Լրահոս
Միջազգային
13:15
09.01.25
327

Դժոխային կրակ՝ հրեշտակների քաղաքում. մոխրացել է հայկական դպրոց, 130 հազարից ավելի մարդ տարհանվել է

Կալիֆոռնիայում մոլեգնող ավերիչ անտառային  հրդեհների հետևանքով առնվազն հինգ մարդ է զոհվել: Նահանգում աղետի ռեժիմ է հայտարարվել: Ամբողջությամբ այրվել է Փասադենայի «Սահակ-Մեսրոպ» հայկական դպրոցը: Ավերիչ հրդեհը ընդհուպ մոտեցել է  աշխարհահռչակ  Hollywood բուլվարին,  տարհանվել  է  ավելի քան 130.000  բնակիչ: 

Ըստ կանխատեսումների՝ դրանք կարող են դառնալ ԱՄՆ պատմության մեջ ամենազանգվածային ու ավերիչ անտառային հրդեհները: