Լրահոս

2025-01-09
  • Img default alt hy
    Հասարակական
    Խոշոր հրդեհ՝ Երևանում. կրակն ու ծուխը տեսանելի էին մի քանի 100 մետրից
    Հունվարի 8-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:25-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանթյան փողոցի թիվ 28 և հարակից տների տանիքներում հրդեհ է բռնկվել, հայտնում է Shamshyan.com-ը: Մինչ հրշեջների ժամանումը՝ 2 տան տանիքներում առաջացած կրակի տարածման դեմ պայքարել են քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները կարողացել են կանխել կրակի տարածումը՝ հարակից տներ, ապա մարել այն: Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուծաժներ չկան: Դեպքի վայր են ժամանել նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, սակայն նրանց օգնության կարիքը չի եղել, բայց բժիշկները մինչև վերջ հերթապահություն են իրականացրել: Պարզվել է, որ այրվել է 2 տան տանիք՝ 350 քմ տարածքով:
    11:30
    09.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Սփյուռք
    ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը
    Լոս Անջելեսի անտառային հրդեհներից ավերվել են շենքեր, հարյուրավոր հայեր են կորցրել իրենց բնակարանները, բիզնես հաստատությունները: Այս մասին հայտնում է «Ամերիկայի ձայնը»։ Ամբողջությամբ այրվել է Լոս Անջելեսի ամենահին հայկական վարժարաններից մեկը` Փասադենայի Սահակ Մեսրոպ հայկական դպրոցը: Վարժարանի շենքը մոխրացել է Իթոն հրդեհի բոցերի մեջ։ «Սահակ-Մեսրոպ դպրոցն այլևս գոյություն չունի։ Շատ ցավալի է, բայց հայերն ուժեղ են և պետք է վերակառուցեն ավելի լավ դպրոց։ Մենք պետք է ավելի քան երբևէ համախմբվենք»,- ասել է հովիվ Հալաջյանը: Սահակ-Մեսրոպն ամենօրյա վարժարան է։ Հիմնվել է 1980 թվականին, Ալթադենայում՝ հայ համայնքի մի խումբ հավատացյալ գործիչների նախաձեռնությամբ։ Ունի մանկապարտեզ և միջին բաժին։ Անգլերենով դասավանդվող պետական ծրագրին զուգահեռ ուսուցանվում են հայոց լեզու, պատմություն, կրոն։ Հիմնադիրը լիբանանցի ճարտարապետ Մայք Յուսեֆյանն է, որը 1976 թվականին ընտանիքի հետ փախել է Լիբանանի քաղաքացիական պատերազմից՝ հաստատվելու Փասադենայում Հունվարի 7-ից Լոս Անջելեսի արևմուտքում անտառային հրդեհներ են, որոնք քամու պառճառով տարածվել են դեպի բնակավայրեր։ Հունվարի 8-ի դրությամբ հրդեհի տարածքը հասել է 13,44 քմ կմ։ Տարբեր շրջաններում հայտարարվել է տարհանում։ Լոս Անջելեսի մերձակայքում սկսված անտառային հրդեհների հետևանքով, տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ, արդեն 5 մարդ զոհվել է, շատերը լուրջ վնասվածքներ են ստացել, տասնյակ հազարավոր բնակիչներ տարհանվում են։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Կալիֆորնիայում խոշոր բնական աղետ է հայտարարել։
    11:15
    09.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Կրիմինալ աշխարհը խանդավառված է կին բանտապետի նշանակմամբ. «Ժողովուրդ»
    Երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ է նշանակելու Ծովինար Թադևոսյանին, խիստ խռովություններ սկսվեցին քրեակատարողական ծառայությունում։
    11:00
    09.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ադրբեջանի իշխանական հեռուստաընկերությունը Հառիճավանքը ներկայացնում է որպես ադրբեջшնական ժառանգություն. Արման Թաթոյան
    Հայաստանի զավթման ադրբեջանական իշխանության ծրագիրն արդեն երկրորդ անգամ Հառիճավանքը ներկայացնում է ադրբեջանական ժառանգություն։ Այս մասին գրել է ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը։ «Ադրբեջանական իշխանական հեռուստաընկերությունը Հայաստանի Շիրակի մարզի Հառիճավանք վանական համալիրը պատմական փաստերի կեղծումով ներկայացնում է՝ որպես «Արևմտյան Ադրբեջանի» մշակույթի մաս։ Այս տեսանյութում Հառիճավանքը ներկայացվում է՝ որպես ալբանական կրոնական, մշակութային ժառանգություն։ Փորձ է արվում հերքելու հայերի՝ որպես առաջին քրիստոնյա ազգ լինելը։ Տեսանյութը հայերի դեմ ռասիստական և թշնամանքի ադրբեջանական պետական քարոզի մաս է, որով հետևողական կեղծիքներով ստեղծվում են Հայաստանի նկատմամբ ագրեսիայի հիմքեր։ Հառիճավանքը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու վանական համալիրներից է, հիմնադրվել է վաղ միջնադարում և պատմականորեն եղել է ոչ միայն հայոց հոգևոր կենտրոն, այլև կրթական և մշակութային կարևոր օջախ»,- գրել է նա:
    10:45
    09.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Ասֆալտի թեման էլ են «գցում ոտքներին». «Փաստ»
    Օրինակ՝ 2024 թվականի մայիսի 27-ի ջրհեղեղից վնասվել էին միջպետական ավտոճանապարհի Դիլիջան-Իջևան հատվածի բազմաթիվ հատվածներ։ Ի պատասխան լրագրող Ոսկան Սարգսյանի հարցման, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը հայտնել է, որ ճանապարհի վնասված հատվածները կվերականգնվեն 2025 թվականի առաջին կիսամյակում, իսկ Դիլիջան քաղաքի հյուսիսային ծայրին՝ «Գետափ» ռեստորանային համալիրի մոտ ճանապարհի քանդված եզրը կվերականգնվի մինչև 2024 թվականի ավարտ։ 2024 թվականն ավարտվեց, սակայն այդ հատվածի նորոգումն այդպես էլ չավարտվեց:
    10:30
    09.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 8 ավտոմեքենա
    Հունվարի 8-ին ՆԳՆ ՓԾ Արագածոտնի, Արարատի, Շիրակի և Վայոց ձորի մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ, մասնավորապես՝ Աշտարակ, Ջերմուկ, Արտաշատ, Ապարան քաղաքներում, Ռյա Թազա, Եղիպատրուշ, Մուսայելյան գյուղերում։ Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 8 ավտոմեքենա և 14 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։
    10:15
    09.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Ի՞նչից է վախենում «ժողովրդավար» վարչապետը. ինչո՞ւ չի հրապարակում ԼՂ բանակցությունների բոլոր փաստաթղթերը․ «Ժողովուրդ»
    Դեռ 1992 թվականին Եվրոպայում անվտանգության և համագործակցության կոնֆերանսի (ԵԱՀԽ) կողմից ստեղծվեց ԵԱՀԿ Մինսկի խումբը՝ Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության անդամ երկրներից (ԵԱՀԿ): Այս կազմակերպությունը կոչված է Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության խաղաղ, բանակցային լուծման տարբերակներ գտնելուն:
    10:05
    09.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
    Քամին հյուսիսարևմտյան 2-4մ/վ։
    10:00
    09.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Նոր պաշտոնանկություններ են սպասվում. «Փաստ»
    Մեր ունեցած տեղեկություններով, տարեվերջի օրերին ՀՀ կառավարությունում թեժ քննարկում է եղել. Նիկոլ Փաշինյանն ու իր աշխատակազմի ղեկավար կազմը երկար ժամանակ մանրամասն «դրել-վերցրել» են բոլոր նախարարությունների աշխատանքը, և որոշում է կայացվել մի շարք նոր պաշտոնանկությունների հետ կապված:
    09:55
    09.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Ինչ նվերներ են հայտարարագրել ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ու Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանը. «Ժողովուրդ»
    Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած «Հանրային պաշտոն զբաղեցնող անձի կամ հանրային ծառայողների նվերների հաշվառման ձեւաթղթի» համաձայն՝ դեկտեմբերի 10-ին Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատան կողմից ստացել է 279 հազար դրամ արժողությամբ ալկոհոլային խմիչք՝ վիսկի։
    09:50
    09.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Կարեն Հակոբյանի գործով որոշումը ձգձգվում է արդեն մեկուկես ամիս. ի՞նչ դիրքորոշում կհայտնի վերաքննիչն այսօր. «Փաստ»
    Գործարար Կարեն Հակոբյանի փաստաբանները անցած տարվա նոյեմբերի 21-ին բողոքարկելով կալանքի երկարաձգման որոշումը, հստակ շարադրելով դրա անթույլատրելիությունը՝ դեռևս սպասում են վերաքննիչ դատարանի դիրքորոշմանը: Վերջինս, ի դեպ, մեկ անգամ արդեն հետաձգել էր որոշման կայացումը:
    09:46
    09.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակին նվիրված հուշարձանները Հայաստանում կվերանորոգվեն. «Փաստ»
    Այս տարի լրանում է Երկրորդ համաշխարհային պատերազմում կամ, ինչպես ԽՍՀՄ-ում էին ասում, Հայրենական մեծ պատերազմում Խորհրդային Միության տարած հաղթանակի 80-ամյակը: 1945 թվականից հետո այդ պատերազմում ԽՍՀՄ հաղթանակի, ինչպես նաև զոհվածների հիշատակին նվիրված բազմաբնույթ հուշարձաններ և հուշահամալիրներ են կառուցվել ԽՍՀՄ երկրներում, այդ թվում՝ Հայաստանում:
    09:42
    09.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Ագրեսիվ հարկելով՝ անգամ պետբյուջեի կանխատեսված թիվը չի ապահովվում. գրաֆիկ. «Ժողովուրդ»
    Պետական բյուջեի հարկային եկամուտները և պետական տուրքերը 2024 թվականի դեկտեմբերին կազմել են 2 տրիլիոն 390.9 միլիարդ դրամ կամ տարեկան ճշտված ցուցանիշը՝ 91.4%-ը։
    09:38
    09.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    ՔԿ նորանշանակ պետն ազատվում է Արգիշտի Քյարամյանի կադրերից. «Ժողովուրդ»
    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ երեկ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ էր նշանակվել Արթուր Նահապետյանը։ Նա մինչ այս զբաղեցնում էր Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավորի պաշտոնը․ նշենք, որ նա Արգիշտի Քյարամյանի սանիկն է։
    09:34
    09.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Լույս չի լինի. հասցեներ
    Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
    09:30
    09.01.25
    Ավելին
2025-01-08