Լրահոս

2025-01-28
  • Img default alt hy
    Քաղաքական
    Լիահույս եմ՝ Հայկական բանակն իր մեջ վերականգնվելու կամք և ուժ կգտնի. Ռոբերտ Քոչարյան
    ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի շնորհավորանքը Հայոց բանակի օրվա առթիվ. «Հա՛րգելի հայրենակիցներ, Շնորհավորում եմ Հայոց բանակի օրվա առթիվ։ Լիահույս եմ՝ Հայկական բանակն իր մեջ վերականգնվելու կամք և ուժ կգտնի, և մենք կտեսնենք այն բանակը, որն ապահովում է իրական և արժանապատիվ խաղաղություն մեր ժողովրդի համար»:
    11:26
    28.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    ԶՈՒ-ում մարդու պաշտպանված իրավունքներն ու իրավունքի գերակայությունը բացառիկ կարևորություն ունեն. ՄԻՊ-ի ուղերձը
    Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը ուղերձ է հղել Բանակի օրվա առթիվ: «Սիրելի՛ հայրենակիցներ, հարգելի՛ զինծառայողներ, Շնորհավորում եմ Բանակի կազմավորման 33-րդ տարեդարձի առթիվ։ Բանակը մեր անկախ պետականության հիմնասյուներից է և երկրի անվտանգության կարևոր երաշխավորը: Զինված ուժերում մարդու պաշտպանված իրավունքներն ու իրավունքի գերակայությունը ունեն բացառիկ կարևորություն և առաջնահերթություն են իմ գործունեության տեսանկյունից։ Զինված ուժերի յուրաքանչյուր ներկայացուցչի իրավունքների պաշտպանությունը մշտապես իմ ուշադրության կենտրոնում է։ Պարբերաբար այցեր եմ իրականացնում զորամասեր և զինվորական հաստատություններ՝ անձամբ հանդիպելով զինծառայողների հետ՝ հասկանալու և բարձրացնելու նրանց մտահոգող հարցերը: Մեր կողմից վերհանված համակարգային խնդիրների համար մշակվում և իրավասու պետական մարմիններին ներկայացվում են համապատասխան առաջարկություններ և լուծումներ։ Շնորհավորելով տոնի առթիվ՝ մաղթում եմ մեր զինծառայողներին անվտանգ ծառայություն, իսկ մեր երկրին՝ խաղաղություն և բարօրություն»,- ասված է ուղերձում:
    11:15
    28.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Վստահ եմ` մեր բանակը կշարունակի լինել անկոտրում, արժանապատիվ ու մեր երկրի անվտանգության պահպանման երաշխավորը․ Սասուն Միքայելյան
    ՀՀ «երկրապահ» համավորականների միության վարչության նախագահ Սասուն Միքայելյանն ուղերձ է հղել Բանակի կազմավորման 33-ամյակի առթիվ: Ուղերձում ասվում է. «Սիրելի՛ հայրենակիցներ, աշխարհասփյուռ հայ ժողովուրդ Պարոնայք սպաներ եւ գեներալներ, Սիրելի՛ զինվորներ, երկրապահ կամավորականներ, ազատամարտիկներ, կամավորական եւ զինվորական կանայք, Շնորհավորում եմ բոլորիս Հայոց բանակի տոնի առթիվ։ Այսօր նշում ենք մեր բանակի կազմավորման տարեդարձը՝ մեր նորագույն պատմության ամենակարեւոր օրը։ Հայոց բանակը կազմավորվել է մեր ազգի պատմության ամենակարեւոր եւ դժվարին փուլում՝ ու դրա հիմքում ընկած են մեր ժողովորդի համազգային ոգին, միասնությունը, արժեհամակարգը, սերունդների անձնվեր պայքարը անկախության համար։ Երկրում այդ ժամանակաշրջանում տիրող իրավիճակի պայմաններում բանակի հիմքեր դնելը բավական դժվար, պատասխանատու գործ էր։ Միաժամանակ պատերազմ ու բանակաշինություն: Բայց մենք կարողացանք համախմբվել, մեր միասնությունը ցույց տվեց իր հզոր ուժը։ Սպարապետ Վազգեն Սարգսյանը կրկնում էր, որ բանակն է Հայաստանի Հանրապետության կայունության եւ պաշտպանության հիմքը․ «Ես համարում եմ, որ առանց բանակի չկա Հայաստանի Հանրապետություն, առանց բանակ չի կարող զարգանալ տնտեսությունը եւ հակառակը»: Հայոց բանակի, մեր պետության ուժը նաեւ մեր հավատքի, հավատի, միասնություն մեջ է: Մենք մեծ հավատով ու վստահությամբ առաջ էինք շարժվում։ Փա՛ռք ու պատիվ բոլոր ժամանակներում հանուն հայրենիքի նահատակված հայորդիներին, մեր մարտական ըներներին: Այսօր մենք ոչ միայն հարգանքի տուրք ենք մատուցում նրանց, ովքեր իրենց կյանքը տվեցին հայրենիքի պաշտպանության համար, այլեւ իրենց օրինակով էլ ավելի ամրապնդում ենք մեր հավատը այն բանի, որ համազգային միասնությամբ անհնարինը դառնում է հնարավոր։ Մենք՝ երկրապահներս, ամեն օր կատարում ենք մեր սրբազան առաքելությունը՝ անմնացորդ նվիրվածությամբ ծառայելով մեր հայրենիքին. Երկրապահն այսօր էլ սահմաններում է՝ ամուր կանգնած մեր բանակի, զինվորի կողքին: Առանձնահատուկ շնորհավորում եւ շնորհակալություն եմ հայտնում երկրապահ կամավորականների միությանը, ազատամարտիկներին, կամավորականներին, ԵԿՄ գումարտակների անձնակազմներին, ովքեր տարվա ցանկացած եղանակի, օրվա յուրաքանչյուր ժամի կանգնած են պետական սահմանի գրեթե ողջ երկայնքով՝ մեր զինվորների կողքին։ 2020թ. դեկտեմբերից մինչ այս պահը երկրապահ կամավորականների միության գումարտակները զինվորի հետ, զինվորի կողքին իրականացնում են մարտական հերթապահություն: ԵԿՄ գումարտակները մարտական հերթապահության ժամանակ իրականացնում են նաեւ ամրաշինական աշխատանքներ: Մենք սահմաններում ենք. մեր պարտքն է այսօր թեւ ու թիկունք լինել այն բանակին, որը մեզանից սերվեց: Ես խոնարհվում եմ անմահացած հայորդիների ծնողների առջեւ, Հավերժ փա՛ռք ու հիշատակ Սպարապետ Վազգեն Սարգսյանին, Փա՛ռք մեր բանակին, զինվորներին, Երկրապահին, կամավորականներին, ազատամարտիկներին, զենքը ձեռքը վերցրած հայ կնոջը, Փա՛ռք ու շնորհակալություն նրանց ովքեր այսօր էլ ամուր կանգնած են սահմանին, Փա՛ռք մեր պետությանը, պետականությանը, Վստահ եմ, որ մեր բանակը կշարունակի լինել անկոտրում, արժանապատիվ ու մեր երկրի անվտանգության պահպանման երաշխավորը։ Աստված պահապան մեր հայրենիքին, մեր ազգին։
    11:00
    28.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Լույս չի լինի. հասցեներ
    Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
    10:45
    28.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հայաստանի զինված ուժերը երկրի անկախության, անվտանգության և խաղաղության երաշխավորն են․ ՀՀ նախագահի ուղերձը
    ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել բանակի կազմավորման օրվա կապակցությամբ։ Դրանում ասված է․ «Սիրելի՛ հայրենակիցներ, Այսօր մենք նշում ենք բանակի կազմավորման 33-րդ տարեդարձը՝ հպարտությամբ հիշելով այն ճանապարհը, որը զինված ուժերը հաղթահարել են։ Այս օրը ոչ միայն տոն է, այլև հերթական առիթ՝ արժևորելու բանակի դերը երկրի պաշտպանությունում և անկախ պետականության կայացման գործում։ Հայաստանի զինված ուժերը երկրի անկախության, անվտանգության և խաղաղության երաշխավորն են։ Հայկական բանակը ձևավորվել է բարդ և դժվարին պայմաններում՝ ազգային միասնականության, տոկունության ու հայրենասիրության հիմքի վրա։ Այսօր մեր զինվորներն ու սպաները մեծ պատասխանատվությամբ և նվիրումով շարունակում են այդ կարևոր առաքելությունը՝ պաշտպանելով սահմանները և ապահովելով երկրի անվտանգությունը՝ պատրաստ լինելով ցանկացած պահի պաշտպանել Հայաստանի Հանրապետության անդորրը: Այսօր երախտագիտությամբ ենք հիշում հերոսներին, ովքեր իրենց կյանքը զոհաբերեցին հանուն Հայաստանի անկախության և ազատության: Նրանց սխրանքը մշտապես կմնա մեր սրտերում և կոգեշնչի նոր սերունդներին: Հայաստանի բանակի զարգացումն ու արդիականացումը շարունակում է մնալ պետության գերակա խնդիրներից մեկը: Մենք հետևողականորեն աշխատում ենք զինված ուժերի մարտունակության բարձրացման, զինծառայողների սոցիալական պայմանների բարելավման և ռազմական տեխնիկայի արդիականացման ուղղությամբ: Սիրելի՛ զինծառայողներ, Ձեր անձնվիրությունն ու արիությունն անգնահատելի են։ Վստահ եմ, որ միասին՝ պետության, հասարակության և զինված ուժերի համախմբված ջանքերով, մենք կկարողանանք հաղթահարել բոլոր մարտահրավերները և կերտել խաղաղ ու ապահով ապագա։ Կրկին շնորհավորում եմ բոլորիս այս նշանակալի տոնի առթիվ: Մաղթում եմ խաղաղություն, միասնություն և նորանոր հաջողություններ մեր երկրի բարգավաճման ճանապարհին: Փա՛ռք Հայաստանի զինված ուժերին և կեցցե Հայաստանի Հանրապետությունը»:
    10:30
    28.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևան-Դիլիջան ճանապարհին «TESLA»-ն դուրս է եկել երթևեկելի հատվածից և կախվել դեպի ձորակը
    Հունվարի 27-ին՝ ժամը 23։39-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Դիլիջան ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և կախվել դեպի ձորակը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Դիլիջան ավտոճանապարհի մոտ 87-րդ կմ-ին TESLA մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից, սահել դեպի ձորը (մոտ 8 մ) և բախվել ծառին: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդ Ա․ Դ․-ն և ուղևոր Եվ․ Մ․-ն դուրս են եկել ավտոմեքենայից։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և քարշակելով դուրս բերել այն երթևեկելի հատված։
    10:15
    28.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
    Քամին հյուսիսարևմտյան 2-5մ/վ։
    10:00
    28.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Սրբուհի Գալյանին հեռացրել են չատից. «Հրապարակ»
    Մեզ պատմեցին, որ Փաստաբանական դպրոցի կուրսեցիներով «չատ» են ունեցել, որտեղ երկար տարիներ շփվել են միմյանց հետ: Սակայն Սրբուհի Գալյանի նախարար նշանակվելուց հետո համակուրսեցիները նրան հեռացրել են «չատից»: Պաշտոնական պատճառը եղել է մի լուսանկար` Աննա Հակոբյանի հետ:
    09:55
    28.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Աղոթում ենք հանուն հայրենիքի պաշտպանության նահատակված քաջորդիների հոգիների հանգստության համար. Գարեգին Բ
    Այսօր մեր պետության առջև ծառացած լրջագույն անվտանգային մարտահրավերների պայմաններում հրամայական է մեր բանակի առավել հզորացումը։ Այս մասին ասված է Գարեգին Բ-ի ուղերձում։ «Հայոց բանակի օրվա առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու բարեմաղթանքներն ենք բերում մեր բանակի սպաներին ու զինվորներին և համայն մեր ժողովրդին: Մեր նորանկախ պետականության և մեր ժողովրդի իրավունքների պաշտպանության սրբազան գործում անգնահատելի է Հայոց բանակի դերն ու վաստակը։ Այսօր մեր պետության առջև ծառացած լրջագույն անվտանգային մարտահրավերների պայմաններում հրամայական է մեր բանակի առավել հզորացումը, որպեսզի մեր զորականները բարձր մարտունակությամբ և իրենց անսասան ոգով շարունակեն հայրենյաց պաշտպանության նվիրական առաքելությունը։ Զինվորականների արիասիրտ ծառայության և սխրանքների ամուր հիմքը միշտ եղել և մնալու է հայրենիքի հանդեպ սերն ու նախանձախնդրությունը, ազգային արժեքների նկատմամբ հավատարմությունը։ Աղոթում ենք հանուն հայրենիքի պաշտպանության նահատակված քաջորդիների հոգիների հանգստության համար։ Հայցում ենք, որ Ամենակալն Աստված Իր Սուրբ Աջի հովանու ներքո պահպանի Հայոց բանակի զինվորներին ու հրամանատարական կազմին, ապահովություն ու բարօրություն պարգևի մեր հայրենիքին և աշխարհասփյուռ մեր ժողովրդին։ Թող Աստծո խաղաղությունը և մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհները լինեն մեզ և ամենքի հետ այսօր և միշտ. ամեն»,- ասված է ուղերձում։
    09:50
    28.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Ալեն Սիմոնյանը սպասում է ՌԴ-ի կործանմանը՝ նշելով, որ դա բացելու է նոր հեռանկարներ. մանրամասներ փակ նիստից. «Ժողովուրդ»
    Տեղեկացնենք, որ Ալեն Սիմոնյանը հունվարի 23-ին ընդունել էր Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձեւաչափի (Nordic-Baltic Eight) խորհրդարանների նախագահների ու փոխնախագահների ղեկավարած պատվիրակությանը: Հյուրընկալված պատվիրակության կազմում էին Էստոնիայի Ռիյգիկոգուի (Էստոնիայի Ազգային ժողով) նախագահ Լաուրի Հուսարը, Լատվիայի Սայեմայի խոսնակ Դաիգա Միերինյան, Ֆինլանդիայի Էդուսկունտայի խոսնակ Յուսսի Հալլա-Ահոն, Նորվեգիայի Ստորթինգի նախագահ Մասուդ Ղարահխանին, Դանիայի Ֆոլկետինգի փոխխոսնակ Կարստեն Հոնգեն, Լիտվայի Սեյմասի փոխխոսնակ Յուոզաս Օլեկասը, Շվեդիայի Ռիկսդագի նախագահի տեղակալ Քենեթ Ֆորսլունդը եւ բազմաթիվ այլ պաշտոնյաներ:
    09:48
    28.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Ավինյանի թանկացումներին թիմում բոլորը չէ, որ համաձայն են. արձանագրում. «Ժողովուրդ»
    Հիշեցնենք, որ մինչ արձակուրդի մեկնելը Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, Կառավարության դիմաց պատասխանելով լրագրողների հարցերին, թե ինչու Նիկոլ Փաշինյանը տեսակետ չի հայտնում տրանսպորտի թանկացման վերաբերյալ, ասել էր, թե Փաշինյանն իր տեսակետը կհնչեցնի: Եվ ահա չուշացավ «հրահանգը»։ Փաշինյանը ընտանեկան փոդքաստով, ապա տարբեր հրապարակումներով փորձում է հանրությանը համոզել, որ 100 դրամի թանկացումը խիստ անհրաժեշտություն է:
    09:45
    28.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Թքած ունեն ոչ միայն 1.5 մլն նահատակների, այլ նաև այն երկրների վրա, որոնք ճանաչել են Ցեղասպանությունը. «Ժողովուրդ»
    Հունվարի 24-ին Ցյուրիխում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ Փաշինյանը կոչ էր արել ևս մեկ անգամ հասկանալ` ինչ է տեղի ունեցել Հայոց ցեղասպանության ժամանակ, ինչու է դա տեղի ունեցել, և ինչպես է այդ ամենն ընկալվել, ինչու Հայոց ցեղասպանության հարցը 1939 թվականին չի եղել օրակարգում, իսկ 1950 թվականին հայտնվել է։
    09:42
    28.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    ԱՄՆ-ն սառեցրել է բոլոր ծրագրերը. 90 օր՝ «կարանտին»-ում. «Ժողովուրդ»
    Հետևաբար, Թրամփը հայտարարել է, որ «Միացյալ Նահանգների հետագա արտաքին օգնությունը չպետք է տրամադրվի, եթե դա լիովին չհամապատասխանի Միացյալ Նահանգների նախագահի արտաքին քաղաքականությանը»:
    09:38
    28.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Հերթական կասկածելի քայլը, այս անգամ Չինաստանի դեմ. «Հրապարակ»
    Այդ գագաթնաժողովն անցկացվում է հինգերորդ անգամ, սակայ որին գրեթե ոչ մի լուրջ երկրի ղեկավար չի մասնակցում: Հնարավո՞ր է` ԱՄՆ այցի ընթացքում հանդիպում կայանա նախագահ Դոնալդ Թրամփի հետ, վարչապետի խոսնակի հաղորդագրության մեջ այդ մասին մանրամասներ չկան: Հայաստանը Կրոնական ազատության ալյանսին միացել է 2019 թվականին, հենց Թրամփի նախագահության շրջանում: Այս ֆորմատը ձեւավորվել է ընդդեմ Չինաստանի։ Այնպես որ այս մասնակցությունը կարող է ոչինչ չտալ, բայց կարող է մեզ համար նոր լուրջ պրոբլեմներ առաջացնել»:
    09:34
    28.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Օրենքով չհաստատված տողերով հիմն է հնչել Ազգային ժողովում. «Ժողովուրդ»
    Հիշենք, որ մինչ այս Կառավարությունում քննարկվում էր ՀՀ օրհներգի փոփոխման նախագիծը, սակայն ԱԺ-ն, այդ նախագիծը դեռ չընդունած և չհաստատած, նստաշրջանի բացմանը հնչեցրեց ՀՀ օրհներգը` նախագծով նախատեսված փոփոխվող տողերով։ Այդ օրենքի փոփոխությամբ առաջարկվում էր օրհներգի տեքստը վերադասավորել այնպես, որ ավարտվի «թող միշտ պանծա Հայաստան» տողով:
    09:30
    28.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հայկական բանակի փառապանծ ուղին ոչ միայն անջնջելի պատմություն է, այլև օբյեկտիվ իրողություն. Սերժ Սարգսյան
    Հայկական բանակի փառապանծ ուղին ոչ միայն անջնջելի պատմություն է, այլև օբյեկտիվ իրողություն, որ գոյություն ունի՝ անկախ տարատեսակ ընկալումներից: Այդ իրողությունը պետք է ուղենիշ և հիմք դառնա մեր երիտասարդ սերնդի համար՝ վերականգնելու հայկական բանակի երբեմնի փառքը, մարտունակությունն ու ոգին, ինչը միանգամայն հնարավոր է:
    09:20
    28.01.25
    Ավելին
2025-01-27