Լրահոս

2025-01-28
  • Հայլուր
    Հայլուր 15։30 Հակառուսական հիստերիա՝ Ադրբեջանում. Ռուսաստանի ԱԳՆ է կանչվել ադրբեջանցի դեսպանը
    Հայլուր 15։30 Հակառուսական հիստերիա՝ Ադրբեջանում. Ռուսաստանի ԱԳՆ է կանչվել ադրբեջանցի դեսպանը
    15:30
    28.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Բախվել են «BMW»-ն ու «Hyundai Elantra»-ն. վերջինն էլ բախվել է երկաթե էլեկտրասյանը
    Այսօր՝ հունվարի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 12:50-ի սահմաններում Զովունի-Եղվարդ ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում բախվել են «BMW» և «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով այնուհետև «Hyundai»-ը բախվել է երկաթե էլեկտրասյանը, իսկ «BMW»-ն մասամբ հայտնվել է ճանապարհի երթևեկելի գոտում: Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան: Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդների ինքնությունը:
    15:15
    28.01.25
    Ավելին
  • Մամուլի տեսություն
    Շոկոլադե մեղր և ուրիշ բուժիչ համեր. քաղցր բժշկության գաղնիքներն է բացահայտում Հաթերքը
    Արցախի Հաթերք գյուղից բռնագաղթած Միրզախանյանների ընտանիքը 143 տարի է՝ մեղվագործությամբ է զբաղվում: «Հաթերք Ֆուդ»-ի արտադրած անարատ մեղրի համբավը դեռ 5 տարի առաջ է գյուղից դուրս եկել, հեռու երկրներ հասել ու միջազգային մրցանակներ շահել: Բռնագաղթից հետո Միրզախանյանները ստիպված ամեն ինչ նորից են սկսել: Հիմա Տավուշի, Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի սարերի համն են հավաքում նրանց ժրաջան մեղուները և արցախյան բուժիչ բաղադրատոմսերով առաջարկում:
    15:00
    28.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Nvidia-ն մեկ օրում 600 մլրդ դոլարով էժանացել է ChatGPT-ի չինական մրցակից DeepSeek ստարտափի հաջողության պատճառով
    Ամերիկյան չիպեր արտադրող Nvidia ընկերության բաժնետոմսերը հունվարի 27-ին արձանագրել են պատմական անկում՝ կորցնելով իրենց արժեքի մոտ 18 տոկոսը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով CBS-ը, ընկերության շուկայական կապիտալիզացիան նվազել է ավելի քան 600 միլիարդ դոլարով՝ դառնալով ամենախոշոր արժեքային անկումը պատմության մեջ ընկերության համար: Nvidia-ի բաժնետոմսերի արժեզրկման հիմնական պատճառը դարձել է չինական DeepSeek ստարտափի կողմից մշակված արհեստական ինտելեկտի նոր մոդելը։ Այս նորարարական լուծումը, որը կարողանում է աշխատել շատ ավելի էժան միկրոչիպերի վրա, մեծ հաջողությամբ տեղ գտավ App Store-ի հիթ-շքերթների գագաթում՝ հանգստյան օրերին։ DeepSeek-ի մշակողները հայտարարել են, որ իրենց արհեստական ինտելեկտի համար ծախսվել է ընդամենը 6 մլն դոլար, ինչը շատ ավելի քիչ է, քան նմանատիպ նախագծերի համար ներդրված միլիարդավոր դոլարները, օրինակ՝ Google-ի կամ Microsoft-ի կողմից։ Մոդելի արդյունավետությունը և ավելի քիչ ռեսուրսներ պահանջելու հանգամանքը հիմք են տվել ներդրողներին կասկածել, թե արդյոք Nvidia-ի և նմանատիպ ընկերությունների կողմից հզոր միկրոչիպերի ստեղծման համար կատարված հսկայական ներդրումները արդարացված են։ Բացի այդ, Nasdaq տեխնոլոգիական ցուցանիշը օրվա ընթացքում նվազել է 3.5 տոկոսով, իսկ այլ տեխնոլոգիական հսկաներ նույնպես կորցրել են իրենց շուկայական արժեքը։ Nvidia-ի բաժնետոմսերի նմանատիպ խոշոր անկում արձանագրվել էր նաև նախորդ տարվա սեպտեմբերին, երբ ընկերության շուկայական արժեքը կրճատվեց 280 միլիարդ դոլարով՝ ներդրողների շրջանում արհեստական ինտելեկտի ապագայի վերաբերյալ ծագած մտահոգությունների պատճառով։ Այնուամենայնիվ, այդ կորուստները վերականգնվեցին մեկ ամսվա ընթացքում։
    14:45
    28.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Գյումրիում «ԲՄՎ»-ով «դրիֆթ» կատարած երիտասարդը ներկայացվել է բաժին
    Օրերս համացանցում տեսանյութ էր հրապարակվել, որում «ԲՄՎ»-ի վարորդը, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ և կոպտորեն խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները, Գյումրու Ալեք Մանուկյան փողոցում կատարում է այսպես կոչված «դրիֆթ»։ ՆԳՆ-ից հայտնում են, որ Շիրակի մարզի պարեկների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է վարորդի ինքնությունը։ Խուլիգանություն կատարելու կասկածանքով հունվարի 25-ին 22-ամյա երիտասարդը հայտնաբերվել և «ԲՄՎ»-ով հանդերձ ներկայացվել է համայնքային ոստիկանության Մուշի բաժին, ապա ներկայացվել՝ Շիրակի մարզային քննչական վարչություն։
    14:30
    28.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    ՃՏՊ՝ Կապան-Տանձավեր ավտոճանապարհին․ բեռնատարը կողաշրջվել է
    Հունվարի 27-ին՝ ժամը 16։05-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Տանձավեր ավտոճանապարհի 25-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ՝ բեռնատարը կողաշրջվել է։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ MAZ մակնիշի (վարորդ՝ Ա․ Ա․) բեռնատարը կողաշրջվել է ճանապարհամերձ հատվածում․ տուժածներ չկան։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և քարշակման եղանակով (մոտ 100 մ) դուրս բերել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից․ բեռնատարն ուղղվել է ավտոկռունկի օգնությամբ։
    14:15
    28.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Տեխասն ավելի քան 400 լրացուցիչ զինվորական կուղարկի Մեքսիկայի սահման
    Միացյալ Նահանգների Տեխաս նահանգի ղեկավար Գրեգ Էբոթի հրամանով՝ ավելի քան 400 հավելյալ զինվորական, ինչպես նաև ինքնաթիռներ և ուղղաթիռներ կուղարկվեն Մեքսիկայի հետ սահման՝ անօրինական ներգաղթի դեմ պայքարելու նպատակով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Տեխասի նահանգապետի գրասենյակը: «Տեխասի մարտավարական սահմանապահ ուժերը կտեղակայեն ավելի քան 400 լրացուցիչ զորքեր, ինչպես նաև C-130 ինքնաթիռներ և Chinook ուղղաթիռներ՝ միանալով Տեխասի ազգային գվարդիայի հազարավոր զորքերին, որոնք արդեն տեղակայված են սահմանին», - ասվում է նահանգապետարանի հայտարարության մեջ: Նահանգապետի հայտարարության մեջ նշվում է, որ վերջին չորս տարիների ընթացքում Տեխասը կանգնել է ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի վարչակազմի սահմանային ճգնաժամի և ամերիկացիներին պաշտպանելու մերժման դեմ։ «Վերջապես, մենք ունենք դաշնային կառավարություն, որն աշխատում է վերջ դնել այս ճգնաժամին: Ես շնորհակալ եմ նախագահ Դոնալդ Թրամփին հարավային սահմանին իր վճռական առաջնորդության համար և անհամբերությամբ սպասում եմ նրա և վարչակազմի հետ աշխատելուն՝ սահմանն ապահովելու և Ամերիկան ​​նորից անվտանգ դարձնելու համար»,-նշված է հայտարարության մեջ: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է դադարեցնել անօրինական ներգաղթյալների հոսքը երկիր, որը նախորդ վարչակազմի օրոք հասել է ռեկորդային մակարդակի։ Զինվորական անձնակազմին հրամայվել է տեղակայվել սահմանապահ ծառայությանն աջակցելու համար։
    14:00
    28.01.25
    Ավելին
  • Քաղաքական
    Վերականգնվելու կամք և ուժ պետք է գտնի հայկական բանակը. Ռոբերտ Քոչարյան
    Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը լիահույս է, որ հայկական բանակն իր մեջ վերականգնվելու կամք և ուժ կգտնի, և մենք կտեսնենք այն բանակը, որն ապահովում է իրական և արժանապատիվ խաղաղություն մեր ժողովրդի համար, կարդում ենք Ռոբերտ Քոչարյանի տարածած ուղերձում:
    13:50
    28.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն
    Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի կազմավորման 33-րդ տարեդարձի կապակցությամբ նախագահ Վահագն Խաչատուրյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ հանրապետության բարձրագույն ղեկավարության ուղեկցությամբ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցել Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակին:
    13:45
    28.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ուշադրություն․ Իջևան համայնքի Խաշթառակ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
    Հունվարի 29-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Իջևան համայնքի Խաշթառակ բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում ժամը 12:00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ:
    13:30
    28.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Հայոց բանակի օրվա կապակցությամբ այսօր ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի
    ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ Հայոց բանակի օրվա կապակցությամբ այսօր դեսպանատունը փակ կլինի։
    13:15
    28.01.25
    Ավելին
  • Քաղաքական
    Սատանա ա եկել Եռաբլուր, երեխուս շիրիմի մոտ լինեմ, չպղծի. Փաշինյանը զինվորական պանթեոն է այցելել
    Բանակի օրվա կապակցությամբ այսօր անվտանգության մեծաթիվ աշխատակիցների ուղեկցությամբ առավոտյան Եռաբլուր է այցելել Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը: Ծաղիկներ են խոնարհվել Սպարապետ Վազգեն Սարգսյանի, Անդրանիկ Օզանյանի շիրիմներին, ծաղկեպսակներ են դրվել զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին:
    13:10
    28.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Շնորհավոր տոնդ, Հայո՛ց բանակ, հաղթանակներ դեռ լինելու են. ՀՅԴ ԳՄ
    ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմինը ուղերձ է հղել Բանակի օրվա առթիվ: «Հայոց պետականության անվտանգության գլխավոր երաշխավոր՝ ՀՀ Զինված ուժերը նշում են կազմավորման 33-ամյակը։ ՀՀ ԶՈՒ ակունքներում Արցախյան ազատամարտը փառքով նշանավորած կամավորական ջոկատների ներդրումն է, նաև՝ ողջ հայության Հայոց բանակ ունենալու նվիրական երազանքը։ Այն ամրակուռ և մարտունակ կառույց դարձավ՝ անցնելով 1992-94թթ․ Արցախի ազատագրական պայքարի հերոսական ուղին, հաղթահարելով բազում փորձություններ ու մարտահրավերներ՝ հակառակորդին պարտադրելով խաղաղություն ու տևական զինադադար։ Նորանկախ Հայաստանի ամենամեծ ձեռքբերումներից մեկը՝ Հայոց բանակը, զինված ուժերի, զինվորականի անկոտրում կամքի և անմնացորդ նվիրումի շնորհիվ երկար տարիներ կարողացավ ապահովվել Հայաստանի և Արցախի հանրապետությունների անվտանգությունը։ Ցավոք, օրվա իշխանությունների ազգադավ ու ավերիչ քաղաքականության հետեւանքով ՀՀ Զինված ուժերն ու Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակը մենակ մնացին թուրք-ադրբեջանական ահաբեկչական տանդեմի սանձազերծած 44-օրյա ահնհավասար պատերազմում։ Խոնարհվում ենք բոլոր նրանց հիշատակի առջև, ովքեր Հայոց բանակի կազմում իրենց կյանքը զոհաբերեցին հանուն Հայրենիքի և Հայոց պետականության։ Հատուկ խոնարհում և գնահատանք Արցախի Հանրապետության պաշտպանության բանակին, որը, թեև դավաճանվեց թիկունքից, սակայն բացառիկ անձնազոհությամբ կարելին արեց դիմագրավելու 2023 թ. սեպտեմբերյան ցեղասպանական ագրեսիան։ Շնորհավորելով ՀՀ Զինված ուժերին, կրկին վերահաստատում ենք՝ հերոսը Հայաստանի անվտանգությունն ու պաշտպանունակությունը երաշխավորող հայ զինվորն է, երկրի սահմանները պահող զինվորականը, ՀՀ Զինված ուժերը կարիք ունեն իրական, արմատական բարեփոխումների, որոնց առանցքում մարտունակության բարձրացումն է, սոցիալական, կենցաղային պայմանների բարելավումը։ ՀՀ Զինված ուժերը քաղաքական իշխանության ինքնահաստատման և ինքնագովազդի հարթակը չեն, այլ երկրի մարտունակությունն ու պաշտպանունակությունը երաշխավորող կառույց, որին զերծ պետք է պահել դիլետանտիզմից, ցնցումներից ու նսեմացումից։ ՀՀ Զինված ուժերը կենսականորեն կարիք ունեն ՈԳՈՒ, ՀԱՂԹՈՂԻ հոգեբանության վերադարձի, որը հնարավոր է ներազգային համերաշխությամբ, ազգային-պետական ուղեգծի հաստատումով։ Մենք պարտավոր ենք համախմբվել ազգային-պետական իդեալների ու շահերի շուրջ՝ մերժելով մեզ պարտադրվող նվաստացածի ու պարտվածի խարանը։ Հայոց բանակն է այս տարածաշրջանում մեր կենսունակության, անկախության և խաղաղ ապագայի երաշխիքը։ Շնորհավոր տոնդ, Հայո՛ց բանակ, հաղթանակներ դեռ լինելու են։
    13:00
    28.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ռուս տրանսգենդեր տիկտոկերը Երևանի «Վայբ» սրճարանում հնչեցրել է հայհոյանքներ, հայհոյել է նաև հայերին․ նրան ծեծել են
    Հունվարի 26-ին խուլիգանության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Զաքյան փողոցի 5 հասցեի մոտ 10 անձով ինչ-որ աշխատակցի են ծեծի ենթարկել, իսկ քիչ անց տեղեկություն է ստացվել, որ տրանսգենդեր մի կին սպառնում է մորթել մեկ այլ ազգությամբ ռուս տրանսգենդեր կնոջ, հաղորդում է Shamshyan.com-ը: Տեղում պարզվել է, որ Զաքյան փողոցի 1 հասցեում գտնվող «Վայբ» սրճարանում, հաճախորդ, ազգությամբ ռուս «Ռիժուլյա» օգտանունով մի քաղաքացի «Տիկ Տոկ» հարթակով դուրս գալով ուղիղ եթեր, սրճարանի ներսում հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանքներ, հեռարձակմամբ հայհոյել է նաև հայերին և այդ ամենի արդյունքում խաթարել է նշված սրճարանի բնականոն աշխատանքը, որից հետո 6-7 անհայտ երիտասարդներ մուտք են գործել սրճարան և հարվածներ են հասցրել վերջինիս, որի արդյունքում վնասվել է սրճարանի գույքը: Կայքի տեղեկություններով՝ ոստիկանները նշված սրճարանից խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածով ձերբակալվել և ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել ՌԴ քաղաքացի 22-ամյա Կիրիլ Ատաևին։ Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ՝ խուլիգանություն կատարած մյուս անձանց ինքնությունները պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ: Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։
    12:45
    28.01.25
    Ավելին
  • Հայլուր
    Հայլուր 12։30 Լարված դիսկուրս, լուռ աղոթք՝ Եռաբլուրում՝ Արարատի հայացքի ներքո. Ազգային բանակի օրն է
    Հայլուր 12։30 Լարված դիսկուրս, լուռ աղոթք՝ Եռաբլուրում՝ Արարատի հայացքի ներքո. Ազգային բանակի օրն է
    12:30
    28.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Սերժ Սարգսյանի անունից Բանակի օրվա առթիվ «Եռաբլուր»-ում ծաղկեպսակ է դրվել
    ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի անունից Բանակի օրվա առթիվ այսօր առավոտյան «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ծաղկեպսակ է դրվել և հարգանքի տուրք մատուցվել Հայոց բանակի ձևավորման ու բանակաշինության գործում մեծագույն ավանդ ունեցած, Հայրենիքի պաշտպանության, ազատության և անկախության համար իրենց կյանքը զոհաբերած նվիրյալ հայորդիների հիշատակին: Այս մասին հայտնում են ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակից:
    12:15
    28.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ
    Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․1 դրամ:
    12:00
    28.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Երևանում թալանել են «Ուիգմոր» ԲԿ-ի վիրաբույժի բնակարանը, հափշտակել են ոսկյա զարդեր
    Հունվարի 21-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ հունվարի 20-ին՝ ժամը 11։20-ից մինչև հունվարի 21-ի ժամը 09։00-ն ընկած ժամանակահատվածում հարմարեցված բանալիով բացել են Լեփսուսի փողոցի շենքերից մեկի բնակարանի մուտքի դուռը և այնտեղից գողացել ոսկյա զարդեր, հաղորդում է Shamshyan.com-ը: Օպերատիվորեն նշված վայր մեկնած համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողներին Երևանի բնակիչ 29-ամյա Աննա Թ․-ն հայտնել է, որ իրենց բնակարանից գողացել են 6 կտոր ոսկյա զարդեր։ Դեպքի փաստով ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժին։ Կայքի տեղեկություններով՝ Աննա Թ․-ն աշխատում է «Ուիգմոր» բժշկական կենտրոնում՝ որպես վիրաբույժ։
    11:53
    28.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Իրար կողքի նկարվել են, բայց իրար ատում են. «Հրապարակ»
    Փաշինյանը հրահանգել է՝ համերաշխ, թիմային աշխատանք տանել, իրար տակ չփորել, իրար դեմ նյութեր չպատվիրել։ Մարզային խորհրդի հերթական նիստի օրն այդ համատեղ լուսանկարը համացանցում տեղադրելով, սյունեցիները փորձեցին հավատացնել «շեֆին», որ իր խոսքը գետնով չեն տվել: Սակայն ներկաներից մեկը լուսանկարը ցուցադրելով` նկատեց, որ բոլորը բոլորին ատում են եւ առերեւույթ իրար կողքի կանգնելը դեռ ոչինչ չի նշանակում։
    11:45
    28.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Կվերականգնենք Հայոց բանակի ավանդույթներն ու հաղթական շքերթը. Բագրատ Սրբազանի ուղերձը
    Մենք կոչված ենք վերականագնել մեր պատիվը, ուրախութունը, հայոց բանակի հաղթական ավանդույթները եւ շարունակել նրա հաղթական շքերթը: Այս մասին բանակի օրվա կապակցությամբ ասել է Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյանը: «Հայոց բանակը 33 տարեկան է, ձեւավորվել է ամենադժնդակ պայմաններում, երբ զինվորական արվեստին ոչ մի բանով ծանոթ մարդիկ՝ մշակներ, մտավորականներ, գիտնականներ, նվիրյալ հայորդիներ վճռեցին եւ որոշեցին, ոտքի կանգնել, ազատագրել Արցախ աշխարհը, պաշտպանել Հայաստանի սահամանները, վերականգնել մեր պատիվը, որ դարերի ընթացքում փորձել են խլել մեզանից դարերի ընթացքում: Այսուհանդերձ այսօր գտնվում ենք խոցված վիճակում, գողացված պատվի եւ գողացված ուրախության ժամանակներում: Մենք կոչված ենք վերականագնել մեր պատիվը, ուրախութունը, հայոց բանակի հաղթական ավանդույթները եւ շարունակել նրա հաղթական շքերթը»,- ասել է նա: Նա նշում է, որ 2018 թվականից գողացվել է հաղթանակը, մենք չունենք գերագույն հրամանատարություն. «Այո, դժվարին օրեր են մեզ համար, սակայն դժվարությունները ոչ թե մեզ կքելու, ընկճելու, հուսահատեցնելու համար են, այլ ավելի զորացնելու, ամրապնդելու համար: Մենք պարտվել ենք պատերազմում, մենք կորցրել ենք մեր հայրենիքի ամենաթանկ հատվածը, սակայն այդ պարտությունը եղել է քաղաքական պարտություն, այդ պարտության դառը ճաշակումը գտել է մեր բանակը: Վերականգնեք ձեր հավատը, վերականգնեք եւ հաստատեք հայոցսպայի պատիվը, որովհետեւ մեր թշնամինեչր ուրախանում են մեր տկարությամբ, սակայն հայոց աշխարհի անվտանգության երաշխիքը կա եւ մնում է հայոց բանակը: Շնորհավոր տոնդ, հայոց բանա΄կ, եւ վերստին մեր խոնարհումը, մեր ուխտը մեր երդումը մեր բոլոր նահատակների առջեւ, որպեսզի կարողանանք իրենց իսկ հայրենիք եւ երազ վերադարձնենք»:
    11:30
    28.01.25
    Ավելին