շենքի 4-րդ հարկ). - «VX Soft» ընկերության գրասենյակում (հասցե՝ Մարշալ Բաղրամյան պողոտա 24/6, 3-րդ հարկ (Գիտությունների ազգային ակադեմիայի հիմնարար գրադարանի շենք)). - աշխատանքային յուրաքանչյուր օր՝ երկուշաբթի-ուրբաթ՝ ժամը 16։00-18։00-ն: Նաև կարող եք զանգահարել՝ - տեխնիկական հարցերի դեպքում՝ 0-8000-2020 և 010-58-59-80 հեռախոսահամարներով, անհրաժեշտության դեպքում՝ թողնել ձայնային հաղորդագրություն. - բովանդակային հարցերով՝ 011-621-818 հեռախոսահամարով։
    13:30
    09.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Մեղադրական դատավճիռ է կայացվել բարձրաստիճան երկու զինվորականի վերաբերյալ
    Պաշտպանության նախարարության N բանակային կորպուսի հրամանատարի բարոյահոգեբանական աշխատանքների գծով տեղակալը և N զորամասի հրամանատարի տեղակալ-շտաբի պետը Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2024 թվականի դեկտեմբերի 27-ի դատավճռով դատապարտվել են համապատասխանաբար՝ 4 տարի 9 ամիս 11 օր և 4 տարի 10 ամիս 6 օր ժամկետով ազատազրկման: Այս մասին հայտնում են Դատախազությունից: «Հիշեցնենք, որ դատախազը 2023 թվականի օգոստոսի 29-ին հաստատել էր վերոնշյալ անձանց վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան: Քննչական կոմիտեում քննված քրեական վարույթով պարզվել էր, որ Պաշտպանության նախարարության N զորամասի հրամանատարի տեղակալ-շտաբի պետը տեղեկացել է, որ 2020 թվականի հոկտեմբերի 19-ին N զորամասի հրամանատարը, նույն զորամասի հրամանատարի տեղակալը, զորամասի 3-րդ գումարտակի հրամանատարը և նույն գումարտակի անձնակազմից 35 զինծառայող Լեռնային Ղարաբաղի Դաղթումաս բնակավայրի տարածքում ծավալված մարտական գործողությունների ընթացքում ընկել են շրջափակման մեջ և զոհվել: N զորամասի հրամանատարի տեղակալ-շտաբի պետը նույն օրը Խնձորեսկ գյուղում տեղակայված Պաշտպանության նախարարության N զորամասի շտաբ է կանչել 2-րդ գումարտակի հրամանատարին ու 3-րդ գումարտակի հրամանատարի տեղակալին, որտեղ N բանակային կորպուսի հրամանատարի բարոյահոգեբանական աշխատանքների գծով տեղակալի հետ հրաման են տվել խուճապ տարածել N զորամասի զինծառայողների շրջանում, որպեսզի մարտի ժամանակ զինծառայողները հրաժարվեն զենքով գործելուց: 2-րդ գումարտակի հրամանատարն ու 3-րդ գումարտակի հրամանատարի տեղակալը, գիտակցելով տրված հրամանի ապօրինի լինելը, ենթակա զինծառայողներից որևէ մեկին նման տեղեկություն չեն հայտնել: 2023 թվականի օգոստոսի 24-ին հանրային քրեական հետապնդում էր հարուցվել Պաշտպանության նախարարության N բանակային կորպուսի հրամանատարի բարոյահոգեբանական աշխատանքների գծով տեղակալի և N զորամասի հրամանատարի տեղակալ-շտաբի պետի նկատմամբ՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 35-380-րդ հոդվածի 2-րդ մասով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ՝ մարտի ժամանակ զենքով գործելուց հրաժարվելու նախապատրաստությունը): Դատարանը, հիմք ընդունելով Քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածը, մեղադրյալների նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառել՝ սահմանելով փորձաշրջան 1 տարի ժամկետով: Դատական ակտը ստանալուց հետո Դատախազությունը պատժի մասով վերաքննիչ բողոք կներկայացնի»: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    13:20
    09.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Լոռիում «Nissan Elgrand»-ը մերկասառույցի պատճառով ընկել է սահքի մեջ և կողաշրջվել. կա զոհ
    Այսօր՝ հունվարի 9-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 11:30-ի սահմաններում «Nissan Elgrand» մակնիշի ավտոմեքենան Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում ճանապարհի մերկասառույցի պատճառով ընկել է սահքի մեջ և կողաշրջվել: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է: Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդի և մահացածի ինքնութունը: Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվում է ՊԾ Լոռու մարզի գումարտակի պահպանվող հատուկ տարածք:
    13:15
    09.01.25
    Ավելին
  • Միջազգային
    Դժոխային կրակ՝ հրեշտակների քաղաքում. մոխրացել է հայկական դպրոց, 130 հազարից ավելի մարդ տարհանվել է
    Կալիֆոռնիայում մոլեգնող ավերիչ անտառային հրդեհների հետևանքով առնվազն հինգ մարդ է զոհվել: Նահանգում աղետի ռեժիմ է հայտարարվել: Ամբողջությամբ այրվել է Փասադենայի «Սահակ-Մեսրոպ» հայկական դպրոցը: Ավերիչ հրդեհը ընդհուպ մոտեցել է աշխարհահռչակ Hollywood բուլվարին, տարհանվել է ավելի քան 130.000 բնակիչ: Ըստ կանխատեսումների՝ դրանք կարող են դառնալ ԱՄՆ պատմության մեջ ամենազանգվածային ու ավերիչ անտառային հրդեհները:
    13:15
    09.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Կալիֆոռնիայում բռնկված հրդեհների պատճառով՝ Բայդենը որոշել է չեղարկել Իտալիա ուղևորությունը
    ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը որոշել է չեղյալ հայտարարել ուղևորությունն Իտալիա Կալիֆոռնիայում բռնկված հրդեհների պատճառով, որոնց հետևանքով զոհվել է առնվազն հինգ մարդ։ Նա նաև աղետի ռեժիմ է սահմանել նահանգում։ Այդ մասին ասված է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան Պիերի տարածած հայտարարության մեջ։ Լոս Անջելեսում հրդեհների ընդհանուր մակերեսը հասել է գրեթե 11 հազար հեկտարի, վկայում են Կալիֆոռնիայի հրշեջ ծառայության տվյալները։ Հրդեհը ոչնչացրել է ավելի քան հազար շինություն և հանգեցրել է առնվազն հինգ մարդու մահվան։ Շրջանում առանց լույսի է մնացել ավելի քան 175 հազար սպառող։ Տեղական իշխանությունները հրշեջների օգնություն են խնդրել հարևան շրջաններից, նաև նրանց օգնության են ուղարկել արտակարգ ծառայությունների աշխատակիցների Վաշինգտոնի, Օրեգոն և Նևադա նահանգներից: Սակայն հրդեհը հաղթահարել առայժմ չի հաջողվում։ Հրդեհների շրջանում պահպանվում է ցածր խոնավությունը, որն ուղեկցվում է քամու ուժգին պոռթկումներով։ Դրա հետևանքով, ինչպես նշում է CNN հեռուստաընկերությունը, հրդեհների թիվը հասել է վեցի։ AccuWeather խորհրդատվական ընկերության կանխատեսումներով՝ հրդեհից վնասը և տնտեսական կորուստները կկազմեն 52 միլիարդից մինչև 57 միլիարդ դոլար: Ավելի վաղ Սպիտակ տունը հաղորդել էր, որ Բայդենը հունվարի 9-12-ը այցելու է Հռոմ, որտեղ հանդիպելու է Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնիի, ինչպես նաև Հռոմի պապի հետ:
    13:08
    09.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ծնվել է 44-օրյայի մասնակից Հայկ Աղաջանյանի երկրորդ որդին
    Ծնվել է Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից Հայկ Աղաջանյանի 2-րդ որդին։ Այս մասին Հայկը և նրա կինը՝ Տաթևը տեղեկացրել են ինստագրամյան էջում: Տեսանյութին կից գրել են․ «Բարի գալուստ, մեր Միհրան»:
    13:00
    09.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հայաստանի իշխանության մահացու հերթական մեղքը․ Սուրեն Սարգսյան
    Ոչ ոք չի վիճարկում, որ խաղաղ ճանապարհով բոլոր խնդիրների լուծումը լավագույն սցենարն է: Ոչ ոք սխալ չի գնահատում իրերի իրական դասավորվածությունն ու հիմնական խաղացողների շահերը Հարավային Կովկասում: Բոլորն էլ քաջ գիտակցում են ցանկացած էսկալացիայի հետևանքներն ու աղետալի ելքը: Այս մասին իր էջում գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը: «Սակայն Հայաստանի իշխանության մահացու հերթական մեղքն այն է, որ չունենալով ադեկվատ արտաքին քաղաքականություն, չձևավորելով դաշնակցային հարաբերություններ գլոբալ կամ տարածաշրջանային որևէ խաղացողի հետ, չունենալով նրանցից անվտանգային երաշխիքներ կամ գործուն զսպող մեխանիզմներ, չունի որևէ «պլան բ»՝ հնարավոր պատերազմի պարագայում»,- նշել է նա:
    12:45
    09.01.25
    Ավելին
  • Հայլուր
    Հայլուր 12։30 Մահաբեր հրդեհները Լոս Անջելեսում կուլ են տալիս ամեն ինչ. վերջին լուրերը՝ աղետի գոտուց
    Հայլուր 12։30 Մահաբեր հրդեհները Լոս Անջելեսում կուլ են տալիս ամեն ինչ. վերջին լուրերը՝ աղետի գոտուց
    12:30
