Լրահոս
2025-01-09
-
ՔաղաքականԱյ այսպես՝ փոդքաստային, կիսագրագետ, ոտքի վրա, հիստերայով ու հիվանդագին դոգմատիզմով է «ղեկավարվում» արյունաքամ Հայաստանը ադեն յոթ տարի. պատգամավոր«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է․ «Այ այսպես՝ փոդքաստային, կիսագրագետ ու ոտքի վրա, կցկտուր ու անհեռատես, վտանգավոր ու անմակարդակ, խելքին փչած ու ցայտնոտային, անադեկվատ ու անփառունակ, ստով ու կեղծիքով, դավադիր ու անհեռատես, հիստերայով ու հիվանդագին դոգմատիզմով է «ղեկավարվում» արյունաքամ Հայաստանը ադեն յոթ տարի․․․։ Եվ այդ մեկը դու ես․․․մեր ամոթն ու ողբերգությունը․․․»։Ավելին20:2009.01.25 -
ՄիջազգայինԼոս Անջելեսի անտառային հրդեհների պատճառով իրենց տներն են կորցնում կինոաստղեր ու այլ հայտնիներԼոս Անջելեսում բռնկված անտառային հրդեհների հետևանքով իրենց տներն են կորցնում նաև կինոաստղեր, հայտնի մարդիկ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը: Դերասան Բիլի Քրիսթալը կորցրել է իր տունը, որտեղ ապրել է 1979 թվականից: Դերասանուհի Փերիս Հիլթոնը ևս կորցրել է Մալիբուի իր ծովափնյա առանձնատունը: Իրենց տներից ստիպված են եղել տարհանվել նաև դերասանուհի Ջեյմի Լի Քերթիսը, դերասան Ջեյմս Վուդսը, դերասանուհի Մենդի Մուրը, դերասան Մարկ Հեմիլը և այլք: Խաղաղօվկիանոսյան Պալիսադեսում այրվել է մոտ 5000 հա տարածք, որտեղ հիմնականում ապրում են կինոյի, հեռուստատեսության և երաժշտության ոլորտի աստղեր: Այնտեղ միջին տան արժեքը կազմում է 4.5 մլն դոլար:Ավելին20:1009.01.25 -
ԻրավականՎիճաբանություն՝ Դիլիջանում. 16-ամյա տղայի վիճակը ծայրահեղ ծանր էՀունվարի 8-ին, անչափահասների մասնակցությամբ ծեծկռտուք է տեղի ունեցել Դիլիջան քաղաքում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 17։30-ի սահմաններում ծայրահեղ ծանր ախտորոշմամբ անգիտակից վիճակում Դիլիջանի քաղաքային զբոսայգուց «Դիլիջան» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի երեխա։ Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Դիլիջանի բաժնի հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանության ավագ տեսուչի գլխավորությամբ։ Տեղում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ երեխան ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վիրահատարանում, որից հետո երեխային տեղափոխել են Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը։ Մինչ համայնքային ոստիկանները փորձում էին պարզել երեխայի ինքնությունը Դիլիջանի հիվանդանոցում պարզել են, որ նա Դիլիջան խոշորացված համայնքի վարչական բնակավայրերից մեկի բնակիչ 16-ամյա Ալեքս Գ․-ն է։ Երեխայի ինքնության այս տեղեկությունը Դիլիջանի հիվանդանոցից հայտնել են ոստիկանության Դիլիջանի բաժին։ Մինչ Դիլիջանի ոստիկանները փորձում էին պարզել նաև որտեղ և ինչ հանգամանքներում է երեխան վնասվածքներ ստացել, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Տավուշի մարզի քրեական ոստիկանները՝ վարչության պետ Ռոբերտ Պետրոսյանի գլխավորությամբ պարզել են, որ նույն օրը՝ ժամը 17։00-ի սահմաններում, Դիլիջանի քաղաքային զբոսայգում Ալեքս Գ․-ին ծագած վիճաբանության ժամանակ մարմնական վնասվածքներ է պատճառել է Տավուշի մարզի բնակիչ 17-ամյա Նորիկ Հ․-ն և ըստ քրեական ոստիկանությունում ստացված օպերատիվ տեղեկությունների այդ ամենին մասնակցել է նաև Տավուշի մարզի բնակիչ 17-ամյա Հրաչ Ա․-ն։ Տավուշի մարզի քրեական ոստիկանները տեղեկությունը փոխանցել են համայնքային ոստիկանության Դիլիջանի բաժին, որպեսզի ձեռնարկեն անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումեր նշված անձանց հայտնաբերելու ուղղությամբ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով Ալեքս Գ․-ն արդեն տեղափոխվել է Երևանի մանկական հիվանդանոցներից մեկը, որտեղ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար։ Դեպքի փաստով ՀՀ Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:Ավելին20:0009.01.25 -
ՄիջազգայինՆոր պատժամիջոցներ՝ Ռուսաստանի նկատմամբՆախատեսվում է, որ մինչև ԱՄՆ նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի պաշտոնավարումը գործող նախագահ Ջո Բայդենն այս շաբաթ կհրապարակի Ռուսաստանի տնտեսության դեմ ուղղված նոր պատժամիջոցներ, հայտնում է Reuters–ը՝ հղում կատարելով ԱՄՆ պաշտոնյային: Բայդենի վարչակազմը պատրաստում է նաև Ուկրաինային տրամադրել 500 միլիոն դոլարի նոր ռազմական օգնություն, որը պետք է ներառի հակաօդային պաշտպանության հրթիռներ, F-16 կործանիչների համար օժանդակ սարքավորումներ և այլն: Հիշեցնենք՝ Դոնալդ Թրամփի երդմնակալությունը հունվարի 20–ին է:Ավելին19:4509.01.25 -
Արտաքին քաղաքականությունԻրանում սպառնալիք են զգում Ադրբեջանից. Թեհրանն ԱԽ քարտուղարին ուղարկել է Երևան և ԲաքուԱլիևի սպառնալից հարցազրույցից հետո Ադրբեջան, ապա Հայաստան է ժամանել Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանը: Պաշտոնական հաղորդագրությունները շատ բան չեն ասում հանդիպումների օրակարգից, իսկ ահա փորձագետները պատահական չեն համարում իրանցի բարձրաստիճան պաշտոնյայի հապշտապ այցը Բաքու և Երևան:Ավելին19:3009.01.25 -
ՀասարակականՄանրամասներ՝ Աբովյանում տեղի ունեցած խոշոր վթարիցԱյսօր՝ հունվարի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 09:00-ի սահմաններում Աբովյան քաղաքի Ռոսիայի փողոցում բախվել են Կոտայքի մարզի բնակիչներ 30-ամյա Նարեկ Հարությունյանի վարած «Jeep» մակնիշի և 29-ամյա Արա Զոհրաբյանի վարած «Hyundai Elantra» մակնիշի ավտոմկեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան: Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ: Բախման հետևանքով «Jeep»-ը հայտնվել է բաժանարար գոտու կանաչ գազոնում, իսկ «Hyundai»-ը՝ հետիոտնի համար նախատեսված անցման վայրում:Ավելին19:1509.01.25 -
ԻրավականՆախկին ընկերուհու մերկ լուսանկարներն ուղարկել է մորը՝ աղջկան հասցնելով ինքնասպանության փորձի. դատախազությունԴատախազը 2024 թվականի դեկտեմբերի 23-ին իրավասու դատարան է հանձնել անձնական գաղտնիք համարվող տեղեկությունը հայտնելու միջոցով մեկ այլ անձի ինքնասպանության փորձի հասցրած Վ.Ա.-ի վերաբերյալ քրեական գործը: Դատախազությունից հայտնում են, որ Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում քննված քրեական վարույթով պարզվել է, որ Վ.Ա.-ն, 2020 թվականի օգոստոսից սիրային հարաբերություններ է ունեցել իգական սեռի անձի հետ, ձեռք է բերել և պահել նրա մերկ լուսանկարները: Հարաբերությունները դադարեցնելուց հետո՝ 2023 թվականի սեպտեմբերին, նախապես տեղյակ լինելով, որ իգական սեռի վերոնշյալ անձի բջջային հեռախոսը գտնվում է նրա մոր մոտ, մորն է ուղարկել դստեր մերկ լուսանկարները: Վերոնշյալ արարքի հետևանքով՝ իգական սեռի անձն իր կյանքին վերջ տալու նպատակով մեկանգամյա օգտագործման ածելիի միջոցով ձախ նախաբազկի հատվածում կատարել է կտրվածքներ: Դատախազը 2024 թվականի դեկտեմբերի 5-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել Վ.Ա.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 204-րդ հոդվածի 1-ին մասով (մարդու անձնական կամ ընտանեկան գաղտնիք համարվող տեղեկությունն առանց նրա համաձայնության օգտագործելը, իրացնելը կամ հայտնելը կամ այդ տեղեկությունն օրենքով սահմանված կարգի խախտմամբ օգտագործելու, իրացնելու կամ հայտնելու նպատակով ձեռք բերելը կամ պահելը), 162-րդ հոդվածի 1-ին մասով (արժանապատվությունը նվաստացնելու եղանակով անձին անզգուշությամբ ինքնասպանության փորձի հասցնելը) և նույն թվականի դեկտեմբերի 23-ին քրեական գործը հանձնել իրավասու դատարան:Ավելին19:0009.01.25 -
ՀասարակականՆոր տեսանկարահանող սարք է տեղադրվելՆԳՆ ոստիկանությունը տեղեկացնում է՝ հաշվի առնելով, որ ճանապարհային երթևեկության կանոնների խախտումները դառնում են խցանումների և վթարային իրադրության առաջացման պատճառ՝ այլ վայրից տեղափոխվել ու Երևանի Իսակովի պողոտայի և Վերֆելի փողոցի հատման վայրին հարակից ճանապարհահատվածում տեղադրվել է տեսանկարահանող սարք, որը գործարկվելու է 2025 թվականի հունվարի 15-ից։ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է վարորդներին՝ պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:Ավելին18:4509.01.25 -
Արտաքին քաղաքականությունԱդրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Փաշինյանի հայտարարությանըԱդրբեջանի ԱԳ նախարարության մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի առաջարկներին: «Եվ ինչ է իրականում նշանակում այս ամենը: Պարոն Փաշինյան, թող ձեր գործողություններն ավելի շատ խոսեն, քան՝ բառերը: Եթե ՀՀ-ն իսկապես շահագրգռված է իր հարևանների հետ խաղաղության հաստատմամբ, ինչու եք դուք հրաժարվում Ձեր Սահմանադրության և ազգային օրենսդրության շրջանակներում «Արևմտյան Հայաստան» և «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» կոչվող տարածքների նկատմամբ հավակնություններից հրաժարվելու գործընթաց սկսել»,-գրել է Հաջիզադեն: Հիշեցնենք` այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցային գրառման մեջ փորձել է ձևակերպել՝ ինչ է «Արևմտյան Ադրբեջանը», «Արևմտյան Հայաստանը», «Արևելյան Հայաստանը»։ Ապա «տարածաշրջանում երկարատև կայունություն և խաղաղություն հաստատելու» նպատակով առաջարկել է հրաժարվել, մասնավորապես, էսկալացնող խոսույթներից, շարունակել սահմանազատման գործընթացը, կնքել Խաղաղության պայմանագիր, իրագործել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, հրադադարի ռեժիմի խախտումների հետաքննության համատեղ մեխանիզմ ներդնել, ամբողջական կերպով լուծել պահվող անձանց խնդիրը, հրաժարվել միմյանց նկատմամբ առաջադրված պահանջներից, երկու երկրներից փախստականների հետ կապված հարցերը քննարկել, ու վերջապես՝ լուծարել ԵԱՀԿ ՄԽ-ն:Ավելին18:3509.01.25 -
ՀայլուրՀայլուր 18։30 Իրանը շտապ մարդ ուղարկեց Բաքու և Երևան. Փաշինյանի նոր պատասխանը՝ ԱլիևինՀայլուր 18։30 Իրանը շտապ մարդ ուղարկեց Բաքու և Երևան. Փաշինյանի նոր պատասխանը՝ ԱլիևինԱվելին18:3009.01.25 -
Քաղաքական«Սպարապետի քույր» հայտնի պերսոնաժը փորձում է իր տեղը զբաղեցնել քաղաքական մայրուղու վրա․ Միկոյանը՝ Արամ Սարգսյանի մասինՎազգեն Սարգսյանի եղբայր, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը երեկ՝ հունվարի 8-ին, Հ1-ի եթերում կրկին, որերորդ անգամ անդրադարձել է նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ իր՝ Արամ Սարգսյանի վարչապետության ժամանակ գործունեության ենթադրյալ դրվագներին։ Yerevan.Today-ը դիմեց ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանին՝ դիտե՞լ է հարցազրույցը և ի՞նչ մեկնաբանություն ունի։ «Ձեր նշած քաղաքական պատահականությունը, որքան գիտեմ, նույնիսկ իր՝ վարչապետ նշանակվելուց, պաշտոնավարելուց և ազատվելուց տեղյակ չի եղել: Հանրության մի մասին որպես «սպարապետի քույր» հայտնի պերսոնաժը, ըստ ամենայնի, «քաղաքականությունը պոռնկություն է» արտահայտությունը բառացի է ընկալել և փորձում է իր տեղը զբաղեցնել քաղաքական մայրուղու վրա»,- ասաց Բագրատ Միկոյանը:Ավելին18:1509.01.25 -
ՄիջազգայինԼիբանանի նախագահ է ընտրվել գեներալ Ժոզեֆ ԱունըԵրկու տարուց ավելի Լիբանանի նախագահի պաշտոնը թափուր մնալուց հետո խորհրդարանը բանակի հրամանատար, գեներալ Ժոզեֆ Աունին ընտրել է երկրի նախագահ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Lիբանանի «NNA» ազգային լրատվական գործակալությունը։ Աունն ընտրվել է քվեարկության երկրորդ փուլում 99 ձայն ստանալու արդյունքում, որին մասնակցել են բոլոր 128 պատգամավորները: Միշել Աունի պաշտոնավարման ավարտից ի վեր խորհրդարանը երկու տարվա ընթացքում 13 նստաշրջանի ընթացքում չի կարողացել ընտրել նոր նախագահ, որոնցից վերջինը եղել է 2023 թվականի հունիսի 14-ին։ Ժոզեֆ Խալիլ Աունը լիբանանյան բանակի տասնչորսերորդ հրամանատարն է: Նա բանակը ղեկավարում է 2017 թվականի մարտից՝ փոխարինելով գեներալ Ժան Կահուաջիին։Ավելին18:0009.01.25 -
ՔաղաքականԱդրբեջանը մտադրություն չունի Ջերմուկը վերադարձնել Հայաստանին․ ՀամբարյանՔաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ադրբեջանը ռազմակայան է կառուցել Ջերմուկում․ Կարմրով նշվածը` Հայաստանից Ադրբեջանի կողմից 2022 թ֊ի սեպտեմբերին Ջերմուկի հատվածում օկուպացված տարածքն է, որտեղ ինչպես վկայում են արբանյակային լուսանկարներն Ադրբեջանը խոշոր ռազմակայան է կառուցել և, ինչպես կարելի է կռահել, մտադրություն չունի այն հետ վերադարձնել Հայաստանին։ Հավելեմ, որ եթե խորհրդային տարիներին ադրբեջանցիները Ջերմուկից 10 կիլոմետր էին հեռու, իսկ մինչև 2020 թ֊ը նոյեմբերի 9֊ը` մոտ 50 կիլոմետր, ապա Նիկոլի պատճառով հիմա գտնվում են Ջերմուկի մատույցներում` 1,5֊2 կիլոմետրի վրա։ Ադրբեջանցիներն իրենց քայլերով, փաստորեն շատ պարզ ասում են, որ ԵՐԲԵՔ, ինչ֊որ դելիմիտացիաներով և դեմարկացիաներով Հայաստանին մեկ միլիմետր տարածք չեն վերադարձնի և Նիկոլը խաբում է ժողջանին այդ պահով և Ադրբեջանին նվիրում է Բաքվի ուզածները որևէ բան Ալիևից դրա դիմաց չստանալով։ Ադրբեջանական այդ ռազմակայանը պետք է Բաքվին Ջերմուկը գրավելու և այդտեղից դեպի Նախիջևան Հայաստանի տարածքները գրավելու հանար»։Ավելին17:4509.01.25 -
ՔաղաքականԱրա՛, դուք հասկանո՞ւմ եք՝ ինչ եք խոսում. դեպի Եվամիություն՝ առանց մուննաթիՀայաստանի կառավարությունն այսօր հավանություն է տվել Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքի նախագծին, բայց դա, ըստ գործադիրի ղեկավարի, ո՛չ ոգևորվելու, ո՛չ էլ լարվելու բան է: Օրինագծի ընդունումը չի նշանակում Եվրամիությանն անդամակցություն: Այդ հարցով անհրաժեշտ է հանրաքվե անցկացնել։Ավելին17:3009.01.25 -
ԻրավականԱրմավիրում ձերբակալվել են ապօրինի թմրանյութ պահող տղամարդիկԱրմավիրի քրեական ոստիկանները տեղեկություններ էին ստացել, որ Մրգաշատ գյուղի բնակիչ 43-ամյա տղամարդը բնակության վայրում ապօրինի պահում է կանեփից պատրաստված թմրամիջոց։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ տեղեկությունը համապատասխանում է իրականությանը։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ տան խորդանոցում հայտնաբերվել է պարկ՝ լցված մոտ 900 գրամ կանեփանման զանգվածով։ Ըստ 43-ամյա տղամարդու՝ հայտնաբերվածը իրեն պատկանող թմրամիջոց է՝ անձնական օգտագործման համար։ Արմավիրի քրեական ոստիկանները նույնօրինակ տեղեկություններ էին ստացել նաև վարդաշենցի 55-ամյա մի տղամարդու վերաբերյալ։ Ըստ տեղեկության՝ տղամարդը տանն ու կից օժանդակ շինությունում պահում է կանեփից պատրաստված թմրամիջոց։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կից շինության զննությամբ հայտնաբերվել է արկղ՝ լցված մոտ 210 գրամ կանեփանման զանգվածով։ Տղամարդը հայտնել է, որ հայտնաբերված թմրամիջոցը պատկանում է իրեն և անձնական օգտագործման համար է։ Երկու դեպքով էլ կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին։Ավելին17:1509.01.25 -
ՀասարակականՄարզերում տրանսպորտի գինը կբարձրանա՞Հանրապետության բազմաթիվ մարզերում ցավոք սրտի ունենք դեռևս տրանսպորտային միջոցներ, որոնք մենք գնահատում ենք, որ բավարար վիճակում չեն գտնվում, մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը: «Մրցույթային գործընթացներ ունենք և տեղեր ունենք, որտեղ նոր ենք հրապարակել մրցույթները, այնտեղ հնարավոր են տրանսպորտի գնի որոշակի բարձրացումներ: Գնի որոշակի իջեցումներ են ենթադրվում, բայց քանի որ այդ մրցույթային գործընթացներն ամբողջությամբ ավարտված չեն, հիմա դժվար կարողանամ ենթադրություններ անել, որտեղ կբարձրանա, որտեղ կցածրանա և որտեղ կմնա նույնը։ Պիտի ասեմ, որ վերջին տարիների ընթացքում էական միջոցներ են ուղղվել և ուղղվում ուղևորափոխադրումների որակի բարձրացմանը հանրապետությունում: Միայն 2024 թվականի տարեվերջին անցկացված մրցույթներով 1.6 միլիարդ դրամը գերազանցող ներդրման ծավալ ենք ակնկալում չորս երթուղիների մասով: 2025 թվականի ընթացքում այդ երթուղիների թիվը չորսից կմեծանա և կարճ ժամանակահատվածում ամբողջ Հանրապետության տարածքում կունենանք պատշաճ ուղևորափոխադրում»,- ասաց նախարարը: Խուդաթյանը խոսել է նաև մարզերում տրանսպորտի գնի բարձրացման հավանականության մասին։ «Չեմ բացառում, ինչպես գնի անփոփոխ մնալը, այնպես էլ գնի որոշակի բարձրացումը, այնպես էլ գնի որոշակի իջեցումը: Ես համակարծիք եմ, որ Արարատում տրանսպորտային վիճակը, մեղմ ասած բավարար չէ, բայց ես նաև վստահեցնում եմ, որ մենք ամեն ինչ անում ենք, որ մարզերում վիճակը բարելավվի»,- ասաց Խուդաթյանը:Ավելին17:0009.01.25 -
ՏնտեսականՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբՌուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3․85 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 3․95 դրամ:Ավելին16:4509.01.25 -
ՍպորտՊավել Նեդվեդն ընդգրկվել է Ալ-Շաբաբի ղեկավար կազմումԹուրինի «Յուվենտուսի» և Չեխիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Պավել Նեդվեդը նշանակվել է Սաուդյան Արաբիայի «Ալ-Շաբաբ» ակումբի սպորտային տնօրեն։ Այս մասին ակումբի մամուլի ծառայությունը հայտնել է X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter): «Չեխ լեգենդ Պավել Նեդվեդը նշանակվել է սպորտային տնօրեն»,- Armsport-ի փոխանցմամբ՝ ասվում է «Ալ-Շաբաբի» հայտարարության մեջ։ Իր խաղային կարիերան ավարտելուց հետո 52-ամյա Պավել Նեդվեդն աշխատել է «Յուվենտուսում», որտեղ ութ ամսով հեռացվել է ֆուտբոլային գործունեությունից՝ ակումբի ղեկավարության կողմից խարդախության հետաքննության պատճառով։ Սաուդյան Արաբիայի առաջնության մրցաշարային աղյուսակում «Ալ-Շաբաբը» 6-րդն է: Թիմը 13 խաղում վաստակել է 23 միավոր։Ավելին16:3009.01.25 -
ՔաղաքականՄեծերն ու ուժեղները կլանելու են թույլերին. Հովհաննես ԱվետիսյանՀանրային կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Երեկ ԱՄՆ նորընտիր նախագահ Թրամփը խոսել է Կանադան, Մեքսիկայի ծոցը, Պանամա ջրանցքը և Գրինլանդիան հսկողության տակ վերցնելու մասին (խոսքից ենթադրվում է ԱՄՆ-ին միակցելու մասին): Հենց այս պահին նրա որդին, իբր տուրիստական այցով, Գրինլանդիայում է (իր էջում զմայլված տեսանյութեր է հրապարակում), որն ունի ռեսուրսների մեծ պաշարներ և 53 թ-ից Դանիայի մաս է կազմում: Այս պայմաններում, երբ 2-րդ աշխարհամարտից հետո ձևավոված միջազգային կարգը ակնհայտորեն այլևս չի գործում, ոչինչ չի խանգարում, օրինակ ադրբին բռնակցել Հայաստանը: Խաղերի տեսության մեջ մի հայտնի եզրույթ կա՝ եթե որևէ մեկը խախտում է ընդունված խաղի կանոնները, ապա մնացյալից յուրաքանչյուրի համար առանձին վերցրած օգուտները կաճեն, եթե նրանք նույնպես խախտեն կանոնները: Մինչև այն պահը, երբ բոլորը սկսում են խախտել, և այլևս ոչ ոք չի օգտվում: Ավելի պարզ օրինակ է, երբ կինոթատրոնում մեկը կանգնում է ( նա ավելի լավ է տեսնում), ապա նրա հետևիններին նույնպես ձեռնտու է լինում կանգնել, և եթե բոլորն են սա անում, ապա խոշոր հաշվով վերադառնում են սկզբնական վիճակի (քիչ ավելի վատ): Միջազգային ընդունված աշխարհակարգը սկսեց խարխլվել, երբ ԱՄՆ-ն որոշեց, որ կարող է իր հայեցողությամբ մտնել երկրներ և ռազմական հեղաշրջում անել (օրինակ Իրաք): Սրան հաջորդեց Ռուսաստանի կողմից Ղրիմին տիրանալը, իսկ հաջորդիվ իրադարձություններն արդեն սկսեցին քաոտիկ զարգանալ: Եվ այս պահին կարելի է ասել, աշխարհի գրեթե բոլոր երկրկրները բացեիբաց միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ են ներկայացնում: Ինչպես միշտ եմ ասել, ռեսուրսների խիստ պայքար է ընթանում և մեծերն ու ուժեղները կլանելու են թույլերին: Պետություն եք ուզում ուրեմն պետք աշխատել և կռիվ անել դրա համար, այլ տարբերակը արտագաղթն է կամ ստրկությունը»:Ավելին16:1509.01.25 -
ՀասարակականՄանկապարտեզների համար նախատեսված շուրջ 4 տոննա անորակ հավի միս է ոչնչացվելՄանկապարտեզներին մատակարարվող սննդի որակը Երևանի քաղաքապետարանն առավել խիստ է հսկում: Քաղաքապետարանից հայտնում են, որ ամիսներ առաջ կրթական կառույցներում հայտնաբերված խնդիրները խորությամբ ուսումնասիրվել են, որից հետո շուրջ 4 տոննա հավի միս է ոչնչացվել: 3817.4 կգ թռչնամիսն ամբողջությամբ տեղափոխվել է աղբավայր, որտեղ ծանր տեխնիկայի միջոցով ամբողջականությունը խախտելուց հետո թաղվել է և ծածկվել հողաշերտով: Առավել մանրամասն՝ տեսանյութում:Ավելին16:0009.01.25