Լրահոս
2025-01-08
-
ՔաղաքականԱյս ռեժիմի գոյության պայմաններում, մենք պարբերաբար պարտվելու ենք. Ստեփան ԴանիելյանԲազմաբևեռ համակարգը ենթադրում է մի քանի ուժեղ խաղացողներ, որոնք վերահսկելու են երկրագունդը։ Խոսքը գնում է ապագա նոր կայսրությունների մասին, որոնք միմյանց հետ մրցակցելու են։Ավելին23:0008.01.25 -
ՄիջազգայինԶենքով կամ փողով. Թրամփը որոշել է Ամերիկան մեծացնել Գրենլանդիայից՝ ՊանամաԹրամփն ուզում է Ամերիկա դարձնել Միացյալ Նահանգների տարածքից 134 000 քառակուսի կիլոմետրով ավելի մեծ Կանադան, ավելի քան 2 մլն քառակուսի կիլոմետր տարածքով Գրենլանդիան ու Պանամայի նեղուցը: Նա արդեն գծել է Միացյալ Նահանգների իր քարտեզը ու հրապարակել:Ավելին22:5608.01.25 -
ՀասարակականԵրևանի քաղաքապետարանը խստացնում է մանկապարտեզներին մատակարարվող սննդի որակի վերահսկողությունըԵրևանի քաղաքապետարանը խստացնում է վերահսկողությունը մանկապարտեզներին մատակարարվող սննդի որակի վրա: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։Ավելին22:5008.01.25 -
ՔաղաքականԱդրբեջան-Նախիջևան կապուղիների հարցով ուժային կենտրոնների միջև ինչ-որ գաղտնի համաձայնություն կա․ Գարիկ Քեռյան«Ադրբեջանի նախագահ Ալիևի հարցազրույցն ու հայտարարությունները կրկին փոթորկել են մեր մեդիա դաշտը: «Անվտանգային», «ազգային», «ռազմավարական» կենտրոնների «փորձագետների» ճոխ գաղափարների ու կարծիքների պակաս չկա: Ոմանք կանխատեսում են նոր պատերազմ, ոմանք՝ իշխանափոխության գործընթաց:Ավելին22:4708.01.25 -
ՔաղաքականԻրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարը ժամանել է ԵրևանՀունվարի 8-ին Հայաստան է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանը: Հայտնում են Անվտանգության խորհրդի ֆեյսբուքյան էջում:Ավելին22:3608.01.25 -
ՀասարակականԶորեղ կամքով, հույսով և հավատքով դիմակայել առկա բոլոր փորձություններին ու դժվարություններին․ ՎեհափառՀունվարի 8-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով հանդիպում է ունեցել Մայր Աթոռի տարբեր կառույցներում պաշտոնավարող աշխարհական աշխատակիցների հետ: Այս մասին հայտնում են Մայր Աթոռից։Ավելին22:2508.01.25 -
Կրթություն և գիտությունՎատ լուր՝ ատեստավորված ուսուցիչներին. բեմում ԿԳՄՍ նախարարն էԱրամ Խաչատրյան համերգասրահում այսօր հնչել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ձայնը: Նա տարին բեմում է ամփոփել՝ վատ նորություններ հայտնելով անցած տարի նոյեմբերին ատեստավորված ուսուցիչներին: Նրանք չեն ստանա նոյեմբեր-դեկտեմբերի հավելավճարները, իսկ աշխատավարձերը կբարձրանան հունվարից: 6100 ուսուցչի վարձատրության փոփոխություն կլինի:Ավելին22:1708.01.25 -
ՀասարակականԵրևանում` սեփական տան բակում, հայտնաբերվել է տանտիրուհու մարմինըՀունվարի 7-ին, 17:10-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Առաքելյան փողոցի տներից մեկում դի կա: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։Ավելին22:0808.01.25 -
ՔաղաքականՏուֆտեք են, էլի՜. քաղաքացիների կարծիքը՝ Փաշինյան-Ալիև հեռավար զրույցի մասինԱլիևի սպառնալիքներին խաղաղասիրական կոչերով պատասխանող Փաշինյանի քաղաքականությունը չեն հասկանում երևանցիները: «Հայլուր»-ի հարցախույզին մասնակցած մարդկանց մեծ մասի համոզմամբ՝ Ադրբեջանին խոսքով զսպել հնարավոր չէ:Ավելին21:5708.01.25 -
ՔաղաքականՊետք չէ խաբել ժողովրդին, առավել ևս «подставка» անել ամերիկացի գործընկերներին․ Սուրեն Սարգսյան«Պետք չէ խաբել ժողովրդին, առավել ևս «подставка» անել ամերիկացի գործընկերներինԱվելին21:5208.01.25 -
ՔաղաքականՉի գայթակղվում և չի սրում Միրզոյանը. Հայաստանի ԱԳ ղեկավարը հպարտանում է Բաքվի հետ ստորագրած թղթովՓաշինյանական հանդարտությունն է իջել Հայաստանի արտգործնախարարի վրա: Այսօր իր ամփոփիչ ասուլիսում Միրզոյանը խուսափել է կոշտ պատասխանել Ադրբեջանի ղեկավարին՝ գուցե նրա ուզածն էլ հենց դա՞ է: «Մենք կոշտ պատասխանենք, հետո իրենք ավելի սուր, հետո մենք ավելի սուր, հետո լինի կրակոց, մենք կրակենք ու լինի էսկալացիա»,- Ալիևի տրամաբանությունը որսալով՝ Միրզոյանը համոզմունք է հայտնում, որ պետք է զուսպ լինել:Ավելին21:4508.01.25 -
Հասարակական43-ամյա վարորդը մեքենայով հայտնվել է ջրատարում․ վիրավորը անչափահաս էՀունվարի 6-ին ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 09։00-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 95 կմ հատվածում, Սառնաղբյուր գյուղի վարչական տարածքում Վրաստանի Հանրապետության քաղաքացի 43-ամյա Մհեր Մ․-ն իր վարած «Opel Astra» մակնիշի վրացական համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ջրատարում։Ավելին21:3908.01.25 -
ԱրցախԱրցախը նորից կդառնա հայկական և քրիստոնեական, եթե կարողանանք գիտակցել սխալները, որոնք պատճառ հանդիսացան նրա կորստյան․ Արցախի թեմի առաջնորդԱրցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը «Եվրոպական պահպանողական» պարբերականի հետ զրույցում խոսել է Արցախի պատմության, ադրբեջանական օկուպացիայից հետո արցախահայության վիճակի և քրիստոնյաների՝ հալածյալ հավատացյալներին աջակցելու ուղիների մասին։Ավելին21:2808.01.25 -
ՀասարակականՏրանսպորտային նոր սակագներից արտոնությունից օգտվելու իրավունք ունեցող քաղաքացիները կարող են նույնականացվել և արտոնյալ փաթեթը կցել բանկային քարտին. Հայկ Կոստանյան09․01․2025 թ., այսինքն՝ վաղվանից, արդեն իսկ ուժի մեջ մտած տրանսպորտային նոր սակագներից արտոնությունից օգտվելու իրավունք ունեցող մեր քաղաքացիները սեփական ֆիզիկական անհպում վճարման հնարավորություն ունեցող բանկային քարտերով կարող են մոտենալ իրենց վարչական շրջանի մասնաշենք (թաղապետարան), նույնականացվել և արտոնյալ փաթեթը կցել բանկային քարտին։ Այդ մասին ասված է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանի Ֆեյսբուքի էջում:Ավելին21:1008.01.25 -
ՀասարակականՎթար՝ «Հյուսիս-հարավ» ճանապարհին, «BMW»-ն բախվել է էլեկտրասյանը. 2 վիրավորներից մեկն անչափահաս էՀունվարի 7-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 02:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 26-ամյա Գևորգ Սահակյանն իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով «Հյուսիս-հարավ» նոր կառուցվող ճանապարհի Շիրակի փողոցում՝ թիվ 74/9 հասցեի հարևանությամբ, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, անցել բազալտե եզրաքարի վրայով, հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին, ապա բախվել հողաթմբերին ու երկաթե էլեկտրասյանը:Ավելին20:5908.01.25 -
ՔաղաքականԱղազարյանի հիմնած նոր կուսակցության օրակարգում իշխանափոխությունն է. Armlur.amԱԺ պատգամավոր, ՔՊ-ից հեռացված Հովիկ Աղազարյանը Armlur.am-ի հետ զրույցում վստահություն է հայտնել՝ 2026 թվականին հերթական ընտրություններ չեն լինելու, մինչ այդ արտահերթ ընտրություններ են լինելու։Ավելին20:4408.01.25 -
ՀայլուրՀայլուր 20։30 Ինչո՞ւ է Ալիևը սրում իրավիճակը. վտանգավոր իրողություններ, չարագուշակ կանխատեսումներՀայլուր 20։30 Ինչո՞ւ է Ալիևը սրում իրավիճակը. վտանգավոր իրողություններ, չարագուշակ կանխատեսումներԱվելին20:3008.01.25 -
ՔաղաքականԱլիևի ուզածը հենց դա է.Հայաստանը ֆաշիստական անվանողին Փաշինյանը ժամադրում է խաղաղության խաչմերուկումԱդրբեջանի նախագահի ագրեսիվ հայտարարություններին խաղաղության Նոբելյան մրցանակակրին բնորոշ հանդարտությամբ է արձագանքել Հայաստանի վարչապետը: Նա կարծում է, որ Ալիևն ուզում է Հայաստանից ագրեսիվ հայտարարություններ լսել՝ դրանք նոր էսկալացիայի «հիմնավորում» դարձնելու համար: Անգամ Հայաստանի՝ «ֆաշիստական պետություն» լինելու մեղադրանքին պատասխանելիս Փաշինյանը նույն հանդարտ տոնով ասում է, որ խաղաղության օրակարգի մաս պետք է դարձնել հարցը, թե ինչու են Հայաստանն ու Ադրբեջանը մեկը մյուսին ընկալում որպես ֆաշիստական պետություն:Ավելին20:2608.01.25 -
ՔաղաքականՀՀ արտգործնախարարը «մոռացավ» նշել, որ Արցախը հանձնեցին իրենք․ Մետաքսե ՀակոբյանԱրցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը գրել է․ «ՀՀ արտգործնախարարը «մոռացավ» նշել, որ Արցախը հանձնեցին իրենք, երբ ՀՀ վարչապետը չեղարկեց ընթացող բանակցային գործընթացը, աղաղակեց՝ «Արցախը Հայաստան է, և վերջ», երբ մերժեց մեր ինքնորոշման իրավունքը, երբ միակամ որոշեց, որ ավելի լավ է հազարավոր զոհերի արդյունքում հանձնի Արցախը, երբ Պրահայում հայտարարեց, որ Արցախն «Ադրբեջան է», երբ, երբ, երբ … ցավով պիտի նշեմ, որ այլևս օրինաչափություն է դարձել իրենց հորինածը, սուտը, կեղծիքը վստահաբար պնդելը՝ այնպես, ինչպես «Սոֆիայում Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը Արցախի կողմից մերժելը», այնինչ որևէ հանդիպման առաջարկ Արցախը չի մերժել։ Դրանք չեն կայացել, որովհետև Ադրբեջանի հետ նման պայմանավորվածություն իրենք պարզապես ձեռք չեն բերել։ Անամոթ վստահությամբ և իբրև թե որպես «հաջողություն» արտգործնախարարը նշում է, որ իրենց «ջանքերի շնորհիվ» մենք կարող էինք մնալ Արցախում՝ որպես Ադրբեջանի քաղաքացիներ և «իրավունք ունենալ» խոսել հայերեն։ Իսկ իրականում այս խեղճուկրակների հետ նույնիսկ երկխոսություն չկա, իսկ պատերազմի շահառուն կրկին ժողովուրդն է լինելու։ Իսկ իրենք ի՞նչ․ ամենաշատը, որ անելու են, բոցաշունչ, ոտնկայս իրենց իսկ կենացներն են խմելու՝ այնպես, ինչպես Արցախում էին անում. Արարատ Միրզոյանը լավ կհիշի…»։Ավելին20:2008.01.25 -
ՔաղաքականՇատ լուրջ արհավիրք է մոտենում, Հայաստանն այսքան մոտ չի եղել կործանման. կոնսոլիդացիայի ժամանակն էՀնարավոր է՝ մինչև հունվարի 20-ը մինչ Թրամփը ոտք կդնի Սպիտակ տուն, Ադրբեջանը պատերազմ սկսի Հայաստանի դեմ՝ գործող նախագահ Ջո Բայդենի թույլտվությամբ: Այս կարծիքն ունի միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը: Նրա համոզմամբ՝ Բայդենն ուզում է փոթորկված Հարավային Կովկաս ժառանգել Թրամփին, որը պատերազմները կանգնեցնելու հավակնությամբ է իշխանության գալիս: Ի դեպ, Հայաստանի արտգործնախարարն այսօր հաստատել է, որ ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության համաձայնագիր է ստորագրվելու. արդյո՞ք մինչև Բայդենի հեռանալը, Միրզոյանը չի բացահայտել: Բալասանյանը կարծում է՝ ժամանակն է, որ Հայաստանը ՀԱՊԿ դիմի:Ավելին20:1008.01.25