Լրահոս
Հասարակական
13:15
09.01.25
706

Լոռիում «Nissan Elgrand»-ը մերկասառույցի պատճառով ընկել է սահքի մեջ և կողաշրջվել. կա զոհ

Img default alt hy

Այսօր՝ հունվարի 9-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 11:30-ի սահմաններում «Nissan Elgrand» մակնիշի ավտոմեքենան Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում ճանապարհի մերկասառույցի պատճառով ընկել է սահքի մեջ և կողաշրջվել: 
 
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է: 

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդի և մահացածի ինքնութունը:  

Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվում է ՊԾ Լոռու մարզի գումարտակի պահպանվող հատուկ տարածք: