Լրահոս
Միջազգային
15:30
09.01.25
334

Ռուսաստանի հուժկու ավիահարվածները՝ Զոպորոժիեին. զոհեր ու հարյուրավոր վիրավորներ կան

Առնվազն 13 մարդ է զոհվել, ավելի քան 100-ը՝ տուժել Զապորոժիեում: Տեղի իշխանությունը չի  հստակեցրել, թե կոնկրետ որտեղ են ընկել ռուսական ռումբերը, սակայն հայտնել է, որ ռմբակոծության է ենթարկվել Զապորոժիեի Շևչենկովսկի շրջանը։ 

Այդ տարածքում է գտնվում Ուկրաինայի առաջատար պաշտպանական ձեռնարկություններից մեկը՝ Motor Sich-ը, որն ուղղաթիռների և ինքնաթիռների համար  շարժիչներ է արտադրում:  Ռուսական կողմը դեռ չի մեկնաբանել ավիահարվածները: