Լրահոս
Հասարակական
13:30
09.01.25
335

Կառուցապատման թույլտվությունների ստացմանն առնչվող ամբողջ գործընթացը պետք է իրականացվի էլեկտրոնային եղանակով

Img default alt hy

Քաղաքաշինության կոմիտեն իրազեկում է, որ 2025 թվականի հունվարի 1-ից կառուցապատման թույլտվությունների ստացմանն առնչվող ամբողջ գործընթացը ՀՀ բոլոր մարզերում և Երևանում պետք է իրականացվի էլեկտրոնային եղանակով՝ urban.e-gov.am հարթակով։

2024 թ. օգոստոսի 1-ից համակարգը գործարկվել էր Կոտայքի, Լոռու, Արարատի, Արմավիրի մարզերում։

Դիմողներին աջակցելու նպատակով կազմակերպվում են խորհրդատվական հանդիպումներ, որոնց մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել urban.e-gov.am հարթակի «Առցանց հերթագրումներ» բաժնում (https://urban.e-gov.am/hy/service/permits_online_booking/info

Խորհրդատվական հանդիպումները կանցկացվեն՝

- Քաղաքաշինության կոմիտեում (Կառավարական 3-րդ շենքի 4-րդ հարկ).

- «VX Soft» ընկերության գրասենյակում (հասցե՝ Մարշալ Բաղրամյան պողոտա 24/6, 3-րդ հարկ (Գիտությունների ազգային ակադեմիայի հիմնարար գրադարանի շենք)).

- աշխատանքային յուրաքանչյուր օր՝ երկուշաբթի-ուրբաթ՝ ժամը 16։00-18։00-ն:

Նաև կարող եք զանգահարել՝

- տեխնիկական հարցերի դեպքում՝ 0-8000-2020 և 010-58-59-80 հեռախոսահամարներով, անհրաժեշտության դեպքում՝ թողնել ձայնային հաղորդագրություն.

- բովանդակային հարցերով՝ 011-621-818 հեռախոսահամարով։