Լրահոս

2025-01-28
  • Քաղաքական
    Բաքվի դատարանում լավ չեն «Փաշինյանի գործերը». ի՞նչ ալիբի է նա ստեղծում և ինչո՞
    Բաքվի դատարանը մերժել է Արցախի պատանդառված ռազմաքաղաքական ղեկավարների միջնորդությունները: Ռուբեն Վարդանյանը 30 օր ժամանակ էր խնդրել՝ ադրբեջաներենով բազմահատոր մեղադրանքին ծանոթանալու համար: Մյուսները, բացառությամբ Արայիկ Հարությունյանի, խափանման միջոց կալանքը՝ տնային կալանքով փոխարինելու միջնորդություն էին ներկայացրել: Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, թե գործի նյութերին որպես ապացույց ավելացվել է Արայիկ Հարությունյանի փաստաբանի ներկայացրած փաստաթուղթը: Թե ինչի մասին է խոսքը, չի հստակեցվում:
    22:52
    28.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Եղվարդում բախվել են էլեկտրական «BYD»-ն ու «Mercedes»-ը. կան վիրավորներ
    Այսօր՝ հունվարի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18:00-ի սահմաններում Եղվարդ քաղաքի Եղիշե Չարենցի փողոցում բախվել են «BYD» և «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Եղվարդ քաղաքի հիվանդանոցի շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնություն են ստացել, ապա տեղափոխվել Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։
    22:45
    28.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Կոչ ենք անում բոյկոտել թանկացումները, տրանսպորտի գինը չպետք է լինի ոչ ավելի, քան 100 դրամը․ Թևանյան
    «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը, արձագանքելով Տիգրան Ավինյանի տրանսպորտի ուղեվճարի հետ կապված որոշմանը, որով .փետրվարի մեկից մեկ ուղևորության արժեքը սահմանվում է150 դրամ, գրում է․ «Տրանսպորտի գնի պահով իշխանությունը շարունակում է թուրքական բազառը. Ճնշումը պետք է շարունակել»։ Կից հրապարակված տեսանյութում Թևանյանը նաև նշում է․ «Նրանք վերանայում են իրենց մոտեցումները և 2,5 միավորանոց կոալիցիայով որոշել են, որ մեկ տոմսի արժեքը կարող է լինել նաև 150 դրամ և պահպանվում են փաթեթները։ Սա նշանակում է, որ մեր ճնշումը տալիս է իր արդյունքները։ Իշխանությունները նախ ընդունում են, որ թանկացնում են քաղաքային տրանսպորտի գինը 150 դրամից էլ ավելի , մինչդեռ նախկինում ասում էին,թե 140 դրամից էլ էժան է։ Հիմա առևտուր են անում, ասում են՝ եկեք 150 դրամով եթևեկեք, մինչև տեսնենք ինչ ենք անում։ Շարունակում ենք կոչ անել ՝ բոյկոտել թանկացումները, դրա իրավունքը դուք ունեք։ Տրանսպորտի գինը չպետք է լինի ավել, քան 100 դրամը»։ Ավելի մանրամասն՝ տեսանյութում։
    22:30
    28.01.25
    Ավելին
  • Հասարակական
    Բանակը երբեք չի պարտվում. քաղաքացիները գիտեն՝ ով է պարտության մեղավորը
    Թևաթափ, բայց հրաշքի սպասումով Հայաստանի քաղաքացիները հավատում են, որ բանակը նորից կուղղի մեջքը: Շատերի կարծիքով՝ հայկական բանակը երբեք պարտություն չի կրել, պարտվել է իշխանությունը:
    22:15
    28.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    150 դրամ՝ մեկ ուղևորության համար. Ավինյանը մանրամասնել է (տեսանյութ)
    2025 թվականի փետրվարի 1-ից Երևանում կգործի նոր ուղևորատոմս՝ մեկ ուղևորության համար սահմանելով 150 դրամ։ Այս մասին հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ «Որոշել ենք փետրվարի մեկից ներդնել նոր ուղևորատոմս՝ մեկ ուղևորության արժեքը սահմանելով 150 դրամ։ Այս փոփոխությունը գործելու է 2025 թվականին։ Մենք նախատեսում ենք նաև հունվար և փետրվար ամիսներին ձեռք բերված անսահմանափակ փաթեթների ժամկետները երկարաձգել ևս մեկ ամսով, սա նշանակում է, որ եթե դուք գնել եք մեկ ամսվա փաթեթ, ապա ստանում եք հավելյալ մեկ ամիս»,- «Ֆեյսբուք»-ի էջում հրապարակված տեսանյութում ասել է Ավինյանը։ Նրա խոսքով՝ առաջարկվող մեկ ուղևորության համար սահմանված 150 դրամը հնարավոր է ենթարկվի փոփոխության յուրաքանչյուր տարվա համար առավելագույնը 10 դրամով՝ միմիայն շարունակական բարեփոխումների արդյունքում։
    22:00
    28.01.25
    Ավելին
  • Քաղաքական
    Բանակում կա մարտունակությունը վերականգնելու կարևոր նախապայմաններից մեկը
    Ամենածանր պահին էլ Հայոց բանակը իրեն արժանապատիվ է պահել: Կորցրածը վերականգնելու հնարավորությունը գործած սխալի գիտակցումն է: Այսպես են կարծում նրանք, ովքեր իրենց տեսախցիկներով անմահացրել են հայկական բանակի կազմավորման, զարթոնքի ու բախտորոշ տեսարանները:
    21:45
    28.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ավտովթար՝ Աբովյան և Թումանյան փողոցների խաչմերուկում
    Հունվարի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։30-ի սահմաններում Աբովյան և Թումանյան փողոցների խաչմերուկում բախվել են «Nissan Tiida» և «Nissan Xterra» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։ Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզվում է վարորդների ինքնությունը։
    21:30
    28.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Սուրեն Պապիկյանի ելույթը՝ ՀՀ բանակի կազմավորման 33-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառման ժամանակ
    ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի ելույթը՝ ՀՀ բանակի կազմավորման 33-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառման ժամանակ:
    21:15
    28.01.25
    Ավելին
  • Միջազգային
    Դա խելագարություն կլինի իսկապես. ԱՄՆ-ը պատրաստվում է միջուկային հարձակմա՞ն
    ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը մտավախություն ունի, որ Ռուսաստանը փորձում է ապակայունացնել խաղաղությունը ՆԱՏՕ-ական երկրներում ու կոչ է արել ավելացնել ռազմական ծախսերը: Այս մասով Վաշինգտոնի մտադրությունը հայտնի չէ, բայց Թրամփի՝ Սպիտակ տուն վերադարձից 8 օր անց ԱՄՆ-ը միջուկային հարձակումը կանխելու համար տաքացնում է մկանները:
    21:00
    28.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Հայաստանը պետք է ապահովի Ադրբեջանից Նախիջևան ազատ անցում՝ առանց որևէ ստուգումների և խոչընդոտների. Ալիև
    Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր հերթական անգամ խոսել է ՀՀ ինքնիշխան տարածքների նկատմամբ իր նկրտումների մասին՝ հայտարարելով, թե Ադրբեջանից դեպի Նախիջևան պետք է հնարավորություն ունենան գնալու առանց որևէ խոչընդոտի ու ստուգման։ «Ե՛վ միջազգային մակարդակով, և՛ Հայաստանի հետ երկկողմ շփումներում մենք անընդհատ շեշտում ենք մի խնդիր՝ պետք է ապահովվի Ադրբեջանից Ադրբեջան անարգել անցումը։ Պետք է լինի հարմարավետ և ազատ անցում Ադրբեջանից դեպի Ադրբեջան՝ առանց որևէ ստուգումների և խոչընդոտների»,- ասել է Ալիևն՝ իր երկրում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ալիևը նաև հայտարարել է, թե, իբր, 1920 թվականի նոյեմբերին խորհրդային կառավարությունը «խլել է Արևմտյան Զանգեզուրը՝ հանցագործություն կատարել ադրբեջանական ժողովրդի դեմ». «Մենք չենք մոռացել և չենք մոռանա Զանգեզուրը։ Նորից եմ ասում՝ մենք տարածքային պահանջ չունենք Հայաստանից, սակայն Հայաստանը պետք է կատարի իր պարտավորությունները՝ ապահովելով Ադրբեջանից Ադրբեջան անարգել անցում»։
    20:45
    28.01.25
    Ավելին
  • Հայլուր
    Հայլուր 20։30 Ճնշումները տեղ հասան. Երևանում ուղետոմսը կարժենա 150 դրամ՝ փետրվարի 1-ից
    Հայլուր 20։30 Ճնշումները տեղ հասան. Երևանում ուղետոմսը կարժենա 150 դրամ՝ փետրվարի 1-ից
    20:30
    28.01.25
    Ավելին
  • Քաղաքական
    Մեծաթիվ ոստիկաններ և սուր հարցեր. Հայոց բանակի օրը՝ Եռաբլուրում
    Հայոց բանակի 33-րդ ամյակի առիթով այսօր անվտանգության մեծաթիվ աշխատակիցների ուղեկցությամբ է Եռաբլուր այցելել Հայաստանի իշխանությունը: Որդեկորույս ծնողները նրանցից շուտ են հասել ու պահակ կանգնել տղաների շիրիմների մոտ, որ թույլ չտան Փաշինյանին ու նրա թիմակիցներին մոտենալ տղաների գերեզմաններին:
    20:15
    28.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Էստոնիան շահագրգռված է հարավկորեական հրետանու գնումների ընդլայնմամբ
    Էստոնիան նախատեսում է ընդլայնել հարավկորեական հրետանու՝ ներառյալ հեռահար հրետանու գնումները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում կատարելով Հարավային Կորեա կատարած այցից հետո Էստոնիայի պաշտպանության նախարար Հաննո Պևկուրի կողմից արված հայտարարությանը։ «Մենք շահագրգռված ենք K9 ինքնագնաց հաուբիցների և հրետանային այլ համակարգերի լրացուցիչ գնումներով։ Մենք դիտարկում ենք ոչ միայն K9-ը, այլ նաև այլ զինատեսակների համակարգերը․ դա Հարավային Կորեա իմ այցի նպատակներից մեկն է։ Միևնույն ժամանակ, մենք հատուկ ուշադրություն ենք դարձնում «կրակի մեծ խորության» ոլորտին»,- ռուսական լրատվամիջոցի փոխանցմամբ՝ նշել է էստոնացի նախարարը։ Հաննո Պևկուրը հավելել է, որ հարավկորեական K9 ինքնագնաց հրետանային ստորաբաժանումներ գնելու Էստոնիայի որոշումը մասամբ պայմանավորված է նրանով, որ նմանատիպ ինքնագնաց հրետանային համակարգեր արդեն գնել են Լեհաստանը, Ֆինլանդիան և այլ երկրներ։ Նրա խոսքով՝ Էստոնիայի պաշտպանական ծախսերի տարեկան աճն անհրաժեշտ է Ռուսաստանին զսպելու համար։
    20:00
    28.01.25
    Ավելին
  • Քաղաքական
    Չլղոզված փաստեր՝ պատմական ուրացման դեմ. ե՞րբ և ինչպե՞ս «կասկածելի դարձավ» Հայոց ցեղասպանությունը
    Շատ ջուր է ուզում այն խմորը, որը հունցել է Հայաստանի վարչապետը Ցյուրիխում, երբ հայտարարել է՝ դեռ պետք է հասկանանք Հայոց ցեղասպանության ժամանակ ինչ է տեղի ունեցել: Ըստ ՔՊ-ականների՝ Փաշինյանի այս հայտարարությունը Հայոց ցեղասպանության իրողությունը կասկածի տակ դնելու, թուրքական թեզերը տարածելու մասին չէ:
    19:45
    28.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանում բախվել են «Lexus»-ն ու «Mitsubishi»-ն. վերջինը գլխիվայր շրջվել է և հայտնվել ճանապարհի մեջտեղում
    Այսօր՝ հունվարի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:25-ի սահմաններում Տիգրան Մեծի պողոտայում բախվել են «Lexus» և «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով «Mitsubishi»-ն գլխիվայր շրջվել և հայտնվել է ճանապարհի մեջտեղում: Վթարի հետևանքով օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների թիվ 44 բրիգադը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել 2 հոգու, սակայն վերջիններս հրաժարվել են հիվանդանոց մեկնել: Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդների և տեղում բժիշկների կողմից բուժօգնություն ստացած անձանց ինքնությունը:
    19:30
    28.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Թրամփի լավ խոսքերը բավարար չեն Թեհրանին համոզելու համար. Իրանի ԱԳ նախարարը՝ նոր միջուկային համաձայնագրի մասին
    Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Միացյալ Նահանգների նոր վարչակազմի կողմից «լավ խոսքերից» շատ ավելին կպահանջվի՝ համոզելու Թեհրանին բանակցություններ սկսել Վաշինգտոնի հետ նոր միջուկային համաձայնության հասնելու համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է IRNA-ն՝ վկայակոչելով Իրանի ԱԳ նախարարի խոսքերը Sky News-ին տված հարցազրույցում։ Աբբաս Արաղչին հիշեցրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախորդ պաշտոնավարման ժամանակ Իրանի միջուկային համաձայնագրից Վաշինգտոնի դուրս գալու մասին՝ ասելով, որ ԱՄՆ-ը շատ բաներ պետք է անի Թեհրանի «վստահությունը գնելու համար»։ Արաղչին նաև հավելել է, որ Իրանը ոչինչ չի լսել ԱՄՆ-ից, բացի «լավ» բառից, և դա ակնհայտորեն բավարար չէ։ «Իրավիճակն այլ է և շատ ավելի բարդ, քան նախորդ անգամ»,-ասել է Աբբաս Արաղչին։ Ավելի վաղ Դոնալդ Թրամփը նշել էր, որ այդ հարցում կնախընտրի դիվանագիտական ​​լուծումը՝ շեշտելով, որ Իրանի հետ նոր համաձայնագիրը «լավ կլինի»: 2018-ի մայիսին ԱՄՆ-ը միակողմանիորեն դուրս եկավ 2015-ի գործարքից, որը պաշտոնապես կոչվում էր «Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիր»։
    19:15
    28.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մանրամասներ՝ կահույքի արտադրամասի պահեստային հատվածում բռնկված խոշոր հրդեհից
    Հունվարի 28-ին, ժամը 15:42-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Արին Բերդի փողոցում գտնվող կահույքի արտադրամասի պահեստային հատվածում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, Բժշկական ապահովման վարչության հերթապահ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Փրկարարական ուժերի և Երևան քաղաքի փրկարարական վարչությունների Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը։ Հաստատվել է հրդեհի բարդության «Թիվ 2» աստիճան։ Ժամը 17։30-ին հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 3» աստիճան․ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս չորս մարտական հաշվարկ։
    19:00
    28.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Փառք բոլոր նրանց, ովքեր զոհվեցին հանուն Հայրենիքի. Արմեն Սարգսյան
    ՀՀ 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանը Հայոց բանակի տարեդարձի առթիվ ուղերձ է հղել: «Այսօր Հայոց բանակի օրն է: Ուժ և կորով մեր զինվորականներին: Փառք բոլոր նրանց, ովքեր զոհվեցին հանուն Հայրենիքի: Աստված պահապան Հայոց բանակին: Խաղաղություն մեր երկրին», – մասնավորապես ասվում է ուղերձում։
    18:45
    28.01.25
    Ավելին
  • Հայլուր
    Հայլուր 18։30 Ցավ, թևաթափություն և հրաշքի սպասում. Հայաստանը նշում է բանակի օրը
    Հայլուր 18։30 Ցավ, թևաթափություն և հրաշքի սպասում. Հայաստանը նշում է բանակի օրը
    18:30
    28.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Առաջարկում եմ հանդիպում կազմակերպել ՀՀ գլխավոր դատախազի հետ․ Դեմոյան
    Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը գրել է․ «ԿԱՐԵՎՈՐ ՀԱՆԴԻՊՈՒՄ` ՀՐԱՏԱՊ ՕՐԱԿԱՐԳՈՎ Ես առաջարկում եմ մարտի սկզբներին հանդիպում կազմակերպել ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հետ` մի քանի խիստ կարևոր հարցեր քննարկելու օրակարգով: Հանդիպման համար առաջարկում եմ ստեղծել ժամանակավոր հանձնախումբ` հետևյալ կազմով. • Բագրատ արք. Գալստանյան – Գերագույն հոգևոր խորհրդի անդամ • Արա Պապյան – Ազգային ժողովրդավարական բևեռի խորհրդի անդամ • Տիգրան Խզմալյան – Հայաստանի եվրոպական կուսակցության նախագահ • Գեղամ Մանուկյան ԱԺ պատգամավոր, ՀՅԴ, Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ • Աշոտ Մելքոնյան, պատմաբան, Գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի տնօրեն, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի Հոգաբարձուների խորհրդի նախկին անդամ • Ռուբեն Սաֆրաստյան, թուրքագետ, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի Հոգաբարձուների խորհրդի նախկին անդամ • Ռուբեն Մելքոնյան, թուրքագետ, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի Հոգաբարձուների խորհրդի նախկին անդամ • Աննա Գրիգորյան, Ազգային ժողովի «Հայաստան» դաշինքի պատգամավոր • Արման Թաթոյան, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան, 2016-2022 թթ. • Հայկ Դեմոյան, պատմաբան, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն, 2006-2017 թթ. ՕՐԱԿԱՐԳ 1. Գործող իշխանությունների կողմից Հայոց ցեղասպանության պատմական փաստը ժխտելու փորձերը, դրանք կանխարգելելու և քրեական պատժի ենթարկելու իրավաչափության հարցը: 2. Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում գողություն կատարելու դեպքով 2007 թ. հարուցված քրեական գործի վերաբացման հնարավորության քննարկում և ծանոթացում գողություն կատարելու մեջ կասկածվող ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի և Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի քրգործի շրջանակում տված ցուցմունքներին: 3. 2017- 2018 թթ. Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում ավազակային երկու ներխուժումների արդյունքում հաստատությանը նյութական վնաս հասցնելու դրվագների ներկայացում` այդ թվում չհրապարակված տեսանյութերի տեսքով: 2021 թ. ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննվող թիվ 16871421 քրեական գործի արգելափակման և դատաքննության փուլ չտեղափոխելու հանգամանքների պարզաբանում: 4. Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի անվան տակ իրականացված փողերի լվացման, առանձնապես խոշոր չափի գումարների յուրացման, կարևոր ֆինանսական փաստաթղթերի ոչնչացման փաստերի ներկայացում: 5. 2018-2024 թթ. ընթացքում գործող իշխանությունների կողմից Հայոց ցեղասպանության թանգարանում իրականացված մի շարք կոռուպցիոն գործողությունների, ադրբեջանական հակահայ ռասիստական քարոզչությանը նպաստող դրվագների ներկայացում և դրանք պատժելու հնարավորության քննարկում: Ինչպես տեսնում եք, բոլոր ներկայացված հարցերը խիստ կարևոր են մեր երկրի անվտանգության տեսանկյունից և դրանք բացարձակ կապ չունեն որևէ անձի շահերի ու նպատակների իրագործման հետ:»,- գրել է նա։
    18:15
    28.01.25
    Ավելին