Լրահոս
2025-01-27
-
ՔաղաքականՓաշինյանը մեծ վտանգ է զգում Բաքվում հայ գերիների դատավարությունից ու խախտում է լռությունըՀանրային հեռուստատեսությանը շաբաթ երեկոյան տված հարցազրույցում, հայ գերիների մասին սկանդալային հայտարարությամբ, Նիկոլ Փաշինյանը խախտել է լռության ուխտը: Ինչո՞ւ է նա ստիպված եղել խոսել գերիների զգայուն հարցի մասին, որը նա միշտ շրջանցում էր՝ դա բացատրելով գերիների շահերով: Արդյո՞ք պատճառն այն է, որ Փաշինյանի իշխանությունը վերջապես հասկացել է՝ Բաքվի դատական շուուներում ուզում են նաև իր դեմ «ապացույց» գտնել: Ալիևն ուզում է մի կեղծ թեզ կառուցել, թե 44-օրյա պատերազմի ժամանակ Հայաստանի ղեկավարության հրամանով Ադրբեջանի խաղաղ բնակիչներ են սպանել:Ավելին20:0827.01.25 -
ՔաղաքականՓոխվարչապետը և ՀՀ-ում Իրանի դեսպանը քննարկել են Հայաստան-Իրան հարաբերությունների օրակարգային հարցերըՓոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանիին:Ավելին20:0227.01.25 -
ՀասարակականԲագրատաշենի անցակետում ծեծկռտnւք և դանակաhարություն է եղել քաղաքացիների ու տեսուչների միջև. MediaHubԵրկու օր առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Բագրատաշենի անցակետում։ Մի խումբ քաղաքացիներ մեքենան զննության ենթարկելու հարցի շուրջ ծագած անհամաձայնության պատճառով վիճաբանության մեջ են մտել մաքսային ծառայողների հետ, ինչից հետո սկսվել է ծեծկռտուք, գրում է MediaHub-ը:Ավելին19:5027.01.25 -
ՔաղաքականՀայ-ադրբեջանական պայթյունավտանգ պաուզա. ինչո՞ւ Դավոսում չհանդիպեցին Փաշինյանն ու ԱլիևըԿառավարությունն ու արտգործնախարարությունը մեկը մեկի վրա են գցում հարցի պատասխանը, թե հայկական կողմը հանդիպման առաջարկ արե՞լ է Ալիևին Դավոսում: Երբ հայտնի դարձավ, որ Փաշինյանն ու Ալիևը միաժամանակ լինելու են շվեյցարական այդ քաղաքում, շատ վերլուծաբաններ ենթադրեցին, որ հենց այնտեղ կվերսկսվեն հայ-ադրբեջանական բանակցությունները: Բայց տնտեսական ֆորումը եղավ, ավարտվեց, իսկ բանակցություններում՝ ոչ մի քայլ առաջ:Ավելին19:3627.01.25 -
ՀասարակականՀրամայական է Հայոց Ցեղասպանության համընդհանուր ճանաչումը․ Մայր ԱթոռՄայր Աթոռի Տեղեկատվական համակարգի պարզաբանում է տարածել Նիկոլ Փաշինյանի Հայոց ցեղասպանության վերաբերյալ հայտարարության վերաբերյալ, որում ասվում է․Ավելին19:2927.01.25 -
ԻրավականՄեկ շաբաթվա ընթացքում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4978 խախտումՀունվարի 20-ից 27-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4978 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 300 մեքենա։Ավելին19:1527.01.25 -
ՏնտեսականՓետրվարի 1-ից ՀՀ քաղաքացիները կազատվեն էլեկտրոնային ստորագրության ակտիվացման տարեկան 3000 դրամ վճարիցՀայաստանի Հանրապետության քաղաքացիները 2025 թվականին կազատվեն էլեկտրոնային ստորագրության ակտիվացման տարեկան 3000 ՀՀ դրամ վճարից՝ սկսած սույն թվականի փետրվարի 1-ից: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալությունը:Ավելին18:5927.01.25 -
ՔաղաքականՀուսով ենք, որ Հայաստանը կվերադառնա լիարժեք համագործակցության. ԱՊՀ գլխավոր քարտուղարԱՊՀ-ում հույս ունեն, որ Հայաստանի և Բելառուսի հարաբերությունները կկարգավորվեն և Երևանը կվերադառնա կառույցի շրջանակներում լիարժեք համագործակցության։ ՌԻԱ Նովոստիին այս մասին ասել է միավորման գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը:Ավելին18:4427.01.25 -
ՀայլուրՀայլուր 18։30 Փաշինյանը վերջապես հասկացավ՝ իր ոտքերի տակ կարող է պայթել Բաքվի դատական «ռումբը»Հայլուր 18։30 Փաշինյանը վերջապես հասկացավ՝ իր ոտքերի տակ կարող է պայթել Բաքվի դատական «ռումբը»Ավելին18:3027.01.25 -
ՀասարակականԿիրանցում 7 հեկտար աշնանացան է արվել․ հարց է, թե սահմանագոտում ինչպես է կատարվելու հացահատիկի հունձըԼրագրող Ոսկան Սարգսյանը գրել է․ «Այսօր՝ հունվարի 27-ին Իջևան համայնքի ավագանին 15 կողմ, 3 դեմ քվեներով որոշել է հավանություն տալ Տավուշի մարզի Տավուշ-2 միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերում ներառված Իջևան համայնքի Կիրանց բնակավայրի գլխավոր հատակագծի (կենտրոնական մասի վերակառուցման, և նոր կառուցվող թաղամասի մանրամասն գոտևորման) մաստեր պլանի՝ հասարակական, բնակելի կառույցների էսքիզային առաջարկների ներառմամբ) նախագծման առաջադրանքին:Ավելին18:1527.01.25 -
ՏնտեսականՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբՏարադրամի փոխարժեքի հաշվիչ Rate.am հարթակը ներկայացրել է հունվարի 27-ի տարադրամի փոխարժեքները:Ավելին18:0027.01.25 -
ԱշխարհԿատաղի բախումներ՝ Աթենքում. ցուցարարների դեմ կիրառվել է արցունքաբեր գազԱթենքում Հունաստանի իշխանության դեմ բողոքի ակցիան կոշտ միջոցներով է ցրել ոստիկանությունը: Արցունքաբեր գազ է կիրառվել ցուցարարներին խորհրդարանի շենքի մոտից հեռացնելու համար: Ակցիայի մասնակիցները մեղադրել են իշխանությանը երկու տարի առաջ երկու գնացքների բախման հետևանքով տուժածներին ժամանակին օգնություն չտրամադրելու համար, ինչի հետևանքով տասնյակ մարդիկ մահացել են շնչահեղձությունից:Ավելին17:5127.01.25 -
ՔաղաքականՀՀ վարչապետն իրականացնում է Հայոց ցեղասպանության ուրացման քաղաքականություն. ՀՅԴ«Օրեր առաջ շվեցարահայ համայնքի մի քանի անդամների հետ հանդիպման ընթացքում Հայաստանի կառավարության ղեկավարն իրեն թույլ է տվել Հայոց ցեղասպանության վերաբերյալ անընդունելի պնդումներ, որոնք իրենց էությամբ այլ բան չեն, քան թուրքական ժխտողականության այնպիսի անպիտան թեզեր, որոնք տասնամյակներ շարունակ մերժվել են ոչ միայն Հայաստանի և համայն հայության, այլև միջազգային առաջադեմ հանրության, տասնյակ պետությունների, ոլորտի առաջատար գիտնականների, մասնագիտական կազմակերպությունների, և նույնիսկ բազմաթիվ թուրք մտավորականների կողմից։Ավելին17:4527.01.25 -
ՔաղաքականԸնտրվեցի ԵԽԽՎ փոխնախագահ․ Արուսյակ ՋուլհակյանՔՊ-ական պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանն ֆեյսբուքյան իր էջում գրել է․Ավելին17:3027.01.25 -
ՀասարակականՄանկապարտեզներում կա 1600-1700 դրամանոց կարագ և 50-60 դրամանոց կաթ. կասկածներ ունենք. ՄՊՀ նախագահՀաճախ մանկապարտեզներում ունենում են կարագ և պանիր, որոնք գնի առումով բավականին էժան են և մարմինը կասկածներ ունի, որ դրանք տեխնիկական կանոնակարգման պահանջներին չեն համապատասխանում: Այս մասին այսօր՝ հունվարի 27-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը։Ավելին17:2427.01.25 -
ԻրավականՍրբուհի Գալյանը 3 նոտարի ենթարկել է կարգապահական պատասխանատվությանԱրդարադատության նախարար Սրբուհի Գալյանի որոշմամբ 3 նոտարի նկատմամբ կիրառվել են կարգապահական պատասխանատվության միջոցներ։Ավելին17:1627.01.25 -
ՀասարակականՄեքենան բախվել է արգելապատնեշին. վարորդը մահացել էՀունվարի 25-ին, ժամը 19.20-ին, Երևանի Իսակովի պողոտայի և Վերֆելի փողոցի խաչմերուկում «Օպել» մակնիշի մեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին: Վարորդը՝ 43-ամյա Արտյոմ Ք.-ն, մահացել է:Ավելին17:0327.01.25 -
ՀասարակականՈչ մի կոպեկ չենք մուծում, ոչ էլ դալաժիտ ենք անում՝ խի. «վարչապետական» բողոք՝ կրկնապատկված հարկի դեմՈրքան մոտենում է շրջհարկը վճարելու ժամանակը, այնքան թեժանում է դրա կրկնակի թանկացման դեմ բողոքը: Երևանից ու մարզերից մի խումբ ձեռնարկատերեր այսօր բողոքի ակցիա են արել կառավարության շենքի մոտ: Ակցիայի մասնակիցներն ասում են, որ հունվարի 1-ից ուժի մեջ մտած շրջանառության 5 տոկոս հարկի կրկնապատկումը սպառնում է հիմնովին ոչնչացնել փոքր ու միջին բիզնեսը երկրում:Ավելին16:5427.01.25 -
ՀասարակականԳյումրիում եկեղեցու նկուղում հրդեհ է բռնկվելՀունվարի 27-ին, ժամը 13:28-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գյումրի քաղաքի Աբովյան փողոցում գտնվող եկեղեցու նկուղում:Ավելին16:4327.01.25 -
ՏնտեսականՍահմանված է հայտարարագրի լրացման կարգը, որը փոփոխվել է ՊԵԿ նախագահի հրամանովՀՀ պետական եկամուտների կոմիտեն, անդրադառնալով քաղաքացիների հարցադրումներին, տեղեկացնում է, որ ՀՀ Հարկային օրենսգրքի 52-րդ հոդվածով ՊԵԿ նախագահին վերապահված է ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրի լրացման կարգը և դրանում լրացման տվյալները սահմանելու լիազորություն։Ավելին16:3027.01.25