    09.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հերքում է ադրբեջանական ապատեղեկությունը
    «Հունվարի 6-8-ը ՀՀ-ում ԵՄ առաքելությունը պարեկություն է իրականացրել հայ-ադրբեջանական սահմանի Սյունիքի մարզի հատվածում՝ Գորիսի շրջանի սահմանային գոտում ցանկացած անսովոր տեղաշարժի կամ գործողության մասին տեղեկացնելու համար: Բոլոր պարեկները հայտնել են, որ իրադրությունը հանգիստ է եղել, ոչ մի արտառոց տեղաշարժ չի նկատվել»,- այս մասին ասվում է ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության տարածած հաղորդագրության մեջ։ Հիշեցնենք, որ Ադրբեջանի ՊՆ-ն հաղորդագրություն էր տարածել, թե իբր ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները հունվարի 5-ին և 6-ին կրակ են բացել սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ ՀՀ ՊՆ-ն հերքել էր տեղեկությունը՝ նշելով, որ այն չի համապատասխանում իրականությանը։
    12:15
    09.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Սևանա լճից 470 կգ սիգի ձկնագողությունը կանխվել է. ԲԸՏՄ
    Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ու ՆԳՆ ջրային պարեկային ծառայության աշխատակիցները Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածում համատեղ իրականացվող շուրջօրյա խստացված վերահսկողության ընթացքում, գիշերային ժամերին Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Սևանի ափամերձ տարածքներում արձանագրել են ձկնագողության դեպքեր։ «Հունվարի 8-ին՝ ժամը 20։20-ի սահմաններում, նկատվել է Սևանա լճից ափ դուրս եկող ձկնորսական նավակ։ Ծովագյուղի բնակիչներ Ղ.Գ.-ն և Ս.Ա.-ն սիգի որսի արգելքի ընթացքում ապօրինի որսացել էին 135 հատ, 54 կգ «Սիգ» տեսակի ձուկ։ Ձկնորսական նավակը և ձկնապաշարն առգրավված է, իրավախախտները տեղափոխվել են ՆԳՆ ոստիկանության բաժին։ Հունվարի 9-ին՝ ժամը 2։15-ի սահմաններում, Ջիլ բնակավայրի ափամերձ հատվածում ձկնագողերը, հեռվից նկատելով տեսուչներին, թողնելով 410 կգ ապօրինի որսված «Սիգ» տեսակի ձուկը, դիմել են փախուստի։ Իրականացվում են ձկնագողերի հայտնաբերման աշխատանքներ»,- ասված է հաղորդագրության մեջ։
    12:00
    09.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Հայտարարելու որևէ բան չունենք․ ԱՄՆ Պետդեպը՝ ՀՀ-ի հետ ռազմավարական գործընկերության փաստաթուղթ ստորագրելու մասին
    ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարել է, որ Հայաստանի հետ ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի ստորագրման վերաբերյալ այս պահին հայտարարելու կամ դիտարկելու որևէ բան չունի։ ԱՄն պետքարտուղարությունը թեմային անդրադարձել է՝ պատասխանելով «Ամերիկայի ձայն»-ի հայկական ծառայության հարցմանը։ «Ամերիկայի ձայնի» հայկական ծառայությունը հետաքրքրվել էր՝ արդյոք Հայաստանի ու ԱՄՆ պաշտոնական ներկայացուցիչների միջև առաջիկայում հանդիպում է նախատեսված՝ երկկողմ հարաբերությունները ռազմավարական գործընկերության մակարդակի տեղափոխելու շուրջ, այդ առումով ի՞նչ փաստաթղթեր են ստորագրվելու Վաշինգտոնի ու Երևանի միջև: Ավելի վաղ Երևանում կայացած ասուլիսին ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն, անդրադառնալով Միացյալ Նահանգների հետ հարաբերությունները ռազմավարական գործընկերության մակարդակի տեղափոխելու, այդ նպատակով առաջիկայում կայանալիք պաշտոնական երկկողմ հանդիպման ու սպասվող փաստաթղթի մասին հարցին, մասնավորապես, ասել էր․ «Նախ, ուզում եմ ասել, որ [հայ-ամերիկյան համագործակցությունը] ռազմավարական բնույթի չենք բարձրացնում, ռազմավարական բնույթն արդեն իսկ կա, ու մենք ունենք ռազմավարական երկխոսություն, որը պայմանավորվել ենք բարձրացնել ռազմավարական գործընկերության: Քննարկվող փաստաթուղթը կամ փաստաթղթերը այս մասին, իհարկե, կան: Եվ նաև ուզում եմ ասել, որ հանդիպում էլ է քննարկվում, նախատեսվում Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող պաշտոնյաների և Միացյալ Նահանգները ներկայացնող պաշտոնյաների միջև»։
    11:45
    09.01.25
    Ավելին