Լրահոս

2025-02-21
  • Img default alt hy
    Հասարակական
    Որոշ հասցեներում լույս չի լինելու
    Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
    09:30
    21.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով
    Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը  կքննարկի կովկասագետ Կարեն Իգիթյանի հետ:
    09:25
    21.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Վաղվա դասապրոցեսը, ինչպես նաև քննությունները չեղարկվում են․ ԵՊԲՀ ռեկտոր
    ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է. «Վաղվա դասապրոցեսը, ինչպես նաև քննությունները չեղարկվում են՝ հաշվի առնելով եղանակային պայմանները և նաև վաղը սպասվող տեղումները: Փետրվարի 21-ին նախատեսված քննությունները կտեղափոխվեն փետրվարի 24-ին, իսկ բաց թողնված դասերը կլրացվեն հաջորդ շաբաթվա ընթացքում»:
    00:40
    21.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը և իր վարորդը վթարից հետո անհրաժեշտ բուժօգնություն են ստացել․ նրանց առողջությանը վտանգ չի սպառնում
    Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունից հայտնում են, որ դեսպան Սերգեյ Կոպիրկինը և իր վարորդը վթարից հետո անհրաժեշտ բուժօգնություն են ստացել և նրանց առողջությանը վտանգ չի սպառնում։ «Տեղեկացնում ենք, որ Երևանում եղանակային բարդ պայմանների պատճառով Հայաստանում ՌԴ դեսպանի ավտոմեքենան վթարի է ենթարկվել։ ՌԴ դեսպան Ս.Պ. Կոպիրկինը և վարորդը ստացել են թեթև վնասվածքներ։ Նրանց ցուցաբերվել է անհրաժեշտ բուժօգնություն։ Նրանց առողջությանը վտանգ չի սպառնում»,-նշված է հաղորդագրության մեջ։ Ավելի վաղ հայտնել էինք, որ փետրվարի 20-ին, Երևանում ավտովթարի է ենթարկվել Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինի ծառայողական ավտոմեքենան։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեսպանի ծառայողական «Toyota» մակնիշի ավտոմեքենան Սարի Թաղի թիվ 70 դպրոցի հարևանությամբ գտնվող թիվ 20 փողոցում վթարի է ենթարկվել։ Վթարի հետևանքով վարորդն ու ուղևորը տեղափոխվել են հիվանդանոց։ Վթարի պատճառը եղել է ճանապարհի մերկասառույցը։
    00:38
    21.02.25
    Ավելին
2025-02-20
  • Img default alt hy
    Հասարակական
    Նորք Մարաշում բեռնատարը չի կարողանում արգելակել և բախվում է կայանած մեքենաներին (տեսանյութ)
    Այսօր Երևանում տեղացած առատ ձյան պատճառով կոլապս է առաջացել, ավտոբուսները չեն երթեկել, քաղաքացիները կանգառներում ժամերով սպասել են հանրային տրանսպորտին։ Երևանում և մարզերում տեղի են ունեցել բազմաթիվ վթարներ և խցանումներ։ Համացանցում կադրեր են հայտնվում հանրապետության տարբեր հատվածներում տեղի ունեցած վթարիներից, ինքնավթարներից։ Հերթական դեպքն է տեղի ունեցել Նորք Մարաշում։ Բեռնատարը չի կարողացել արգելակել և բախվել է կայանած մեքենաներին։
    23:55
    20.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հայ ժողովուրդը միայն մեկ պատասխան պետք է ունենա` գրողի ծոցն ուղարկել ալիևյան օրակարգը․ Արա Պողոսյան
    Հայ ժողովուրդը միայն մեկ պատասխան պետք է ունենա` գրողի ծոցն ուղարկել ալիևյան օրակարգը և ապացուցել, որ մեր մեջ դեռ կենդանի է ազգային ինքնագիտակցությունը։
    23:45
    20.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Վաղը դասերը հետաձգվում են. Ժաննա Անդրեասյան
    Հաշվի առնելով եղանակային պայմանները և նաև վաղը սպասվող տեղումները՝ դպրոցներում վաղը դասերը հետաձգվում են՝ կիսամյակի ընթացքում լրացնելու պայմանով։ Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
    23:30
    20.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Թբիլիսյան խճուղում ավտոմեքենա է այրվել
    Փետրվարի 20-ին, ժամը 18։44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղում ավտոմեքենա է այրվում: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։23-ին, մարվել՝ 19։40-ին։ Այրվել է BMW մակնիշի ավտոմեքենայի (վարորդ՝ Հ․ Ն․, ծնված 1994 թ․) շարժիչի և սրահի հատվածը։
    23:18
    20.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Վթարի է ենթարկվել ՀՀ-ում ՌԴ դեսպանի ծառայողական ավտոմեքենան. դեսպանն ու վարորդը տեղափոխվել են հիվանդանոց
    Այսօր՝ փետրվարի 20-ին, Երևանում ավտովթարի է ենթարկվել Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինի ծառայողական ավտոմեքենան։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեսպանի ծառայողական «Toyota» մակնիշի ավտոմեքենան Սարի Թաղի թիվ 70 դպրոցի հարևանությամբ գտնվող թիվ 20 փողոցում վթարի է ենթարկվել։ Վթարի հետևանքով վարորդն ու ուղևորը տեղափոխվել են հիվանդանոց։ Վթարի պատճառը եղել է ճանապարհի մերկասառույցը։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ դեսպանը եղել է ավտոմեքենայի հետևում։
    23:11
    20.02.25
    Ավելին
  • Հասարակական
    Սպիտակ հարձակում՝ Երևանի վրա. ավտոբուսի վարորդները հրաժարվում են քշել առանց ձմեռային անվադողերի
    Երևանի կենտրոնական փողոցները, Կենտրոնն այլ վարչական շրջաններին կապող հիմնական պողոտաները անանցանելի են: Փողոցները խցանված են: Ձյունն այս պահին էլ չի դադարում: Աստղաբաշխական գների են հասել Երևանում օնլայն տաքսիների մեկնարկային տարիֆները: Ավտոբուսներով երթևեկելը, գրեթե, անհնար է: Ավտոբուսները կես ճանապարհին կանգնում են՝ վթարներից խուսափելու համար: Պատճառն այն է, որ քաղաքային տրանսպորտի մի մասը ձմեռային անվադողեր չունի:
    23:00
    20.02.25
    Ավելին
  • Հասարակական
    Թեժ կռիվ է Շենգավիթի թիվ 144 դպրոցում. 44 ծնող պահանջում է վերադարձնել աշխատանքից ազատված դասվարին
    Երևանում չի հանդարտվում 144 դպրոցի շուրջ առաջացած աղմուկը: Դպրոցի տնօրենն աշխատանքից ազատել է դասվարներից մեկին, ծնողներն էլ պահանջում են չեղարկել այդ որոշումը: Դպրոցի նախկին տնօրենը «Հայլուրին» պատմել է, թե դասվարին աշխատանքից ազատելու պատճառը տնօրենի սպասվող ընտրություններն են: Այդ պաշտոնին հավակնող գործող տնօրենը նախապես ազատվել է Վարդուհի Խաչատրյանից՝ նրան խոչընդոտ համարելով:
    22:45
    20.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանում 10 ժամվա ընթացքում տեղացել է 15մմ ինտենսիվ ձյուն, ինչը հավասար է կես ամսվա նորմային. Սուրենյան
    Այսօր Երևանում 10 ժամվա ընթացքում տեղացել է 15մմ ինտենսիվ ձյուն, ինչը հավասար է կես ամսվա նորմային: Այդ մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում։
    22:30
    20.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Փորձում են ստեղծել վախի մթնոլորտ. ՀՅԴ Գյումրու կոմիտեն խստորեն դատապարտում է նման գործելաոճը
    Երկիրը «ժողովրդավարության բաստիոն» հռչակած օրվա իշխանությունները շարունակում են քաղաքացու ընտրելու և ընտրվելու իրավունքի ոտնահարումը, փորձելով Գյումրիում ստեղծել վախի մթնոլորտ: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՅԴ Գյումրու կոմիտեն՝ անդրադառնալով Գյումրիի նախկին քաղաքապետ, այժմ քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանի բերման ենթարկելուն: «Ինչպես գիտեք, այսօր իրավապահ մարմինների կողմից բերման է ենթարկվել Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, որը հայտարարել է Գյումրու առաջիկա ՏԻՄ ընտրություններին քաղաքապետի թեկնածու առաջադրվելու մասին։ Կատարվածը, անկասկած, կապված է Գյումրու առաջիկա ՏԻՄ ընտրությունների հետ։ Երկիրը «ժողովրդավարության բաստիոն» հռչակած օրվա իշխանությունները շարունակում են քաղաքացու ընտրելու և ընտրվելու իրավունքի ոտնահարումը, փորձելով Գյումրիում ստեղծել վախի մթնոլորտ: ՀՅԴ Գյումրու կոմիտեն խստորեն դատապարտում է նման գործելաոճը: Ցանկացած թեկնածուի նկատմամբ այսպիսի գործողությունները փաստում են գործող ռեժիմի ոչ լեգիտիմ լինելու և ժողովրդավարության հիմք հանդիսացող ընտրական գործընթացի նկատմամբ ունեցած խորը անարգանքի մասին»,- ասվում է հայտարարությունում։
    22:15
    20.02.25
    Ավելին
  • Հասարակական
    Մղձավանջ՝ Հայաստանի ճանապարհներին. առատ ձյունը՝ բազմաթիվ վթարների պատճառ
    Խայտառակ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին՝ լուսադեմից սկսված ձյան տեղումներից հետո: Գյումրի-Երևան ավտոճանապարհին վթարների մասին է հայտնել ներքին գործերի նախարարությունը: Մաստարա-Լանջիկ հատվածում 1 տասնյակից ավելի մեքենաներ են բախվել: 4 մարդ տուժել է: Գյումրի-Երևանը երկկողմանի փակ է:
    22:00
    20.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Քաղաքային տրանսպորտի աշխատանքը դժվարացած է, հնարավոր են ուշացումներ․ իրականացվում են ձնամաքրման աշխատանքներ
    Երևանում շարունակվող առատ ձյան տեղումները լուրջ դժվարություններ են առաջացրել ինչպես տրանսպորտի, այնպես էլ փողոցների անցանելիության առումով։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ «Մաքրման աշխատանքները ընթանում են արտակարգ ռեժիմով, բայց տեղումների ինտենսիվությունը դեռ շատ բարձր է, ինչի հետևանքով ճանապարհները կրկին ծածկվում են ձյունով, իսկ խցանումները հաճախ խոչընդոտում են ձնամաքրման մեքենաների օպերատիվ տեղաշարժը։ Քաղաքային տրանսպորտի աշխատանքը դժվարացած է, հնարավոր են ուշացումներ։ Ի՞նչ աշխատանքներ են կատարվում այս պահին․ Մաքրման աշխատանքներն իրականացվում են անընդմեջ, ներգրավված է ողջ տեխնիկան և համապատասխան թիմերը։ Հատուկ ուշադրություն է դարձվում հիմնական ճանապարհներին և տրանսպորտային հանգույցներին՝ ապահովելու քաղաքացիների տեղաշարժի հնարավորությունը։ Ծառայությունները շարունակում են աշխատել արտակարգ ռեժիմով՝ ապահովելու քաղաքի բնականոն գործունեությունը։ Շնորհակալ ենք ձեր ըմբռնման համար և կոչ ենք անում ցուցաբերել զգոնություն՝ պահպանելով անվտանգության կանոնները»,- հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
    21:45
    20.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի որևէ ավտոբուս չի երթևեկում ամառային անվադողերով. խոսնակ
    «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի որևէ ավտոբուս չի երթևեկում ամառային անվադողերով։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է «Երևանի ավտոբուս» ՓԲԸ խոսնակ Գեղամ Ասատրյանը։ «Միայն հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին փոխարինվել է շուրջ 600 տ/մ-ի անվադող համասեզոնային անվադողերով։ Սա միանշանակ է ու էր, ու վաղուց կայացած փաստ։ Իսկ բազմաթիվ վայրերում հանրային տրանսպորտի վարորդները, ուղղակի դրսևորելով բարձր հոգատարություն ու գիտակցություն, ուղղակի չեն վարել մեքենան` առատ ձյան ու սառույցի պայմաններում վտանգի տակ չդնելով մեր քաղաքացիներին, ինչի մասին, ի դեպ, արձանագրվել է նաև որոշ գործընկերների ֆբ-ի էջերում»,- գրել է նա։
    21:38
    20.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի դեսպան Աոկի Յուտակային
    Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Աոկի Յուտակային: Նախագահը ողջունել է դեսպանին և շնորհավորել Ճապոնիայի Ազգային տոնի՝ Կայսեր ծննդյան օրվա առթիվ, մաղթելով Ճապոնիայի ժողովրդին բարգավաճում և հաջողություններ։ Դեսպան Յուտական իր շնորհակալությունն է հայտնել ընդունելության և բարեմաղթանքների համար։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ճապոնիայի միջև գործընկերության հետագա զարգացման ուղիները, ինչպես նաև համատեղ նախագծերի իրականացման հնարավորությունները։ Հատուկ ուշադրություն է դարձվել քաղաքական, տնտեսական, բարձր տեխնոլոգիաների ոլորտներում փոխգործակցության ակտիվացմանը: Երկու կողմերն էլ ընդգծել են բարձր մակարդակի քաղաքական երկխոսության, փոխայցելությունների և խորհրդարանական դիվանագիտության զարգացման կարևորությունը։ Բացի այդ, կողմերը փոխանակել են մտքեր տարածաշրջանային խաղաղության և ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման վերաբերյալ։ Նախագահ Խաչատուրյանը շնորհակալություն է հայտնել Ճապոնիայի կառավարությանը և իշխանություններին՝ տարածաշրջանում խաղաղության հաստատման և հիմնախնդիրները բանակցային եղանակով լուծելու գործում նրանց հստակ դիրքորոշման համար։
    21:30
    20.02.25
    Ավելին
  • Քաղաքական
    Նախընտրական կոնֆետ և փող ստացող լայքահավաք խմբեր. Փաշինյանի հույսը դպրոցականներն են
    Վերածննդի օր համարվող փետրվարի 20-ը սովորական մի ամսաթիվ է իշխանականների օրացույցում: Այսօր կառավարության հերթական նիստին Արցախյան շարժման ծնունդը չի հիշատակվել: Փաշինյանն ու թիմն այսօր քննարկել են պետության միջոցներով կառուցվող այգիների, դպրոցների ու մանկապարտեզների հարցը:
    21:15
    20.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    «GAZelle» մակնիշի բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից և կողաշրջվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը
    Փետրվարի 20-ին, ժամը 17։56-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ազատան գյուղի մոտակայքում «GAZelle» մակնիշի բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից և կողաշրջվել. ավտոմեքենան ուղղելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարներն ուղղել են կողաշրջված ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Բ․, ծնված 1962 թ.)։
    21:00
    20.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մերկասառույցի պատճառով «Nissan Pathfinder»-ով վթшրի է ենթարկվել դեսպանատան աշխատակից
    Այսօր` փետրվարի 20-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 16:50-ի սահմաններում «Nissan Pathfinder» մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ավտոճանապարհի Սուրենավան գյուղի վարչական տարածքում դուրս է եկել երթևեկոլի գոտուց և գլխիվայր հայտնվել առվակում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդին, ով կին է, բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Արարատ» բժշկական կենտրոն: Վիրավորին առաջինը օգնության է հասել Արմաշ գյուղի բնակիչ Առաքել Շահվերդյանը, ով մեծ դժվարությամբ կարողացել է ավտոմեքենայի միջից միայնակ դուրս բերել վարորդին։ Շտապօգնությունը վիրավորին տեղափոխել է հիվանդանոց: Վթարի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով` ավտոմեքենան հաշվառված է Հայաստանում գործող դեսպանատներից մեկի հաշվեկշռում, տուժած վարորդն էլ դեսպանատան աշխատակից է:
    20:45
    20.02.25
    Ավելին