Լրահոս
2025-01-28
-
ՄիջազգայինԱսադի վարչակարգի տապալումից հետո առաջին անգամ ռուսական պատվիրակություն է ժամանել ԴամասկոսՍիրիայի նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի վարչակարգի տապալումից հետո առաջին անգամ երկիր է այցելել Ռուսաստանի Դաշնության պատվիրակությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները։ Նշվում է, որ ռուսական պատվիրակության կազմում են Արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Բոգդանովը և նախագահի հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտևը։ Ռուսական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ դիվանագետները ժամանել են Դամասկոս՝ բանակցություններ վարելու Սիրիայի նոր ղեկավարության հետ։Ավելին18:0028.01.25 -
ՀասարակականՍամվել Մարտիրոսյանը զգուշացնում է հեռախոսային նոր խաբեության մասինՏեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը զգուշացնում է հեռախոսային նոր խաբեության մասին․ «Զգուշացում։ Զանգում են ձեզ բջջային օպերատորի (այս պահին ռուսերեն է, բայց հաստատ հայ օպերատոր էլ կգտնեն հետո), առաջարկում են հղումով անցնել, իբր գրանցվել 5G: Զանգում են հայկական համարից (համարի տերը տեղյակ էլ չէ, կեղծվում է զանգը)։ Կարճ ասած, նման դեպքերում հիշում եք. եթե ձեզ ինչ-որ բան են առաջարկում լրացնել, կամ կոդ տրամադրել, ավել պակաս տվյալ են ուզում, անում եք հետևյալը՝ անջատում եք զանգը, ետ եք զանգում, ճշտվում»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է նա:Ավելին17:4828.01.25 -
ՀասարակականԽոշոր հրդեհ՝ Երևանում․ առաջացած կրակն ու ծուխը տեսանելի են մոտ 1 կմ-իցԱյսօր՝ հունվարի 28-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։05-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արին Բերդի փողոցի 11/5 հասցեում խոշոր հրդեհ է բռնկվել։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատներից՝ 4 մարտական հաշվարկ։ Այս պահին հրշեջները բավականին մեծ դժվարությամբ փորձում են հայտնաբերել կրակի օջախները, իսկ ծուխը տեսանելի է մոտ 1 կմ-ից և բավականին դժվարանում է հրշեջների աշխատանքը, քանի որ տարածքը ծխի պատճառով տեսանելի չէ։ Մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի դեմ փորձել են պայքարել ներսի աշխատակիցները։ Այս պահին ոստիկաններն ու պարեկները պարզում են սեփականատիրոջ ինքնությունը, ինչպես նաև արդյոք հրդեհի հետևանքով տուժած կամ տուժածներ կան։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ քիչ առաջ շտապօգնության բժիշկները տեղում օգնություն ցուցաբերեցին 4 հրշեջ-փրկարարի, որոնց ինքնազգացողությունը ծխից վատացել էր: Այս պահին հրշեջներից մեկն էլ գտնվում է շտապօգնության ավտոմեքենայում, նրան օգնություն են ցուցաբերում:Ավելին17:4028.01.25 -
ՔաղաքականԱռավել քան վստահ եմ՝ մեր Բանակը կրկին կվերագտնի իր փառավոր ուժը, կրկին կստիպի հակառակորդին հաշվի նստել իր հետ. Վանեցյան«Սիրելի հայրենակիցներ, շնորհավորում եմ բոլորիս Հայոց Բանակի օրվա կապակցությամբ»,-Բանակի ձևավորման 33-րդ տարեդարձի առթիվ ֆեյսբուքյան իր էջում շնորհավորական խոսք է հրապարակել ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։ Նա նշել է. «Որքան էլ Հայոց Բանակն այսօր գտնվի արտաքին և ներքին թշնամիների հարվածի թիրախում, անժխտելի է, որ Հայաստանի զինված ուժերը ոչ միայն կերտել են հաղթանակի փառավոր էջեր, երկարատև տարիներ հանդիսացել մեր տարածքային ամբողջականության ու անվտանգության երաշխավորը, այլև շարունակում են մնալ մեր պետականության փառքի և կարողությունների վերականգնման ամենագլխավոր հենասյունը։ Այսօր՝ Հայոց Բանակի օրը, պարտավոր ենք հերթական անգամ գլուխ խոնարհել մեր բոլոր ժամանակների նահատակների հիշատակի առջև։ Նրանք գիտակցաբար գնացին մահվանը դեմ հանդիման՝ մտքում կրկնելով Եղիշեի խոսքերը․ «Մահ ոչ իմացեալ մահ է, մահ իմացեալ՝ անմահութիւն»։ Ու հենց իմացյալ մահով էլ անմահացրեցին ոչ միայն իրենց, այլև հարատև դարձրեցին հայոց պետականությունը։ Առավել քան վստահ եմ, որ Հայոց Բանակը կրկին կվերագտնի իր փառավոր ուժը, կրկին կստիպի հակառակորդին հաշվի նստել իր հետ, կրկին նրա շնորհիվ մենք մեզ կզգանք հաղթանակած, անվտանգ ու մեր տարածքների նկատմամբ ցանկացած ոտնձգության դեպքում խորտակիչ հարված հասցնելու պատրաստ հավաքական զորավոր միություն։ Եվս մեկ անգամ շնորհավորում եմ։ Փա՛ռք Հայոց Բանակին։ Փա՛ռք մեր զինվորներին ու սպաներին։ Պատիվ ունեմ»։Ավելին17:3028.01.25 -
ՍպորտԱտլետիկի ֆուտբոլիստը կանխել է զինված գողերի ներխուժումն իր տունԲիլբաոյի «Ատլետիկի» ֆուտբոլիստ Ալեխանդրո Բերենգերը կանխել է զինված գողերի ներխուժումն իր տուն։ Իսպանական El Correo-ի տվյալներով, երկուշաբթի երեկոյան երեք զինված անձինք փորձել են մտնել ֆուտբոլիստի առանձնատուն, որը գտնվում է Մունգիա մունիցիպալիտետում։ 29-ամյա ֆուտբոլիստը կարողացել է փակել ապակե դուռը և կանխել հարձակվողների մուտքը, որոնք սպառնում էին իրեն և իր կնոջը՝ Սոֆիա Ջեմին։ Ոստիկանությունը սկսել է գործի քննությունը։ Բերենգերը և նրա կինը մարմնական վնասվածքներ չեն ստացել։ 2023/24 մրցաշրջանում Բերենգերը «Ատլետիկի» կազմում անցկացրել է 30 հանդիպում և խփել 5 գոլ, փոխանցում է Armsport-ը։Ավելին17:1528.01.25 -
ՔաղաքականՇնորհակալություն մեր զինվորներին ու սպաներին՝ իրենց նվիրումի և անձնվիրության համար. Տիգրան ԱվինյանԱյսօր նշում ենք մեր զինված ուժերի կազմավորման 33-ամյակը՝ հայոց բանակի կազմավորման օրը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Շնորհակալություն մեր զինվորներին ու սպաներին՝ իրենց նվիրումի և անձնվիրության համար»,-գրել է քաղաքապետը:Ավելին17:0628.01.25 -
ՀասարակականՀայտնի է՝ երբ տեղի կունենա Արմեն Դուլյանի հոգեհանգիստըՀայաստանի բանակի հաղթանակների խոսնակ, լրագրող Արմեն Դուլյանի հոգեհանգիստը տեղի կունենա հունվարի 29-ին, ժամը 18:00-20:00 «Զոլեր» Սգո սրահում, Գրիգոր Հասրաթյան 25/3 հասցեում (Շահումյան): Հուղարկավորությունը՝ հունվարի 30-ին, ժամը 13:00, Ջրաշեն-Մուշական գերեզմանատանը (Էրեբունի թանգարանի ուղղությամբ, մոտակա հասցեն՝ Մուշական 5-րդ փողոց):Ավելին17:0028.01.25 -
Զինված ուժերՊՆ վարչական համալիրում մեկնարկել է ՀՀ բանակի կազմավորման 33-ամյակին նվիրված միջոցառումների շարքըՀունվարի 28-ին ՊՆ վարչական համալիրում մեկնարկել է ՀՀ բանակի կազմավորման 33-ամյակին նվիրված միջոցառումների շարքը՝ ԶՈՒ տարբեր ստորաբաժանումների զինծառայողների շարանցմամբ՝ ռազմանվագախմբի ուղեկցությամբ, որին հաջորդել է պատվոպահակային վաշտի զինծառայողների ցուցադրական դեֆիլեն։ Միջոցառմանը մասնակցել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը։Ավելին16:4528.01.25 -
ՄիջազգայինԳողե՛ր, դուրս եկեք. գոռում են ԱՄՆ դեսպանատան մոտ Կոնգոյի բնակիչները և պահանջում վերջ տալ պատերազմին«Ոչ պատերազմին, այո խաղաղությանը». հազարավոր մարդիկ բողոքի ցույցեր են անում Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության տարբեր քաղաքներում՝ Գոմա քաղաքում Կոնգոյի զինված ուժերի և ԷՄ-23 զինված խմբավորման միջև տեղի ունեցած արյունալի բախումների պատճառով: Անցած շաբաթվա ընթացքում առնվազն 13 խաղաղապահներ ու դաշնակից զինվորներ են սպանվել Գոմայում:Ավելին16:3028.01.25 -
ՀայաստանՀարգանքի և երախտիքի տուրք այն կանանց և տղամարդկանց, ովքեր ապահովում են Հայաստանի պաշտպանությունը. Ֆրանսիայի դեսպանՀայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին անդրադարձել է ՀՀ բանակի 33-րդ տարեդարձին։ Այս մասին Ֆրանսիայի դեսպանը նշել է X-իր միկրոբլոգում կատարած գրառման մեջ։ «Այսօր՝ հունվարի 28-ին նշում ենք ՀՀ Բանակի օրը։ Հարգանքի և երախտիքի տուրք այն կանանց և տղամարդկանց, ովքեր ապահովում են Հայաստանի պաշտպանությունը»,-գրել է դեսպանը։Ավելին16:1528.01.25 -
ՀասարակականԵղանակը՝ առաջիկա օրերինՔամին հյուսիսարևմտյան 2-5մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։Ավելին16:0028.01.25 -
ԻրավականՏիրան Խաչատրյանի գործով նախաքննությունն ավարտվել է, մեղադրական եզրակացությունն ուղարկվել է դատարանԳեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի գործով նախաքննությունն ավարտվել է, իսկ մեղադրական եզրակացությունն ուղարկվել է դատարան։ Այս մասին հայտարարություն են տարածել Տիրան Խաչատրյանի պաշտպաններ Արմեն Անդրիկյանն ու Վարազդատ Հարությունյանը: Հայտարարությունում, մասնավորապես, նշվում է. «Այս փուլում միանշանակ հաստատվեց պաշտպանական թիմի այն պնդումը, որ Տիրան Խաչատրյանը ապօրինի է կալանավորվել դատարանի կողմից։ Այսպես, Տիրան Խաչատրյանի կալանավորումը նախաքննական մարմնի և դատարանի կողմից հիմնավորվում էր ակտիվ քննչական գործողությունների կատարման անհրաժեշտությամբ, սակայն փաստացի առանց դրանց կատարման` ընդամենը 20 օր հետո գործը ուղարկվեց դատարան։ Չնայած նրան, որ քրեական վարույթի քննությունը ընթացել է 4 տարի, Տիրան Խաչատրյանը մեղադրվում է միջին ծանրության հանցագործության մեջ, 4 տարուց ավել տևող քննությանը Տիրան Խաչատրյանը որևէ կերպ չի խոչընդոտել, մոտ են սույն գործի վաղեմության ժամկետների անցնելը և այն, որ այս մեղադրանքով Տիրան Խաչատրյանին ազատազրկում չի սպառնում` դատավոր Մասիս Մելքոնյանի որոշմամբ Տիրան Խաչատրյանն արդեն 24 օր գտնվում է ապօրինի կալանքի տակ։ Ինչ վերաբերում է Տիրան Խաչատրյանին առաջադրված մեղադրանքին, ապա այժմ, երբ նախաքննությունն ավարտված է և գործի բոլոր նյութերը պաշտպանական կողմի տրամադրության տակ են, կարող ենք վստահ պնդել, որ ոչ միայն չի հիմնավորվել Տիրան Խաչատրյանին առաջադրված մեղադրանքը, այլ հակառակը՝ հենց վարույթի նյութերում առկա ապացույցներով էլ հերքվում է այն։ Պաշտպանական կողմը պնդելու է, որպեսզի սպասվող դատական վարույթը իրականացվի դռնբաց ռեժիմով՝ ապահովելով դատավարության հրապարակայնությունը, որպեսզի հանրությունը նույնպես տեղեկացվի իրականության մասին։ Հիշեցնենք, որ բարձրագույն ռազմական կրթությամբ զինվորական, Արցախյան բոլոր պատերազմների մասնակից գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը սույն թվականի հունվարի 4-ից ապօրինաբար զրկված է ազատությունից, և նրա նկատամբ կալանքը կիրառվել է որպես իր քաղաքական և քաղաքացիական ակտիվ դիրքորոշումը ճնշելու և նրան պատժելու գործիք։ Հ.Գ. Շնորհավոր Հայոց բանակի կազմավորման 33-րդ տարեդարձը»:Ավելին15:4528.01.25 -
ՀայլուրՀայլուր 15։30 Հակառուսական հիստերիա՝ Ադրբեջանում. Ռուսաստանի ԱԳՆ է կանչվել ադրբեջանցի դեսպանըՀայլուր 15։30 Հակառուսական հիստերիա՝ Ադրբեջանում. Ռուսաստանի ԱԳՆ է կանչվել ադրբեջանցի դեսպանըԱվելին15:3028.01.25 -
ՀասարակականԲախվել են «BMW»-ն ու «Hyundai Elantra»-ն. վերջինն էլ բախվել է երկաթե էլեկտրասյանըԱյսօր՝ հունվարի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 12:50-ի սահմաններում Զովունի-Եղվարդ ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում բախվել են «BMW» և «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով այնուհետև «Hyundai»-ը բախվել է երկաթե էլեկտրասյանը, իսկ «BMW»-ն մասամբ հայտնվել է ճանապարհի երթևեկելի գոտում: Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան: Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդների ինքնությունը:Ավելին15:1528.01.25 -
Մամուլի տեսությունՇոկոլադե մեղր և ուրիշ բուժիչ համեր. քաղցր բժշկության գաղնիքներն է բացահայտում ՀաթերքըԱրցախի Հաթերք գյուղից բռնագաղթած Միրզախանյանների ընտանիքը 143 տարի է՝ մեղվագործությամբ է զբաղվում: «Հաթերք Ֆուդ»-ի արտադրած անարատ մեղրի համբավը դեռ 5 տարի առաջ է գյուղից դուրս եկել, հեռու երկրներ հասել ու միջազգային մրցանակներ շահել: Բռնագաղթից հետո Միրզախանյանները ստիպված ամեն ինչ նորից են սկսել: Հիմա Տավուշի, Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի սարերի համն են հավաքում նրանց ժրաջան մեղուները և արցախյան բուժիչ բաղադրատոմսերով առաջարկում:Ավելին15:0028.01.25 -
ԱշխարհNvidia-ն մեկ օրում 600 մլրդ դոլարով էժանացել է ChatGPT-ի չինական մրցակից DeepSeek ստարտափի հաջողության պատճառովԱմերիկյան չիպեր արտադրող Nvidia ընկերության բաժնետոմսերը հունվարի 27-ին արձանագրել են պատմական անկում՝ կորցնելով իրենց արժեքի մոտ 18 տոկոսը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով CBS-ը, ընկերության շուկայական կապիտալիզացիան նվազել է ավելի քան 600 միլիարդ դոլարով՝ դառնալով ամենախոշոր արժեքային անկումը պատմության մեջ ընկերության համար: Nvidia-ի բաժնետոմսերի արժեզրկման հիմնական պատճառը դարձել է չինական DeepSeek ստարտափի կողմից մշակված արհեստական ինտելեկտի նոր մոդելը։ Այս նորարարական լուծումը, որը կարողանում է աշխատել շատ ավելի էժան միկրոչիպերի վրա, մեծ հաջողությամբ տեղ գտավ App Store-ի հիթ-շքերթների գագաթում՝ հանգստյան օրերին։ DeepSeek-ի մշակողները հայտարարել են, որ իրենց արհեստական ինտելեկտի համար ծախսվել է ընդամենը 6 մլն դոլար, ինչը շատ ավելի քիչ է, քան նմանատիպ նախագծերի համար ներդրված միլիարդավոր դոլարները, օրինակ՝ Google-ի կամ Microsoft-ի կողմից։ Մոդելի արդյունավետությունը և ավելի քիչ ռեսուրսներ պահանջելու հանգամանքը հիմք են տվել ներդրողներին կասկածել, թե արդյոք Nvidia-ի և նմանատիպ ընկերությունների կողմից հզոր միկրոչիպերի ստեղծման համար կատարված հսկայական ներդրումները արդարացված են։ Բացի այդ, Nasdaq տեխնոլոգիական ցուցանիշը օրվա ընթացքում նվազել է 3.5 տոկոսով, իսկ այլ տեխնոլոգիական հսկաներ նույնպես կորցրել են իրենց շուկայական արժեքը։ Nvidia-ի բաժնետոմսերի նմանատիպ խոշոր անկում արձանագրվել էր նաև նախորդ տարվա սեպտեմբերին, երբ ընկերության շուկայական արժեքը կրճատվեց 280 միլիարդ դոլարով՝ ներդրողների շրջանում արհեստական ինտելեկտի ապագայի վերաբերյալ ծագած մտահոգությունների պատճառով։ Այնուամենայնիվ, այդ կորուստները վերականգնվեցին մեկ ամսվա ընթացքում։Ավելին14:4528.01.25 -
ԻրավականԳյումրիում «ԲՄՎ»-ով «դրիֆթ» կատարած երիտասարդը ներկայացվել է բաժինՕրերս համացանցում տեսանյութ էր հրապարակվել, որում «ԲՄՎ»-ի վարորդը, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ և կոպտորեն խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները, Գյումրու Ալեք Մանուկյան փողոցում կատարում է այսպես կոչված «դրիֆթ»։ ՆԳՆ-ից հայտնում են, որ Շիրակի մարզի պարեկների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է վարորդի ինքնությունը։ Խուլիգանություն կատարելու կասկածանքով հունվարի 25-ին 22-ամյա երիտասարդը հայտնաբերվել և «ԲՄՎ»-ով հանդերձ ներկայացվել է համայնքային ոստիկանության Մուշի բաժին, ապա ներկայացվել՝ Շիրակի մարզային քննչական վարչություն։Ավելին14:3028.01.25 -
ՀասարակականՃՏՊ՝ Կապան-Տանձավեր ավտոճանապարհին․ բեռնատարը կողաշրջվել էՀունվարի 27-ին՝ ժամը 16։05-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Տանձավեր ավտոճանապարհի 25-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ՝ բեռնատարը կողաշրջվել է։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ MAZ մակնիշի (վարորդ՝ Ա․ Ա․) բեռնատարը կողաշրջվել է ճանապարհամերձ հատվածում․ տուժածներ չկան։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և քարշակման եղանակով (մոտ 100 մ) դուրս բերել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից․ բեռնատարն ուղղվել է ավտոկռունկի օգնությամբ։Ավելին14:1528.01.25 -
ՄիջազգայինՏեխասն ավելի քան 400 լրացուցիչ զինվորական կուղարկի Մեքսիկայի սահմանՄիացյալ Նահանգների Տեխաս նահանգի ղեկավար Գրեգ Էբոթի հրամանով՝ ավելի քան 400 հավելյալ զինվորական, ինչպես նաև ինքնաթիռներ և ուղղաթիռներ կուղարկվեն Մեքսիկայի հետ սահման՝ անօրինական ներգաղթի դեմ պայքարելու նպատակով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Տեխասի նահանգապետի գրասենյակը: «Տեխասի մարտավարական սահմանապահ ուժերը կտեղակայեն ավելի քան 400 լրացուցիչ զորքեր, ինչպես նաև C-130 ինքնաթիռներ և Chinook ուղղաթիռներ՝ միանալով Տեխասի ազգային գվարդիայի հազարավոր զորքերին, որոնք արդեն տեղակայված են սահմանին», - ասվում է նահանգապետարանի հայտարարության մեջ: Նահանգապետի հայտարարության մեջ նշվում է, որ վերջին չորս տարիների ընթացքում Տեխասը կանգնել է ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի վարչակազմի սահմանային ճգնաժամի և ամերիկացիներին պաշտպանելու մերժման դեմ։ «Վերջապես, մենք ունենք դաշնային կառավարություն, որն աշխատում է վերջ դնել այս ճգնաժամին: Ես շնորհակալ եմ նախագահ Դոնալդ Թրամփին հարավային սահմանին իր վճռական առաջնորդության համար և անհամբերությամբ սպասում եմ նրա և վարչակազմի հետ աշխատելուն՝ սահմանն ապահովելու և Ամերիկան նորից անվտանգ դարձնելու համար»,-նշված է հայտարարության մեջ: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է դադարեցնել անօրինական ներգաղթյալների հոսքը երկիր, որը նախորդ վարչակազմի օրոք հասել է ռեկորդային մակարդակի։ Զինվորական անձնակազմին հրամայվել է տեղակայվել սահմանապահ ծառայությանն աջակցելու համար։Ավելին14:0028.01.25 -
ՔաղաքականՎերականգնվելու կամք և ուժ պետք է գտնի հայկական բանակը. Ռոբերտ ՔոչարյանՀայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը լիահույս է, որ հայկական բանակն իր մեջ վերականգնվելու կամք և ուժ կգտնի, և մենք կտեսնենք այն բանակը, որն ապահովում է իրական և արժանապատիվ խաղաղություն մեր ժողովրդի համար, կարդում ենք Ռոբերտ Քոչարյանի տարածած ուղերձում:Ավելին13:5028.01.25